Նախագիծ 2013-2014 թթ.

DSC01175Ծրագրի նպատակը

Երեխային տալ այնպիսի կրթություն, որը նրան հնարավորություն կտա ոչ միայն գիտելիքներ ձեռք բերել` այլ զարգացնել կարողություններն ու հմտություններ և դրանք կիրառել գործնականում: Կրթություն, որի արդյունքում նա կսովորի ազատ, անկաշկանդ, ինքնուրույն մտածել և գործել:

Իմացումի հրճվանք ծրագրի ձևակերպում

ՙԻմացումի հրճվանք՚ ծրագիրը կրտսեր դպրոցում գործող ՙ1-6-րդ դասարանում սովորողի բազային հմտությունների և նախասիրությունների զարգացում ուսումնական գործունեության արդյունքում՚ ծրագրի ենթածրագիրն է: Այն քառամյա ծրագիր է, իրականացվում է 1-ից 4-րդ դասարաններում: Ծրագիրն իր մեջ ներառում է սովորողի գործունեության բոլոր ձևերը` ըստ ուսումնական պլանով որոշված առարկաների` մայրենի լեզու, ռուսաց լեզու, անգլերեն, մաթեմատիկա, շախմատ և տրամաբանական խաղեր, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա, համակարգչային գրագիտություն, ես և շրջակա աշխարհը, ֆիզկուլտուրա:

1-ին, 2-րդ դասարաններում ուսումնական օրը բաժանվում է 20-25 րոպե տևողությամբ հատվածների, որոնց բովանդակությունը, գործունեության ձևը որոշում է դասվարը՝ ըստ լուծելիք խնդիրների, նախօրոք կազմած պլանով, առանձին դեպքերում նաև՝ ստեղծված իրավիճակի: Գործունեություններին տրվող ընդհանուր ժամանաքանակը համապատասխանում է ուսումնական պլանով նախատեսված առարկայական ժամաքանակին: Այսպիսի մոտեցումը բխում է սովորողի տարիքային առանձնահատկություններից: Գործունեության պարբերաբար փոփոխումը երեխային հնարավորություն է տալիս ուսումնական գործունեությամբ ավելի երկար և արդյունավետ զբաղվելու, ուշադրությունն ավելի երկար ժամանակով կենտրոնացած պահելու: \

Ընդհանուր խնդիրներ

v Չվնասել երեխային: Ուսուցումը հարմարեցնել երեխայի բնույթին, մտավոր և հոգևոր պահանջմունքներին և տարիքին:

v Ապահովել անվտանգ և հիգենիկ միջավայր:

v Նպաստել անհատի ընդհանուր զարգացմանը, ապահովել ուսումնական նյութի և կիրառման հմտությունների զարգացման շարունակականությունը:

v Ուսուցման գործընթացում հաշվի առնել սովորողի կենսափորձը:

v Ապահովել միջառարկայակն կապ օգտագործելով տարբեր հնարներ և միջոցներ:

v Ձևավորել համագործակցային աշխատանքի կարողություն:

v Զարգացնել երեխային ստեղծագործական — երևակայական մտածողությունը:

v Երեխաներին սովորեցնել ինքնուրույն մտածել, աշխատել և հայտնաբերել: Զարգացնել սովորողի ինքնուրույն ստեղծագործական-հետազոտական աշխատանք կատարելու կարողությունները:

v Կազմակերպել խմբային աշխատանքներ, քննարկումներ: Ձևավորել խմբով հետազոտական աշխատանք կատարելու կարողություններ և հմտություններ:

v

Հատուկ պահանջներ

v Մաքուր, լուսավոր, ազաղ միջավայր: Տեխնիկապես լավ զինված դասարաններ և լաբորատորիաներ, շուրջօրյա որակյալ ինտերնետ կապ: Ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար նաև էլեկտրոնային գրատախտակ:

v ՏՀՏ միջոցները կիրառել ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում:

v Ամենօրյա օտար լեզուների և համակարգչային կիրառական ծրագրերի ուսուցում: 1-ին, 2-րդ դասարաններում` անգլերենի և ռուսերենի ուսուցումը կազմակերպվում է 20-25 րոպե տևող դասաժամերով:

v Ինտերնետը և համակարգչային կիրառական ծրագրերը ևս ուսուցանվում և գործածվում են առաջին դասարանից: Երկրորդ դասարանից սկսած` սովորողը օգտվում է նաև էլեկտրոնային փոստից:

v Ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու համար գործածվում են համակարգչային ծրագրեր և մեդիա միջոցներ: 1-4-րդ դասարաններում դասերը անցկացնելիս դասավանդողը կիրառում է հետևյալ ՏՀՏ միջոցներ / համակարգիչ (կից բոլոր սարքերի գործածում-տպիչ, սկաներ), էլեկտրոնային գրատախտակ / տեսապրոյեկտոր/, համացանցում on-line դասընթացներ, CD-ներով ուսումնական նյութերի դիտում, on-line ինքնաստուգումներ, երաժշտական կենտրոն` երգեր լսելու համար, DVD փլեյեր` ֆիլմեր, մուլտֆիլմեր և դասընթացներ դիտելու համար, թվային ֆոտոխցիկ` իրենց նկարաշարը ցուցադրելու և ներկայացնելու համար:

v Լողուսուցումը ֆիզկուլտուրա առարկայի բաղկացուցիչ մասն է:

v Առավոտյան ՙԲարի լույսը՚ և ծեսի կազմակերպումը ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է: Այն նպաստում է սովորողների սոցիալական դաստիարակությանը: Երեխաների մեջ սերմանում է սեր դեպի ազգային, հոգևոր արժեքները:

v Ուսումնական հասարակական նախագծերը, ուսումնական- հետազոտական նախագծերը, ստուգատեսերը, ծննդյան տոների կազմակերպումը ուսումնական գործընթացի բաղկացուցիչն են:

v Ըստ տոնացույցի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է տվյալ ծեսի ընթացքի հետ համաձայն:

Լեզվական խնդիրներ

  •  Սովորողների լեզվական և ընդհանուր զրգացում:
  • Խոսքային ինքնաարտահայտման պահանջմունքի պահպանում և զարգացում:
  •  Բանավոր և գրավոր խոսքի ճիշտ կառուցում:
  •  Վերլուծական, քննադատական մտածողության զարգացում:
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Լեզվական այս խնդիրները կարելի է լուծել ոչ միայն մայրենի լեզվի դասերին, այլ գործունեության բոլոր մյուս ձևերի միջոցով: Երբ երեխան խնդիր է հորինում նա կատարում է նաև լեզվական աշխատանք: Երբ նա պատմում կամ գրառում է իր կտարած բնագիտական փորձը, պատմում է իր նկարած նկարը, երգ է սովորում այս ընթացքում նույնպես կատարում է լեզվական աշխատանք:

 

Մայրենի լեզու

Շաբաթական 6 ժամ

Դասագրքերը`  Ընթերցարան-4  դաս-ի համար,      Մայրենիի դասագիրք 4-րդ դասարանի համար /պետական/,   ընտրել   երեխայի տարիքին , հետաքրքրություններին, հասանելի նյութեր: Ուսուցչի կողմից կազմված նյութեր, աշխատանքային թերթիկներ: Կրթահամալիրի կայքը: Էլեկտրոնային ռեսուսներ: Երեխաների և ուսուցիչների կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում ստեղծված նյութերը:

Ընթերցանություն/Ուուցանվող նյութը, նպատակը,գործունեությունը/

Զարգացնել բանավոր և գրավոր խոսքը, ձևավորել ճիշտ, գրագետ բանավոր և գրավոր խոսք, զարգացնել քննադատական մտածողությունը, տարբեր տեղեկատվական աղբյուրներից օգտվելու կարողությունները, երևակայությունը, ծանոթացնել մանկական գրականության նմուշներին

