Երկարացված օրվա կազմակերպման ծրագիր կամ ամփոփում եմ իմ մեկուկես տարվա փորձը

Երկարացված օրվա կազմակերպման ծրագիր կամ ամփոփում եմ իմ մեկուկես տարվա փորձը

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Երկարացված օրվա ծրագրի հիմնական նպատակը սովորողի՝ տվյալ տարիքային խմբին համապատասխան կարողություններ և հմտություններ ձևավորելն է: Երկարացված օրվա կազմակերպիչը նպատակ ունի հետևելու սովորողի դասապատրաստմանը, համապատասխան միջավայրում ինքնադրսևորմանը:

Երկարացված օրվա  ծրագրի հիմնական  խնդիրները.

  • Ապահովել երեխայի հոգեբանական և ֆիզիկական խաղաղ վիճակը: Երկարացված օրվա ժամաքանակը կարճ է: Այդ իսկ պատճառով կազմակերպիչը շատ մեծ նպատակներ չի կարող սահմանել և լուծել: Սովորողի հոգեբանական և ֆիզիկական ներդաշնակությունն ապահովելու համար թեմայում ընդգրկել ենք արդեն փորձարկած խաղեր, որոնք արդյունավետ են գործում կրտսեր դպրոցական տարիքում:
  • Նպաստել երեխայի անձնային աճին: Սովորողին անհրաժեշտ է տալ ազատ մտածելու կարողություն, ստեղծագործելու, անհատական, սուբյեկտիվ կարծիքն արտահայտելու հնարավորություն:
  • Սովորողին ներգրավել ուսումնական գործունեության մեջԵրկարացված օրվա ծրագրից ծնողի հիմնական ակնկալիքն այն է, որ սովորողը տնային առաջադրանքները կատարած տուն վերադառնա: Դա է վկայում ծնողների շրջանակում արած մեր հարցումը:

 

Երկարացված օրվա կազմակերպիչը համագործակցում է սովորողի, ծնողի, դասվարի և ծրագրի ղեկավարի հետ: Հարցված ծնողների ծանրակշիռ մեծամասնությունը մեկնաբանում է.

«Աշխատանքս ուշ եմ ավարտում, և կարևոր է, որ  երեխաս արդեն դասերը պատրաստած տուն վերադառնա»: Այս կարծիքն արդարացված է այն իմաստով, որ սովորողը տուն է վերադառնում երեկոյան ժամին:  Շատ քիչ տոկոսն են կազմում այն ծնողները, ովքեր նշում են: «Ինձ համար երեխայիս խաղաղ առօրյան, հոգեբանական կայուն վիճակն առավել կարևոր են, եթե նույնիսկ դա լինի դասապատրաստման հաշվին»:

Միջոցներ են պետք ձեռնարկել, որպեսզի սովորողը կարողանա հանգստանալ և շարունակել ուսումնական գործունեությունը: Դա մեծ պարտավորություն է դնում երկարացված օրվա կազմակերպչի ուսերին, հատկապես, որ երկարացված օրվա մեկ խմբում ներգրավված են տարբեր տարիքային խմբի սովորողներ: Ակնհայտ է, որ առավոտյան ժամերին սովորողի ուշադրությունը կենտրոնացված է, նա ամբողջությամբ կարող է ուսումնական գործունեությանը մասնակցել, առաջադրել հարցադրումներ, պատասխանել դասավանդողի հարցերին: Օրվա երկրորդ կեսին ուսումնական ակտիվությունը նվազում է: Սովորողի մոտ, կախված նրա անհատական առանձնահատկություններից, նկատվում է ֆիզիկական–վարքային ակտիվություն կամ պասիվություն, ուշադրության սակավ կենտրոնացում, մտքերը դառնում են թափթփված:

Երկարացված օրվա գործունեությունը կազմակերպչի կողմից նախապես  պետք է մշակված լինի, այսինքն, թե յուրաքանչյուր գործունեության ձևին ինչքան ժամանակ պետք է տրամադրել: Ցանկալի է, որ կազմակերպչի կողմից  գործունեության ձևեր մշակվի  ողջ տարվա համար: Օրինակ` յուրաքանչյուր ուրբաթ 30-40  րոպե պարի պարապմունք լինի կամ նոր ինֆորմացիայի բացահայտման հետազոտական աշխատանքներ: Նման դեպքերում սովորողն ակամայից սպասում է շաբաթվա տվյալ օրվան: Սա սովորողին ուսումնական գործունեության մեջ ինտեգրելու միջոց է: Սովորողն ակամայից սպասում է շաբաթվա տվյալ օրվան:

