Թումանյանական օրեր

DSC00480Ուսումնական նախագիծ

Թումանյանական օրեր

Փետրվար  1-28

Թումանյանի հեքիաթները <<Անբան Հուռին >> ,<<ԿԻկոսի մահը>> ,<<Անխելք մարդը>>,<<  Ձախորդ Փանոսը>>, <<Ոսկու կարասը>> , <<Քեֆ անողին քեֆ չի պակսիլ>>,<<Չախչախ թագավորը >>:

Բանաստեղծություններ՝ << ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ>> , <<Իրիկուն>>, <<Աշուն>>, <<Երեք խելոք մի հին տաշտով>> և քառյակներ:

 Թումանյանի կենսագրությունը

Սովորողները  համացանցից գտնում  եմ Թումանյանի մասին , ստեղծում մեդիաֆիլմեր, նյութեր    նրա կենսագրության մասին:

Թումանյանի  որևէ հեքիաթի  հերոսներին ,այդ հեքիաթից հատվածներ   wizardbrush ծրագրով  սովորողները նկարում են  և այդ նկարներով  ստեղծում մեդիաֆիլմ -հեքիաթներ :

Նախագծի իրականցման ժամանակ ուսումնական աշխատանքը արագ և արդյունավետ է կազմակերպվում, քանի որ ուսումնական պարապմունքները  նեթբուքով ուսուցման պայմաններում  են իրականցվում: Սովորողներն իրենց աշխատանքների մի մասը տեղադրում են իրենց բլոգներում:

Նշում ենք Թումանյանի ծննդյան օրը

Սովորողների հետ միասին քաղաքում ընտրում ենք որևէ զբոսայգի և նեթբուքերով գնում Թումանյան ընթերցելու/ բացօթյա/:

Բանաստեղծությունների ընթերցում

Յուրաքանչյուր քառյակ գունավորում ենք համապատասխան գույներով/նոթբուք-նեթբուքի կիրառում/:

Առցանց դաս

Սովորողները իրենք են ընտրում որևէ հեքիաթ, հարցադրումներ անում  առաջադրանքներ կազմում տվյալ հեքիաթի վերաբերյալ :

Տեխնոլոգիա

Հեքիաթի հերոսների պատրաստում թափոններից

Հեքիաթների  նկարազարդում/ գոաշով աշխատանք/

Խմորից պատրաստված հեքիաթի հերոսներ, որոնք կդառնան մեդիաթատրոնի նյութ

Խաղում ենք  Թումանյան

Դասարանում բեմադրում ենք մի քանի հեքիաթներից  հատվածներ,ներկայացման ժամանակ օգտագործում ենք մեդիա գործիքներ :

Նախագծի ժամանակ  օգտագործում ենք  ռոդարիական հնարքներ

Հ. Թումանյանի հեքիաթներից վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում , որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

Ի՞նչ կլիներ ,եթե …

Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն : Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  <<Ոսկու կարասը>>  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ <<Չախչախ թագավորը>> հեքիաթից /ցանկալի է բանալի բառերը դուրս գրել/ սկսում ենք մի նոր հեքիաթ ստեղծել:

  Հեքիաթների թարս ու շիտակ պատմում

—  Շուռ տված հեքիաթներ

  Իսկ հետո ի՞նչ եղավ

  Հեքիաթների անսովոր ավարտի ստեղծում

Նախագծի իրականացման  ժամանակ   կիրառում են ուսուցման ժամանակակից մեթոդներ    /մի քանիսը   /

—Քառաբաժան

— Խորանարդում

 Ընտանեկան նախագծեր

Թումանյան են կարդում իմ ընտանիքի անդամները:  Սովորողը ձայնագրում  է և նյութ պատրաստում:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s