Ինչպե՞ս ստեղծվեց շոկոլադը

Պատկերացնու՞մ եք` աշխարհի ամենահամեղ բաներից մեկը՝ շոկոլադը, ճանաչում է ձեռք բերել ողջ աշխարհում ընդամենը 500  տարի առաջ: Եվ ինչպե՜ս էին դիմանում առանց շոկոլադի…

Հնում շոկոլադի գաղտնիքը գիտեին միայն մայաները, ովքեր էլ փոխանցեցին այն ացտեկներին (հին և շատ զարգացած ժողովուրդներ, որոնք բնակվել են Ամերիկա մայրցամաքում): Նրանց լեզվում շոկոլադ բառը նշանակում էր դառը ջուր:  Շոկոլադ նրանք պատրաստում էին կակաոյի ծառերի պտուղներից: Ացտեկները վստահ էին, որ կակաոյի ծառերը դրախտային ծառեր են, և շոկոլադն էլ իմաստություն և ուժ է պարգևում ուտողին: Սակայն նրանց պատրաստած շոկոլադը շատ տարբեր էր այն շոկոլադից, որ մենք ենք ուտում այսօր: Նրանք շոկոլադի մեջ ավելացնում էին կծու պղպեղ, եգիպտացորեն ու հալյուցինացիաներ առաջացնող սնկեր: Սկզբում շոկոլադը հասանելի էր միայն արքաներին, ազնվականներին և մեծահարուստներին, բայց տարիների ընթացքում այն դարձավ բոլորի ամենասիրելի քաղցրավենիքներից մեկը ու ամենատարածվածը: Այն կարելի էր տեսնել բոլոր երկրներում ու բոլորի ձեռքին: Նաև ստեղծվեցին շոկոլադի ամենատարբեր տեսակներ, ու մեկը մեկից լավը…Այսօր ամենից շատ շոկոլադ ուտում են բրիտանացիները, միջին հաշվարկով ամեն բրիտանացի ուտում է 8 կգ շոկոլադ ամեն տարի, իսկ շվեցարացիները, ովքեր հայտնագործել են սպիտակ շոկոլադը, ուտում են 11 կգ մեկ տարվա ընթացքում:

Պակաս շոկոլադասեր չենք նաև մենք, չէ՞ որ հենց Հայաստանում է սահմանվել աշխարհի ամենաքաղցր ռեկորդը: 2010թ. Գրանդ Քենդի ընկերությունում 40 մարդ չորս օրում պատրաստեցին 4 տոննա 410 կիլոգրամ կշռով շոկոլադե սալիկ։ Դա ամենամեծ շոկոլադե սալիկն էր աշխարհում: Այդ շոկոլադը մեկ մարդը կկարողանար ուտել 450 տարում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s