Դիջիպատում

Հերթական տոնը կրթահամալիրում

Հերթական տոնը կրթահամալիրում

Այն մասին, թե ինչպես համակարգիչը դարձավ մեզ ընկեր,

իսկ գրիչը՝ այլ մայրցամաքում բնակվող, <<հեռու>> բարեկամ…

Ողջույն….Կարծում եմ, որ բլոգիս հետևողներն արդեն գլխի են ընկել, որ մենք չորրորդ դասարան ենք տեղափոխվել: Արդեն հինգ ամիս է ինչ մեզ պահում ենք <<մեծի>> նման:

Իրականում մեծ քայլ ենք արել <<ՄԵԾԵՐԻ>> մոլորակ:

Հարց ծագեց՝ ինչո՞ւ և ինչպե՞ս:   Ասեմ.

Մենք այնքան հմտություններ ունենք ՏՀՏ ոլորտում,որ այս տարի աշխատում ենք համակարգչով, գրագետ և նպատակային ենք օգտագործում համացանցը, ունենք  անհատական բլոգ և ինֆորմացված ենք: 

Վերը նշվածն իբրև նախաբան

Ցանկություն ունեմ պատմելու մի քանի դրվագ մեր անցկացրած օրերից.

2013 — ի սեպտեմբերը սկսվեց ակտիվ, աղմկոտ: Նախագծերն ու անելիքները շատ են, սովորողները դպրոցում են, դպրոցի անձնակազմը՝ տեղում: Ցանկություն ունեմ պատմելու մեր մի քանի նախագգծերի մասին, որոնք առավել ուրախ և հաջողված են եղել:

Խառնաշփոթ համար  առաջին…

Այս ուսումնական կիսամյակում նորարարությունները գլխապտույտ էին ու շատ: Կարծում եմ , որ կրթահամալիրում շատ կարևոր նախագծեր իրականացվեցին, որին և՛ ես, և՛ սովորողները, և՛  ողջ կրտսեր դպրոցը ոգևորությամբ մասնակցեց: Մեծ իրարանցում և տոն էր Տիեզերք նախագիծը: Ահա մի քանի նյութ այս նախագծից.

ԳՈՀԱՐԻԿԸ ԴԻՏԱՐԿԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՐԿԻՆՔԸ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ՄԵՐ ՕՐՆ ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆՈՒՄ. ՄԵԴԻԱԿԵՆՏՐՈՆ

ԽՄՈՐ-ՄՈԼՈՐԱԿ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԽՄՈՐԱՄՈԼՈՐԱԿ   և այլն:

Հերթական խառնաշփոթ…

Շատ կարևոր և դրական, գունավոր և ուսումնական-ճամբարային հաջողված նախագիծ  է Ամանորյա ծեսը: Հնարամիտ մշակված նախագիծը հնարավորություն տվեց ինքներս մեզ զգալ աշխարհի տարբեր ծայրամասերում, յուրացնել տվյալ երկրի մշակույթը: Դպրոց-Պարտեզում կրկին իրարանցում էր, բայց այս անգամ շատ տարբեր, օտարալեզու: Իսկական մշակութային աղցան էր ՝ էկզոտիկ <<համով>>:

Եվս մի կարևոր գործ՝ <<Առավոտյան ընդհանուր պարապմունք>>

Դիտեք նյութերն առանց իմ մեկնաբանության.

Նախավարժանք

Ուսումնական ձմեռային ճամբարի հիմն , երգեր ու պարեր:

Միայն հավելեմ, որ մենք սիրով էինք ստանձնել այդ գործը… Հատկապես Ամանորյա առավոտյան ընդհանուր պարապմունքը իրական երեսուն րոպեանոց ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ  էր:

Վերջում ուզում եմ հայտնել շնորհակալություն, ինձ վստահելու և 2010 թվականից Սեբաստացի դարձնելու համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s