Քամին ու Արևը

tigranՄի անգամ Արևն ու հյուսիսային բարկացկոտ Քամին  վեճի բռնվեցին, թե ով է իրենցից առավել ուժեղ: Նրանք երկար վիճցին և վերջապես որոշեցին չափվել ուժերով:

-Տե՛ս,- ասաց Քամին՝ տեսնելով ճամփորդին , ով հենց այդ պահին քայլում էր հսկա փողոցն ի վեր,- հենց թռչեմ նրա մոտ, միանգամից կքաշեմ վրայից վերարկուն:

Ասաց ու սկսեց  փչել այնպես, որ սարսափելի ցրտեց:  Բայց որքան Քամին  ջանք էր գործադրում, ճամփորդն ավելի ամուր էր փաթաթում  վերարկուն իր վրա: Նա դժգոհում էր , բայց չէր կանգնում, շարունակում էր ճանապարհը: Քամին բարկացավ և խեղճ ճամփորդին թրջեց անձրևով ու ձյունով: Անիծելով Քամուն, ճամփորդը ամրացրեց գոտին: Այդ ժամանակ Քամին համոզվեց, որ անհնար է ճամփորդի վերարկուն քաշել ու հանել:  Արևը տեսնելով հակառակորդի անկարողությունը՝  ժպտաց, դուրս եկավ ամպերի հետևից և տաքացրեց մրսած և խեղճ ճամփորդին: Զգալով Արևի ճառագայթների ջերմությունը , ճամփորդն օրհնեց Արևին և հենց իր կամքով հանեց վերարկուն:

-Տեսնո՞ւմ ես,- այդ ժամանակ ասաց հեզ Արևը բարկացած Քամուն,- մեղմությամբ ու բարությամբ կարող ես ավելին անել, քան  զայրույթով:

Աղբյուրը՝  տես այստեղ

Հեղինակ՝  Կ. Դ. Ուշինսկի

Թարգմանություն- Տ. Ավետիսյան

Թեման կարելի է օգտագործել <<Տիեզերք>>  նախագծի շրջանակներում / առաջին, երկրորդ, ինչու չէ , նաև երրերդ և չորրորդ դասարաններում /:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s