Տիեզերք նախագիծը 4-րդ դասարանում

mՍեպտեմբերի 18 ( Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը)-հոկտեմբերի 15 (Գրիգոր  Գյուրզադյանիծննդյանօրը)   —  «Տիեզերք.  Երկիր մոլորակ»

Նախագիծն իրականացվում է չորրորդ դասարանի սովորողների հետ : Նախագծի նպատակը Սովորողների զարգացման ուսուցման կազմակերպում տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված  տարբեր  գոծունեությունների (դիտումներ, տվյալների հավաքում, գրանցում, մշակում, ուսճամփորդություն…) միջոցով: Նախագծի խնդիրները Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում Բնական, կենսաբանական միջավայրը ուսումնասիրելու, այնճանաչելու, այդ միջավայրի փոփոխություններին ծանոթանալու, հարմարվելու կամ նրա վրա ազդելու, այն փոխելու նախնական հմտությունների և կարողությունների զարգացում Դիտումներ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում և զարգացում Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակում Նախագծի տևողությունը    Սեպտեմբերի18-ից հոկտեմբերի 15-ը Տիեզերական թեման շարունակական կլինի՝ հաշվի առնելով ուսումնական օրացույցն ու սաների գործունեության տեսակները:  Նախագծի իրականացման նկարագրություն Հետազոտություններ և  դիտումներ   Երկինք և լուսին Սովորողները համացանցում գտնում են տեղեկատվություն լուսնի մասին, կարդում և ստեղծում են գրանցման աղյուսակ՝ դիտումները   չափելի դարձնելու համար մեկ շաբաթ հետևում- դիտում են լուսինը օրվա նույն ժամին նույն տեղից « Լուսնի օրագիր» էջ են բացում, որտեղ   նկարագրում են տեսածը,    իրենց մտորումները այդ օրվա երկնքի, աստղերի, լուսնի մասին, նշում են՝ լուսինը քանի օրական է: Շաբաթվա վերջում առցանց դասի միջոցով ամփոփում են իրենց տեսածը, հետևություններ անում:  Ի՞նչ դիրք ունի, ի՞նչ փոփոխություններ է կրում, կամ արդյոք փոփոխվում է : Լուսանկարում են իրենց տեսածը: Ստեղծում են հետաքրքիր լուսանկարների ֆոտոհավաքածու՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով: Ստացված ֆոտոները համեմատում են. ի՞նչ տեսան, ի՞նչ պատահեց և ինչո՞ւ: Հետազոտություններ և դիտումներ. Երկինք և արև Սովորողները մեկ շաբաթ հետևում են արևի շարժընթացքին: Լուսանկարում են մայրամուտը և հետևում: Գրանցումներ  են  կատարում են  յուրաքանչյուր օր Շաբաթվա վերջում առցանց դասի միջոցով ամփոփում են իրենց հետազոտության արդյունքները, թե ամեն օր ո՞ր ժամին է արևը մայր մտել, ինչպիսի՞նն էր երկինքն այդ օրը, այդ ժամին: Կազմում են  էլեկտրոնային ֆոտոշարք համացանցի տիրույթում վիրտուալ ցուցահանդես կազմակերպելու համար: Ամեն օրվա դիտումների արդյունքները գրանցում են:   Հետազոտություններև  դիտումներ Երկիր մոլորակ Սովորողները մեկ շաբաթ հետևում են լրատվական միջոցների հաղորդած նորություններին. ի՞նչ է եղել, ի՞նչ է տեղի ունենում մեր մոլորակում, , արևը ժամը քանիսի՞ն է ծագել, եղանակն ի՞նչ անակնկալ է մատուցել տարբեր երկրներում /ջերմաստիճանը  կտրուկ բարձրացել կամ իջել է/   և այլն: Սա մեկշաբաթյա առցանց քննարկման թեմա է  և յուրաքանչյուր նոր նյութ սովորողը կարող է տեղադրել որպես մեկնաբանություն: Նյութի բվանդակությունը կքննարկվի դասարանում: Առցանց քննարկմանը կարող են մասնակցել բոլոր սեբաստացիները:   Ուսումնական ճամփորդություն Ճամփորդություն դեպի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աստղացուցարան և Բյուրականի աստղադիտարան: Ճամփորդության ամփոփումը կլինի նաև Երևանի և Բյուրականի դիտումների համեմատում, եզրակացություններ: Սովորողները իրենց կամ դասարանի բլոգում կներկայացնեն գրավոր հաղորդում երկու դիտարկումների համեմատության մասին և իրենց կարծիք-եզրակացությունը: Այցելություն կրթահամալիրի աստղացուցարան Երեկոյան դիտում կրթահամալիրի աստղադիտակով   Փնտրտուք համացանցում Բոլոր դիտումներից, ամփոփումներից հետո սովորողները համացանցում փնտրում են տեղեկություններ Արև, լուսնի, Երկիր մոլորակի մասին: Առցանց դասի ժամանակ նրանք ներկայացնում են Ինչ դիտումներ եմ արել Դիտումների ժամկետները Դիտումների միջոցները Ինչ եմ իմացել դիտումներից հետո Ինչ իմացա համացանցի փնտրտուքից, որ մինչ այդ չգիտեի: Տիեզերական խնդրագիրք Դիտումների տվյալների հիման վրա սովորողները խնդիրներ են կզմում Դիտարկման օրերի քանակը Ամպամած օրերի քանակը Դրանք դիտարկման օրերի որ մասն են կազմում Պայծառ-անամպ օրերը դիտարկման օրերի որ մասն են կազմում… Բնական ինչ փոփոխություններ կամ անսովոր երևույթներ են տեղի ունեցել Երկիր մոլորակի վրա Քանի երևույթ եմ գրանցել… Խնդիրներ հեռավորության, արագության վերաբերյալ Մայրենի Նախագիծն իրականացնելու ընթացքում նախատեսված ընթերցանության թեմաները՝

