Թե ինչպե՞ս կապիկները որոշեցին ճանապարհորդել

45Ջաննի Ռոդարի

<<Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել>>

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին..

-Ի՞նչ է երևում:

-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:

-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:

Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:

-Հիմա ի՞նչ է երևում:

-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:

-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:

Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:

-Իսկ հիմա, ի՞նչ է երևում:

-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:

-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ…

——————————————————————————

Հեքիաթն անավարտ է:

Հանձնարարություն.

Իսկ ի՞նչն էր պատճառը, որ աշխարհը կապիկներին անհետաքրքիր ու ձանձրալի թվաց:

Հեքիաթին հետաքրքիր ավարտ մտածիր:

——————————————————————————————

Հեքիաթի ավարտը.

Ու այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս: Նրանք վազում էին նույն շրջանով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s