2014-2015 ուսումնական տարի. առաջին դասարանի ուսումնական օրացույց

Սեպտեմբերի 1-26 նախագիծ
Սեպտեմբերի 11-ից` «Տիեզերք.Երկիր մոլորակ» նախագիծ
Սեպտեմբերի 21-22 Անկախության տոն. բարձունքների նվաճում
Սեպտեմբերի 22-28 Կոմիտասյան օրեր
Հոկտեմբերի 5 — Ուսուցչի օր
Հոկտեմբերի 17-30 — Աթաբեկ Խնկոյանի օրեր ​
Հոկտեմբերի 20-26 Սովորողների աշնանային արձակուրդ, ուսումնական- հայրենագիտական ճամփորդություններ, ուխտագնացություններ, դպրոց բնության Գրկում
Նոյեմբերի 1-16 — Սեբաստացու օրեր. Ես սեբաստացի եմ
Նոյեմբերի 15-16 — Թթուդրիկի ծես, Հարիսայի ծես
Դեկտեմբեր 1- հունվարի 5 — Ամանորյա նախագծեր
Դեկտեմբեր 29- հունվարի 12- սովորողների ձմեռային արձակուրդ, ճամփորդություններ​

Խնկոյանական օրեր-նախագիծ
Ուսումնական նախագիծ ըստ ուսումնական օրացույցի

Խնկո Ապեր (Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյան, հոկտեմբերի 19, 1870, Սպիտակի շրջանի Ղարաբոյա – հոկտեմբերի 8, 1935, Երևան), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։
Համանուն բաժնում հրապարակված են Խնկոյանի այն ստեղծագործությունները, որոնք նախատեսված են կրտսեր դպրոցական տարիքի համար:

Նախագծի վերնագիրը՝ Խնկոյանի օրերը կրտսեր դպրոցում (1-4-րդ դասարաններ)

Նպատակը՝

ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում

Տևողությունը՝ հոկտեմբերի 17-23-ը

Տարիքային խումբը՝ 6-9 տարեկաններ (առաջինից չորրորդ դասարանցիներ)

Սպասվելիք արդյունքներ՝

Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:

Նախատեսվում է՝

Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկոյանի անվան տուն-թանգարան

Խնկոյանական օրերը առաջին դասարանում

Հեղինակներ՝ Նոր դպրոցի առաջին դասարանի դասվար՝ Անահիտ Հարությունյան

Դպրոց-պարտեզի դասվար՝ Հասմիկ Ավետիքյան

Նպատակը՝ Խնկոյանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի առաջին դասարանում:

Խնդիրները՝

Խոսքի զարգացում
Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում.
Մարմնակրթություն, անձնական հիգենիա
Ստեղծագործությունների ցանկ

Խնկոյան <<Մեղու>>

Խնկոյան <<Աքաղաղն ու կտուրը>>

Խնկոյան «Ծիածան»

Պարտեզ. Խնկոյան 0-7 տարեկանների համար

Պարտեզ էլեկտրոնային ամսագիր. Խաղադարան

Նախագծի արդյունքում ակնկալում ենք ունենալ.

Մեդիաերաժշտական խաղ խնկոյանական ստեղծագործություններով
Աուդիոբանաստեղծություններ
Մեդիաընթերցարաններ
Սովորողների ամենօրյա գործունեության տեսակները

Առավոտյան ծես
Բանավոր խոսք, թատրոն
Թվաբանություն –բնագիտություն
Մեդիատեխնոլոգիա
Ծեփ կամ նկարչություն
Բնագիտական գործունեություն
Երգ-պար-խաղ
Մարմնակրթություն-հիգիենա
Սպասվելիք արդյունքները՝
* Դասարանային խմբի ձևավորում
* Ինքնաճանաչում, ինքնաուսումնասիրում,ինքնուրույնության դրսևորում
* Խոսքի զարգացում (նաև՝ նկարչական լեզու, երաժշտական, շարժումների), մտքերը անկաշկանդ, հասկանալի, ամբողջական արտահայտելու կարողության զարգացում
Պատմություն-պատմության հատված-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն-տառ հասկացությունների ձևավորում, ընկալում, ամրապնդում
Վանկատելու, հեգելու ունակությունների ամրապնդում:
Առանձին բառեր մուտքագրել, լինել որոշակի առումով տառաճանաչ:
* Համեմատություններ, խմբավորումներ կատարելու, տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունների ձևավորում և զարգացում առարկաների թվի անկախությունը չափից, ճանաչել թվերը, թվի և քանակի կապը տեսնել, բանավոր հաշիվ՝ առաջ և հետ
Խնդրի և այլ հաշվելի տվյալներ կարևորելու, ֆիքսելու կարողության ձևավորում
«մեկ և ավելի» գաղափարի յուրացում
* Մեդիահմտությունների ձևավորում և զարգացում՝ համակարգչի գործիքներ, ֆոտոխցիկով նկարել, Pait ծրագրով աշխատել
Խնկոյանի <<Աքաղաղն ու կտուրը>>

