2018-2019 ուս.տարի: Տիեզերք նախագիծ

IMG_20180903_093522Նախագծի անվանումը — <<Տիեզերք >>

Նախագծի մասնակիցներ—Երրորդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը- տիեզերքի մասին գիտելիքների ձևավորում և զարգացում, միջավայրի ճանաչողություն: 

Նախագծի խնդիրները՝

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • Տեղանքում  , բնության մեջ կողմնորոշման հմտությունների ձևավորում
  • Սովորողների ակտիվ գործունեություն և նախագծի ընթացքի ստեղծական միջամտություն
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  • Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
  • Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու  / դիտելու /և գրանցելու տեխնոլոգիայի մշակում
  • Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու  ունակությունների ձևավորում և զարգացում
  • Աշխատանքային խմբերի ձևավորում /անհատական, խմբային, դասարանական/
  • Կատարվելիք աշխատանքի ընթացիկ փուլեր
  • Ժամանակացույց /ըստ փուլերի և ամբողջական/
  • Անհրաժեշտ ՏՀՏ միջոցների կիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/
    • Անհրաժեշտ գործիքներ և նյութեր__ԲԼՈԳԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում
  • Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում

Նախագծի տևողությունը-Սեպտեմբերից մինչ մայիս

Հիմնական հասկացություններ, բանալի  բառեր— Արև, Լուսին, արբանյակ, երկնաքար, Գալակտիկա,  մոլորակներ, Երկիր մոլորակ, աստղ, մեր մոլորակի բնակիչները

Նախագծը հնարավորություն կտա սովորողներին ճանաչել տեսանելի և անտեսանելի տիեզերքը, այն մարդկանց, ովքեր զբաղվել և զբաղվում են տիեզերքի ուսումնասիրությամբ,  կանխատեսելԵրկիր մոլորակի ապագան, միջամտել և նպաստել մոլորակի պահպանմանը:

Նախագծի ընթացքում պլանավորում են ստեղծել հորինուկներ տիեզերքի թեմայով: Նախատեսում ենք նաև հորինել խնդիրներ ու կազմել աուդիոխնդրագիրք:

Պլանավորում են Բարձունքի հաղթահարման ժամանակ տեղանքում կողմնորոշվելու վերաբերյալ գիտելիքները կիրառել, կատարել ցերեկային դիտումներ: Նախատեսում ենք ունենալ նաև գիշերային դիտումներ Բյուրականի աստղադիտարանում : Ապա համեմատություններ անել  ցերեկային ու գիշերային դիտումների միջև:

Նախագծի իրականացման ընթացքում նախատեսում ենք  ֆիլմերի դիտում աստղացուցարանում: Սկզբունքորեն պարզից բարդ: Ֆիլմերի ընտրության հարցում օգտվում ենք Հասմիկ Նալբանդյանի բլոգից և խորհրդակցում իր հետ:

Նախատեսվող ճամփորդություններ, որոնց միջոցով ևս ուսումնասիորւմ ենք մեր միջավայրը, մոլորակը, բնական երևույթները…

Բարձունքի հաղթահարում- Սեպտեմբեր

  1. Նախապատրաստական աշխատանքներ
  2. Տեսաֆիլմ ճամփորդությունից  և  Սովորողների տպավորությունները
  3. Ճամփորդությունից առաջ և հենց ճամփորդության ընթացքում աշխարհի կողմերն ենք սովորում գտնել կողմնացույցով և այլ պարագաներով, նության միջոցով:

Քայլարշավ Հրազդանի կիրճում: Դիտարկեւմնռր բնության, արևի դիրքի եղանակային փոփոխությունների հետ կապված: Այս ամենի հետ միասին իրականացվել են նաև <<Երևան 2800>> նախագիծը, <<Թումանյանական ընթերցումներն>> ու <<Գետը համայնքում>> նախագծերը:

Երկրաբանության թանգարան-ինսիտուտ

Աստղերի , լուսնի դիտում-դիտարկումներ գարնանը Երևանում՝ Կասկադի բարձունքից, երեկոյան ժամին

Բյուրականի աստղացուցարան-դիտումներ

Այցելություն <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Աստղացուցարան:

Մայիսյան բարձունքի հաղթահարում

Այլ ուսումնական ֆիլմեր.

Տիեզերքի մասին

Ինչո՞ւ է տիեզերքը մութ

Արեգակնային համակարգ

Նասայի ուղիղ միացումեր-Տիեզերքից ցուցադրվում է Մարսը, Արևը, Երկիր մոլորակը…

Մոլորակների դասավորությունն Արեգակի նկատմամբ—ֆիլմի դիտումը նախատեսում ենք պարզաբանումներով, քննարկումներով

Առանձին մոլորակների մասին ֆիլմեր—Մերկուրի, Վեներա

նախատեսում ենք Արեգակնային համակարգի այլ մոլորակների մասին էլ մենք ուսումնական նյութերի շարք պատրաստել /հետազոտական աշխատանք/

Երկիր մոլորակի պտույտն Արեգակի  շուրջ  —ռուսերեն  լեզվով  համագործակցային աշխատանք

Աստղագիտությունը ամենափոքրերի համար —ֆիլմի դիտումը երկարացված օրվա դասաժամին

Ընթերցանության նյութեր

Երեք հեքիաթ-Արևն ու Լուսինը

Քամին ու Արևը

Լեռներն ու լճերը-  ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀ-Երկու պատում

Ճանապարհորդություն դեպի Լուսին _Ֆր. ժող. հեքիաթ

Սովորողներն իրենք էլ բերում են գրքեր տիեզերքի մասին, մասնավորապես՝ — <<Տիեզերք>>

Սովորողներն իրենց բլոգներում հրապարակումներ են  անում, նկարում մոլորակները, կա հորինում իրենց մոլորակը:

Արդյունքում, որպես գործիք տիեզերքի մակետի պատրաստում տարբեր նյութերից, ուսումնական նյութերի փաթեթ-տեսաֆիլմ:

Մեր աշխատանքները՝

Սովորողների հրապարակումներն իրենց բլոգում

Պատմում ենք դիտումների մասին

Օճառ ենք  պատրաստում՝ կոչելով մոլորակների անուններով:

Ղ.Աղայան: Ամիսներ և չորս եղանակ-ընթերցումներ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s