Տիեզերք նախագծի իրականացումը չորրորդ դասարանում

DSC02236Սեպտեմբերի 18 ( Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը)-հոկտեմբերի 15 (Գրիգոր  Գյուրզադյանիծննդյանօրը)   —  «Տիեզերք.  Երկիր մոլորակ»

Նախագիծն իրականացվում է չորրորդ դասարանի սովորողների հետ :

Նախագիծն իրականացնելու համար մեր առաջ նպատակ էինք դրել`

Սովորողների զարգացման ուսուցման կազմակերպում տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված  տարբեր  գոծունեությունների (դիտումներ, տվյալների հավաքում, գրանցում, մշակում, ուսճամփորդություն…) միջոցով:

Նախագծի խնդիրներն էին`

Սովորողների աշխարհաճանաչողության զարգացումը

Բնական, կենսաբանական միջավայրը ուսումնասիրելու, այնճանաչելու, այդ միջավայրի փոփոխություններին ծանոթանալու, հարմարվելու կամ նրա վրա ազդելու, այն փոխելու նախնական հմտությունների և կարողությունների զարգացումը

Դիտումներ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորումը  և զարգացումը

Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը

Նախագծի տևողությունը    Սեպտեմբերի18-ից հոկտեմբերի 15-ը

Տիեզերական թեման շարունակական կլինի՝ հաշվի առնելով ուսումնական օրացույցն ու սաների գործունեության տեսակները: 

Նախագծի իրականացման նկարագրություն

Հետազոտություններ և  դիտումներ   Երկինք և լուսին, Երկինք և արև, Երկինք և աստղերը

Սովորողներն ինքնուրույն  համացանցից գտան տեղեկատվություն լուսնի մասին, քննարկեցինք դասարանում և ձայնագրեցինք:

Սովորողների հետ միասին ստեղծեցինք նաև  աղյուսակ՝ դիտումները   չափելի դարձնելու համար:

Մեկ շաբաթ սովորողները հետևեցին Արեգակին, Լուսնին և աստղերին: Կատարեցին գրանցումներ: Օրինակ`

Սովորողները լուսանկարել էին երկինքը:

Արդյունքում ունեցանք բազմաթիֆ ֆոտո և թղթային տարբերակով նկարներ: Այս ամենից հետո քնարկեցինք , թե սովորողներն այս ընթացքում  ի՞նչ են տեսել, ի՞նչ է պատահել և ինչո՞ւ:

Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աստղացուցարան և Բյուրականի աստղադիտարան:

Ճամփորդության ամփոփումը կլինի նաև Երևանի և Բյուրականի դիտումների համեմատում, եզրակացություններ:

Սովորողները իրենց կամ դասարանի բլոգում կներկայացնեն գրավոր հաղորդում երկու դիտարկումների համեմատության մասին և իրենց կարծիք-եզրակացությունը:

Այցելություն կրթահամալիրի աստղացուցարան

Երեկոյան դիտում կրթահամալիրի աստղադիտակով

 

Փնտրտուք համացանցում

Բոլոր դիտումներից, ամփոփումներից հետո սովորողները համացանցում փնտրում են տեղեկություններ Արև, Լուսնի, Երկիր մոլորակի մասին: Առցանց դասի ժամանակ նրանք ներկայացնում են

Ինչ դիտումներ եմ արել

Դիտումների ժամկետները

Դիտումների միջոցները

Ինչ եմ իմացել դիտումներից հետո

Ինչ իմացա համացանցի փնտրտուքից, որ մինչ այդ չգիտեի:

Տիեզերական խնդրագիրք

Դիտումների տվյալների հիման վրա / և ոչ միայն/ սովորողները խնդիրներ կազմեցին: Յուրաքանչյուր սովորող երկու տիեզերական  խնդիր կազմեց և համակարգչային շարվածք տվեց: Այնուհետև, սովորողները փոխանակվեցին համակարգիչներով և սկսեցին մեկը մյուսի մշակած խնդիրները լուծել:

