Ամանորյա ծես-նախագիծ

DSC09868Ամանորյա նախագիծ

Չորրորդ դասարան

Նախագծի ընթացքը Դեկտեմբերի 1-28

Ամանորյա նախագիծն ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի համընկնում է / դեկտեմբերի 16 / ուսումնական ճամբարի հետ: Նախապատրաստական աշխատանքներն սկսվում են մեկ-երկու շաբաթ շուտ:

Նախագծի ընթացքը

Ամանորյա դիմակահանդես-նախագծի շրջանակներում, չորրորդ դասարանի սովորղները ներկայացնում են Ճապոնիայի մշակույթն ու արվեստը: Նախատեսում ենք նախագծի շրջանակներում ուսումնասիրել ճապոնացիների Ամանորյա ծեսն ու ավանդույթները:

Սա հնարավորություն է տալիս սովորողներին համացանցում նորություններ և նյութեր փնտրելու հմտություն, կատարել թարգմանություններ և հետագայում իրենց աշխատանքները ներկայացնել իրենց իսկ բլոգներում: Նախատեսում ենք տնային ու դասարանական հանձնարություների հրապարակում բլոգում և ենթակայքում: Սովորողը նախաձեռնողականությունն իր ձեռքում է վերցնում, ինքն է նոր նյութեր հաղորդում ընկերներին, քննարկում այս կամ այն արարողակարգը, մշակույթը, սովորույթը:

Ես և շրջակա աշխարհը+ Տեխնելոգիա+Մեդիատեխնոլոգիա  /ինտեգրացված դասեր/

Մայրենի, Մաթեմատիկա

Ճապոնական ազգային հեքիաթների ուսոմնասիրություն՝

Ստախոսը

Ագռավն ու ամպերը

ճապոնական մշակույթի ուսումնասիրություն:  Ինչպես են նշում Ամանորը ճապոնիայում:

Յուրաքանչյուր սովորող հետևում է հեռուստատեսությամբ հրապարակվող միջազգային նորություններին և դրա մասին պատմում, լուսաբանում դասարանում /վերջին կարևոր իրադարձությունը, որ տեղի է ունեցել Ճապոնիայում, արտակարգ պատահարներ, բնական աղետներ, տոնակատարություններ, ռեկորդներ և այլ ուշագրավ փաստեր/: Որտե՞ղ և ե՞րբ է եղել իրադարձությունը, քանի ամիս, տարի կամ դար առաջ և այլն/:

Նախագծի իրականացման ընթացքն ու սովորողների գործունեությունը:

Սա իբրև ամփոփում մեր աշխատանքի.

Նախագծի արդյունքների ամփոփում.

Ամանորյա այս նախագիծն արդարացրեց բոլորիս սպասելիքները: Նախագիծը հնարավորություն տվեց ծանոթանալ նոր մշակույթի, քաղաքակրթության, արժեքների: Քանի որ մենք չորրորդ դասարանում ենք սովորում, հետևաբար ունենք բլոգներ, որը նոր ենք բացել և շատ սովորողների համար Ճապոնիայի մասին նյութերն առաջինն էին , որ հրապարակվեցին իրենց անհատական բլոգներում: Նախագծի շրջանակնրում սովորողների ՏՀՏ հմտություններն ավելի զարգացան, սովորեցին նոր հմտություններ: Բլոգը նոր ուսումնական տիրույթ էր սովորողների համար և նախագծի ակտիվությունը հնարավորություն տվեց բլոգներում ևս դրսևորել ակտիվություն, իսկ դա նպաստեց հետաքրքրացնել, դարձնել ճամբարն ամենաիսկական ուսումնական ճամբար:  Նախագծի ընթացքում սովորողներն առավել ինքնուրույնություն դրսևորեցին, քանի որ նախաձեռնողն ու կազմակերպիչն իրենք էին:    Այս նախագիծը հնարավորություն տվեց սովորողին լինել անկախ, անկաշկանդ, ազատ և սեղծագործ:Բացի այդ հնարավորություն ընձեռեց տարբեր դասարանի սովորողներին մտերմանալ, իսկ պատճառը հետաքրքրությունն էր այլ մշակույթների նկատմամբ: Իսկ դիմակահանդեսն ամբողջացրեց մեր Ամանորյա ծես-նախագիծը:

4 thoughts on “Ամանորյա ծես-նախագիծ

  1. Уведомление: Ագռավն ու կատուն | Մեդիամիջավայր

  2. Уведомление: Ճապոնիայի հիմնը | Մեդիամիջավայր

  3. Уведомление: Մայրենի լեզուն 4-րդ դասարանում « Մարինե Ամիրջանյան

  4. Уведомление: Ուսումնական նոր գործիքի կիրառումը չորրորդ դասարանում | Մեդիամիջավայր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s