Ապրիլ։ Հաշվետվություն

Ապրիլ աշխատակարգ

Ապրիլ ամսվա ընթացքում Քոլեջի նախակրթարանում դիտարկման, կարճաժամկետ աջակցության, ծնողական համայնքի հետ աշխատանքներ են իրականացվել։

Աջակցություն են ստացել նաև ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ ուսանողներ։

Քոլեջի ուսանողների ԱՈՒՊ-ների վրա աշխատանք, կազմում, լրացում։

Մենթորական աշխատանք գործող հոգեբանի հետ օնլայն հարթակում՝ Ամալյա Օհանյանի բլոգ։ Գլխավոր աշխատանքները՝

  • Սովորղի գնահատման փաստաթղթեր հետ աշխատանք /Ձև 5, 6,9/:
  • ՆՈՒՀ-ի գնահատման փաստաթղթերի կազմում

Մարզի դեմքը նախագիծ, Զբոսաշրջության բաժին․

Ամփոփումը շուտով։

Նախադպրոցական կրթություն՝ Երգում են մատները նախագիծ։

Մայիս-աշխատակարգ։ Մայիսյան հավաք

Մայիս ամսում նախատեսվող աշխատանքներ՝

ԱՈՒՊ-ների նոր փոփոխությունների քննարկում, ձևափոխում, հավելում

Նախադպրոցական կրթություն։ Նախագիծ՝ Երգում են մատները

Լենա Պողոսյան, Թամարա Մկրտչյան, Գայանե Սարգսյան

Զբոսաշրջություն։ Նախագիծ՝ Մարզի դեմքը- հարցումներ,-ամփոփում, արդյունքների հրապարակում

Ապրիլ աշխատակարգ

ԱՈւՊ-ների համակարգում, փաթեթների վերանայում,

Սուրդոմանկավարժություն /հատուկ մանկավարժություն/,

Տիֆլոմանկավարժություն

Մարզի դեմքը- հարցումներ, ամփոփում

Քոլեջ հինգ տարեկաններ-Նախապատրաստվում ենք դպրոցին

Մենթորական աշխատանք

Մարտ ամիս՝ հոգեբանի աշխատանք

Ամալյա Օհանյանի /Հյուսիսային դպրոց-հոգեբան/

  • Գործնական պարապմունքներ, օրինակներով
  • ԱՈՒՊ-ների, գնահատման փաստաթղթերին ծանոթացում
  • Փետրվարից Մարտի առաջին շաբաթը այն սովորողների անհատական հոգեբանական առանձնահատկությունների քննարկումն, ում աջակցությունը կազմակերպում է կրթահամալիրի հոգեբանը
  • Նախագծերի մշակում /առցանց և ֆիզիկական միջավայրում/
  • Աշխատաժամանակի մշակում, յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունով պայմանավորված գրաֆիկի կազմում,համագործակցություն
  • Աշխատակարգի և հաշվետվության համակարգում /կարգ, ձևաչափ/
  • Զոն ստուգատեսի ուսումնասիրում-ստուգատեսային աշխատանքների ծանոթացում, հոգեբանի աշխատանքի առանձնահատկությունների քննարկում
  • Բլոգում այլ նյութերի հրապարակում՝
  • Մայրիկատոն- նախագիծ
  • Զրույց-քննարկում` Մայրիկս ու ես-հոգեբանի աշխատանքը խմբային-դասարանական թիմով

Մարտ ամսվա աշխատակարգ

Հաշվետվություն -Մարտ ամիս

Ինքնակրթություն

Մասնագիտական գրականության ընթերցում՝

  1. ՀՄԿ-առցանց գրադարան
  2. Հոգեբանական աջակցություն հոգեֆիզիկական զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին /Հատուկ հոգեբանների, հոգեբանների և էրգոթերապիստների համար նախատեսված վերապատրաստման գործնական դասընթացի փաթեթ/
  3. ՆՈՒՀ պետական չափորոշիչ.docx
  4. Որպես օրինակ՝ Հոգեբանի աշխատանքը նախագծերով

