Սուրբ Ծնունդ…

Աղոթք…

Ամենակալ անարատ Աստված` անսկիզբ Հայր` անտեսանելի, անբովանդակելի, անպատմելի, անպարագրելի, անփոփոխելի, անիմանալի, անհասանելի:

Որ միայն Դու` անմատչելի լույսի մեջ բնակվածդ, անմահություն ունես:
Որ Քո խոսքով ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և դրանց մեջ եղած բոլոր արարածներին, և Քո Հոգով գոյացան բոլոր ստեղծվածները:
Եվ մարդկային ազգի նկատմամբ Քո անչափելի սիրո պատճառով ուղարկեցիր Քո Միածին Որդուն` փրկելու մեզ Ադամի անեծքից:
Նա, որ երկնքից իջնելով, Սուրբ Հոգով մարմնացավ սուրբ և անարատ կույս Մարիամից, և մարդկային բոլոր կրքերը կրելով, բացի մեղքից, ազատեց մեզ մեղքի բեռից:
Եվ մեզ համար խաչի ու մահվան համբերելով, մեզ փրկեց սատանայի ծառայությունից և կուռքերի երկրպագությունից…

Սբ. Հովհան Ոսկեբերան

 

Սուրբ Ծննդյան խորհուրդը

Ս. Ծննդյան տոնին նախորդում է Հիսնակաց պահքը: Հիսնակաց նշանակում է հիսունօրյա պահք: Այսօր այդ կանոնը փոփոխվել է: Եկեղեցու հայրերը հիսնակաց պահքը բաժանեցին շաբաթապահքերի և տեղափոխեցին ողջ տավա մեջ` տարբեր տոներից առաջ կարգելով մեկ շաբաթյա պահք: Հետևաբար Ս. Ծնունդից առաջ, դեկտեմբերի 30-ից սկսվում է Ծննդյան պահքը, որի նպատակն է հավատացյալներին նախապատրաստել Ս. Ծննդյան խորհրդին:

Հունվարի 1-ը տարեսկիզբն է, որը  կոչվում է նաև Կաղանդ, իսկ դա նշանակում է ամսագլուխ: Հունվարի 1-ը Քրիստոսի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է, այդ պատճառով է, որ հունվար ամիսը համարվում է տարվա առաջին ամիսը, Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավիրեց դժոխքը և մարդկությանն ազատեց հավիտենական մահից: Հայերը տոնն անվանում են նաև Ամանոր:

Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց/հունվարի 5/, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն, խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ Պատարագ: Սուրբ պատարագով ավարտվում է դեկտեմբերի 30-ին սկսված պահքը և սկսվում է Սբ.Ծննդյան տոնը, մարդիկ մոմերը տուն տանելով ավետում են Քրիստոսի ծնունդը, ով մարդկանց ազատեց մահվան խավարից: Նրանք ողջունում են միմյանց ասելով՝<<Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Ձեզ և մեզ մեծ Ավետիս>>:

Հնում մարդիկ ճրագալույցից հետո դուրս էին գալիս և պարում, երգում, ուրախանում էին: Երեխաները թակում էին դռները, մեծերը բացում և կոնֆետներ էին բաժանում և քաղցրեղեն:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s