ՕՁՆ ՈԻ ՁՈԻԿԸ

Ժողովրդական հեքիաթ

Օձն ու ձուկը բարեկամանում են։

— Ա’յ ձուկ,— ասում է օձը ,— ա’ռ ինձ մեջքիդ, մի քիչ ման տուր ծովի վրա։

— Շա’տ լավ, ի՞նչ ասեմ,— ասում է ձուկը,— նստի’ր մեջքիս, ման ածեմ, տես ոնց է մեր ծովը։

Օձը փաթաթվում է ձկանն ու լող են տալիս։ Հենց մի քիչ անց են կենում, օձը կծում է ձկանը։

— Ա’յ քուր, խի՞ ես կծում,— հարցնում է ձուկը։
— Ես էլ չիմացա, թե ո՞նց եղավ,— ասում է օձը։

Մի քիչ էլ են լողում, օձը կրկին  կծում է ձկանը։

— Ա’յ քուր, բա ինչի՞ էլի կծեցիր ինձ,— հարցնում է ձուկը։

— Դե բա ո՞նց անեմ, էդ իմ բնույթն է,— ասում է օձը։

Էլի մի քիչ տեղ որ լողում են, օձը որ նորից է կծում ձկանը, ձուկն ասում է.

— Ա’յ քուր, էդ ի՞նչ եղավ քեզ, հա կծում ես ինձ։

— Դե բա ո՞նց անեմ, էդ իմ բնույթն է,— արդարանում է օձը։

— Բա որ էդպես է,  իմացի’ր, որ ես էլ իմ բնույթն ունեմ։

Ասում է ձուկը ու սուզվում ծովի խոր տեղը։ Օձը խեղդվում է ու սատկում։

— Դե գնա’, — ասում է ձուկը,— որտեղ քո բնույթն ասես, էնտեղ էլ իմը ասա։

Մշակումը` Տ.Ավետիսյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s