ստեղծագործության հետ աշխատանք

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Բերանացի ասել
Անհասկանալ բառերի բացատրություն
Զրուցել աքաղաղի մասին /ինչպիսի՞ն է/
Բեմականացնել /աքլորներ, կտուրներ/
Արտասանել տարբեր ձայներով /ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն, զարմացած…./
Paint նկարչական ծրագրով նկարել աքաղաղներ և մուտքագրել աքլոր բառը:
Բառերի վանկատում և հեգում:
Հոմանիշներ և հականաիշներ:
Հանելուկներ աքլորի մասին /նաև՝ հորինել/
Ոտանավորի աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում
Խնկոյանի <<Մեղու>> ստեղծագործության հետ աշխատանք

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Ծաանոթանալ, զրուցել միջատների մասին /smart դասեր/
Բերանացի ասել
Անհասկանալի բառերի բացատրություն
Բարձր-ցածր, մեծ-փոքր, երկար-կարճ, հեռու-մոտիկ հասկացությունների ամրապնդում /smart դասեր/
Նկարել մեղվի անցած ճանապարհը:
Ոտանավորի խաղ-բեմականացում:
Paint նկարչական ծրագրով նկարել մեղուներ, մուտքագրել մեղու բառը:
Բառերի վանկատում, հեգում:
Հանելուկներ, շուտասելուկներ:
Հոմանիշներ, հականիշներ:
Ոտանավորի աուդոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում:
Խնկոյան «Ծիածան»

Մթին ամպերից

Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

Խնկոյան «Պապն ու շաղգամը»

Դռան առաջ
Մի անգամ,
Պապը ցանեց
Մի շաղգամ:
Շաղգամն աճեց,
Մեծացավ.
Պապը քաշեց,
Քաշքըշեց,
Շաղգամն հողից
Չհանեց:
Պապը կանչեց

Խնկոյան «Լուսին»

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

Խնկոյան «Գիշեր»

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:
Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

Խնկոյան «Չորս եղանակ»

Նախատեսվում է մեկնել ուսումնական ճամփորդության Ա. Խնկոյանի տուն-թանգարան:

Խնկոյանական օրերը երկրորդ դասարանում

Հեղինակ՝ Դպրոց-պարտեզի դասվար՝ Լուսինե Պետրոսյան

Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում:

Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին ծանոթանալ, ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, խմբային(դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:

Նախապատրաստական փուլ
Առաջին փուլում մի փոքր զրուցել Խնկոյանի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել առաջին դասարանում սովորած ստեղծագործությունները:

Համացանցում որոնել իրենց իմացած խնկոյանկան ստեղծագործությունների մեդիատարբերակներ նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ

Խնկոյան <<Փեսացու մուկը>>

Խնկոյան <<Գորտերի խաղը>>

Խնկոյան <<Մոծակի մահը>>

Ուսումնական փուլ
Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:

Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք խնկոյանական ստեղծագործություններից «Փեսացու մուկը » և կբեմադրենք: Ստվերային ներկայացում կխաղանք հենց դասարանում, մեզ կօգնի պրոեկտորի լույսն ու էլեկտրոնային գրատախտակը:

Յուրաքանչյուրին տրվելու է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝

Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը: Ֆիլմ պատրաստի՛ր՝ «Խնկոյանական հերոսների շքերթ» վերնագրով:
Տրված ստեղծագործությունը «Փեսացու մուկը », «Մոծակի մահը » բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը և ֆիլմ ստեղծի՛ր:
Ստեղծե՛ք ընտանեկան ներկայացում՝ խնկոյանական որևէ առակի սցենարով:
Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:

Եզրափակիչ փուլ
Մինչև հոկտեմբերի 23 –ը բոլոր աշխատանքները կհավաքվեն կայքի դասարանական էջում և Խնկոյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով՝ Power Point ծրագրով:

