Տանգրամ: Հոգեբանական և մանկավարժական նշանակությունը

Это слайд-шоу требует JavaScript.

 Այս խաղն անվանում են նաև չինական երկրաչափական գլուխկոտրուկ: Տանգրամը յոթ երկրաչափական պատկերներից ստեղծված գլուխկոտրուկ է: Այն բաղկացած է մեկ քառակուսուց,  մեկ շեղանկյունից և հինգ տարբեր չափեր ունեցող, բայց հավասարակողմ, եռանկյուններից:  Ամենագլխավոր նախապայմանն այն է, որ ամեն խաղի ժամանակ պետք է յոթ պատկերներն էլ կիրառել: Նախապես պետք է իմանալ, թե ինչ ենք պատրաստում՝ մարդ, ռոբոտ, տնակ, նավակ, ծխնելույզ և այլն:

Տանգրամի հոգեբանական և մանկավարժական նշանակությունը           

Մանկավարժական գործունեության մեջ այս խաղը շատ արդյունավետ է և կառուցողական: Տանգրամը զարգացնում է երևակայական և ստեղծագործական մտածողությունը, ուշադրությունը, զարգացնում է համակցող կարողությունները, նպաստում գույների ընկալմանն ու դրանց հետ խաղին և սովորեցնում է պատկերների անունները, երեխայի մոտ ձևավորում առարկաների չափի  և  ձևի ընկալումը: Այս խաղը հնարավորություն է տալիս երեխային խաղալ՝ ենթարկվելով խաղի կանոններին: Դրա արդյունքում երեխայի կողմից յուրացվում է կանոնակարգված հրահանգները լսելու և կատարելու հմտությունները:

Առաջին քայլ

Նախ երեխային պետք է սովորեցնել պատկերների անունները, չափել պատկերների կողմերի երկարությունները:

Երկրորդ քայլ

Պետք է փորձել ստանալ պարզ կերպարներ, որպեսզի երեխան խուճապի չմատնվի:

Երրորդ քայլ

Անցնել հրահանգին՝ կատարել գլուխկոտրուկը: Պատրաստել որևէ կերպար: Երրորդ փուլում երեխան պետք է հստակ հետևի հրահանգներին:

Եթե պատկերները երեխան ինքն է պատրաստում, դա նպաստում է երեխայի մոտ նախաձեռնող լինելու կարողությանը, քանի որ ինքն է խաղի հեղինակը դառնում:

Հեղինակ՝ Տաթև Ավետիսյան

One thought on “Տանգրամ: Հոգեբանական և մանկավարժական նշանակությունը

  1. Уведомление: Տանգրամ. հոգեբանական և մանկավարժական նշանակությունը | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s