Զատկի ծես

DSC00720Ուսումնական նախագիծ

<<Զատկի>> ծես

Ապրիլի 1-20

Նպատակ-Նախագծի հիմնական նպատակն է սովորողներին ծանոթացնել ազգային ծեսին, բացատրել Զատկական խորհուրդը:

Գործողությունների հաջորդականությունը

Առցանց ուուցման կազմակերպում

Սովորողներին առաջադրվում են  հարցեր Զատկի տոնի և պատմության հետ կապված: Նրանք գտնում են հետաքրքրաշարժ նյութեր և դրա մասին գրում մեկկնաբանությունների մասում: Կարևոր է, որ նյութերը չկրկնվեն: Սա նպաստում է, որ սովորողները մեկը մյուսի գրած մեկնաբանությունը կարդա:

ԻՆՉՊԵՍ ԱԾԻԿ ԱՃԵՑՆԵԼ

Ափսեի վրա բարակ բամբակյա շերտ փռել: Թրջել ջրով և վրան շաղ տալ ցորեն /լոբի, ոսպ, գարի /: Ափսեն երկու օր դնել մութ տեղ, որպեսզի տպավորություն ստեղծենք, թե բույսը հողի տակ է:  Հետո տեղադրել լուսավոր, տաք տեղ՝ շարունակելով խոնավ պահել բամբակը: Ծիլերը կձգվեն դեպի արևը, լույսը: Դա պետք է անել տոնից 10-15 օր առաջ:

Զատկական ծեսի կարևոր նախապայմանների մասին քննարկում դասարանում.

Զատկական սեղան—Մեծ պասի օրերից ձվերը Զատկի համար են հավաքել: Զատկին ձուն խաշվում և կարմիր է ներկվում Ավագ շաբաթ օրը: Ավագ շաբաթը խորհրդանշում է արարչության 7 օրերը, մարդկության պատմության 7 շրջանները, տարեթվերը, նաև խորհրդանշում է Քրիստոսի չարչարանքների շաբաթը: Զատիկ կիրակվա նախորդ գիշերը,  Զատկի սեղանին  դնում են խաշած ձուկ, չամչով փլավ և գինի: Չամչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը  ՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։

 ԱկլատիզՀին ժամանակ հավատացյալները պատրաստել են Ակլատիզ: Ակլատիզը փայտե մարմնով, ծերունու տեսքով մարդուկ է: Նա ունի մեկ ոտք, որին ամրացված է սոխ /որպես գլուխ/: Այդ սոխի վրա ամրացված է յոթ փետուր, որովհետև պասը տևում է 49 օր (յոթ շաբաթ): Նա գալիս է Բարեկենդանից հետո՝ Մեծ պասի առաջին օրը և հսկում է, որ մարդիկ պասը չխախտեն:  Նրա ձեռքին կծու պղպեղ և սխտոր կա, որով նա վախեցնում է բոլոր նրանց, ովքեր խախտում են պասը: Յոթ շաբաթվա ընթացքում Ակլատիզը կորցնում է իր յոթ փետուրները:

Տեխնոլոգիա

Զատկական ծառի զարդարում

Զատկական ծառի ճյուղը ներկում են սովորողները, ձևավորում իրնց ձեռքի աշխատանքներով:

Էլեկտրոնային բացիկների  պատրաստում—Զատկական շնորհավորանքներ, բարեմաղթանքներ:

Պարզենք , թե ինչ գիտենք հավկիթի մասին : Սովորողները  համացանցից կպարզեն օրինակ , թե    հավկիթը  ինչով է օգտակար : Կարևոր և հետաքրքիր տեղեկությունները դուրս  կհանեն և կպատրաստեն  տեղեկատվական նյութ, որը կհրապարակվի ենթակայքում և բլոգում:

Քանի որ դասարանում բոլոր սովորողներն աշխատում են նոթբուք-նեթբուքերով, որոնք միացված են համացանցին, ապա առաջադրանքների պատասխանները նույն պահին ուղարկում են դասվարի էլ. հասցեին՝  t.avetisyan@mskh.am:

Նախագծի ավարտին, առցանց քննարկման միջոցով հաշվետվություն-քննարկում է կազմակերպվում: Նոր առաջարկներ, դիտողություններ են անում ոչ միայն սովորողներն , այլ նաև ծնողները,ովքեր ծրագրի կրողներից մեկն են:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s