Ուսուցման նպատակը

  • Ստեղծագործության հիմնական գաղափարի ընկալման կարողության զարգացում:
  • Տարբեր ժանրերի և ծավալների ստեղծագործությունները հասկանալով կարդալու կարողության տիրապետում:
  • Կարդացածը վերլուծելու, համադրելու, վերացարկելու, ընդհանրացնելու և ինքնուրույն դատողություններ  անելու կարողությունների զարգացում:
  • Դեպքերի նկարագրության տրամաբանական հաջորդականության և մտքի ճշտության պահպանում:
  • Լեզվական գիտելիքների հիման վրա աշակերտների խոսքի ոճական-քերականական բառապաշարի հարստացում:
  • Խոսքային հաղորդակցման և բանավիճելու կարողությունների և հմտությունների ձևավորում:
  • Տեքստ իբրև թեմատիկ- իմաստային միասնություն ընկալելու կարողությունների ձևավորում
  • Տարաբնույթ խոսք կառուցելու կարողությունների ձևավորում:
  • Բարեկիրթ խոսք և վարքագիծ դրսևորելու կարողությունների զարգացում:
  • Տեքստի բովանդակությունը համառոտ վերարտադրելու կարողության մշակում:
  • Ինքնաարտահայտման կարողությունների զարգացում:
  • Մտածողության և աշխարհաճանաչողության շրջանակի ընդլայնում:
  • Ստեղծագործական- հետազոտական- որոնողական կարողությունների զարգացում:
  • Գղարվեստական խոսքի արժևորման կարողությունների և գրական ճաշակի զարգացում:
  • Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում:
  • Խոսքի մասերի գործնական հմտությունների զարգացում:
  • Օտար լեզուներից թարգմանություններ անելու, խմբագրելու և կայքի նյութեր ստեղծելու կարողությունների և հմտությունների զարգացում:
  • Անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ կատարելու և ուսումնական նյութեր ստեղծելու կարողությունների ձևավորում:
  • Համացանցից ինքնուրույն գտնել հանձնարարված նյութը և կարդալ:
  • Օրվա հետ կապված տպավորությունները, կամ դասարանում կատարված իրադարձությունները դարձնել կայքի նյութ:

1-ին կիսամյակ /շաբաթական 6 ժամ/

Բովանդակություն

Ստողծագործության անվանումը, հեղինակը քերականություն Ուսումնական գործունեություն հատկացվող ժամաքանակը
Նկարագրական  շարադրություն Ամառային արձակուրդ Զրույց, ամռան ընթացքում կարդացած գրականության քննարկում 2 x 45 (ր)
Չախչախ թագավորը /Հովհ. Թումանյան ü  Անցած լեզվական գիտելիքների ամրապնդում:

ü  Բացատրել տեքստում եղած անծանոթ բառերն ու բառակապակցությունները:

ü  Դերերով և առոգանությամբ ընթերցանություն:

ü  Որոշել հերոսների արարքների դրդապատճառները և վերաբերմունք դրսևորել դրանց նկատմամբ, գնահատել նրանց արարքները:

ü  Բնութագրել հերոսներին:2 x 45 (ր)Քեֆ անողին քեֆ չի պակսիլ /Հովհ. Թումանյանü  Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ:

հայոց լեզու- էջ 6 առաջ.2; 61-1; 8-3; 12-1; 18-2; 28-1; 33-1; 48-1ü  Հեքիաթը համառոտ պատմել:

ü  Տեքստից ընտրել բառեր ու արտահայտություններ և փոխարինել դրանք նման իմաստ ունեցող բառերով կամ արտահայտություններով:

ü  Հերոսների արարքները մեջ գտնել ճիշտ և սխալ դրսևորումներ, սեփական կարծիքը ներկայացնել և հիմնավորել:

ü  Հեքիաթը բաժանել հատվածների և վերնագրել:

ü  Օգտվել բառարանից անծանոթ բառերի իմաստը հասկանալու համար:

3 x 45 (ր)Փիլոսը /Ստեփան Զորյան/ü  վանկ

8-1; 15-1; 54-1; 57-1

ü  Տարբեր աղբյուրներից գտնել և գրել հեքիաթին համապատասխան ասացվածքներ:

