Թթուդրիկի նախագիծ

DSC09232 DSC09236Ուսումնական նախագիծ

Թթուդրիկ

Նոյեմբերի 15-16

Թթուդրիկի ծեսի նախապատրաստում.

Նախագծի թեման թթու դրիկն է, թթու պատրաստելու ընթացքը և համեղ ավարտը:

Նախագծի նպատակն է սովորողի մոտ ձևավորել ինքնավստահություն, ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:

Գործունեության ընթացք.

Սովորողների հետ միասին քննարկում ենք  անցկացնում, թե ինչո՞ւ ենք թթու դնում, առողջարար է , թե՝ ո’չ և այլն : Սովորողները փորձում են  պատասխանել  դասավանդողի մի քանի հարցերին.

  • Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
  • Ո՞ր բանջարեղենն  ի՞նչ վիտամիններ ունի:
  • Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում:

Մեդիատեխնոլոգիա.

Սովորողներից յուրաքանչյուրն իր ամենասիրելի բանջարեղենի համար տեղեկատվական  փաթեթ է պատրաստում, իսկ բանջարեղենը նկարում ՝ Wizardbrush ծրագրով: Ծեսի ընթացքի մասին տեսաֆիլմեր և հարցազրույցներ են կազմոում և հրապարակում:

Թթուդրիկի ծեսը սկսվում է նրանից, որ կազմվում է  բանջարեղենի ցուցակ՝ գնումներ կատարելու համար: Սովորողներից յուրաքանչյուրն իր դերն է ստանձնում՝ գումարն է հավաքում, հաշվարկ անում  և այլն: Սովորողներն անմիջապես մասնակցում են գնումների:  Գնում են խանութ, ընտրում համապատասխան բանջարեղեն:

Մաթեմատիկա

Սովորողները  նախապես հաշվում են, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:

Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքա՞ն դրամ ծախսեցին գնումների համար և համեմատում են նախնական հաշվարկի հետ: Կազմում են խնդիրներ, մուտքագրում են  և առաջադրում մեկը մյուսին:

Տեխնոլոգիա, բանգիտություն

Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարրաների մեջ:

Հետագայում սովորողները  համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է  թթուդրիկի ծեսին: Ծնողներց ամենահմուտները պատմում են թթու դնելու հաջորդականությունը:  Սովորեցնում են, թե  ինչպե՞ս մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Սովորողներից մի քանիսի տատիկներին ու մայրիկներին հրավիրում ենք դասարան , որպեսզի սովորողների հետ քննարկում անցկացնեն թթու դնելու հետ կապված: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է <<թթվելը>>, ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:

Ընտանեկան նախագծեր

  • Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից:
  • Ինչո՞վ  են թթու դնում  իրենց գյուղում պատրաստել:
  • Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված:

Որպես նախագծի արդյունքն—սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/:

 

Նախագիծ-Ծեսի ամփոփում տես նյութերում.

ԹԹվի ծես, չթթված տրամադրությամբ

ԹԹվի համտես

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s