Հաշվետվություն Մարտ

Աշխատանք Քոլեջում ՝ Մարտ ամսվա աշխատակարգ

Դասաժամերն ըստ դասացուցակի Նախադպրոցական կրթություն երկրորդ և երրորդ կուրսերում։, Զբոսաշրջություն երրորդ կուրս։

Հիմանական նախագծերը՝

Մարզի դեմքը նախագծի շարունակությունը՝ համագործակցություն Լուսինե Ալեքսանյանի հետ, հարցաթերթիկների կազմման և դրանց արդյունավետ կիրառումը։ Հավելումներ՝

Շարունակել կարդալ

Հեղինակային կրթական ծրագիր։ Քոլեջի դասավանդող

Դասավանդող՝ Տաթև Ավետիսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ
Դասավանդվող առարկաներ ՝ Հոգեբանություն, մանկավարժություն /ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ, ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԷԹԻԿԱ, ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ՍԹՐԵՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/

Դասավանվող առարկաների բաժինները բլոգում՝

Հիմնական գործունեությունը Քոլեջում՝ դասավանդում, պրակտիկ հոգեբան ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ սովորողների հետ։

Ուսումնական պլան

2023-2022 ուստարի

2023-2024 ուսումնական տարվա հուլիս-օգոստոս ամիսների աշխատակարգ

2023-2024 ուսումնական տարվա մասնագիտական առարկաների ծրագրեր, մոդուլներ

Հունվարի 3-5 ի աշխատակարգ

Ուսումնական երրորդ շրջան

2022-2023 ուստարվա

2022-2023 ուստարվա նախագծեր և ամփոփում

Նախագծեր՝

Սեմինար -նախագծեր՝ /2019-2024/

  1. Դաստիարակների ամենշաբաթյան սեմինար
  2. Մեր հույզերն ու դրանց ճանաչման կարևորությունը նախադպրոցական տարիքում
  3.  Դաստիարակների սեմինար-պարապմունք. Արտթերապիա
  4.  Դաստիարակների սեմինար-պարապմունք. Հեքիաթաթերապիա
  5. Կլոր սեղան: Համընդհանուր ներառում
  6. Նեյրոգրաֆիկա և Էկոլոգիա
  7. Նեյրոգրաֆիկան անընդմեջ փոփոխվող կյանքում
  8. Աշխատում ենք մեր ներսի մարդու, մեզ այդքան մտերիմ Ես-ի հետ
  9. Մանդալաթերապիա: Մայիսյան 17-րդ հավաք
  10. Հարթակում սեբաստացի ծնողներն են

Հավաքներ՝

Հոդվածներ

Ինքնակրթություն

Ուսուցիչների ատեստացիա ՝ Տարիքային հոգեբանություն դասընթաց

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ 2022-2023 ուստարի

Ուսուցիչների ատեստավորում 2023-2024 ուստարի

Երգում են մատները

Նախագծը նախատեսված է Նախադպրոցական կրթության երկրորդ կուրսի ուսանողների համար։

Առարկա՝ Ներառական կրթություն, Հատուկ մանկավարժություն

Ուսումնասիրվող հիմնական թեման ՝ Սուրդոմանկավարժություն

Նպատակը՝ Ծանոթացնել ուսանողներին Սուրդոմանկավարժության , որպես հատուկ մանկավարժության ճյուղ, տալ տեղեկատվություն մասնագիտության, հիմնական խնդիրների, նպատակներին և գործառույթների վերաբերյալ։

Նպատակն իրագործելու համար ուսանողների հետ կազմել ենք նաև իրենց նախագիծը, որը մեր այս նախագծի տրամաբանական շարունակությունն է համարվում։

Մասնակիցներն ու իրենց նախագծերը՝

Լենա Պողոսյան

Թամարա Մկրտչյան

Գայանե Սարգսյան

Նախագիծը համագործակցային է , ներգրավված են երգի դասավանդողներ։ Հատուկ մանկավարժությունը ներկայացվում է երաժշտության ասպարեզում, նպատակ հետապնդելով առավել տարածելու սուրդոմանկավարժությունը։

Մայրիկատոն

Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջ հինգ տարեկանների երկու խումբ

Նախագծի նպատակը՝ նախադպրոցականի հուզական ոլորտի բարելավումը հարազատ մարդկանց՝ մասնավորապես մայրիկի նկատմամբ։