ü1 x 45 (ր)Նուկիմ քաղաքի խելոքները /Ավետիք Իսահակյան/ü  գաղտնավանկ

ü  տողադարձ

32-1; 42-3; 48-2; 50; 57-3  ԵՍ ü  Գրել իր մասին, մուտքագրել և տեղադրել կայքում:

Ուսումնական-հետազոտական աշխատանք/ ներ/ը

  1. Սոցիոլագիական հարցումներ տարբեր թեմաներով:
  2. Էլեկտրոնային խաղ-բառարանների /հոմանիշների, հականիշների/ ստեղծում:
  3. Էլեկտրոնային հանրագիտարան / Կենդանիների աշխարհում/
  4. Կայքի սպասարկում
  5. Տիկնիկային և թատերական ներկայացումների սցենարների ստեղծում և բեմադրում:
  1. կրթահամալիրային, հանրապետական, միջազգային տարեկան միջոցառումների համար տվյալ միջոցառման թեմային համապատասխան տեսանյութեր, ֆիլմեր  և ներկայացումներ:

Ուսումնական ճամփորդություններ

Ստուգում և գնահատում

Նպատակը – Խրախուսել երեխային, ֆիքսել նրա առաջընթացը, զարգացումը, ծնողին տեղեկացնել երեխայի  հաջողությունների և անհաջողությունների մասին:

Ըստ կրթակարգի` գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի, անձնային որակների, ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործման վերահսկումն է: Գնահատումը սովորողին նախևառաջ խրախուսելու միջոց է:

Կրտսեր դպրոցի առաջին աստիճանում` ՙԻմացումի հրճվանք՚ ծրագրում գնահատանիշը որպես գնահատման միջոց չի օգտագործվում: Սովորողի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, արժեքային համակարգը գնահատելու այլ ձևեր ու գործիքներ ենք գործածում, որոնք ուղղված են ձեռքբերումները խրախուսելուն, բացթողումները լրացնելու ցանկություն առաջացնելուն:

Ըստ կրթակարգի` գնահատման հիմնական նպատակը սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի, անձնային որակների, ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործման վերահսկումն է: Գնահատումը սովորողին նախևառաջ խրախուսելու միջոց է:

Կրտսեր դպրոցի առաջին աստիճանում` ՙԻմացումի հրճվանք՚ ծրագրում գնահատանիշը որպես գնահատման միջոց չի օգտագործվում: Սովորողի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, արժեքային համակարգը գնահատելու այլ ձևեր ու գործիքներ ենք գործածում, որոնք ուղղված են ձեռքբերումները խրախուսելուն, բացթողումները լրացնելու ցանկություն առաջացնելուն:

Ամիսը մեկ անգամ ստուգման կամ ինքնաստուգման միջոցով ստուգվում է, արդյոք երեխաները յուրացրել են անցած նյութը: Այս ստուգումները կարծես թե ամփոփիչ դեր են կատարում: Արդյունքները անպայման ներկայացվում են ծնողներին: Տարին երկու անգամ  կիսամյակային ստուգումներ: Այս ստուգումը իր մեջ ներառում է գործունեության բոլոր, կամ գրեթե բոլոր ձևեևը: Երեխայի զարգացումը ֆիքսելու ձև է նաև երեխայի աշխատանքային փաթեթը: Փաթեթի մեջ զետեղվում են երեխայի գրած հետաքրքիրք պատմությունները, մտքերը, հանելուկները, նրա նկարած նկարներն ու ձեռքի աշխատանքները, ինչպես նաև ստուգման և ինքնաստուգման  տարբերակները:

Կրթահամալիրային, հանրապետական, միջազգային տարեկան միջոցառումների ժամանակ սովորողները խմբով, անհատապես կամ ընտանիքի հետ միասին կատարում են թեմատիկ հետազոտական աշխատանքներ, օգտագործելով թվային տեխնոլոգիաներ: Որպես խրախուսում հաղթողներին տրվում են տարբեր մրցանակներ հիմնականում թվային տեխնոլոգիայի միջոցներ: Հետազոտական աշխատանքների շնորհիվ հնարավոր է դառնում բացահայտելու սովորողի հմտություններն ու կարողությունները` գործունեության գրեթե բոլոր ձևերից:

