Ագռավն ու ամպերը

Ճապոնական ժողովրդական հեքիաթ

Ամանորյա նախագծի ընթերցանության նյութ

Նախատեսված է 1 -ից 4-րդ դասարանի սովորողների և

բոլոր հետաքրքրվողների համար

Վաղուց , շատ վաղուց է, ինչ ագռավն ու կատուն երդվյալ թշնամիներ են: Իսկ դա, ահա’ , թե ինչու պատահեց:

Ապրում էր աշխարհում մի ագռավ, որը շատ էր սիրում տարբեր իրեր  քաշ տալ ու մի գաղտնի տեղ պահ տալ: Թաքցնում էր, բայց հետո ինքն էլ գտնել չէր կարողանում:  Դա ագռավին շատ էր անհանգստացնում:  Եվ ահա նա գնաց կատվի մոտ խորհրդակցության.

-Օգնի՛ր ինձ, կատո՛ւ,-սկսեց խնդրել նա,- ինչո՞ւ չեմ կարողանում գտնել իմ պահ տված բարիքը:

-Ասա՛ ինձ, ագռա՛վ, որտե՞ղ ես դու թաքցնում քո գողոնը*,- հարցրեց կատուն:

-Օ՜,- բացականչեց ագռավը,-ես այն թաքցնում եմ ամենաապահով տեղում՝ ամպերի տակ: Տեսնում եմ գեղեցիկ ամպերը լողում են, դա նկատելով մոտենում եմ և այնտեղ մի թփի արանքում էլ թողնում եմ բարիքս:

-Դե դո՛ւ, ագռա՛վ , հիմար ես,- ծիծաղեց կատուն,- դու ինչ է չգիտե՞ս, որ ամպերն իրենց տեղում չեն կանգնում, այլ սավառնում** են երկնքում: Եթե ամպերի մեջ թաքցնես քո  գողոնը, երբեք ոչինչ չես գտնի:

Մտորեց ագռավն ու ասաց.

-Էէէ՜, գլուխս մի տար: Էդ ո՞ւր պիտի սավառնեն ամպերը: Էդ դու ես հորինել , կատո՛ւ, որ իմ բարիքը տանես:

Եվ այդպես էլ ագռավն իմաստուն կատվին չհավատաց: Առաջվա պես իր գողացած իրերը թաքցրեց ամպերի մեջ:

Այդ մասին իմացան անտառի գազաններն ու մի կուշտ ծիծաղեցին :

-Լավ ծիծաղեցրիր մեզ, ագռա՛վ:

-Գտավ տեղը.լողացող ամպերի տակ:Ագռավն ավելի բարկացավ կատվի վրա:

-Ես կարծում էի, դու իսկական ընկերուհի ես,-բողոքում է ագռավը, —  իսկ դու իմ գաղտնիքը բոլորին պատմեցիր, թե որտեղ եմ իմ բարիքը պահում:

Այդ օրվանից մինչ հիմա ագռավի ու կատվի ընկերությունը քանդվեց: Թռչում է հիմա ագռավն աշխարհով մեկ և բղավում ամբողջ կոկորդով.

-Կատո՛ւ, ետ վերադարձրու իմ բարիքը:

Նոր բառերի բացատրություն

*գողոն-գողացված ապրանք, իր

**սավառնել-թռչել

Առաջադրանքներ.

  1. Հեքիաթում վարդագույնով  ընդգծված արտահայտությունները մեկնաաբանիր քո բառերով:
  2. Այլ վերնագիր մտածիր հեքիաթի համար:
  3. Կարո՞ղ ես նոր հերոս ավելացնել հեքիաթում: Ո՞վ կամ ի՞նչ հերոս կլինի/ նկարագրի՛ր և բնութագրի՛ր/:
  4. Այս հեքիաթի համար մի կազմ նկարիր,/լավագույն աշխատանք (ները) կտեղադրվեն այս հեքիաթի վերնագրի ներքո/:

Աղբյուրը՝ տես այստեղ

Թարգմանությունը՝ Տ. Ավետիսյան

Թեման կարելի է օգտագործել <<Ամանորյա ծես-նախագծի>>  շրջանակներում

One thought on “Ագռավն ու ամպերը

  1. Уведомление: Ամանորյա ծես-նախագիծ | Մեդիամիջավայր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s