Էկոտուր.Կրտսեր դպրոց

Рисунок1Ուսճամփորդությունն իր մեջ ներառում է  գործունեության տարբեր տեսակներ, լուծում է մի շարք ուսումնական խնդիրներ:

Ճամփորդությունը սովորողների մեջ ձևավորում է գեղագիտական ճաշակ, ուշադրություն: Սովորողը գործնականում հասկանում է, թե ինչ է ինքնասպասարկումը , հավաքում է սեփական գործունեության արդյունքում թափված կերակրի մնացորդները: Այս ամենի նպատակն է  շրջապատին հիշեցնել բնապահպանության  կանոնները:

Ճամփորդությունից առաջ սովորողների հետ միասին քննարկում ենք , թե ե՞րբ և որտե՞ղ հետաքրքիր կլինի ճամփորդել, և որ ամենակարևորն է, ո՞ր հուշարձանի, տեսարժան վայրի շուրջը մաքրենք:

Մեր նպատակն է Երևանից  դուրս, տեսարժան վայրերի և կանաչապատ  տարածքների մաքրում (հանրօգուտ աշխատանք), սովորողի ինքնուրույն  ինֆորմացիայի հավաքումը, մինչ ճամփորդությունը: Կարևորվում է սովորողի հավաքած  ինֆորմացիայի յուրացումը  վերաբերմունքը, սերը դեպի բնությունը, դրա պահպանության   կարևորության գիտակցումը:  Նպատակային է նախապես համապատասխան վայրի պատմությանը, աշխարհագրական դիրքին ծանոթանալը: Միասին ճամփորդելու ժամանակ ուշադրություն է դարձվում  կարգապահությանը, և սովորողների համագործակցությանը:

Էկոտուրի մի այդպիսի օրինակ էր մեր ճամփորդությունը:

Նախ համացանցից սովորողները ճշտեցին, տվյալ տեսարժան վայրերից որ մեկի  եղանակը և կլիմայական պայմաններն են  նման  Երևանի կլիմային:  Անհարժեշտ պարագաների և իրերի մասին քննարկում անցավ հետաքրքիր և յուրաքանչյուր առաջարկ քննարկվեց, իսկ իրենք՝ սովորողները , համակարգչային շարվածքով գրեցին և փոխանցեցին միմյանց: Կազմեցինք հետևյալ ցանկը.

Պոլիէթիլենային տոպրակներ,

Աշխատանքային ձեռնոց, թաց և չոր անձեռոցիկ,

Գլխարկ,

Յոդ, թանզիֆ, բամբակ և այլ, առաջին բուժօգնության պարագաներ:

Բնական հյութ,  առողջ սնունդ, ջուր:

Ֆոտոխցիկ, ձայնագրիչ, խոշորացույց, նեթբուք, ինտերնետ-կրիչ:

Բուկլետներ /Դասարան անիվների վրա ծրագիր/:

Ճամփորդությանը  մասնակցում են 3-րդ  և 1-ին  դասարանի սովորողները: Մինչ էկոտուրին մասնակցելը երկարաժամկետ աշխատանք է տարվել սովորողների հետ հանրօգուտ աշխատանքի կարևորման մասին: Նախապատրաստել ենք ցուցանակներ (յուրաքանչյուր դասարանը համապատասխան իրենց կարողությունների և հմտությունների), որոնք նախազգուշացնում են բնության պահպանության մասին:  Ճանապարհին երեխաները հաշվում են ցուցանակները, մեր կատարած կանգառների հետավորությունն ըստ ժամանակի, գյուղերը, սովորողները դիտարկում են բնության փոփոխությունը (կախված տարածաշրջանի կլիմայական առանձնահատկություններից):

