Առավոտյան ընդհանուր պարապմունքը կրտսեր դպրոցում

DSC00876Առավոտյան ընդհանուր պարապմունքը կրթահամալիրում

Կրտսեր դպրոցներում յուրաքանչյուր առավոտ 25-30 րոպե իրականացվում է ընդհանուր պարապմունք: Այդ պարապմունքին մասնակցում են  1-6 – րդ դասարանի սովորողները:

Առավոտյան ընդհանուր պարապմունքի հիմանական նպատակն է ընդհանուր գործունեություն իրականացնել ամբողջ դպրոցի կազմով, ողջունել իրար, շատ հակիրճ ներկայացնել օրվա հիմնական գործունեությունը և խորհուրդը , համախմբվել մի գաղափարի շուրջ:

Խնդիրները

  1. Ընտրել պատասխանատու դասարան :
  2. Սովորողների  միջև կատարել աշխատանքի բաժանում:
  3. Պարապմունքի ծրագիր  կազմել:

Գործունեության նկարագրություն

Առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուներն իրենք՝սովորողներն են: Յուրաքանչյուր դասարան պետք է լինի պատասխանատու առավոտյան տողանին, նախապես կազմված ցուցակից յուրաքանչյուր դասարանի սովորող գիտի , թե ե՞րբ են իրենք պատասխանատու և որ նախագծի հետ է համընկնում /ըստ կրթահամալիրի ուսումանական օրացույցի/:  Դասարաններն ընտվում են համապատասխան նախագծի ծավալից, բարդությունից:  Օրինակ ՝ Թումանյանական օրերին առաջին դասարանի սովորողներն առավել մեծ հետաքրքրությամբ են պատրաստվում, կերպարներ են  ընտրում, ներկում իրենց դեմքերը համապատասխան հերոսների կերպարների, իսկ Աղայանական օրերն առավել լավ ներկայացնում են  չորրորդ, հինգերորդ, վեցերորդ դասարանի սովորողները:

Սա միջոց է, որ սովորողները պատրաստվեն, ակտիվանան, զգան պատասխանատվություն, լինեն ազատ, քանի որ բեմում են կանգնելու, խոսելու են որպես հաղորդավար, մարմնամարզություն են անելու, որը օրինակ է լինելու ամբողջ դպրոցի համար: Առավոտյան ընդհանուր պարապմունքը, անկախ իրականացվող ծեսից, ունի հետևյալ կառուցվածքը.

  •  Ներկա-բացակա, ողջույնի արարողություն, կրթահամալիրի հիմն
  •   Ուրախ մարմնամարզություն
  •   Երգեր / տարբեր լեզուներով/-
  •   Պարեր/օրինակ՝ Փալանչո, Էջմիածնի, Նինարե և այլն/
  •   Բանաստեղծություններ / նոր բանաստեղծությունների, քառյակների ուսուցում, և միասնական իմացած բանաստեղծությունների վերարտադրում/
  •   Ծննդյան տոն /շնորհավորում ենք այն սովորողներին և ուսուցիչներն, ովքեր այդ օրն են ծնվել/
  •   Հայտարարություններ /օրվա խորհուրդը, հայտնի մարդկանց ծնունդ, ճամփորդության մեկնողներին է խոսք տրամադրվում /բարի ճանապարհի արարողություն//
  •  Անդրադարձ կայքին,  կայքի դիտում /պատասխանատուները նշում են նյութերի անունները,  որոնք կայքում տեղադրված են եղել և հետաքրքրել են իրենց/:

Այս ամենը համակարգում են սովորողները-մեկը համակարգչի մոտ, մի քանիսը բեմում, որպես հաղորդավար և այլն:

Աշխատանքների ընթացքը

Առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուները նախապես են տղեկանում , որ հենց իրենք են կազմակերպելու պարապմունքը: Սովորողներին տրվում է հանձնարարություն առանձնացնելու ակտիվ, որակով  և ճաշակով երաժշտություն  մարմնամարզության համար:

Նախնական ծրագիրը ենթակայքում հրապարակվում է և դրվում երգի, պարի հղումները: Սա տեսանելի է և սովորողներին, և ծնողներին: Ծնողը  նույնպես տեղեկանում է առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագրին: Նախապես ընտրվում են երգերի ցանկը, որոնք քննարկվում են դասվարի և երաժշտության մասնագետի հետ: Առավոտյան պարապմունքին հնչում են  երգեր հայերեն, անգլերեն, ռուսերե և ցանկալի է նաև այլ լեզուներով /օրինակ՝ Ամանորյա ծեսի ժամանակ երգում ենք FelizNavidad/ :

Սովորողների մի խումբը, ովքեր լավ տիրապետում են պարերին, ընտրում են պարերից երկու կամ երեք պար և սկսում դասարանում փորձել, ընկերների հետ պարել, որ առավոտյան տողանին պատրաստ ներկայանան ամբողջ կազմով: Մի քանիսն ովքեր երաժշտական լավ լսողություն ունեն, երաժշտական գործիքի են տիրապետում, գնում են երաժշտական խմբակի, նրանք  ընտրում են առավոտյան մարմնամարզության երաժշտության մի քանի տարբերակ, ներկայացնում ընկերներին, դասվարին և երաժշտության մասնագետին, որպեսզի միասին ընտրեն: Սովորողներն արդեն երգի մասնագետի դասաժամին , դասվարի աշխատանքների շնորհիվ երաժշտության որակի , ճաշակի մասին պատկերացումներ ունեն: Ենթադրելի է, որ պետք է լինի ակտիվ ռոք, փոփ, ռեպ երաժշտություն: Այս պարագայում դասավանդողը գիտելիքներ չի փոխանցում, այլ նպաստում է սովորողի ինքնագործունեությանը, այսինքն՝խորհուրդներ է տալիս, հետևում է աշխատանքի ընթացքին, ուղղորդում է , որպեսզի սովորողի մոտ ձևավորվի և զարգանա համապատասխան կարողություններ և հմտություններ:

Այս տարվա Ամանորյա ծեսն առավել առանձնահատուկ էր, քանի որ յուրաքանչյուր դասարան մի պետություն էր ներկայացնում և ամեն առավոտ մի դասարան էր կազմակերպում ընդհանուր պարապմունքը:  Ծանոթանանք մի քանի <<պետությունների>> կազմակերպած ընդհանուր պարապմունքը.

