ՈւսՃամփորդությունը որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչ մաս

 

Կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչներից ուսճամփորդությունը: Պատահական չէ, որ այն արտացոլված է նաև ուսպալանում: Ուսճամփորդությունն իր մեջ ներառում է  գործունեության տարբեր տեսակներ, լուծում է մի շարք ուսումնական խնդիրներ:

Ճամփորդությունից առաջ սովորողների հետ միասին քննարեցին , թե երբ և որտեղ հետաքրքիր կլինի ճամփորդել, և որ ամենակարևորն է, որ հուշարձանի, տեսարժան վայրի մաքրմամբ զբաղվենք: Նախ համացանցից սովորողները ճշտեցին, որ եղանակը և կլիմայական պայմանները նման է Երևանի կլիմային:  Անհարժեշտ պարագաների և իրերի մասին քննարկում անցավ հետաքրքիր և յուրաքանչյուր առաջարկ քննարկվեց, իսկ իրենք՝ սովորողները , համակարգչային շարվածքով գրեցին և փոխանցեցին միմյանց:

Իրականացրել ենք համատեղ ճամփորդություն դեպի Օշական: Այցելել ենք Սուրբ  Մեսրոպ Մաշտոցի  եկեղեցին:

Ճամփորդությանը  մասնակցում են 3,2  և 1,3 դասարանները: Մինչ էկոտուրին մասնակցելը երկարաժամկետ աշխատանք է տարվել սովորողների հետ հանրօգուտ աշխատանքի կարևորման մասին: Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի, մեր ճամփորդությունը համընկնում է <<Հայրենագիտական էկոտուրի>> հետ:  Նախապատրաստել ենք ցուցանակներ /յուրաքանչյուր դասարանը համապատասխան իրենց կարողությունների և հմտությունների/, որոնք նախազգուշացնում են բնության պահպանության մասին:  Ճամփորդությունը համարվում է ուսումնական , քանի որ ճանապարհին երեխաները հաշվում են ցուցանակները, մեր կատարած կանգառների հետավորությունն ըստ ժամանակի, գյուղերը, սովորողները դիտարկում են բնության փոփոխությունը /կախված տարածաշրջանի կլիմայական առանձնահատկություններից/:

Ճամփորդությունը սովորողների մոտ ձևավորում է գեղագիտական ճաշակը, ուշադրությունը,  ինքնասպասարկաման և սեփական գործունեության արդյունքում թափված կերակրի մնացորդների հավաքումը: Այս ամենի նպատակն է  սեփական օրինակով շրջապատին ցուցադրել, սովորեցնել և հիշեցնել բնապահպանության կանոնները:

Նպատակի իրականացում

3,2 դասարանի սովորողները համացանցից գտան նյութեր Մեսրոպ Մաշտոցի, գրերի գյուտի և Օշականի մասին :Կարդացած նյութերը  սովորեցին, համակարգեցին և հյուրընկալեցին 1,3 դասարան : Նախ մեծերը պատմեցին  իրենց կարդացած ինֆորմացիայի մասին, իսկ հետո հարցերի միջոցով ամրապնդեցին փոքրերի մոտ:  Փոքրերի մոտ տպավորվեց Հացեկաց գյուղը /կապելով հաց բառի հետ /, Մեսրոպ Մաշտոցի կերպարը /թե ինչպիսի տեսք ուներ, ում էր նման …/ : Այսքանից հետո անհամբերությամբ սպասում էին ճամփորդությանը :

Եկավ սպասելի օրը :Եվ մեծերը, և’ փոքրերը իրենց ցուցանակներով և անհրաժեշտ, վերը նշված,  պարագաներով, ուրախ տրամադրությամբ նստեցին երթուղային և ընկան ճանապարհ : Դուրս եկանք ժամը`10:44 : Մեծերից երկու հոգի դարձան պատասաանատու և գրանցեցին այն տվյալները, որոնք դիտարկեցին մեծերն ու փոքրերը.  ճանապարհի երկարությունը /ժամանակ, հեռավորություն, գյուղեր և այլն/ :

Մեր ստացած գրանցումների արդյունքը՝

Դպրոցից դուրս եկանք—10:44

Երևանից դուրս եկանք-11:07

Հասանք Օշական—11:33

Եկեղեցու բակում էինք—11:37

 

Ետ ենք եկել—12:32

Երևան ենք մտել—14:07

Դպրոց հասանք—14:28

 

Էկոտուրի գլախավոր նպատակից ելնելով նախ ուսումնասիրեցինք տեղանքը: Ըստ սովորողների դիտարկման Օշականի ` Մ. Մաշտոցի եկեղեցու տարածքը խնամքով մաքրված էր և անելու ոչինչ չկար : Այդ պատճառով որոշեցին եկեղեցու հարակից տարածքը մաքրել :  Սակայն եկեղեցու տարածքը լավ մաքրված և խնամքով մշակված էր: Մենք մի քանի մետր հեռավորության վրա կանաչապատ տարածք գնացինք, որը եկեղեցու բակից հեռավորությունը չափեցինք ժամով  /6 րոպե/: Այնտեղ մեծ տարածք կար ֆուտբոլ, բատմինտոն, ցատկապարան, վոլեյբոլ, բասկետբոլ խաղալու համար, բայց ափսոս, որ ժամանակը շատ քիչ էր և մեզ խաղալու ժամանակ քիչ մնաց, կարելի է ասել, որ ընդհանարապես չմնաց:  Տարածքը քանի որ շատ կանաչ էր, երեխաները բացի այն, որ մաքրում էին, նաև շատ հետաքրքիր միջատների ու ծաղիկների էին հանդիպում: Նրանք այնքան խնամքով ու  սիրով էին նայում և ընկերներին ցույց տալիս իրենց գտած միջատները և ուսումնասիրելուց հետո զգույշ շրջանցում էին, որպեսզի չտրորեն:  Այստեղ երևում էր երեխայի զգուշությունը, սերը դեպի բնությունը, բնության այդ փոքր միջատերի, կենդանիների  նկատմամբ զգուշությունը: Բացի այդ, նրանց մոտ հետաքրքիր զրույց էր սկսվում: Նրանք կարծես ընկնում էին հեքիաթի մեջ, այնպիսի երևակայան բաներ էին պատմում ու մեկը մյուսի պատմածը շարունակում, որ կարծես իրական դեպք պատմելիս լինեին:  Երրորդ դասարանցիներն էլ իրենց հերթին որոշեցին, որ այդ միջատների մասին համացանցից նյութեր կկարդան և փոքրերի հետ կկիսվեն:

Նպատակ էինք դրել նաև, որ այս  ճամփորդության  միջոցով  միջավայրին սովորեցնենք  վերաբերվել բնությանը խնամքով : Վերջում մարդկանց համար տեսանելի հատվածում տեղադրեցինք ցուցանակները : Մեր աշախատանքի ամենակարևոր արդյունքն այն էր, որ երկու տարբեր տարիքի սովորողներ մտերմացան / մեծերն օգնեցին փոքրերին, փոքրերն էլ աշխատեցին մեծերի օգնությամբ/:

Մեր առջև դրված խնդիրները ստացան իրենց լուծումը : Հուսանք, որ համագործակցությունը կշարունակվի : Աշխատանքի նման փորձը հաջողված է և կարող է լինել լավ օրինակ բոլորին :

1-3 դասարան  http://b4.mskh.am/node/5833

3-2 դասարան  http://b4.mskh.am/node/5854

 

 

http://b4.mskh.am/node/5890

http://b4.mskh.am/node/5901

Տաթև Ավետիսյան
Արմինե Գյոնջյան

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s