3-րդ դասարանի սովորողները համացանցից գտան նյութեր Մեսրոպ Մաշտոցի, գրերի գյուտի և Օշականի մասին:Կարդացած նյութերը  սովորեցին, համակարգեցին և հյուրընկալվեցին 1-ին դասարանցիների մոտ: Նախ մեծերը պատմեցին  իրենց սովորածը, իսկ հետո հարցերի միջոցով ամրապնդեցին փոքրերի մոտ:  Փոքրերը մտապահեցին Հացեկաց գյուղը (կապելով հաց բառի հետ), Մեսրոպ Մաշտոցի կերպարը (թե ինչպիսի՞ տեսք ուներ, ո՞ւմ էր նման …): Այսքանից հետո անհամբերությամբ սպասում էին ճամփորդությանը :

Դպրոցից դուրս եկանք ժամը-10:44 : Մեծերից երկու հոգի դարձան պատասխանատու և գրանցեցին այն տվյալները, որոնք դիտարկեցին մեծերն ու փոքրերը.  ճանապարհի երկարությունը /ժամանակ, հեռավորություն, գյուղեր և այլն/ :

Էկոտուրի գլախավոր նպատակից ելնելով նախ ուսումնասիրեցինք տեղանքը: Ըստ սովորողների դիտարկման Օշականի ` Մ. Մաշտոցի եկեղեցու տարածքը խնամքով մաքրված էր և անելու ոչինչ չկար: Մենք մի քանի մետր հեռավորության վրա կանաչապատ տարածք գնացինք, որը եկեղեցու բակից հեռավորությունը չափեցինք ժամով  (6 րոպե): Այնտեղ մեծ տարածք կար ֆուտբոլ, բադմինտոն, ցատկապարան, վոլեյբոլ, բասկետբոլ խաղալու համար, բայց ափսոս, որ ժամանակը շատ քիչ էր և մեզ խաղալու ժամանակ քիչ մնաց, կարելի է ասել, որ ընդհանարապես չմնաց:  Երեխաները գործի անցան ուսուցիչների գլխավորությամբ։ Տարածքը մաքրելուց հետո մարդկանց համար տեսանելի հատվածում տեղադրեցինք ցուցանակները : Մեր աշախատանքի ամենակարևոր արդյունքն այն էր, որ երկու տարբեր տարիքի սովորողներ մտերմացան / մեծերն օգնեցին փոքրերին, փոքրերն էլ աշխատեցին մեծերի օգնությամբ/: Տարածքը քանի որ շատ կանաչ էր, երեխաները նաև շատ հետաքրքիր միջատների ու ծաղիկների էին հանդիպում: Նրանք այնքան խնամքով ու  սիրով էին նայում և ընկերներին ցույց տալիս իրենց գտած միջատները և ուսումնասիրելուց հետո զգույշ շրջանցում էին, որպեսզի չտրորեն: Բացի բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքից, սովորողները հեքիաթներ էին հորինում, պատմում ու մեկը մյուսին շարունակում էր: Երրորդ դասարանցիներն էլ իրենց հերթին որոշեցին, որ այդ միջատների մասին համացանցից նյութեր կկարդան և կպատմեն դրանց մասին:

Հուսանք, որ համագործակցությունը կշարունակվի: Աշխատանքի նման փորձը հաջողված է և կարող է լինել լավ օրինակ բոլորին :

Մեծերը սովորեցին խնամք դրսևորել և լինել լավ օրինակ փոքրերին: Պատկերացում ձևավորվեց միջավայրի խնամքի մասին  ու բնության կարևորության հարցը դարձավ առաջնային մեծերի և փոքրերի համար: Նոր ընկերական հարաբերություններ ձևավորվեցին երրորդ և առաջին դասարանի սովորողների միջև:  Երեխաները դրսևորեցին իրենց պատմելու ընդունակությունը, զվարճացան, տպավորություններ ստացան:

Սովորողները կատարեցին դիտարկումներ, չափումներ, գրանցեցին արդյունքներ, դրանք համեմատեցին:

1-3 դասարան  http://b4.mskh.am/node/5833

3-2 դասարան  http://b4.mskh.am/node/5854

http://b4.mskh.am/node/5890

http://b4.mskh.am/node/5901

Տաթև Ավետիսյան
Արմինե Գյոնջյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s