Նախատեսում եմ ճամփորդություն Խնկո Ապոր գրադարան:

Խնկոյանական օրերը երրորդ դասարանում

Հեղինակ՝ Նոր դպրոցի դասվար Հասմիկ Ղազարյան

Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երրորդ դասարանում:

Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին ծանոթանալ, ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, դասարանական բլոգի սպասարկում, անհատական և խմբային (դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:

Սպասվելիք արդյունքներ՝

Խնկոյանական ընթերցարանների ստեղծում
Խնկոյանական մեդիափաթեթի հավաքում և հրապարակում
Ստեղծագործությունների ցանկ՝

Խնկոյան <<Ձմեռ>>

Խնկոյան <<Ճպուռն ու մրջյունը>>

Խնկոյան <<Գայլն ու կատուն>>

Խնկոյան <<Ծիծեռնակին>>

Ընտանեկան նախագիծ

Խնկոյանի ստեղծագործություններից հայրիկները, մայրիկները ընտրում են իրենց ամենսիրելի ստեղծագործությունները, կարդում են մեզ համար, սովորողները ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են պատրաստում, հրապարակում են դասարանական բլոգում, ենթակայքի իրենց անհատական էջում:

Խմբային նախագծերը նույնպես արդյունավետ են, երբ կարդալուն միանում է տեխնոլոգիան:

«Ճպուռն ու մրջյունը» ստեղծագործությունը դերերով կարդալուց և քննարկելուց հետո սովորողներին հանձնարարվում է խմբերով աշխատել: Կավով ծեփել, այնուհետև՝ գունավորել կերպարներին, պատրաստել անհրաժեշտ դեկորացիան: Թվային ֆոտոխցիկով նկարել հերոսների խաղ-ներկայացումը ու արդյունքում կունենանք մեդիաներկայացում:

Աշխատանք բանաստեղծությունների հետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Սովորողները ծանոթանում են «Ձմեռ» բանաստեղծությանը, Wizardbrush ծրագրով նկարում են բանաստեղծության հատվածները, ձայնագրիչով ձայնագրում բանաստեղծությունը: Ձայնագրիչով աշխատանքը լուծում է մի շարք խնդիրներ՝ նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը և ճիշտ արտասանությանը, ինչպես նաև լսողությանը զարգացմանը (լսելով գտնել թույլ տրված արտասանական սխալները): Ձայնագրիչով աշխատելիս սովորողները լսում են միմյանց, հայտնում կարծիքներ լսած նյութի վերաբերյալ, քննարկում հետագա անելիքները: Նախագիծն ամբողջացնում է ֆիլմերում, մեդիանյութերում հնչած երաժշտությունը, որի ընտրությունը պիտի համապատասխանի և ուսումնական, և բարձրաճաշակ երաժշտության նորմերին:

Նախատեսվում է ուսումնական ճամփորդություն Խնկոյանի անվան գրադարան:

Ուսումնական ճամփորդությունից առաջ սովորողներին հանձնարարվում է համացանցից, հանրագիտարանից տեղեկություններ հավաքել Խնկոյանի մասին, ծանոթանալ նրա ստեղծագործություններին, հրատարակված գրքերին: Ճամփորդությունից հետո սովորողները կայքում պատմում են, թե ինչ տվեց նրանց թանգարան այցելությունը, ինչ նոր բան սովորեցին:

Խնկոյան + Մաթեմատիկա =Խնկոյանական Խնդրագիրք

Ընտրել Խնկոյանի սովորողներին ծանոթ ստեղծագործություններ ու դրանց հիման վրա կազմել մաթեմատիկական, տրամաբանական առաջադրանքներ, հարցարաններ: Կարևոր նախապայման է՝ ստեղծագործությունը պետք է յուրացված լինի:

Նախատեսվում է կազմել կամ ստեղծագործությունը վերածել (ներկայացնել) ՝

Որպես գնացուցակ
աղյուսակների, դիագրամների տեսքով
ռոդարիական հարցարանների տեսքով
Ինչպես նաև՝ հաշվել ուսումնական ճամփորդության ծախսերը՝ տոմսի արժեքը, ճանապարհի հեռավորությունը:

