Զատկական ծես

<<Զատիկ>>  նախագիծ

        Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն կամ Զատիկ, որը նշանակում է զատում,առանձնացում,  հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:  Զատիկը և’ Հին, և’  Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և  դրեցին գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան,  յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը, Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության ևւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուց էլ երկիրն է:

Զատկական սեղան—Մեծ պասի օրերից ձվերը Զատկի համար են հավաքել: Զատկին ձուն խաշվում և կարմիր է ներկվում Ավագ շաբաթ օրը: Ավագ շաբաթը խորհրդանշում է արարչության 7 օրերը, մարդկության պատմության 7 շրջանները, տարեթվերը, նաև խորհրդանշում է Քրիստոսի չարչարանքների շաբաթը: Զատիկ կիրակվա նախորդ գիշերը,  Զատկի սեղանին  դնում են խաշած ձուկ, չամչով փլավ և գինի: Չամչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը  ՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։

 ԱկլատիզՀին ժամանակ հավատացյալները պատրաստել են Ակլատիզ: Ակլատիզը փայտե մարմնով, ծերունու տեսքով մարդուկ է: Նա ունի մեկ ոտք, որին ամրացված է սոխ /որպես գլուխ/: Այդ սոխի վրա ամրացված է յոթ փետուր, որովհետև պասը տևում է 49 օր (յոթ շաբաթ): Նա գալիս է Բարեկենդանից հետո՝ Մեծ պասի առաջին օրը և հսկում է, որ մարդիկ պասը չխախտեն:  Նրա ձեռքին կծու պղպեղ և սխտոր կա, որով նա վախեցնում է բոլոր նրանց, ովքեր խախտում են պասը: Յոթ շաբաթվա ընթացքում Ակլատիզը կորցնում է իր յոթ փետուրները:

Ըստ առարկայական դասերի նախատեսված է`

 Մայրենիի  ժամին կատարելու ենք հետևյալ առաջադրանքները

 <<Զատկի լոբին>>/ Ռ .Հարոյան- ի <<Զատիկ>> գրքից

Պատմությունը կարդալիս ի՞նչ հասկացար:

Ինչո՞ւ էր քառասունինը լոբի  հաշվում:

Փորձիր տերտերին տալ մի քանի հարց:

Խորհուրդ տուր  կամ օգնիր տերտերին:

Դու ինչպե՞ս կօգնես տերտերին :

<<Հացը գետնին գցելը մեղք է>>/ Ռ .Հարոյան- ի <<Զատիկ>> գրքից

 Դու ինչպես կվարվեիր, եթե գլխավոր հերոսը լինեիր:

Տեքստից գտիր ամենաարդար նախադասությունը:

Գրավոր աշխատանքներ` 

1.Ձվիկի    կենսագրությունը

2.<<Ձու>>  բառով կազմիր  նոր բառեր և բացատրիր այդ բառերը:

Ռոդարիական հնարքներից

Վերցնենք ձու և վարդ  բառերը , միացնենք.

Օրինակ ստանում ենք` ձվե վարդը, վարդով ձու ,վարդի միջի ձու և այլն:

Ինչ կլիներ , եթե վարդը  կամ ձուն սկսեր թռչել:

Ինչ կլիներ, եթե վարդը դառնար ձու  կամ ձուն դառնար վարդ :

3.Առածներ, հանելուկներ  Զատիկ տոնի մասին, հավկիթի մասին :

4. Հորինենք   ձվից   անսովոր ճաշատեսակների բաղադրատոմսեր:

5. Զատկի առածանի / այս առածները սովորում են , փորձում են բացատրել իմաստը, որից հետո հորինում են իրենք զատկական առածներ:

Առաջադրանք

Պարզենք , թե ինչ գիտենք հավկիթի մասին : Երեխաները  մայրիկների հետ միասին  համացանցից կպարզեն օրինակ , թե    հավկիթը  ինչով է օգտակար : Կարևոր և հետաքրքիր տեղեկությունները դուրս  կհանեն և կպատրաստեն  տեղեկատվական նյութ :

Գովազդ հավկիթի մասին

Paint — ով  նկարել  հետաքրքիր կերպարներ.

Զվարճալի, զատկական  աչքալուսանքներ

Հորինել  պատմություն կամ հեքիաթ.

<<Ձուն լեզու է առել>>/Ինչ կպատմի իր մասին:/

Փորձել կազմել  զատկական գիրք .զատկին վերաբերող բոլոր բառերը  փորձեն դասավորեն այբբենական կարգով  / միաժամանակ նորից կհիշեն Զատկին վերաբերող բոլոր բառերը/:

Հավկիթի  համար մեկական  անձնագիր  . երեխաներից յուրաքանչյուրն  իր պատկերացմամբ կստեղծի անձնագիրը, անձնագրի մեջ  կնշեն /օրինակ/

  • Հավկիթի անուն, ազգանունը
  • Ընկերների անունները,
  • Բնակություն վայրը,
  • Ծննդյան օրը. տարեթիվը
  • Էլեկտրոնային հասցեն:

Ածիկ սովորողները կհետևեն ու կտեսնեն  ,թե ինչպես են աստիճանաբար  հայտնվում  առաջին ծիլերը :Կկատարեն չափումներ: Դասարանի  յուրաքանչյուր  սովորող  չափումների հիման վրա կկազմի իր   առաջադրանքները  և   կներկայացնի :

ԻՆՉՊԵՍ ԱԾԻԿ ԱՃԵՑՆԵԼ

Ափսեի վրա բարակ բամբակյա շերտ փռել: Թրջել ջրով և վրան շաղ տալ ցորեն /լոբի, ոսպ, գարի /: Ափսեն երկու օր դնել մութ տեղ, որպեսզի տպավորություն ստեղծենք, թե բույսը հողի տակ է:  Հետո տեղադրել լուսավոր, տաք տեղ՝ շարունակելով խոնավ պահել բամբակը: Ծիլերը կձգվեն դեպի արևը, լույսը:

Բնագիտական փորձեր

ԻՆՉՊԵՍ ՁՈՒՆ ԿԱՆԳՆԱՑՆԵԼ

Փորձի նկարագրությունը.

