Ստեղծողի մոբիլ դպրոց. աշնանային 9-րդ հավաք

9-rd_havak-1Բանաստեղծություն+խաղ-խաղիկ+երգ ու պար+ներկայացում

 

Առաջին դասարանում սովորողների և դասվարի առջև դրված են մեծ խնդիրներ:

Համար առաջին և գլխավոր խնդիրներից է միասնական խումբ ստեղծելը, որին նպաստում են մի շարք գործոններ: Այս ուսումնական տարում մենք կրկին ունեցանք և ունենք մեր առջև դրված այդ հարցերի փունջը` ինչպե՞ս սկսել ուստարին, ինչպե՞ս ձևավորել խումբ, ինչպե՞ս փոխանցել գիտելիքներ, ինչպե՞ս հետաքրքրացնել օրն ու դասը: Հենց այստեղ էլ մեր միտքն ու գործողությունները հատվում են մեր մոբիլությանն ու նորարարական գաղափարներին:

Այս ուսումնական տարվա մեկնարը տրված է արդեն չորս շաբաթ է: Այս օրերի ընթացքում առաջին դասարանի սովորողների հետ հասցրեցինք ծանոթանալ և ընկերանալ: Մեր գործունեությունը, յուրաքանչյուր շաբաթվա կտրվածքով,  հստակեցված էր: Մենք միասին սովորեցինք երեք բանաստեղծություն:Այդ բանաստեղծությունները սովորելու ընթացքը թույլ տվեց մեզ նախ քննարկել բանաստեղծության հերոսների ով կամ ինչ լինելը, նմանեցնել մեզ կերպարներին, գտնել սխալները և այլն: Առաջին շաբաթը նվիրեցինք Թումանյանի <<Կռունկներ>>  բանաստեղծությանը:

ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.

Կռունկների թևի տակ

Եկավ գարուն մեր դռան։​

Այս բանաստեղծությունը խաղարկային է և սովորողները հետաքրքրությամբ խաղացին այն, այնուհետև երգեցին: Հաջորդ շաբաթ սովորեցինք <<Արտուտիկ>>-ը:Առաջին դասարանի սովորողների համար կարևորը այն է, որ բանաստեղծությունը հնարավորություն տա շարժումներով ցուցադրել բանաստեղծությունը: Դա սովորողին ստեղծագործելու հնարավորություն է տալիս: Ահա երրորդ շաբաթը նվիրեցինք Ղ. Աղայանի <<Ծիտն ու բազեն>> բանաստեղծությանը: Այստեղ ձայնային միջամտությունը շատ է: Օրինակ՝ ծի՜վ-ծիվ, վո՜ւյ-վո՜ւյ : Սա տալիս է հանարավորություն բանաստեղծությունը բեմադրելու, խմբերով սովորողների հետ աշխատելու:  Բանաստեղծությունների նմանօրինակ ներկայացումը, խաղը, պարը, երգեը լուծում են բազմաթիվ խնդիրներ.Այսպես.

Ձևավորել համախմբված աշխատանքային խումբ:  Սովորողներից յուրաքնչուրն անում է ընդհանուր մի գործունեությունը, որը միավորում է բոլորին:

Ձևավորել ազատ միտք ունեցող, ազատ քաղաքացի լինելու որակները: Բեմադրել, ներկայացնել բանաստեղծությունը նշանակում է ստեղծագործել, լինել ազատ:

Միջավայրի ընկալում: Այս տարբերակով մենք սովորողին ծանոթացնում ենք միջավայրի, շրջապատող աշխարհի հետ:

Այս աշխատանքներն առավել հստակ կերևան թումանյանական, աղայանական օրերին: Այս նյութերը կարող են մի գեղեցիկ ներկայացում դառնալ կամ մեդիաթատրոն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s