Խմբային զարգացնող խաղը կրտսեր դպրոցականի առօրյայի մաս

IMG_20171208_123509Խաղեր խաղալ սիրում ենք բոլորս: Յուրաքանչյուր տարիքային փուլում մարդուն մի խաղի ձև է հրապուրում: Նախադպրոցական սաները խաղում են խաղալիքներով, տալիս նրանց անուններ, ստեղծում իրավիճակներ ու այդ խաղալիքներին ներգրավում դերերի մեջ, կրտսեր դպրոցականները նախընտրում են մրցույթներ, դեռահասները սիրում են խաղեր, որտեղ հստակ կանոններ կան: Իրականում խաղի բազմաթիվ տեսակներ կան, պարզապես ճիշտ ընտրություն է պետք կատարել: Կրտսեր դպրոցականների նախասիրություններն ուսումնասիրելով` կարելի է հասկանալ, որ անգամ ամենաբարդ թեման, տեքստը կարելի է խաղով սովորեցնել: Ահա այստեղ շատ կարևոր է մշակման ու մատուցման ձևը: Նաև անհրաժեշտ է ընտրել, թե խաղը խմբային համագործակցային է լինելու, թե անհատական: Սա ևս կարևոր է: IMG_20180426_131825Անդրադարձ կատարենք խմբային մրցակցային ու ոչ մրցակցային ստեղծագործական խաղերին: Ցանկացած խմբային խաղ սկսելուց առաջ նախաբան է անհրաժեշտ` կանոնները յուրացնելու համար: Այնուհետև, պետք է տվյալ թիմի համար սահմանել դրույթներ, որպեսզի խաղի ընթացքում դրանք չխախտվեն, ապա պետք է բացատրել խաղի կանոններն ու խաղալ: Մենք այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ խմբային-թերապևտիկ զարգացնող խաղեր ենք խաղացել, որոնք տվել են իրենց արդյունքները: Մեր խաղերը բնույթով տարբեր են: Որպես դասակարգում կարելի է ասել, որ խմբային  խաղը կարող է լինել մրցակցային և ոչ մրցակցային, զարգացնող, լիցքաթափող, ժամանցային: Եվ ի վերջո, խաղերը նպաստում են սովորողների հոգեբանական, ինտելեկտուալ զարգացմանը, հաղորդակցման հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը: Օրինակ՝  Սիրելի ընկեր, քեզ մաղթում եմ ամենա… Սա հաղորդակցման զարգացմանն ուղղված խաղ է: Այս խաղը մրցակցային չէ, չկան միավորներ և մեծ խումբը ենթախմբերի չի բաժանվում: Խաղն առավել ներգործում է զգացմունքային դաշտի վրա: Բնույթով վերը նշված խաղին նման է Հետևիր ինձ  խաղը, երբ սովորողները որևէ հետագծով միմյանց հետևից քայլում են ու քայլքի ընթացքում ավելանում ու պակասում են մասնակիցներ, իսկ խաղի առաջատարը պետք է ճկուն, ոլորապտույտ ճանապարհ անցնի: Խաղը տարբեր խմբերում հասցրել ենք խաղալ: Մեծ հետաքրքրությամբ խաղում էին առաջին դասարանի սովորողները: Միջանձնային հարաբերությունների կարգավորման, այն առավել խաղաղ ու ջերմ դարձնելու համար խաղում ենք նաև խմբային խաղ-աշխատանք, որը երրորդ դասարանից սկսած մինչ դեռահասության տարիք կարելի է խաղալ:

Կարևոր է մի հանգամանք,  որ խաղավարը ճիշտ մատուցի խաղի պայմանները, կանոնները և առաջացնի հետաքրքրություն դեպի խաղը:

Զարգացնող խաղերի կանոնները  կարելի է աննշան փոփոխությունների ենթարկել:Ահա օրինակ  Ուշադրությունն ու հիշողությունը զարգացնող խաղը կրտսեր դպրոցականների հետ խաղալիս` երրորդ դասարանցիների հետ ավելի բարդ օրինակով ենք խաղում, քան առաջին դասարանի սովորողների հետ: Սակայն, խաղը բացի ուշադրություն ու հիշողություն զարգացնելը, նպաստում է նաև բառապաշարի ձևավորմանն ու զարգացմանը: Այս խաղը կարելի է խաղալ մրցակցային տարբերակով՝ խումբը բաժանել ենթախմբերի ու տալ միավորներ: Նման մրցակցային խաղ է նաև  Նկարիր մեջքիս  և  Գտիր ձայնավորը խաղերը:

Ահա հետևյալ խաղը կրտսեր դպրոցականների հետ խաղալիս` երրորդ դասարանցիների հետ ավելի բարդ օրինակով ենք խաղում, քան առաջին դասարանի սովորողների հետ: Սակայն, խաղը բացի ուշադրությունն ու հիշողությունը զարգացնելը, նպաստում է բառապաշարի ձևավորմանն ու զարգացմանը:  Ուշադրությունն ու հիշողությունը զարգացնող խաղ: Այս խաղը կարելի է խաղալ մրցակցային տարբերակով, խումբը բաժանել ենթախմբերի ու տալ միավորներ: Նման մրցակցային խաղ է նաև  Նկարիր մեջքիս խաղը:   Մրցակցային է նաև Գտիր ձայնավորը խաղը:

Այս բոլոր խաղերը կարելի է խաղալ 20-25 հոգանոց խմբերում:

Սակայն, կան ստեղծագործական-զարգացնող խաղեր, որոնք առավել փոքր խմբերով են խաղում, մոտ 4-5 սովորող: Օրինակ ՝ Գունավորի՛ր փուչիկըԽաղը կարելի է խաղալ և՛ անհատական, և՛ խմբային տարբերակով:

Խմբայի խաղեր ստեղեծելու և նախակրթարանի սաների միջանձնային հարաբերությունների, ճանաչողական գործընթացների կարգավորման համար ևս քայլեր ձեռնակրեցինք: Քոլեջի ուսանողների հետ համատեղստեղծեցինք ճանաչողական խաղեր մեր ամենափոքր Սեբաստացիների համար: Ուսանողներին ինքնուրույն վարեցին խաղերը:Նյութերը ուսանողների բլոգից՝ Գտի՛ր միանման պատկերները,      Հիշողության մարզում,     Ուշադրությունը մարզող խաղեր

55560348_318768562118091_4836006555365146624_n

Իրականում պետք չէ սահմանափակել մարդ էակին /սովորողին/… երազելու, հորինելու, մտովի ճախրելու իրավունք բոլորս ունենք:

 

 

Խմբային աշխատանքների, անհատական հոգեբանական աշխատանքի, նաև հոգեբանի որոշ գործառույթների մասին նյութեր, խաղեր, հոդվածներ կարող եք ընթերցել մեր բլոգի հետևյալ երեք բաժիններում՝  Հոդվածներ,    Հոգեբանական անկյուն,    Հեգեբանություն,            Քոլեջ: Նախադպրոցական տարիք

Թողնել մեկնաբանություն