ԼԵՌՆԵՐ, ԼՃԵՐ, ԳԵՏԵՐ

<<Տիեզերք>> նախագիծ

Ընթերցանության նյութ

Երկու պատմություն

Հետաքրքիր է իմանալ…

1. Հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալիս՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար։ Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ։ Մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու։
Աստված տեսնելով այդ, պատժում է եղբայրներին, նրանք քարանում են, դառնում են լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։

2. Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Այնպես է պատահում, որ մի օր նրանք կռվում են, սոսկալի վիճում, մեկն ասում է.

— Ես եմ լավը, քեզանից էլ բարձր։

Մյուսն ասում է.

— Ես քեզանից էլ լավն եմ, քեզանից էլ մեծ ու բարձր։

Վեճի ժամանակ վրա է հասնում Մարութա սարը1, փորձում է քույրերին հաշտեցնել, բայց չի կարողանում։ Նա վրդովված հեռանալով, անիծում է քույրերին, որ նրանք իրարից բաժանվեն և երբեք իրար չհանդիպեն։ Մասիսը դառնում, անիծում է Արագածին, որ ամբողջ տարին վիշտը նրա սրտից դուրս չգա, արցունքներն էլ աչքերից չպակասեն։ Արագածն էլ հետ չի մնում, իր հերթին անիծում է Մասիսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա գագաթը, վրան էլ մատաղ չմորթվի։
Այդպես էլ լինում է. Արագածի կատարին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի վրա մինչև օրս մարդ չի բարձրացել և մատաղ չի մորթվել։

1 Մարութա սարը գտնվում է Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում և եղել է սասունցիների սիրած ու պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ կամ Բարձր Մարաթուկ։

Աղբյուրը` ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀ

Advertisements

2 thoughts on “ԼԵՌՆԵՐ, ԼՃԵՐ, ԳԵՏԵՐ

  1. Ծանուցում՝ Տիեզերք նախագծի իրականացումը չորրորդ դասարանում | Մեդիամիջավայր

  2. Ծանուցում՝ 2013-2014 ուստարի. Տիեզերք նախագիծը 4-րդ դասարանում | Մեդիամիջավայր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s