Արծիվն ու կատուն

Արծիվն ու Կատուն 2

Նկարի հեղինակ՝
Սամվել Հարությունյան

Գյուղից դուրս մայր կատուն իր ձագուկների հետ ուրախ խաղում էր: Գարնանային արևը ջերմացնում էր, և փոքրիկ ընտանիքը շատ երջանիկ էր: Հանկարծ չգիտես որտեղից հայտնվեց մի հսկա արծիվ:  Արծիվը կայծակի պես վար խոյացավ և կատվի ձագերից մեկին բռնեց: Բայց արծիվը դեռ չէր հասցրել բարձրանալ, երբ մայր կատուն կախվեց նրանից:  Գիշատիչը ցած  նետեց ձագուկին  և սկսեց կռվի բռնվեց մայր կատվի հետ: Հզոր թևերը, պինդ կտուցը, ուժեղ թաթերը՝ կեռ ճանկերով արծվին մեծ հնարավորություններ էին տալիս այդ պայքարում հաղթելու համար: Արծիվը պատռեց մայր կատվի մաշկն ու կտցեց նրա մի աչքը: Բայց կատուն չէր կորցնում իր քաջությունը. Ճանկերով ամուր կառչել էր արծվից՝ կծոտում էր նրա աջ թևը: Այժմ հաղթանակը թեքվեց դեպի մայր կատուն, բայց արծիվը դեռ շատ ուժեղ էր, իսկ կատուն արդեն ուժասպառ էր: Սակայն, մայր կատուն հավաքեց իր վերջին ուժերն ու ճարպկորեն ցատկեց : Նա արծվին գետնին տապալեց: Հենց այդ պահին մայր կատուն  պոկեց նրա գլուխը և, չմտածելով իր վերքերի մասին ,  սկսեց լիզել իր վիրավոր ձագուկին։

Աղբյուրը՝  տես այստեղ

Հեղինակ՝  Կ. Դ. Ուշինսկի

Թարգմանություն՝ Տ. Ավետիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s