Հաշվետվություն. 2013-2014 ուսումնական տարի


2014-06-20 11.54.18Առաջին կիսամյակի հաշվետվություն-Դիջիպատում

Այս ուսումնական տարին ավարտում եմ տպավորված:

Հունիսի 2-ից մեկնարկեց ամառային ուսումնական ճամբարը:  Ճամբարի ընթացքում հասցրինք ճամփորդել, երգել ու պարել: Հունիսի 10-ին գնացինք  Manet Tiles կերամիկայի և կավի գործարան,  զարմացանք ու զարմացրինք աշխատակազմին:  Հունիսի 13-ին ճամփորդեցինք դեպի Աբովյան քաղաք՝ Պողոս-Պետրոս վանք: 

Ուսումնական ճամբարի ընթացքում մեր փորձը փոխանցեցինք մեր կրտսեր ընկերներին ու բացեցինք բլոգներ՝

Մենք կարողանում ենք.մաս 1-ին

Մենք կարողանում ենք.մաս 2-րդ

Հունիսյան փառոտոնների մեկնարկը տրված էր: Եվ մենք մասնակցել ենք <<Ռեզոնանս>> երաժշտական փառատոնին և <<Մեկ հայացք, մեկ կադր>> կինո-ֆոտո փառատոնին: 

Հունիսի  18-ին, մասնակցեցի կրթահամալիրի Մեդիակենտրոնում կազմակերպված մանկավարժական բաց ակումբի առաջին պարապմունքին: Առաջին պարապմունքի թեման ժամանակակից և հանրամատչելի մանկավարժությունն էր:

Բանգլադեշյան Պլեներ 2014-ի շրջանակներում սիրով մասնակցեցի Յուրի Բախշյանի անվան այգու բացմանը:

20140620_121045Հունիսի 20-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում, չորրորդ դասարանի սովոորողների հետ միասին, մասնակցեցինք Դիջիթեք բիզնես ֆորումին: Սովորողները շրջեցին ներկայացված տաղավարներով  ծանոթացան ներկայացված կազմակերպություններին և միաժամանակ ներկայացրին մեր կրթահամալիրի մեդիակրթությունը, մեդիագործիքները, իրենց անհատական բլոգները: Այնուհետև հարցազրույցների և ֆոտոշարքերի տեսքով հրապարակումներ արեցինք մեր կայքում:

Հունիսի 16-ից փառատոնների բացման բուռն ընթացքն էր, հայտերն ուղարկված էին, համարներն ու ներկայացումները՝ համակարգված: Ամենահետաքրքիր պահն էր, մենք որպես մասնակից ու հանդիսատես ամեն օր մի նորի ակնկալիքով լսում ու դիտում էինք ներկայացված ֆիլմերը, երաժշտական համարները, ներկայացումները:

Այս շաբաթների ընթացում կազմակերպել ենք  2014-2015 ուսումնական տարվա ընդունելությունը: Այդ կապակցությամբ եղել եմ Երևան քաղաքի այգիներում, բաժանել են տեղեկտվական գլխարկներ, խոսել և պատմել կրթահամալիրի մասին:

Կրթահամալիր եկած ծնողներից յուրաքանչյուրի  հետ քննարկել ենք պայմանագրի կետերը, ուսումնական պլանը, պատասխանել ծնողների հարցերին, ծանոթացել սովորողի հետ, զրուցել և դիտարկել նրա վարքը, առանձնակատկությունները:

Բայց հիմա մեկ այլ բան եմ ուզում ասել,պատմել, կիսվել…

25 տարի…Մի ամբողջ կյանք…

2014-06-20 21.02.00Մենք այս տարի մեծ շուքով, ստեղծագործաբար մոտեցանք կրթահամալիրի 25 ամյակին, ՄԵՐ կրթահամալիրի 25 ամյակին: Նախ Առնո Բաբաջանյան համերգասրահում վայելեցինք կրթահամալիրի տաղանդավոր ներկայացուցիչներին: Իսկ կուլմինացիան ամենապայծառ, ամենաուրախ ֆլեշմոբն էր՝ Մոսկվա կինոթատրոնի բակում:

Վերջում հրավիրում եմ <<զբոսանքի>> իմ բլոգում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s