Խնդիրներ՝

  • հուզական դրակական մթնոլորտի ստեղծում,
  • հույզերի ոլորտի զարգացում,
  • հաղորդակցման որակների ակտիվացում
  • ստեղծագործական մտքի զարգացում

Աշխատանքի ձևը՝ խմբային-թրեյնինգային

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, գուաշ, մատիտ

Աշխատանքի ընթացքը՝

Նախադպրոցականների հետ սկսում ենք զրույց տարբեր հարցադրումներով՝

-յուրաքանչյուրն ասում է իր մայրիկի անունը

-ինչ ծաղիկի է նմանեցնում իր մայրիկին

-ինչպես է սիրում անցկացնելօրը մայրիկի հետ

Այնուհետև յուրաքանչյուրը ստանում իր գունավոր թուղթն ու աշխատում։ Պատրաստում են բացիկ մայրիկի համար, նկարում են մայրիկի համար մի գեղեցիկ նկար, ապա ասում բարեմաղթանք մայրիկին։

Աշխատանքը ստեղծում է դրական հուզական մթնոլորտ։

Արդյունքները վիդեոնյութով․

Մարտ ամսվա աշխատակարգ

Աշխատանք Դիպլոմային նախագծեր-ի շուրջ

Աշխատանք հինգ տարեկան քոլեջիկների հետ- Մայրիկատոն

Ձոն նախագիծ-Նախադպրոցական կրթություներկրորդ , երրորդ կուրս։

Աշխատանքային թեմաները և հետազոտությունները՝

  • Հարցերի շարք նախակրթարանի սաներին մայրիկների վերաբերյալ-ստեղծագործական աշխատանք
  • Բազային վստահություն-տեսագործնական աշխատանք՝ ե՞րբ, ինչպե՞ս է ձևավորվում նախադպրոցականի վստահությունը մեծահասակի, մայրիկի նկատմամբ
  • հոգեբանական պրոյեկտիվ թեստեր հուզական կապերի, հույզերի արտահայտման վերաբերյալ

Փետրվար հաշվետվություն

Փետրվար ամիսն աշխատել ենք ըստ նախնական հրապարակված աշխատակարգի ՝ Փետրվար ամսվա աշխատակարգ

Սպասարկվել են Կրթահամալիրի Քոլեջը, Հյուսիսային դպրոցը

Հիմնական նախագծային աշխատանքը՝ Թումանյանական ընթերցումներ մեծերի ու փոքրերի համար, որին մասնակցել են Քոլեջի ուսանողները , Հյուսիսային դպրոցի ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ սովորողները։ Ամփոփումները նախագծում։

Ուսանողների աշխատանքները՝

Թումանյանի պատմվածքի վերլուծություն-Մերի Քերոբյան

Մայրը Հովհաննես ԹումանյանԱրմանուշ Ղազարյան

Թումանյանական նախագիծ-Հասմիկ Խաչատրյան

Գոհար Սիմոնյան — Լոռեցի Սաքոն

Լիա Ավետիսյան- Կոնֆլիկտները մեր հեքիաթներում, Մի կաթիլ մեղրը

Առավել մանրամասն ՝նախագծում։

Հյուսիսային դպրոցում ունեցել ենք հանդիպում երրորդ դասարանի սովորողների հետ , պայմանավորված դասարանական փոխհարաբերությունների կարգավորման հարցով։ Քննարկման գլխավոր թեման ընկերությունն է և բարությունը, աշխատանքի ընթացքը՝ թերապևտիկ թրեյնինգային։

Տեսանյութը՝

Հյուսիսային դպրոցում թումանյանական թեմայով խճանկարներ, ծեփում՝

Թումանյանը երաժշտաթերապիայում։ Երաժշտական նմանօրինակ աշխատանքներից երեքից մեկը կարողացանք ներկայացնել վիդեոնյութով:

Երգում, նվագում է Գոռ Ռոստոմյանը, Հյուսիսային դպրոց, 2.2 դասարան:

Դիպլոմային նախագծերի վրա աշխատանք՝ Դիպլոմային նախագծեր-2023-2024 թթ․