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ…

Մայրենի

Նախագիծն իրականացնելու ընթացքում նախատեսված ընթերցանության թեմաները՝

  • Հայ հին վիպաշխարհից ընտրված նյութերի ընթերցանությու/ պատմությունները տեղադրված են բլոգում: Օրինակ` տես այստեղ/
  • Ավետիք Իսահակյան«Նուկիմքաղաքիխելոքները»

Մեթոդական հնար՝<<Խորանարդում>>/ նկարագրություն/

Մեթոդը կիրառելու համար նախապես յուրաքանչյուր սովորող ծանոթացավ  Ավետիք Իսահակյանի <<Նուկիմ քաղաքի խելոքները>> հեքիաթին:  /Ընթերցարան 4/: Քանի որ հեքիաթի էլեկտրոնայի նտարբերակը կա սովորողները ընթերցեցին իրենց անհատական գործիքներով:

Գործունեության ընթացքի  նկարագրություն՝

  1. Սկզբում ծանոթացան հեքիաթին, գտան  և ընդգծեցին գլխավոր հերոսներին /word ծրագրի գործիքներով U / :
  2. Սովորողը սկսեցին  պատմել Նուկիմ  քաղաքի բնակիչների ուղևորության մասին: Այս եղանակն օգտագործելով, հեքիաթն ավելի հասկանալի և  պատկերավոր  դարձավ: Paint ծրագրով նկարեցին  Նուկիմ քաղաքը և պահպանեցին  <<աշխատանքային սեղանի>>վրա /desctop/:

Հանձնարարություններ.

Նյութի հետ ծանոթացում, քննարկում:

  • Սովորողներին հանձնարարվեց  2-3 նախադասությամբ /մուտքագրել / նկարագրել և բնութագրել  հեքիաթի ճամփորդներին: Նկարագրել, թե որ մոլորակում, երկրում է գտնվում այդ քաղաքը/բանավոր աշխատանք:
  • Սովորողներին հանձնարարվեց , օգտվելով word-ի աղյուսակ գծելու գործիքից, էջի վրա վրա երկու սյունակ  գծել: Սյունակներից մեկում գրեցին, թե ինչ դժգոհություններ ունեն նուկիմցիները, իսկ մյուսում` արդարացրին նրանց պահանջները:
  • Պատասխանեցին հետևյալ հարցերին.

Տարվա ո՞ր եղանակն էր ավելի երկար ձգվում այդ քաղաքում: Առավել երկար ձգվող եղանակի վատ կողմերի մասին մուտքագրիր:  Այդ  երկար ձգվող եղանակ  լավ և ուրախ կողմեր ունի՞, եթե քո կարծիքով կա, ապա գրիր սյունակի ձախ կողմում:

  • Զուգորդել– Հանձնարարություն տրվեց`

Հեքիաթի թագավորի մասին կարդալիս ի՞նչ ես մտածում, ինչպիսի՞նն էր նա: Սովորողները կրկին մուտքագրեցին , ըստ պայմանավորվածության` 15 տառաչափով, բառերը ներկած:

  • Վերլուծել– Սովորողների հետ միասին քննարկեցինք, թե  իրենց քաղաքում բացի երկու ձմեռ , մեկ ամռանից կա՞ գիշեր, ցերեկ, ինչպե՞ս են հաջորդում արևը լուսնին,կատարեցինք  համեմատություն և վերլուծեցինք:

Երեխան փորձում է ինքնուրույն  մտածել, դատողություններ, ենթադրություններ անել:

  • Կիրառել    – Նոր մոլորակ հորինեցինև անուն դրեցին: Պատասխանեցին հետևյալ հարցին`  Նուկիմ քաղաքի բնակիչները, եթե հայտվեն այդ մոլորակում, ինչի՞ց կզարմանան: Մուտքագրած  պատասխանը word-ի գործիքներն օգտագործելով նշեցինք   շեղ, հետո  մուգ տառերով  /oգտվել word-ի I, B գործիքներից/ :