Հիմանական   աշխատաժամանակի բաշխում:

Սովորողի ներկայությունը և բացակաների գրանցում հաշվառման մատյաններում:

Ազատ գործունեության ձև (30-40 րոպե, խաղեր` խմբային, անհատական)

Ճաշ

Դասապատրաստում (հաշվի է առնվում յուրաքանչյուր սովորողի անհատական առանձնահատկությունը): Շատերը արագ են իրականացնում դասապատրաստումը, ոմանք` դանդաղ:

Ազատ գործունեություն (ֆիլմի դիտում, հարցազրույց, ուսումնական միջավայրի կարգի բերում):

Երկարացված օրվա գործունեության ավարտ

Փորձել եմ առանձնացնել և ներկայացնել մի քանի խաղ, որը կօգնի Ձեր խմբի արդյունավետ գործունեությանը: Այս խաղերը երկար ժամանակ չեն պահանջում, ո՜չ կազմակերպման, ո՜չ էլ իրականացման տեսանկյունից:

 

Լիցքաթափող /ռելաքսացիոն/ խաղեր

Ե՞րբ  անցկացնել

Երկարացված օրվա ամեն պարապմունքի առաջին 15-30 րոպեն պետք է տրամադրել ռելաքսացիոն խաղերին: Դրանք լինում են երևակայական պատկերների, հեքիաթների ձևով: Պետք է ամբողջ խումբը մասնակցի կազմակերպված խաղին: Աշխատանքներում կարևորվում է գույների հետ աշխատանքը: Քանի որ գույների հետ աշխատանքը հոգեբանական տեսանկյունից կառուցողական է սովորողի համար:

Ինչպե՞ս  անցկացնել

Խաղը երեխայի համար պետք է լինի ոչ միայն ժամանցը կազմակերպելու, այլ նաև զարգացնող միջոց: Կան խաղի շատ տեսակներ, որոնք նպաստում են մտածողության, երևակայության զարգացմանը կամ ձևավորում են հմտություններ, կարողություններ: Հատկապես երրորդ դասարանից բարձր սովորողների համար կարևոր են հստակ կանոններ ունեցող խաղերը: Դրանք սովորողի մոտ ձևավորում և բարձրացնում են պատասխանատվության զգացումը: Չպետք է մոռանալ, որ մինչև կրտսեր դպրոցական (կ/դ) տարիքը երեխայի համար խաղը գործունեության կարևոր ձևն է համարվում, իսկ կ/դ տարիքում ուսումն ու խաղը գրեթե հավասար հարթության վրա են, որպես գործունեության առաջատար ձևեր:

Խաղերը տարբեր ընթացք և բովանդակություն պիտի ունենան՝  երեխային ձանձրալի չլինելու համար:

Այսպես՝

1.         Պրոյեկցիաներով վարժություն տարբեր թեմաների շուրջ. Օրինակ՝

-Բոլորս լռում ենք: Հիմա մեր լեզվի փոխարեն խոսում են մեր իրանը, ձեռքերը, մատները: Պատկերացրեք, թե անտառում ենք… Ծառերը կորցրել են գույները… Գտեք և արագ գունավորեք դրանք:

2.         Ամբողջ խումբը կարող է ստեղծագործել հեքիաթ, դա նպաստում է վախերի, ագրեսիվության և լարվածության հաղթահարմանը:

<<Հեքիաթ>>

Այս խաղն իրականացնողը կազմակերպում է, որ մասնակիցները նստեն կլոր սեղանի շուրջ։ Մեկն ասում է մի միտք և մյուսները սկսում են ըստ հերթականության շարունակել միտքը և ստեղծագործել։ Այս վարժության համար չկա սահմանված կոնկրետ ժամանակ։ Սովորողները ստեղծագործում են այնքան, մինչև, ըստ իրենց, հեքիաթն ավարտվի։

Խաղի հոգեբանական իմաստը

Այս խաղի ընթացքում սովորողներն անընդմեջ ստեղծագործում են։ Զարգանում է նրանցստեղծականությունը,  մտքի ճկունությունը։