  • ԱվետիքԻսահակյան«Նուկիմքաղաքիխելոքները»

Մեթոդականհնար՝<<Խորանարդում>> Խորանարդումը մեթոդական հնար է, որն օգնում է հարցը դիտարկել տարբեր տեսանկյուններից: Այս մեթոդը կիրառելու համար նախապես յուրաքանչյուր սովորող ծանոթանում է Ավետիք Իսահակյանի <<Նուկիմ քաղաքի խելոքները>> հեքիաթին:  /Ընթերցարան 4/: Քանի որ հեքիաթի էլեկտրոնայի նտարբերակը կա և սովորողներն էլ հաճախում են դասի նեթբուքով, ապա թեման առավել հետաքրք իր կարելի է կազմակերպել, եթե հեքիաթը ընթերցենք էլ. տարբերակով: Օգտագործելով Էլ. գրատախտակի գործիքները՝ էկրանի վրա նախապես բացում ենք գունավոր, շարժական խորանարդը և ցուցադրում սովորողներին:Գործունեությանընթացքինկարագրություն՝

  1. Սկզբում անհրաժեշտ է ծանոթանալ հեքիաթին, գտնել և ընդգծել գլխավոր հերոսներին /word ծրագրի գործիքներով U / : Առաջադրանքի բնույթից կախված՝աշխատանքը կարող է կատարվել բանավոր կամ գրավոր: Տրված առաջադրանքն ընդհանուր գծերով քննարկելու համար տրամադրվում է  2-4 րոպե ժամանակ:
  2. Սովորողը սկսում է պատմել Նուկիմ քաղաքի բնակիչների ուղևորության մասին: Այս եղանակն օգտագործելով, հեքիաթն ավելի հասկանալի է դառնում սովորողին: Paint /Wizardbrush/ ծրագրով նկարել հեքիաթի համար խորհրդանիշ և  այն պահպանել <<աշխատանքային սեղանի>>վրա /desctop/:

Հանձնարարություններ. Նյութի հետ ծանոթացում, քննարկում: Paint-ի / Wizardbrush/ էջ բացել, մի կողմում նկարել Նուկիմ քաղաքն իրենց պատկերացմամբ, նկարը պահպանել: Հետո նույն նկարի վրա ավելացնել քաղաքի բնակիչներին և կրկին պահպանել համակարգչի աշխատանքային սեղանիվրա:Այնուհետև օգտվելով Paint-ի համապատասխան գործիքից նկարի վրա գրել /հորինել/ յուրաքանչյուր հերոսի անունը /հայատառ, 20 տառաչափով, յուրաքանչյուրի անունը գունավորել/ Այնուհետև, բացել word-իփաստաթուղթ: Խորանարդը շարժելով էլ. գրատախտակի վրա, ցույց ենք տալիս նրա որևէ նիստը:

