ԵՐԿՈԻ ՀԱՐԵՎԱՆ

գՀայկական ժողովրդական հեքիաթ

Ժուկով ժամանակով երկու հարևան գյուղացի են լինում։ Օրերից մի օր սրանցից մեկն արտիցը ցորենը տանելիս է  լինում: Ոնց  է  պատահում, որ թարսի նման սելը շուռ է գալիս, խրձերը թափվում են դես ու դեն։

Էս խեղճ սելվորը մնում է շվարած, ձեռքը ծոցին դրած, ի՞նչ անի, ինքը մենակ մի մարդ, սելը ո՞նց բարձի։

Դու մի ասի, սրա հարևանը էդ ճամփովը գալիս է լինում, օգնում է սելվորին, սելը նորից բարձում են, ընկնում ճամփա։

— Բա՜,— ասում է հարևանը,— ես որ չլինեի, դու մենակ կկարենայի՞ր սելը տեղը դնել, խրձերը բարձե՞լ։

— Շնորհակա՛լ եմ,— ասում է սելատերը,— հալբաթ որ, մենակ մարդը ո՞նց կարա սել բարձել։

Քշում են, մի քիչ տեղ գնում, էս հարևանը էլի թե.

— Հը, ո՞նց ա, տեսա՞ր ոնց օգնեցի, սելը բարձեցինք։

— Հալբաթ որ,— ասում է սելվորը,— բա ո՞նց, հարևանությունը էլ ո՞ր օրվա համար է, որ նեղ տեղը մարդիկ իրար չօգնեն։

Մի քիչ տեղ էլ անց են կենում, հարևանը թե.

— Չէ՜, ես որ չլինեի, դու սելդ ո՞նց էիր բարձելու։

Սելվորը տեսնում է, որ սա շատ համը տարավ. «Հո՛, հո՛» յա անում, եզները կանգնեցնում։ Ճռնչալով ուսը դեմ է անում, սելը շուռ տալիս, խրձերը ցաք ու ցրիվ անում։

— Ախպե՛ր,— ասում է,— պրծա՞նք քու ձեռքիցը։ Ոնց որ եկել ես, էդպես  էլ գնա։ Ինձ քո օգնությունը պետք չի։ Արածդ մի բան չէր, համա քթովս բերիր։ Ո՛չ պտի անեիր, ո՛չ էլ արածդ երեսովս տայիր։ Ամո՛թ քու մարդկությանը, թո՛ւ։

Ճի՛շտ որ, «թո՛ւ» ու «ամո՛թ»։

 

Մշակումը՝ Տ. Ավետիսյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s