Միջին դպրոցական տարիք

Միջին դպրոցական տարիքը ներառում է 11-15 տարեկան հասակը, որն էլ համընկնում է դեռահասության տարիքի հետ։ Օրգանիզմը սկսում է արմատական փոփոխություններ, սկսվում է կենսաբանական հասունացումը։   Դեռահասության տարիքը չափազանց բարդ  և բուռն հուզական տարիքային փուլ է։ Այս տարիքում զարգացումն իսկապես ընթանում է չափազանց արագ տեմպերով և նշանավորվում դեռահասության նշանավորվում ճգնաժամով, որը երեք հիմնական հերթագայություն է ունենում՝՝ բացասական , ճգնաժամի, հետճգնաժամային շրջան։Դեռահասի գլխավոր առանձնահատկությունն անձնական անկայունությունն է։ Դեռահասին հատուկ անձնային առանձնահատկությունների շարքում հատկապես առանձնացվում են «չափահասության, մեծի» զգացումը և «Ես» կոնցեպցիան։

 Դեռահասի արտաքին տեսքն անհանգստացնում է հենց իրեն և  դառնում կոնֆլիկտների աղբյուր ընտանիքի անդամների և իր անձի հետ։ Ծնողների դուր չի գալիս ոչ դեռահասի նորաձևությունը, ոչ գույներն ու համադրությունները։ Իսկ իրեն եզակի համարող դեռահասը միևնույն ժամանակ ձգտում է ոչնչով չտարբերվել հասակակիցներից։ Խմբի հետ ձուլվելու, ոչնչով չառանձնանալու ցանկությունը, որը պատասխանում է անվտանգության պահանջմունքին, հոգեբանները դիտարկում են որպես հոգեբանական պաշտպանական մեխանիզմ։
    Չափահասության զարգացումը իր ամենատարբեր դրսևորումներով կախված է նրանից, թե որ ոլորտում է դեռահասը փորձում հաստատվել, ինչ բնույթ է ձեռք բերում նրա ինքնուրույնությունը հասակակաիցների հետ հարաբերություններում, ազատ ժամանակի օգտագործման, տարբեր զբաղմունքների, տնային գործերի կատարման մեջ։
   Դեռահասության շրջանում իմացական գործընթացների և հատկապես ինտելեկտուալ զարգացումը երկկողմանի դրսևորում ունի՝ քանակական և որակական։ Քանակական փոփոխությունները դրսևորվում են նրանով, որ դեռահասը տրամաբանական խնդիրները լուծում է շատ ավելի հեշտ, արագ և արդյունավետ, քան կրտսեր դպրոցականը։ Որակական փոփոխություններն առաջին հերթին բնութագրում են մտավոր գործընթացների կառուցվածքի փոփոխությունները և այս պարաագայում կարևորն այն չէ, թե ինչ խնդիրներ է լուծում դեռահասը, այլ այն, թե ինչպե՞ս է նա դա անում: Չափահասության զգացումը դառնում է կրտսեր դեռահասության տարիքի առաջնային ու հիմնական նորագոյացությունը, իսկ տարիքի ավարտին՝ մոտավորապես 15 տարեկանում, դեռահասը ևս մեկ քայլ է կատարում իր անձնային զարգացման մեջ։ Անձնային անկայունությունից, անհավասարակշիռ վիճակից հետո նրա մոտ ձևավորվում է «Ես» կոնցեպցիան՝ Ես-կերպարների համակարգը։ Մոտ 11-12 տարեկանում/կրտսեր դեռահասություն/ հետաքրքրություն է առաջանում սեփական ներաշխարհի նկատմամբ, այնուհետև սկսում է զարգանալ, ապա ձևավորվել սեփական ներաշխարհը։ Դեռահասն իր համար բացահայտում է իր ներաշխարհը։ Նոր հարաբերությունների հետ կապված բարդ ապրումները, իր անձնային գծերը, արարքները վերլուծվում են դեռահասի կողմից շատ սուբյեկտիվ, կողմնակալ։ Դեռահասը ցանկանում է հասկանալ՝ ինչպիսի՞ն է ինքն իրականում, պատկերացնում, մտքերում կառուցում է այն կերպարը,  թե ինչպիսի՞ն է ցանկանում լինել։ Ինքնաճանաչման հարցում օգնում են ընկերները, մտերիմները։ Դեռահասության ռեֆլեքսիան, ինքն իրեն հասկանալու պահանջմունքը դրսևորվում են հասակակիցների հետ հարաբերություններում, անձնական օրագրերում, բանաստեղծություններում, ֆանտազիաներում։
    Դեռահասության տարիքին բնորոշ են միմյանց փոխարինող հետաքրքրությունները, որոնք բավականին ուժեղ ցանկությունով են դրսևորվում։    Հենց այս տարիքում է երեխաների մոտ առաջանում ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքը։
