Թումանյանական ամիս

Փետրվար ամսվա աշխատանքներն ըստ ուսումնական օրացույցի

Թումանյանական օրեր

Մայրենի

Սկսում ենք ինքնուրույն ընթերցել.

Ամպն ու սարը

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

Լուսաբացին

Սովորում ենք Պ, պ , Վ, վ, Բ,բ,  և Ց, ց տառերը և ընթերցում բանաստեղծությունները:Նշված տառերը սովորում ենք բանաստեղծությունների վերնագրերի միջոցով: Նախ ճանաչում ենք տառերը, գտնում համակարգրի ստեղնաշարի վրա, ապա նկարում թղթիվրա:

  • Կազմում ենք անսովոր բառակապակցություններ մեր բանաստեղծությունից դուրս բերած բառերով:
  • Պատմում ենք բանաստեղծությսւնը, նկարագրություններ անում:
  • Ինքնուրույն վերլուծություններ են անում , թե ի՞նչն էր բանաստեղծության իմասը:
  • Սովորում են բանաստեղծություններն ու ընդհանուր պարապմունքին ներկայացնում:
  • Նոր սովորած տառերով հորինում ենք բառեր:

Տեխնոլոգիա

Ամպն ու սարը

Բանաստեղծությունը ներկայացնում ենք կոլաժի տեսքով:

Անհրաժեշտ պարագաներ՝  սոսինձ, բամբակ, ձևավոր մակարոն, գունավոր և սպիտակ թղթեր, մկրատ /Ամպն ու սարը/:

<< Լուսաբացին >> բանաստեղծությունը նկարում ենք Point-ծրագրեվ:

Մաթեմատիկա

Հաշվում ենք, թե բանաստեղծության մեջ քանի՞ անգամ է կրկնվում սար և ամպ բառերը:

Ո՞րն է մյուսից շատ կրկնվել, քանիսո՞վ:

Քանի մեծատառ բառ կա բանաստեղծության մեջ:

Հորինել խնդիրներ ամպի և սարի մասին:

Հաշվում ենք , թե քանի տող ունի յուրաքանչյուր բանաստեղծություն և հորինում ենք խնդիր:

Ես և շրջակա աշխարհը

Ուսումնասիրում ենք , թե ինչ է ամպը, ինչից  բաղադրություն ունի:

Քննարկում և կրկնում ենք.

  • շաբաթվա օրերը,
  • տարվա եղանակները,
  • գիշերն ու ցերեկը,
  • մայրամուտն ու այգաբացը,
  • տարվա ամիսները,
  • տարեթվերը,
  • մեր ծննդյան օրն, ամիսն ու տաեթիվը:

Նյութը մշակման փուլում է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s