Ավելացնել

Գնահատման փաթեթի / ինքնաստուգում, ստուգում/ ժամանակացույց

մայրենի/ հայրենագիտություն մաթեմատիկա համակարգչային կիրառություն տեխնոլոգիա ֆիզկուլտուրա շախմատ
սեպտեմբեր 1 2
հոկտեմբեր 2 2 1
նոյեմբեր 2 2
դեկտեմբեր 1

1 կիսամյակային1

1

կիսամյակային1

կիսամյակային1

կիսամյակային1

կիսամյակային1

կիսամյակայինհունվար      փետրվար12    մարտ22    ապրիլ12    մայիս22    հունիս1

տարեվերջյան1

տարեվերջյան1

տարեվերջյան1

տարեվերջյան1

տարեվերջյան1

տարեվերջյան

 

Ծեսեր և տոներ

Սրանք ուսումնական հաշվետվություններ են, որոնց կազմակերպումը նպաստում է սովորողների, ուսուցիչների և ծնողների միասնական գործունեությանը, նրանց ստեղծագործական հնարավորությունների բացահայտմանն ու զարգացմանը Ծեսերի և տոների սցենարի մշակման գործում սովորողն ունի առավելագույն մասնակցություն Դրանց ցանկում կրթահամալիրում նշվող տոներն ու ծեսերն են (այդ թվում՝ սովորողների և դասվարի ծննդյան օրերը), ներկայացումները և այլն։ Ծեսերի և տոների կազմակերպման ընթացքում սովորողներն օգտագործում են իրեն ունեցած տեսական գիտելիքները, սովորած ծիսական երգերն ու պարերը, նաև ազգային խաղերն ու պարերգերը

Կոմիտասյան օրեր նախագիծ

Կրթահամալիրի տոնացույցով նախատեսված բոլոր ծեսերի առաջադրանքները նպաստում են պետական չափորոշիչնորով նախատեսված կարողությունների և հմտությունների զարգացմանը:

 

  • Կոմիտասի կենսագրությունը,մայրենի- մեդիատեխնոլոգիայի ինտեգրված դաս/ հանձնարարվում է սովորողներին համացանցից գտնել տեղեկատվական նյութ  Կոմիտասի  կյանքի և ստեղծագործական գործունեության մասին:
  • Կոմիտասյան օրերին, յուրաքանրյուր առավոտ, դասը սկսելու առաջ լաբորատորիա-դասարանում, սովորողների հետ միասին, լսում ենք Կոմիտասի  կատարմամբ  իր իսկ ստեղծագործությունները:
  • Պատրաստել տեղեկատվական նյութ ՝օգտագործելով մեդիահմտությունները: Դա կարող է լինել անհատական  կամ խմբային աշխատանք :
  • Կոմիտասի ստեղծագործությունների ցանկից ընտրված որևէ երգի ունկնդրում:
  • Paint ծրագրով հանձնարարել նկարել այդ  երգից որևէ  դրվագ և այդ նկարների հիմման վրա ստեղծել այդ երգի կարաոկե,որը կարելի է օգտագործել ընդհանուր պարապմունքների ժամանակ:
  • Առցանց դասի կազմակերպում .

Կոմիտասի երգերից ընտրել որևէ կերպար և  հորինել այդ կերպարի մասին հետաքրքիր պատմությունները, մտքեր, հանելուկներ:

  • Տեխնոլոգիայի դասաժամին պատրաստել այդ կերպարը /թափոններից , սննդամթերքից, գոաշով նկարել,կավից պատրաստել/
  • Տեխնոլոգիայի դասաժամին պատրաստած կերպարներով բեմադրել տիկնիկային ներկայացում /սցենարի հեղինակներն  և դերակատարներ են սովորողները/
  • Տիկնիկային ներկայացումը բեմադրել մանկապարտեզային խմբերում /սովորողների մասնակցությամբ/:
  •  
  • Երգից ընտրել բառեր և հորինել այդ բառերի հոմանիշները, հականիշները :
    • Սովորողները երգերից ընտրում են   բառեր, բառակապակցություններ, նաղադասություններ  և   թարգմանում ռուսերեն, անգլերեն:

