Աղվեսն ու կռունկը

<<Աղվեսն ու կռունկը>>

Աթաբեկ խնկոյան

հեքիաթ

Աղվեսն ու Կռունկը ընկերացան: Կռունկը բույն շինեց, ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց: Աղվեսն էլ ձագեր ունեցավ, մայր դարձավ: Մի օր Կռունկը դուրս գնաց ձագերիհամար կերակուր բերելու, տնպահ Աղվեսը բռնեց Կռունկի ձագերից մեկին, կոլորեց, վիզը ոլորեց, անուշ արավ: Տուն եկավ Կռունկը և ի՞նչ տեսնի… Աղվեսը լալիս է, իրեն քրքրումու ասում.

— Կռունկ քուրիկ, էսպես էլ անբախտությո՛ւն…

— Ի՞նչ անբախտություն, ի՞նչ է պատահել, Աղվես քուրիկ:

— Բա չես ասի, մեր բալիկը չկա ու չկա: Էնքա՜ն ման եկա, էնքա՜ն ման եկա, չկա ու չկա:

(Ո՞ր Բալիկը:

— Մեր բալիկը:

— Մեր ո՞ր բալիկը:

— Նա՜, նա՜,

Աչքս կուրանա.
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ…

Գովում էր Աղվեսը, իրան քրքրում, մին խփում, հազար թափում:

— Աղվես քուրիկ, — ասում է Կռունկը, —

Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի՜ թափի,
Արցունք մի՜ չափի,
Դա էլ չար բախտից,
Դա էլ մեր բախտից:

( Հա, հա,— հեկեկում էր Աղվեսը,— հա, Կռո՜ւնկ քույրիկ, հա՜, լացը չի օգնի, անցածն անցած է:

2

Երկրորդ օրը Կռունկն էլի գնում է կերակուր բերելու:

Տնպահ Աղվեսը հիմի բռնում է Կռունկի մյուս ձագին կոլորում, վիզը ոլորում ու անուշ անում, տեղը բան չի թողնում:

Տուն է գալիս Կռունկը և ի՞նչ տեսնում… Աղվեսը երեկվանից ավելի դառը լալիս է, մի խփում հազար թափում, իրան քրքրում ու լալով ասում.

— Ա՛խ, Կռո՜ւնկ քուրիկ,
Քուրիկ ու մերիկ,
Իմ աչքը դուրս գա,
Աշխարհը փուլ գա,
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ,
Էն մի բալիկն էլ չկա:

Կռունկն էս անգամ հասկանում է, որ ձագերին ուտողը քուրիկ Աղվեսն է, բայց իրան չհասկացողի տեղ է դնում ու ասում.

— Աղվես քուրիկ,
Քուրիկ, մուրիկ,
Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի՜ թափի,
Կաթը կցամքի,
Դա էլ շար բախտից,
Դա էլ իմ բախտից…

— Դու ճիշտ ես ասում, ա՜յ Կռունկ քուրիկ, չար բախտի ձեռքից ո՞ւմ գնանք գանգատ, — հեկեկում էր Աղվեսը ու մտքում ծիծաղում Կռունկի վրա:

3

— Աղվես քուրիկ, — մի օր էլ ասում է Կռունկը,— էն է իմ ձագերը կորան, տանողի աչքը դուրս գա, քո ձագերն էլ մեծացան, իրենք իրենց կապրեն: Արի գնանք քիչ ման գանք,սրտներս բացվի:

— Է՛, ո՞ւր գնանք, Կռունկ քուրիկ:

( Ա՜յ հենց կուզես երկինք թռչենք, տեսնենք վերևն ի՜նչ կա:

( Ի՛նչ ես ասում, քուրիկ,— ծիծաղեց Աղվեսը,— ինչպե՞ս կարող եմ քեզ հետ թռչել, ես թև չունեմ:

— Է՛, ի՞նչ անենք, որ չունես, ես հո ունեմ: Նստի՜ր ինձ վրա, միասին թռչենք:

Աղվեսն ինքն իրան մտածում է.

«Էս ինչ լավ եղավ. կգնամ երկինք, պատահած թռչունը կխեղդեմ, վեր կածեմ գետնին, ետ գալիս էլ քուրիկիս կբռնեմ՝ կուտեմ… Սրանից էլ լավ բա՞ն»:

Աղվեսը նստում է Կռունկի մեջքին:

Կռունկը թափահարում է թևերը, վեր բարձրանում, գնում է ու գնում, հասնում է երկինք ու հանկարծ շուռ է գալիս: Մեկ էլ Աղվեսը մեջքի վրա դրը՛խկ… ընկնում է գետին ու իրենջարդում:

( Աղվե՜ս քուրիկ,-ցած գալով ասում է Կռունկը,— էդ էլ քո՜ բախտից, էդ էլ քո՜ բախտից:

Աղբյուրը՝  http://www.eanc.net

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s