Ուսումնական նոր գործիքի կիրառումը չորրորդ դասարանում

DSC02278

Անհատական համակարգչով մեկամյա ուսուցման արդյունքների ամփոփում

Բլոգն ու համացանցը՝ ուսումնական գործունեության արդյունավետությունն ապահովող միջոցներ և գործիքներ

Ուսումնական նոր գործիքի մուտքը մեր առօրյա ենթադրում է նոր հնարավորություններ: Այստեղ կարևոր է, թե ի՞նչ նոր ուսումնական գործիք է, ի՞նչ առավելություններ կարող է տալ այդ նոր գործիքն ուսումնական գործունեությանը:Մեր այս ուսումնական տարվա աշխատանքը նոր գործիքով, նոր ուսումնական տիրույթում ու նոր մեթոդով  կարծում եմ՝ ստացվեց:

2013-2014 թթ. ուսումնական տարում չորրորդ դասարանի սովորողների խմբի հետ կիրառեցինք «Բլոգն իբրև նոր ուսումնական միջավայր» խորագրով ուսումնական նախագիծը: Դասարանի քսան սովորողներն էլ տարեսկզբին ունեցան անհատական բլոգներ, ինչը չորրորդ դասարանում պարտադիր չէր, բայց միանշանակ ցանկալի էր: Իսկ հիմա վստահաբար կարող ենք ասել, որ նաև արդյունավետ է:

Մեր անցած ճանապարհը.

Բլոգը որպես ուսումնական տարածք

Բլոգը՝ որպես ուսումնական աշխատանքի նոր կազմակերպում,  հնարավորություն է տալիս արդեն կատարված աշխատանքի վրա փոփոխություններ անել, ավելացնել,  շտկել և զարգացնել, այսինքն՝ սովորողի ուսումնական գործունեությունը կաշկանդված և սահմանափակված չէ:

  • Որպես բաց տարածք տեսանելի է և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ ուսուցչին, և՛ աշխարհին:
  • Գնահատվում  ու խրախուսվում է  աշխատանքը. որևէ մեկնաբանություն սովորողի կատարած աշխատանքին, կամ նյութը ենթակայքում, առաջին էջում  հրապարակելու հնարավորությունը ընդգծում է սովորողի աշխատանքի կարևորված լինելը:

Այստեղ կարևոր է, թե ի՞նչ նոր ուսումնական գործիք է, ի՞նչ առավելություններ կարող է տալ այդ նոր գործիքն ուսումնական գործունեության ընթացքում. շատ սովորողներ, կախված խառնվածքից, տարիքային առանձնահատկություններից, միջավայրում կաշկանդվում են խոսել, ամաչկոտ են, զուսպ, անհաղորդ: Սեփական կարծիքն արտահայտելու ցանկություն չեն հայտնում՝ անհարմար զգալով սխալվելուց: Իսկ բլոգն այն հնարավորությունն է, որ թույլ է տալիս արտահայտել մտքերն ու կարծիքները ազատ, անկաշկանդ,  չէ՞ որ ընթերցող կա, բայց այդ պահին տեսնող ու լսող չկա: Կան մտքեր, առողջ բանավեճ և քննադատություն, խրախուսանք, ոգևորություն և այլն: Սա կարող է լինել սոցիալականացման առաջին քայլը: Այն հնարավորություն է տալիս երկխոսություն կազմակերպելու, սովորողի կարծիքն իմանալու և, որ ամենակարևորն է՝  ճանաչելու սովորողին: Այն հնարավորություն է տալիս սովորողի հետ գտնել հաղորդակցման եզրեր, նպաստել  անկաշկանդ, ազատ, բարեկիրթ և ստեղծագործ անհատ դառնալուն:

Այս տարվա մեր կարևոր ձեռքբերումներից առաջինն ու գլխավորը կարող ենք վստահաբար ասել, որ բլոգի ստեղծումն ու դրա ակտիվ կիրառումն էր մեր ուսումնական գործընթացում:

Իսկ ի՞նչ են հրապարակում մեր կրտսեր  բլոգերներն այսօր, երբ արդեն ունեն կարողություններ և հմտություններ այս ասպարեզում՝

Սովորողները պատմում են իրենց արկածների մասին — Սամվել Հարությունյան

Կատարում են նախագծային աշխատանքներ — Արեն ԿարապետյանՄարիա Սուքոյան

Բնագիտական փորձերն են ներկայացնում,  որոնք ևս նախագծային են- Ստեփան Ապերյան 

Իրենց սիրելի երաժշտությունն են տեղադրոմ և առաջարկում ընկերներին լսել — Աշոտ Թումաղյան

Ստեղծագործում են, հորինում առակներ, հեքիաթներ — Էլեն Բաբայան

Ներկայացնում են իրենց սիրելի զբաղմունքը — Գոռ Ղազարյան

Մեկնաբանում և պատմում են ճամփորդությունները — Արեգ Ղահրամանյան

Անհատական էջեր, որոնք  ունեն իրենց ոճն ու ճաշակը, որտեղ սովորողը ազատ ներկայացնում է իր և ընկերների գրածներն ու պատմածները:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s