Եթե եփած  ձուն պտտացնենք իր երկար առանցքի շուրջը՝ ձուն, հոլի նման,  որոշ ժամանակ կանգնած կմնա իր բութ կամ նույնիսկ սուր ծայրի վրա:

Կարելի է մրցել՝ ում ձու- հոլը ավելի երկար կպտտվի:

Կախված ձուն

Անհրաժեշտ է մեծ ապակե բանկա, ձու, ջուր,թեյի գդալ և աղ:

1Բանկայի կեսը  լցնենք ջրով:Հում ձուն իջեցնենք բանկայի մեջ: Այն անմիջապես կսուզվի:

2 Այնուհետև  հանենք  ձուն:

3. Ավելացնենք   ջրի մեջ 2 թեյի գդալ աղ և  լավ խառնենք:

4.Նույն ձուն  դնենք  աղով լի  բանկայի մեջ և հետևենք: Քանի որ

ջրի  մեջ    բավականին  աղ  կա  և  ձուն կկախվի  ջրից :
Ցատկող  ձուն

Անհրաժեշտ են ` ձու, ջուր, քացախ, թաս և լապտերիկ:

1.Հում ձուն դնենք ջրով լի բաժակի մեջ և թողնենք մի քանի ժամ:

2. Մի ուրիշ հում ձու դնենք քացախով լի բաժակի մեջ  և նույնպես թողնենք մի քանի ժամ: Ձուն 7 օր  պահի´ր  քացախաջրով լցված բաժակում: Հետո հանի´ր բաժակից և մութ սենյակում նրա վրա լապտերի լույս պահի´ր:

Գրի´ր, թե  ինչ եղավ:

4. Հետո  նայենք , տեսնենք , թե ինչ  տեղի  կունենա:  Կտեսնենք , որ ջրում գտնվող ձվի հետ ոչինչ  չի պատահել:Իսկ  այն ձուն ,որը գտնվել էր քացախաջրում փոխվել էր` նրա կճեպը ուռչել էր:Այդ ձվի  կճեպը , եթե շոշափես ,  կհիշեցնի ռեզինե գնդակի:

5. Հիմա փորձենք  ձվերով  2 բաժակները թողնել 7 օր:Դրանից հետո վերցնենք  քացախաջրի  մեջ եղած ձուն և մութ սենյակում նրա  վրա լապտերիկ  պահենք  : Ձուն լույս  կարտացոլի:

  • Մեկ ուրիշ տարբերակ

.Հանիր ձուն քացախից , պահիր թասի վրա որոշ բարձրության վրա

Ձուն բաց  թող: Կարծում ես այն կջարդվի: Փորձիր և կտեսնես , որ այն<< վեր կցատկի>>, չի ջարդվի  : Քացախի  մեջ գտնվող ձվի կճեպը  ենթարկվում է զանազան փոփոխությունների,   սկզբից փափկում է , իսկ հետո ասես  անհետանում է :

Ձուն մի օր պահի´ր քացախաջրում, հանի´ր քացախից , փոքր բարձրությունից գցի´ր թասի կամ սեղանի վար:

Գրի´ր, թե ինչեղավ:

Ձուն շշի մեջ

Փորձի համար անհրաժեշտ են` դատարկ մածունի շիշ, պինդ խաշած ձու , թուղթ, լուցկի:

Վերցրու մածունի դատարկ շիշ, կամ լայն բերանով շիշ:  Պինդ եփած ձուն մաքրիր կճեպից: Թուղթը խողովակաձև փաթաթիր , վառիր և արագ իջեցրու շշի մեջ/ լավ կլինի ,որ շիշն ունենա լայն բերան /: Սպասիր մինչև թուղթն ամբողջությամբ այրվի, հետո մաքրած ձուն դիր շշի բերանին: Որոշ ժամանակ կանցնի  և ձուն  որոշ  մասով   կմտնի  շշի մեջ:

ԻՆՉՔԱՆ ՋՈՒՐ ԵՆ ՆԵՐԾԾՈՒՄ ՍԵՐՄԵՐԸ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐ – Բաժակ, ջուր, ոլոռ, թանզիֆ, թել:

ՓՈՐՁԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ –Ոլոռի սերմը լցնել թանզիֆի մեջ և բերանը կապել: Այդ տոպրակը զգուշությամբ դնել ջրով լի բաժակի մեջ: Ջրի գոլորշիացումից խուսափելու համար բաժակը ծածկել ափսեով: Հաջորդ օրը բաժակից հանել ուռչած ոլոռի սերմերով տոպրակը և կտեսնենք թե ինչքան ջուր է մնացել բաժակի մեջ:

ՍԵՐՄԵՐԻ ՈՒԺԸ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅՈՒԹԵՐ – Բաժակ, ջուր, ոլոռ, թանզիֆ, թել:

ՓՈՐՁԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ –Ոլոռի սերմը լցնել թանզիֆի մեջ և բերանը կապել: Այդ տոպրակը զգուշությամբ դնել ջրով լի բաժակի մեջ և թողնել 2-3 օր: Կտեսնենք սերմերն այնքան են ուռչել,որ տոպրակը չի դիմացել նրանց ճնշման ուժին և պատռվել է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s