Ուսուցիչների ատեստավորում 2023-2024

Ուսուցիչների ատեստավորման 2023-2024 ուումնական տարում << Տարիքային հոգեբանության>> բաղադրիչը դասավանդել եմ երկու խմբում։ Թեման կարևոր ու հետաքրքիր է ուսուցիչների համար, քանզի ներառում է տարիքային շրջափուլերն ու դժվարությունները, կոնֆլիկտներն ու դրանց հաղթահարման եղանակները։

Ողջ աշխատանքը ներառել է քննարկումներ, տեսական ու հետազոտական աշխատանքներ, հարց ու պատասխաններ։ Քննարկվել են նաև առանձին դեպքեր, իրադրություններ, առաջարկվել են լուծումներ խմբի անդամների կողմից։

Աշխատել ենք ըստ նախապես մշակված աշխատակարգի -Աշխատակարգ 11.09-15.09

Ուսուցիչների կարծիքներն ու ամփոփումները տե՛ս այստեղ՝ Ուսուցիչների ատեստավորման 4-րդ շաբաթվա ամփոփում։

Ղեկավարել եմ երկու հետազոտական աշխատանք՝

Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության գործընթացում-Լուիզա Սարգսյան

Դեռահասների միջանձնային  հարաբերությունների հոգեբանական առանձնահատկությունները-Անահիտ Մնացականյան

Ուսուցիչների ատեստավորման 4-րդ շաբաթվա ամփոփում

Ուսուցիչների ատեստավորման 4-րդ շաբաթը Գ և Դ խմբերում Տարիքային հոգեբանության վերապատրաստումն էր։ Թեմաները հինգն էին, որոնցից յուրաքանչյուրին ունեցանք մանրամասն անդրադարձ, քննարկում։ Ամփոփումները ստորև․

Վերապատրաստումը շատ հետաքրքիր էր կազմված: Ակտիվ քննարկումներ ունեցանք: Թեմաները ինձ շատ հետաքրքիր էին և օգտակար , թե՛ որպես ծնող, թե՛ որպես ուսուցիչ: Երկու առումով էլ սկսեցի վերանայել և դիտարկել ինքս ինձ, իմ վերաբերմունքը , շփումը սովորողներիս և երեխայիս հետ: Մանկավարժությունը պահանջում է շատ պատասխանատու և լուրջ մոտեցում ուսուցման և դաստիարակության հարցում։ Ուսուցիչը պետք է լավագույնս տեղյակ լինի երեխայի տարիքային առանձնահատկություններից և ճգնաժամային շրջաններին :

Կարծում եմ, որ ուսուցիչները դասընթացները պետք է այնպես կազմակերպեն, որ օգնեն երեխաներին սովորել և բացահայտել իրենց ամենամեծ ներուժը: /Ալինա Աղասյան Մխիթար Սեբաստացի կրթահամալիր/

—Ատեստավորում. Տարիքային հոգեբանություն /Քրիստինե Հովսեփյան, Մխիթար Սեբաստացի կ/հ/

—Հետաքրքիր շաբաթ հետաքրքիր զրուցակցի հետ:
Տաթև Ավետիսյանի օգնությամբ համադրեցինք աշխատանքի փորձառության ընթացքում ձեռք բերած գործնական գիտելիքները, ուսումնասիրությունները և համադրեցինք Տաթևի փոխանցած տեսական գիտելիքների հետ:

Կարևոր էին բոլոր քննարկումները, տեսական նյութի մատուցումն ու քննարկումը, գործնական աշխատանքները. հետաքրքիր էր ծանոթանալ գործընկերների փորձին ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների հետ կապված , իրավիճակային նկարագրերի հետ, խնդիրների լուծման տարբերակներին, հոգեբանական տեսանկյունից ճիշտ լուծման տարբերակին: Սովորցի և՛ Տաթևից, և՛ գործընկներ մանկավարժներից:

Հետաքրքիր էր, հիշվող, օգտակար… /Լիդա Ղուկասյան,Ս․ Խանզադյանի անվան N 184 ավագ դպրոց/

—Այս շաբաթ բավականին հետաքրքիր, արդյունավետ և գործնական էր բոլորիս համար։

Կարդացինք շատ հոդվածներ, նյութեր, որոնք կօգնեն դասավանդողին հաղթահարել  տարիքային, հոգեբանական, հուզական երևութները սովորողների շրջանում և այդ շրջանից դուրս:

Կրթահամալիրում մենք միշտ ենք հաշվի առնում սովորողի հետքրքրությունները, նախասիրությունները, բայց այս սեմինարից հետո ավելի խորքային հասկանալով տարիքային առանձնահատկությունները, դրանց դրսևորումները շատ ավելի պատրաստված կլինենք ճգնաժամային և կոնֆլիկտային իրավիճակներում գործել: /Անի Ավետիսյան, Մխիթար Սեբաստացի կ/հ/

