Համագործակցություն

Համագործակցությունը սկսվեց դեռ նախակրթարանից, երբ ներկայիս չորրորդ դասարանի սովորողները հյուր գնացին, մեկ տարի առաջ հինգ տարեկանների խմբում սովորող փոքրիկներին:

Առաջին համագործակցությունը սկսվեց ,ահա՛, թե ինչպես…

20131119_130747Մենք մեծերով մկների ժողով արեցինք, համացանցից գտանք նյութեր , սովորեցինք ու որպեսզի մեր կարդացածը լավ հիշենք գնացինք փոքրերին մեր սովորածը  սովորեցնելու: Փորձեցինք , փորձվեցինքը վերջը հասանք մեր ուզածին: Մենք մեր չափով սովորեցինք, իրենք՝ իրենց:  Սովորածն  ու կարդացածը տեսնելու ևշոշափելու համար հասանք Օշական: Բայց մի բարի գործ էլ արեցինք: Էկոտուրի մասին լսել էինք , բայց չէինք փոձել: Գնացինք ու փորձեցինք.

Բնապահպանական ցուցանակ /5 տարեկաններ/ և /3.2 դասարան/

Էկոտուր, ճամփորդություն դեպի Օշական

Այս համագործակցությունն առաջինն էր, բայց ոչ վերջինը:

Ահա այստեղ կարող եք դիտել մեր համագործակցության արդյունքում ստեղծված ֆիլմերը, ֆոտոպատումները:

Ուրախ թթու, ուրախ տոն

Խնկո Ապոր գրադարանում / 2.3 դասարան և 4.2 դասարան/

Ուրախ խաղ կամ ողջույն ձմեռ

Բնագիտական փորձեր — Աղ, շաքարավազ և գուաշ

Գունավոր ձյուն — Հետազոտում ենք ձյունը

Նույնիսկ  ծննդյան տոն ենք նշել միասին-Ծննդյան ծես

էէէէէԲայց մենք  էլ պատմելու բան ունենք՝

Ուրեմն այսպես.

Լավ է , երբ ունենք ավագ ընկերներ, որոնցից սովորելու շատ բան ունենք:Մնեք միասին թթու դրեցինք, /Թթուդրիկը մեր մեծ ընկերների հետ/ 2.3/, Թթուդրիկը մեր կրտսեր ընկերների հետ հետաքրքիր է և զվարճալի    /4.2//: Միասին սպասեցինք, որ թթվի, միասին էլ համտեսեցինք մեր համատեղ աշխատանքի արդյունքը  Թթվի համտես / 2.3/,  Թթվի համտես-տոն /4.2/: Ասում են , որ դպրոցի ամենահամեղ թթուն մերն էր, քանի որ մեծ սիրով, համերաշխությամբ և ընկերասիրությամբ էինք <<համեմել >>: Մենք այնքան ենք ընկերացել, որ տարիքային տարբերությունը չենք զգում, այլ հաճույքով խաղում ենք և սովորում:

Ամփոփումն ըստ դասավանդողների.

Մեր համատեղ աշխատանքը նախագծային և երկարատև է: Արդեն մեկ տարի է , ինչ համգործակցում ենք: Ճամփորդություններ ու ծեսերն էլ ենք միասին կազմակերպում: Մենք, որպես հաշվետվություն, ներկայացրինք հոդված մեր հաջողված աշխատանքի մասին, տես այստեղ: Այն հրապարակված է երկու դասարանների դասարանական բլոգներում:  Կարծում ենք, որ հաջողված համագործակցություն է, քանի որ փոքրերը ավագ ընկերներից սովորում են , տեղեկանում են, իսկ մեծերը ջանում են շատ կարդալ, որ կրտսեր ընկերներին սովորեցնեն:  Փոքրերի տված հարցերին անգամ պատասխան չունենալու դեպքում փնտրում են համացանցից և հաջորդ օրը քննարկում:

Դեռ շատ կհանդիպեք մեր համատեղ նյութերին. ընկերացել ենք ու լավ աշխատում ենք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s