Վրաստան— ներկայացնում են երկրորդ դասարանի սովորողները,    Ճապոնիա-ներկայացնում են չորրորդ դասարանի սովորողները:

Ցանկալի է այդ երաժշտության ներքո որևէ հետաքրքիր ֆիլմ պատրաստել, մարմնամարզության շարժումերով, զավեշտալի, անակնկալ  հետաքրքիր լուծումներով/3-4-րդ դասարանների սովորողները սա կարող են անել/:   Բարեկենդանի, Կոմիտասյան օրերին, Թումանյանական օրերին ընտրվում են համապատասխան երգեր, բանաստեղծություններ դասվարի օգնությամբ: Սովորողները ընտրում են նյութը համացանցից, էլեկտրոնային գրադարանից: Սկզբում ընթերցում են երեք կամ չորս հոգի, հետո ավելանում են ևս յոթ կամ ութ հոգի միմյանց լսելով , իսկ վերջում ամբողջ դասարանի սովորողները միասին են ընթերցում և հենց դասարանում սովորում նյութը:  Տողանի ժամանակ ընթացքը գրեթե նույնն է. նախ կարդում են առաջին , և երկրորդ դասարանցիները, հետո միանում են  երրորդ, չորրորդ դասարանցիները:  Իսկ վերջում՝ երրորդ անգամ,  ընթերցում են առաջինից վեցերորդ դասարանի սովորողները միասին: Քանի որ առաջին դասարանցիների համար ստեղծագործությունները նոր են, իսկ բարձր դասարանցիներն առավել  ծանոթ են ստեղծագործություններին:

Երաժշտության դասաժամին սովորողներն արդեն ծանոթանում են այս կամ այն ստեղծագործությանը, խաղիկներն ու ազգային երգերը մեկնաբանվում են սովորողներին հասկանալի դարձնելու համար: Հենց այդ երգերից էլ  կազմվում են առավոտյան ընդհանուր պարապմունքը:

Կրտսեր դպրոցի սովորողները և ուսուցիչները տիրապետում են հայկական պարերին և ընդհանուր պարապմունքի  ընթացքում հասցնում են երկու պար միասին պարել / սա նման է ֆլեշ մոբի, ընդհանուր է բոլորի համար— 1-6-րդ դասարան/:

Տողանի ընթացքում հայտարարություններին հատկացվող  ժամանակ կա: Նշվում է, թե ի՞նչ տոն է աշխարհում նշվում, հայտարարույթուններ են անում սովորողները և ուսուցիչները,  հայտնի մարդկանց ծննդյան տոն է նշվում  և այլն: Պատասխանատու դասարանի սովորողներն ուշադիր են այլ դասարանի սովորողների, ուսուցիչների  առաջարկների, դիտողությունների, կարծիքների նկատմամբ: Սովորողներն ու դասավանդողները ևս  կարող են բաժիններ ավելացնել: Օրինակ՝

  • Իսկ դուք գիտեք, որ….

Այս վերնագրի ներքո հետաքրքիր տեղեկություններ կարող են փոխանցել:

Արդյունքում կրթահամալիրում 1-6 րդ դասարանցիները տիրապետում են մի ընդհանուր  «երգի-երաժշտության լեզվին»:

Մեկ շաբաթ պատասխանատվություն կրող խումբը ենթակայքում թարմացնում է հաջորդ օրվա տողանի ծրագիրը:

Մի փոքր էլ ներկայացնենք մեր փորձը: Չորրորդ դասարանի սովորողները տարվա ընթացքում հասցրել են մի քանի անգամ լինել պատասխանատու: Ենթակայքում ներկայացված են ընդհանուր պարապմունքի ծրագրերը:  Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում առավորտյան ընդհանուր պարապմունք  կազմակերպեցին և ներկայացան երեք օր, քանի որ նախապես կազմակերպված էր , որ յուրաքանչյուր պետություն պետք է լիներ պատասխանատու: Սա նպաստեց սովորողներին ծանոթացնել տարբեր պետությունների ամանորյա ավանդույթներին, սովորույթներին: Չորրորդ դասարանի սովորողները նախ ներկա-բացակ են անում: Այս դեպքում պետությունների հիմների միքսը դարձան ներկա-բացակայի  հետաքրքիր, այլընտրանքային միջոց: Այս ֆիլմը նաև ուսումնական նյութ էր և սովորողներն արդեն պետությունները ճանաչում էին մայրաքաղաքով, դրոշով : Հիմնից կռահում էին, թե ո՞ր «պետությունը» պետք է ծափահարի ու հաստատի, որ տեղում է և ներկա: Մարմնամարզության ֆիլմի օրինակն էլ հնարավորություն  տվեց էկրանից դիտել և կրկնել պար-նախավարժանքը, կրկնել այն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s