Խնկոյան + Բնագիտություն = բնագիտական մեդիաընթերցարաններ

Խնկոյանի ստեղծագործություններից սովորողները ընտրում են անցած ստեղծագործությունների միջատ-հերոսների, կենդանի-հերոսների՝ մրջյունների, ծիծեռնակների, գայլերի, կատուների, համացանցից տեղեկություններ են հավաքում դրանց մասին, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: Power Point ծրագրով հավաքում են՝

Մեդիաընթերցարան միջատների մասին
Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին
Տեխնոլոգիա. Խոհանոց

Նախագծի ընթացքում նախատեսվում է թխել խնկոյանական հերոսների, կազմակերպել հյուրասիրություն:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Խնկոյանական օրերը չորրորդ դասարանում

Հեղինակ՝ Գեղարվեստի դպրոց-պարտեզի դասվար` Կարինե Խառատյան

Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի չորրորդ դասարանում:

Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին ծանոթանալ, ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, դասարանական բլոգի սպասարկում, անհատական և խմբային (դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում, ընտանեկան կրթության կազմակերպում, սովորողների համագործակցային հմտությունների զարգացում, Խնկոյանի շատ թե քիչ անհայտ ստեղծագործությունների հայտանբերում և տարածում, մոնտաժային ծրագրերի յուրացում, բազմաժանր թատերական ներկայացումների ստեղծում:

Սպասվելիք արդյունքները

Մեդիաներկայացումներ, փոքրիկ մանրապատումներ, թատերական ներկայացումներ
Ձայնագրություններ, ֆիլմեր
Նոր երգեր Խնկոյանի ստեղծագործություների հիման վրա
Խնկոյանական ստեղծագործությունների ժողովածու (մեդիափաթեթ)
Ռադիո թողարկումներ
Խնկոյանի վիրտուալ թանգարան կամ բլոգ

Նախագծի իրականացման նկարագրություն

Ամեն օրը սկսում են Խնկո –Ապոր ստեղծագործությունների ընթերցումով:

Ամեն օր ընտրվում է Խնկոյանի որևէ ստեղծագործություն, մայրենիի ժամին ընթերցում են, նեկայացնում տարբեր հնարքներով՝ մնջախաղ, երաժշտական, ստվերային ներկայացում:

Սովորողները կազմում են Խնկոյանի ստեղծագործությունների անձնական փաթեթ, իրար փոխանցելով ամբողջացնում են դրանք:

Սովորողները տանն ընթերցում են փաթեթի նյութերը:

Առցանց քննարկումների կազմակերպում:

Տանը և դպրոցում ամեն սովորող իր ընտրած ստեղծագործությունների մեդիապատումներն է ստեղծում, որպես ուսումնական նյութ:

Սովորողների մի խումբ այդ պատումներով ստեղծում է Խնկո-Ապոր աուդիոգրադարան, տեղադրում դասարանի բլոգում, գրադարանի կայքում, որը կարող է նաև հրապարակվել «Պարտեզ» ամսագրում:

Տանը հարազատներն են պատմում իրեց ծանոթ ստեղծագործությունները՝ նկարահանելով: Այդ նյութերն էլ են ավելացվում աուդիոգրադարանին:

Դասարանում սովորողը կազմում է խնկոյանական հերոսների մեդիափաթեթ՝

նկարում է հերոսին, նշում անունը, ստեղծագործությունը, բնութագրում:

Սովորողները բաժանվում են խմբերի, աշխատանքի բաժանում են անում:

Մի խումբ, հավաքելով իրենց ստեղծած կերպարների էջերը, ստեղծում է խնկոյանական կերպարադարան՝ «Դատ ու դատաստան» վերնագրով ժողովածու:

Մյուս խումբը ըստ այդ կերպարադարանի՝ 4-5 օրում տեխնոլոգիայի դասարանային և արտադասարանային գործունեության ընթացքում ստեղծում է այդ կերպարների տիկնիկները:

Երրորդ խումբը սցենար է ստեղծում տիկնիկային ներկայացման համար:

Երրորդ և չորրորդ խմբերը միասին տիկնիկային ներկայացում են պատրաստում:

Կերպար-ներկայացում. Մեկ դերասանի թատրոն՝ «Խնկոյանի կերպարների խճանկար»:

Տանը՝ ամեն սովորող ընտրում է իրեն հետաքրքրող կերպարը, անգիր է սովորում համապատասխան ստեղծագործությունը և դասարանում ներկացնում այդ կերպարը մնջախաղով, մատնաթատրոնով, խոսքով կամ իր ընտրությամբ որևէ իրով:

Ամեն սովորող ինքն է որոշում, թե ինչպես կուզենա ներկայացնել իր կերպարին:

Ամբողջ ընթացքը նկարահանվում է, ստեղծվում է «Խնկոյանի կերպարների խճանկար»:

Հետազոտական աշխատանք գրադարանում Սեպտեմբերի վերջին՝. Գրքեր, տեղեկություններ, որոնք չկան մեր գրադարանում և համացանցում

Գրադարանում ընտրում են շնորհալի խումբ՝ 10-12 հոգի: Սեպտեմբեր ամսին կարդում են Խնկոյան

Աշխատանք Խնկո-Ապոր գրադարանում՝ խնկոյանական ռոդարիկներ

Դասարանում ամեն սովորող իր նեթբուքին խնկոյանական ոճով մի միտք է գրում և ուղարկում ընկերներին. բոլորն ունենում են բոլորի գրածները: Այդ տողերից մի քանիսն ընտրելով՝ (6-8 տող) ստեղծում է իր ռոդարիկը և դրանով ընթերցանության էջ է պատրաստում: Էջն ուղարկում դասընկերներին:

Տանը ընտանիքի անդամների հետ ընտրում են իրենց դուր եկած էջերը և տեղադրում են որևէ սոցցանցում:

Դասարանում սովորողների 6-7 հոգանոց խմբերը իրենց ստեղծած 6-7 ռոդարիկով ստեղծում են ընթերցարան և տեղադրում կայքի համապատասխան բաժիններում:
Տեխնոլոգիա

Խնկոյանի հերոսներին, կերպարներին դարձնում ենք մեդիակերպարներ. օրինակ հետաքրքիր կլինի, որ հենց ճպուռն ու մրջյունը, կամ էլ մկստանի բոլոր մկները լինեն մեդիամկներ, մեդիաճպուռներ ու մեդիամրջյուններ: Ստեղծում ենք աշխատանքային խմբեր, բաժանվելով խմբերի ամեն խումբ աշխատում է մի ստեղծագործության կերպարների ձևափոխումը մեդիակերպարի: Այնուհետև համակարգչային նկարչական Paint կամ WizardBrush ծրագրերով ստեղծում ենք մեդիակերպարին: Ամեն մի խմբի անդամները նկարում են իրենց իսկ մոտեցումով, կերպավորում են: Աշխատանքի ավարտից հետո համեամտում են իրենց նկարները, ընտրում ամենալավ ստացված մեդիակերպարը և հենց այդ կերպարով էլ ստեղծում:

Սովորողներին որպես տնային առաջադրանք հանձնարարվում է պատրաստել`
30-40 սմ հասակ ունեցող տիկնիկ, որը կարող է պատրաստել որևէ հին իր օգտագործելով:

30-40 սմ բարձրության դիմակ:
Դիմակներն պետք է կերպավորեն Խնկոյանի հերոսներից մեկնումեկին:

Մեդիամյուզիքլ. երաժշտություն՝ ամեն օր

Ստեղծում ենք փոքրիկ երաժշտական ներկայացումներ (մյուզիքլներ) Խնկոյանի ոտանավորների հիման վրա: Ամենասկզբից վերցնում ենք փոքրիկ ոտանավորներ, ընթերցում, պատմում և խաղում ոտանավորը: Օրինակ՝ կարող ենք վերցնել հենց «Մեղուն»` փոքրիկ, բայց շատ ռիթմիկ ոտանավորը: Ոտանավորը խաղալուց հետո համացանցում փնտրում ենք երաժշտությունը: Երաժշտության ժանրը շատ տարբեր կարող է լինել` դասականից մինչև ժամանակակից ռոք: Եթե նույնիսկ չգտնվի համապատասխան երաժշտությունը ստեղծում, հորինում ենք հենց ոտանավորի ռիթմիկ պատկերին համահունչ երաժշտությունը:

Ամփոփում
Արդեն կիսամյակի վերջում ամփոփում ենք Խնկոյանական օրերը:
Խնկոյանական օրերը ամփոփվում են մեծ երաժշտական, թատերական ներկայացման միջոցով, որի մեջ ամփոփված են լինում Խնկոյանի ստեղծագործությունների գրեթե բոլոր հերոսները` նոր մոտեցումներով:
Բոլոր աշխատանքները տեղադրվում են բլոգում, համապտասխան առանձնացված բաժիններում:
Աղբյուրը՝ Հասմիկ Ղազարյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s