Հրավիրում եմ քեզ սովորելու…

IMG_1959Ողջո՜ւյն, ողջո՜ւյն …. ու էլի ողջո՜ւյն:

Ծանոթանա՞նք:

Ես Տաթևն եմ, Ավետիսյան:  Կրթահամալիրում չեմ սովորում, այլ դասավանդում եմ: Իմ սովորողներն ինձ դիմում են <<ընկեր Տաթև>>:

Պատմեմ իմ և մեր մասին.
Picture1Ես սովորել եմ Խ. ԱբովյանիանվանՀայկական ՊետականՄանկավարժականՀամալսարանի ՀոգեբանությանևՍոց . Մանկավարժության բաժինը/բակալավրիատ/: Այնուհետև, ԳիտություններիԱզգայինԱկադեմիան՝  Հոգեբանության բաժինը /մագիստրատուրա/: Իսկ այժմ, Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի  <<Զարգացման և կիրառական հոգեբանություն>> ամբիոնում /ասպիրանտուրա/: Հրավիրում եմ ձեզ ընթերցել իմ բլոգում հարապարակված գիտական և մասնագիտական հոդվածները, որոնք գրվել են կրթահամալիրում աշխատելուս և սովորելուս տարիներին:

Արդեն գլխի ընկաք չէ՞, որ աշխատում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի կրտսեր դպրոցում՝ Դպրոց – պարտեզում: Սա իսկական մանկական մոլորակ է, որտեղ հրաշքներն անպակաս են:

Այս տարի իմ դասարանի սովորողները չորրորդ դասարան են, իսկ դա նշանակում է, որ այս ուսումնական տարում նրանք ավարտելու են: Չորրորդ դասարանի սովորողների հետ  համատեղ իրականացրել ենք շատ ծեսեր ու նախագծեր: Մի խոսքով, մենք ընկերացել ենք: Մեր անցած ճանապարհը կարող եք դիտել իմ /Մեդիամիջավայր/ և մեր սովորողների բլոգներում:

Փաստորեն, 2014-2015 թթ. ուսումնական տարին սկսելու եմ ճստիկ, համով, հոտով, թիթիզ, ճարպիկ վեց տարեկանների հետ: Այդ պատճառով,  հրավիրում եմ   Դպրոց-պարտեզ բոլոր վեց տարեկաններին, որ միասին խաղանք, երգենք, պարենք, սովորենք… մի խոսքով երկար ճանապարհ անցնենք:

Դրա համար , սիրելի վեց տարկան, բռնիր ծնողներիդ ձեռքն ու բեր հետևյալ հասցեով՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյանզանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Հեռ` +374 (10) 74 21 72

Էլ. փոստ` dproc-partez@mskh.am

Ծրագրի ղեկավար՝ Տաթև Բլեյան

Էլ. Փոստ- T.Bleyan@mskh.am

Դասվար՝ Տաթև Ավետիսյան

Էլ. Փոստ- t.avetisyan@mskh.am

Հեռ`+374 (93) 777 837

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s