   Դեռահասության տարիքում ոչ միայն բուռն զբաղվում են տարբեր զբաղմունքներով, այլև նույնքան հուզականորեն շփվում են հասակակիցների հետ։ Դեռահասի համար կարևոր է  հասակակիցների կարծիքը։   Դեռահասների հարաբերությունների ևս մեկ նշանակալի ոլորտ է մեծահասկաների, մասնավորապես ծնողների հետ շփումը։ Ծնողների ազդեցությունն արդեն սահմանափակ է, այն չի ընդգրկում երեխայի կյանքի բոլոր ոլորտները։ Հասակակիցների կարծիքը սովորաբար ավելի կարևոր է ընկերական հարաբերություններում, ժամանակակից երաժշտության, զվարճանքների հետ կապված հարցերում։ Բայց դեռահասի արժեքային կողմնորոշումները, նրա կողմից սոցիալական խնդիրների հասկացումը, իրադարձությունների և արարքների բարոյական գնահատումը կախված են, առաջին հերթին, ծնողների դիրքից։ Հենց այս տարիքում է երեխաների մոտ առաջանում ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքը։ Սկզբունքորեն, այն կարող է իրացվել և ուսումնական գործունեության մեջ։ Ըստ Դ. Էլկոնինի՝ կրտսեր դեռահասության տարիքը սենզիտիվային է ավելի բարձր մակարդակի ուսումնական գործունեության անցնելու համար։ Երեխայի համար ուսումը կարող է ձեռք բերել նոր անձնային իմաստ՝ դառնալու    ինքնակրթության և ինքնակատարելագործման գրավական։ Դժբախտաբար, դա հաճախ չի դրսևորվում։ Այս ուղղությամբ դեռահասի հետաքրքրությունները ղեկավարել կարող են ծնողները, սիրելի ուսուցիչները։  Դեռահասության տարիքում երեխան շարունակում է զարգացնել տրամաբանական մտածողությունը։ Տարրական դպրոցական տարիքում ձեռք բերված գործողությունները դառնում են ֆորմալ-տրամաբանական գործողություններ։ Դեռահասը կարողանում է բավականին հեշտությամբ վերացականից անցնել կոնկրետի, տեսական գիտելիքից դուրս բերել տրամաբանականը: Ընդհանուր ենթադրությունների հիման վրա նա արդեն կարող է հիպոթեզներ կառուցել, փորձարկել կամ հերքել դրանք, ինչը ցույց է տալիս նրա տրամաբանական մտածողության առաջատար  զարգացման մասին։ընկալման և հիշողության զարգացում: Հիշողությունը անցյալի փորձի հետքերը որսալու, պահպանելու, հետագայում ճանաչելու և վերարտադրելու գործընթացն է: Բացի այդ, դեռահասը ձեռք է բերում մեծահասակների մտածողության տրամաբանական ձևը, նա ունի այնպիսի ճանաչողական գործընթացների հետագա զարգացում, ինչպիսիք են ընկալումը և հիշողությունը: Այս գործընթացը նույնպես մեծապես կախված է ուսուցման գործընթացից, ավելի ճիշտ՝ երեխայի մեծանալուն զուգընթաց ուսումնական ծրագրի բարդանալու միտումից:   Դեռահաս տարիքում տրամաբանական հիշողությունը ակտիվորեն զարգանում է և արագ հասնում է այն մակարդակին, որով երեխան անցնում է հիմնականում այս տեսակի հիշողության օգտագործմանը: Միևնույն ժամանակ, դեռահասի մոտ տրամաբանական հիշողության գերիշխող կիրառման շնորհիվ դանդաղում է մեխանիկական հիշողության զարգացումը, ինչը կարող է հանգեցնել մի շարք բացասական երևույթների։ Այսպիսով, դպրոցում բազմաթիվ նոր առարկաների հայտնվելու պատճառով զգալիորեն ավելանում է այն տեղեկատվության քանակը, որը դեռահասը պետք է հիշի, այդ թվում՝ մեխանիկորեն: Այնուամենայնիվ, վերը նշված զարգացման միտումների պատճառով շատ դեռահասներ անգիր սովորելու հետ կապված խնդիրներ ունեն և դժգոհում են վատ հիշողությունից: Ավելին, դեռահասների մոտ նման գանգատներ կարող են առաջանալ նույնիսկ ավելի հաճախ, քան երիտասարդների մոտ: Հավանաբար, այս խնդիրն է պատճառներից մեկը, որ դեռահասներին հետաքրքրում են անգիրը բարելավելու ուղիները։   Դեռահասության տարիքում, բացի կամածին և միջնորդավորված հիշողության զարգացումից, երեխան սկսում է տրամաբանական հիշողության ակտիվ զարգացումը, որն աստիճանաբար գերիշխող տեղ է գրավում ուսումնական նյութի անգիր կատարելու գործընթացում։ Մեխանիկական հիշողության զարգացումը դանդաղում է։  Երևակայությունը իրականությունն արտացոլող գաղափարների փոխակերպման և այդ հիմքի վրա նոր գաղափարներ ստեղծելու գործընթաց է: Ֆանտազիան երևակայության արդյունք է, որի էությունը մտքում արտացոլված իրականության տեսքը փոխելն է: Որոշ դեպքերում «ֆանտազիա» տերմինը օգտագործվում է որպես երևակայության հոմանիշ:   Դեռահասության և վաղ պատանեկության շրջանում շարունակվում է ընթերցանության, ինչպես նաև մենախոսության և գրավոր խոսքի ակտիվ զարգացումը, որը մեծապես պայմանավորված է կրթական գործունեությունով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s