Բարձունքների հաղթահարում / սեպտեմբերի 21

Կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչներից    ուսճամփորդությունը: Պատահական չէ, որ այն արտացոլված է նաև ուսպալանում: Ուսճամփորդությունն իր մեջ ներառում է  գործունեության տարբեր տեսակներ, լուծում է մի շարք ուսումնական խնդիրներ:

 

 

 

 

Նախապես որոշում ենք, թե որ բարձունքն ենք հաղթահարելու սովորողների հետ միասին:

Առցանց ուսուցում ենք կազմակերպուրպում, թե որ մարզում է գտնվում բարձունքը, միաժամանակ սովորում են նաև քանի մարզ կա Հայաստանում:

Տեղեկություններ են դուրս բերում համացանցից տվյալ տեղանքի մասին՝ կլիմա, բուսական և կենդանական աշխարհ, հեռավորությունը մայրաքաղաքից: Անհատական կամ խմբային աշխատանքի միջոցով ենթակայքում տվյալ թեմայի վերաբերյալ նյութերի տեղադրում:

 Երեխաներին նախապատրաստումը  ուսումնական ճամփորդությանը: Առցանց դասի կազմակերպում հետևյալ վերնագրով <<Ինչպես պատրաստվել ուսումնական ճամփորդությանը-հագուստ, սնունդ, դեղորայք և այլն>>:

Ճամփոդության ընթացքում տվյալ տեղանքում հանրօգուտ աշխատանք՝ մաքրում ենք տեղանքը  աղբից /նախապես ունենալով պոլիէթիլենային տոպրակներ, ձեռնոցներ և այլ պարագաներ/:

 

Մասնակցություն ընդհանուր կրթահամալիրյան միջոցառումներին:

Թումանյանական օրեր

Աղայանական օրեր

Մարզական

Մարմնի ճկունության և ճարպկության զարգացում:Լսել հրահանգները և կարողանալ դրանք կատարել, կարողանալ արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում/ խաղային/:Շարժախաղերը և ազգային  խաղերը  որպես լեզվագործունեության  և մաթեմատիկական կարողությունների զարգացման միջոց: Մարմնակրթություն /շաբաթական  3 ժամ/ -տարբեր սպորտային խաղեր,էստաֆետաներ ,գիմնաստիկայի տարրերի ներմուծում համագործակցելով ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ, լող:Համագործակցումը Ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ:

Տնային առաջադրանքներ

Տնային առաջադրանքները հիմնականում կրում են ստողծագործական, որոնողական, հետազոտակն բնույթ: Առաջադրանքները կարող են լինել   ընդհանուր, խմբային կամ անհատական: Առաջադրանքները երեխաներին մղում են սոցիալական շփման, հետազոտական աշխատանքի: Երեխաները հարցումներ են անում, գրանցում դրանց արդյունքները, կազմում դիագրամներ:Երեխաները զանգում են իրենց բարեկամներին, ծանոթներին և  հավաքագրում են առած ասացվածքներ, օրհնանքներ և խորհուրդներ:

Դասարանում դրանք կարդում ենք քննարկում, երբեմն այդ ամենը դառնում է թատերական ներկայացման նյութ:Լինում են այնպիսի առաջադրանքներ, որ որի կատարմանը պետք է մասնակցեն նաև ընտանիքի մյուս անդամները: Արդյունքում ստացվում է ընտանեկան շնորհանդես: Երեխաները պատրաստում են էլեկտրոնային բացիկներ և ինտերնետի միջոցով ուղարկում են իրենց ընկերներին, ուսուցիչներին, բարեկամներին:  Հաճախ առաջադրանքներն ուղարկվում են էլեկտրոնային տարբերակով և կապը պահպանվում է ինտերնետի  միջոցով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s