  • Նկարագրի՛ր –2-3 նախադասությամբ /մուտքագրիր / նկարագրի’ր և բնութագրի’ր հեքիաթի ճամփորդներին:/ինչ  ես  տեսնում գույն, ձև , չափ և այլ հատկանիշներ/:Նկարագրի’ր, թե որ մոլորակում, երկրում է գտնվում այդ քաղաքը:
  • Համեմատի՛ր  – Օգտվելով word-ի աղյուսակ գծելու գործիքից, էջի վրա վրա երկու սյունակ  գծիր: Հարցերի պատասխանները տեղավորիրսյունակներում:  Այսպես՝

Տարվա ո՞ր եղանակն էր ավելի երկար ձգվում այդ քաղաքում: Առավել երկար ձգվող եղանակի վատ կողմերի մասին մուտքագրիր աջ սյունակում: Այդ  երկար ձգվող եղանակի մասին լավ և ուրախ կողմեր կա՞ն, եթե քո կարծիքով կա, ապա գրիր սյունակի ձախ կողմում:

  • Զուգորդի՛ր – Հեքիաթի թագավորի մասին կարդալիս ի՞նչ ես մտածում, ինչպիսի՞նն էր նա: Մուտքագրի’ր պատասխանդ 15 տառաչափով, հետո ներկիր կարմիր գույնով:
  • Վերլուծի’ր – Պատմի’ր, թե  իրենց քաղաքում բացի երկու ձմեռ , մեկ ամռանից կա՞ գիշեր, ցերեկ, ինչպե՞ս են հաջորդում արևը լուսնին, համեմատիր և վերլուծիր, թե քո ապրած երկրում ինչպե՞ս է ցերեկը լինում, իչպե՞ս ես իմանում, որ գիշեր է:

Երեխան փորձում է ինքնուրույն  մտածել, դա­տո­ղություններ, ենթադրություններ անել:

  • Կիրառի’ր   – Նոր մոլորակ հորինիր, որը ունենա անուն:Նուկիմ քաղաքի բնակիչները, եթե հայտվեն այդ մոլորակում, ինչից կզարմանան:Մուտքագրած  պատասխանը word-ի գործիքներն օգտագործելով նշիր  շեղ, հետո  մուգ տառերով  /oգտվել word-ի I, B գործիքներից/ :
  • Թեր և կողմ փաստարկներ բեր –– Արդարացրո’ւ ճամփորդների պահանջը: Պատմի’ր նրանց ցուրտ և տաք եղանակների  մասին, ի՞նչն է պատճառը , որ տաք է կամ ցուրտ:

Աշխատանքի վերջում word-ի փաթեթի վրա ամրացնել paint-ով արված նկարը /Insert-Picture Նախատեսում ենք նաև հայ վիպաշխարհի պատումներ և հեքիաթներ, որպես ընթերցանությւոն: Ընթերցանության նյութեր ենք պատրաստում նաև Այս նախագծի շրջանակներում նախատեսում ենք նաև պատումների, հեքիաթների ստեղծումը:  Նախնական գիտելիքներ ունենալով տիեզերական մարմինների մասին, կարող են ստեղծագործել, երևակայել: Հորինել երևակայական պատմություններ հետևյալ երեք թեմաներով : <<Ո՞վ է աստղերը փռել երկնքում>> <<Լուսնի վրա վառվող լույսը>> <<Նոր թխված, տաք Արևը>> Նախագիծն ընտանիքի հետ Դիտարկում՝ Մեծ արջի, Մեծ Շերեփի համաստեղությունները գտիր երկնքում: Սովորողին տալիս ենք ժամանակ /օրինակ՝ մեկ շաբաթ/, որպեսզի երկնքում գտնի Մեծ արջի և  Մեծ Շերեփի  աստղային համաստեղությունը: Հետո ծնողների հետ ճամփորդի քաղաքից դուրս որևէ տեղ և այնտեղից էլ դիտումներ անի: ՝ http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=417   Տեխնոլոգիա Անհրաժեշտ պարագաներ—խմոր /ալյուր, ջուր/, գունավոր գուաշներ, վրձին Խմորից պատրաստում ենք մոլորակներ, նշում անունները: Աշխատանքի ընթացքի նկարագրություն Նախ սովորողները պատրաստում են խմոր:  Խմորից պատրաստում են մոլորակներ: Թողնում են 1-2 օր, որպեսզի խմորը քարանա: Սա նաև բնագիտական փորձ է: Հետո փորձում են մեկնաբանել երևույթը: Խմորի չորանալուց հետո սկսում ենք ներկել գուաշներով: Սովորողներն արդեն <<Ես և շրջակա աշխարհը>> դասից սովորել են մոլորակների անունները դասավորությունը: Ստացված մոլորակներով պատրաստել մեդիաֆիլմ, որը կլինի տեղեկատվական բնույթի: Մոլորակների դասավորությամբ կստանան Արեգակնային համակարգի մակետը:  Սովորողներն իրենք իրենց ձայնով կընթերցեն իրենց կողմից մշակված տեղեկությունները:   Ակնկալվող արդյունքներ Զարգանում է սվորողների դիտումներ, դիտարկումներ անելու հմտությունները Սովորողները սովորում են աղյուսակներ կազմել դիտարկումների գրացման համար Խնդիր դնելու և այն իրականացնելու կարողություն են ձեռք բերում Զարգանում է նրանց՝ հետազոտումներ կատարելու կարողությունը: Նախագծի ավարտին ակնկալում ենք ունենալ մեդիափաթեթ, որը կլինի խմբային աշխտանք: Կարծում ենք , որ այն ուսումնական նյութ կդառնա և հետագայում կկիրառվի:  Սովորողները, նախագծի վերջում, առավել լավ կպատկերացնեն տիեզերքը, կսովորեն հետազոտություններ, դիտումներ կատարել, իրենց դիտումների արդյունքները գրանցել, համեմատություններ կատարել: Կկատարելագործվեն սովորողների գիտելիքները կարողություններն  ու հմտությունները ՏՀՏ ոլորտում: Ափոփումը ներկայացված են ֆիլմերի, ֆոտոշարքերի տեսքով: Հետևեք հղումներին՝

ՄԵՐ ՕՐՆ ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆՈՒՄ. ՄԵԴԻԱԿԵՆՏՐՈՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ…
ԽՄՈՐ-ՄՈԼՈՐԱԿ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԽՄՈՐԱՄՈԼՈՐԱԿ
ԼՈՒՍԻՆԸ, ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԵԳԱԿԻ, ԼՈՒՍՆԻ ԵՒ ԱՍՏՂԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ
ԼԵՌՆԵՐ, ԼՃԵՐ, ԳԵՏԵՐ /ընթերցանության նյութ/
ԱՐԵՒՆ ՈՒ ԼՈՒՍԻՆ  /ընթերցանության նյութ/

ՎԻՎԱԼԴԻ, ԱՇՈՒՆ, Հ. ՍԱՀՅԱՆ…

ԳԱՐՈՒՆ. Վիվալդի. ու էլի ԳԱՐՈՒՆ

Հերթական զբոսանքը տիեզերքում /այս նյութում հրապարակված են նաև սովորողների պատումներն այդ երկու ճամփորդության մասին/


		

9 thoughts on “Տիեզերք նախագիծը 4-րդ դասարանում

  1. Уведомление: Լուսինը, նկարչություննն ու երաժշտությունը | Մեդիամիջավայր

  2. Уведомление: Լուսինը, նկարչությունն ու երաժշտությունը | Մեդիամիջավայր

  3. Уведомление: Լուսինը, նկարչությունն ու երաժշտությունը | Մեդիամիջավայր

  4. Уведомление: Գոհարիկը դիտարկել է աշնանային երկինքը | Մեդիամիջավայր

  5. Уведомление: Վիվալդի, Աշուն, Հ. Սահյան… | Մեդիամիջավայր

  6. Уведомление: Դիջիպատում | Մեդիամիջավայր

  7. Уведомление: Հաշվետվություն-Դիջիպատում 2014 | Սամվել Բ-4 Բլոգ

  8. Уведомление: Հերթական <> տիեզերքում | Մեդիամիջավայր

  9. Уведомление: Տիեզերք. Երկիր մոլորակ /1-4 դաս. նախագծեր/ | Մեդիամիջավայր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s