Սովորողի համար առաջնային է, իր իմացած գիտելիքով կիսվելը: Դա է վկայումմ առցանց քննարկումը: Առցանց ուսուցման կազմակերպման միջոցով ամրապնդցինք սովորողների գիտելիքները:

Թեմայի վերնագիրը`

Մի քանի տիեզերական հարցի քննարկում…

<<Ո՞վ է աստղերը փռել երկնքում>>

<<Երկիր մոլորակը գոհ է, որովհետև…>>

<< Երկիր մոլորակը դժգոհ է, որովհետև…>>

Սովորողները օգտվել են`     http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=417

 

Տեխնոլոգիա

Անհրաժեշտ պարագաներ—խմոր /ալյուր, ջուր/, գունավոր գուաշներ, վրձին

Խմորից պատրաստեցինք մոլորակներ, նշեցինք  անունները:

Աշխատանքի ընթացքի նկարագրություն .

Նախ պատրաստեցինք խմոր,թողեցինք  1-2 օր, որպեսզի խմորը քարանա: Սա նաև բնագիտական փորձ է ենթադրում : Հետո սովորողները մեկնաբանեցին երևույթը:

Խմորի չորանալուց հետո սկսեցինք  ներկել գուաշներով: Սովորողներն արդեն <<Ես և շրջակա աշխարհը>> դասից սովորել էին մոլորակների անունները և դասավորությունը:

Ստացված մոլորակներով պատրասել ենք մեդիաֆիլմ, որը  տեղեկատվական բնույթի է: Մոլորակների դասավորությամբ ստացանք Արեգակնային համակարգի մակետը:  Սովորողներն իրենք իրենց ձայնով ընթերցեցին իրենց մշակված տեղեկությունները:

ԽՄՈՐ-ՄՈԼՈՐԱԿ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԽՄՈՐԱՄՈԼՈՐԱԿ

Տիեզերքը և երաժշտությունը

Ես և շրջակա աշխարհը+Տեխնոլոգիա+մեդիատեխնոլոգիա+երգ, երաժշտություն

Սա կարծես նախագիծ է նախագծի ընթացքում: Շատ արդյունավետ էր և սովորողի համար հետաքրքիր, այս չորս տարբեր առարկաների միացումը: Արդյունքում պատրաստեցինք նյութ լուսնի մասին: Այն ուսումնական է, պարունակում է տեղեկատվություն Լուսնի մասին:

Քայլերի հաջորդականությունը`

Համացանցից փնտրել նոյւթեր Լուսնի մասին

Այս թեմայի շուրջ քննարկում

Լուսնի իրական նկարների փնտրտուք համացանցում

Երաժշտության ունկնդրում /Լյուդվիգ վան Բեթհովեն, «Լուսնի սոնատ»/ և  միաժամանակ գուաշներով աշխատանք: Թեման էր`

Յուրաքանչյուրս երեկոյան ժամերին, եթե ուշադիր նայենք երկինք ի՞նչ կտեսնենք:

Արդյունքում ստացվեց ուսումնական նյութ` ԼՈՒՍԻՆԸ, ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Արդյունքների ամփոփում

Զարգացավ սվորողների դիտումներ, դիտարկումներ անելու հմտությունները

Սովորեցին աղյուսակներ կազմել, չափումներ անել, քննարկել արդյունքները

Խնդիր դնելու և այն իրականացնելու կարողություն ձեռք բերեցին

Կատարելագործվեց  սովորողների գիտելիքները , կարողություններն  ու հմտությունները ՏՀՏ ոլորտում:

 

3 thoughts on “Տիեզերք նախագծի իրականացումը չորրորդ դասարանում

  1. Уведомление: Առաջարկում ենք տրամաբանական, տիեզերական խնդիրներ… | Մեդիամիջավայր

  2. Уведомление: ԼԵՌՆԵՐ, ԼՃԵՐ, ԳԵՏԵՐ | Մեդիամիջավայր

  3. Уведомление: Արևն ու Լուսինը | Մեդիամիջավայր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s