3.         Կարող են լինել ինտելեկտը և ստեղծագործական մտածողությունը զարգացնող խաղեր:

<<Փուչիկներով տղան>>

Մասնակիցներին տրվում է մի նկար« որի վրա տղա է պատկերված« ում ձեռքին կան փուչիկներ։ Սովորողներին հարց է տրվում, թե ինչպես է պատահել« որ տղան թռչում է օդում` փուչիկները ձեռքին։ Տղայի պատկերը էկրանի վրա դրված է: Մտածելու և ստեղծագործելու  համար տրվում է 10-15 րոպե ժամանակ։ Հետո յուրաքանչյուրը բարձրաձայն ասում է մեկական տարբերակ։ Ով տարբերակ չի ունենում դուրս է մնում խաղից։

Խաղի  հոգեբանական իմաստը

Այս խաղի  նպատակն է սովորողի մոտ զարգացնել մտքի ճկունությունը, արագությունը և ստեղծագործական մտածողությունը։

<<Դարձնել օգտակար>> 

Մասնակիցներին առաջարկվում է մտածել, թե ինչպիսի իրերը կդառնան առավել օգտակար, եթե՝

* մեծացնենք կամ փոքրացնենք,

* բարձրացնենք կամ իջեցնենք,

* թանկացնենք կամ էժանացնենք։

Ամբողջ խումբը բաժանվում է ենթախմբերի։ Խաղն անցկացվում է 10-12 րոպեում։ Այս խաղը  հնարավորություն է տալիս կատարելագործելու ստեղծագործ միտքը։ Սա հիմք է տալիս տարաբնույթ գործունեություններում արդյունավետ աշխատել։

4. Մուլտֆիլմի, ֆիլմի կամ հոլովակի դիտում և քննարկում, սյուժեի բառերի կամ բառակապակցությունների թարգմանություն: Այս գործունեությունն իրականում ուսումնական է, բայց նաև սովորողի համար հետաքրքիր, հաճելի և խաղարկային:

5.         Կարևոր  է թույլ տալ, որ երեխան ինքնուրույն խաղ կազմակերպի ընկերների հետ: Ինքնուրույն, առանց մեծահասակի  /մեր պարագայում կազմակերպչի/ միջամտության սովորողը խմբի հետ ընդհանուր խաղ է կազմակերպում: Ընթացքում արտահայտում է իր կարծիքը, մտքերը: Դա հնարավորություն է տալիս սովորողին լինել ինքնուրույն և տանում է դեպի  հաղորդակցման, շփման զարգացմանը: Նման խաղերի ժամանակ հեշտ է նկատել լիդերի որակներ ունեցող սովորողներին, կամ նրանց, ովքեր մեկուսացված են և օտարված: Դասավանդողն այս պայմաններում կարող է դիտարկում իրականացնել: Այս պարագայում, ակնհայտ դարձած խնդիրները կարելի է հեշտությամբ լուծել` համագործակցելով համապատասխան մասնագետների կամ ծնողի հետ:

6.         Սովորողի տնային աշխատանքը ևս կարելի է խաղարկային դարձնել, որպեսզի համատեղվեն խաղն ու  դասը:

<<Բառազույգ>>

Յուրաքանչյուր սովորող մտածում է երկու միմյանց հետ իմաստային ոչ մի առնչություն չունեցող բառ։ Առաջինը հնչեցնում է, իսկ հաջորդ մասնակիցը փորձում կազմել նախադասություն՝ այդ բառերի մեջ իմաստային կապ արտահայտելու համար։ Ով չի կազմում նախադասություն, դուրս է մնում խաղից։ Սա ինտելեկտուալ խաղ է, քանի որ փորձ է կատարվում միմյանց հետ կապ չունեցող բառերի միջև անալոգիական կապ գտնել։

Նման  ուսումնական գործութնեության կազմակերպման ձևը հնարավորություն է տալիս կարճ  ժամանակահատվածում հասնել արդյունքի: Խաղը նպաստավոր ներգործություն ունիև  ծառայում է իր նպատակին, եթե այն ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում է կիրառվում: Նման խաղերը  մեծացնում են  սովորողի հետաքրքրության շրջանակը, բարձրացնում ստեղծարարության  /կրեատիվության/ մակարդակը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s