—Հոգեբանությունը, ուսումնասիրել եմ ու կշարունակեմ ուսումնասիրել հատկապես մանկավարժական գործունեության ամբողջ ընթացքը ենթադրում է հոգեբանության հմտությունների տիրապետում: Շնորհակալ եմ հետաքրքիր դասընթացի համար: Հաճելի էին նյութի մատուցման ձևերը՝ քննարկումները, զրույցները, խաղերը: /Նաիրա Թովմասյան , Ս․ Խանզադյանի անվան N 184 ավագ դպրոց/

Շաբաթվա ամփոփում

Ամեն օրվա հանդիպման արդյուքում ունեցա մի նոր բացահայտում ինքս ինձ համար։ Հանդիպման արդյունքում նոր հնարքներ, ուղիներ սովորեցի, որոնք կկիրառեմ իմ մանկավարժական գործունեության մեջ։ Հանդիպումները շատ հետաքրքիր էին և ուսուցանող։ /Անահիտ Մնացականյան Ս․ Խանզադյանի անվան N 184 ավագ դպրոց/

—Շատ հետաքրքիր և բովանդկալից էր հոգեբանության մեկշաբաթյա վերապատրաստումը: Հնարավորություն ունեցանք մանասգիտական նյութեր կարդալ, տարբեր հետաքրքիր թեմաներով քննարկումներ ունենալ և վերհիշել յուրաքանչյուրս սեփական փորձը օրինակներով: /Մարիամ Վանեսյան Ս․ Խանզադյանի անվան N 184 ավագ դպրոց/

Ուսուցիչների ատեստավորում 2023-2024 ուստարի

11.09

Թեմա 1  Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում 

Աշխատանքի ընթացքը՝

Ծանոթացում մասնակիցների հետ

Տարիքային հոգեբանության, տարիքային շրջաբաժանումների մասին նյութի ներկայացում-քննարկում

Խմբային աշխատանք-խումբը կբաժանի ենթախմբերի և յուրաքանչյուր խումբ կարճ կներկայացնի երեք տարիքային փուլերի ամենաընդգծված ու բնորոշ կողմերը 

Շարունակել կարդալ

Աշխատակարգ 11.09-15.09

Դասընթացի անվանումը՝ Տարիքային հոգեբանություն

Առարկայի դասավանդման ժամաքանակ՝ 10 ժամ,

Կրեդիտը՝ 1 կրեդիտ

Մասնակիցներ՝ Խումբ Գ և Խումբ Դ

Սկիզբը՝ 11.09.2023

Ավարտը՝15.09.2023

Ժամը՝ 14:30

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամլիր, Ավագ դպրոցի 3-1 լսարան

Տարիքային հոգեբանություն դասընթացի ծրագիրը՝այստեղ

Էլ.հասցե՝ t.avetisyan@mskh.am

Ատեստավորման դասընթացի, հետազոտական աշխատանքի մասին մանրամասն՝ այստեղ

Վերապատրաստվողների հետազոտական աշխատանքներ

Մարինե Բաղդասարյան- ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Աշխեն Թադևոսյան- Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության գործընթացում

Դիանա Ղազարյան- Կրտսեր դպրոցականների հույզերն ու զգացմունքները, դրանց դերն ու կարգավորումը

Պարտադիր ատեստավորման 5-րդ շաբաթ։ Ամփոփում

Սեպտեմբերի 19-ից 23-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրականացվեց ուսուցիչների պարտադիր ատեստավորման 5-րդ շաբաթը՝  Տարիքային հոգեբանություն մոդուլը։ Մասնակիցներն ակտիվ համագործակցություն ցուցաբերեցին և իրենց աշխատանքների ավարտին ներկայացրին իրենց տպավորություններն ու կարծիքը  Տարիքային հոգեբանություն մոդուլի վերաբերյալ։ Քննարկումներն ակտիվ ու արդյունավետ էին, քանզի խմբում հավաքված դասավանդողները կրթական տարբեր օղակներից և տարբեր մասնագիտություններով ուսուցիչներ էին, ովքեր իրենց փորձով կիսվում էին, պատմում, օրինակներ բերում, ապա նոր ստացած նյութից փորձում հետևություններ անել։

Շարունակել կարդալ

Տարիքային հոգեբանություն

Տարիքային հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության կարևոր բաժիններից մեկն է, որը զբաղվում է աճող և զարգացող անհատի հոգեկան իմացական գործընթացների, հոգեկան հատկությունների ու հոգեվիճակների տարիքային զարգացման ու ձևավորման հիմնախնդիրներով: Յուրաքանչյուր տարիքային փուլ ունի իրեն բնորոշ հոգեկան զարգացման ոչ միայն տարիքային, այլև անհատական առանձնահատկությունները: Տարիքային հոգեբանությունը ձգտում է բացահայտել օնտոգենեզի հաջորդական փուլերի հոգեբանական բովանդակությունը, հոգեկան պրոցեսների տարիքային դինամիկան: Տարիքային հոգեբանության համար էական նշանակություն ունեն անհայտ սեռատարիքային և տիպոլոգիական հատկություններն ու տարիքային տարբերությունները: Առանց առաջատար գործունեության բովանդակության հոգեբանական վերլուծության հնարավոր չէ գաղափար կազմել տվյալ տարիքի հոգեկան զարգացման մասին:

Շարունակել կարդալ

Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Հաղորդակցման հմտություններն ամենակարևորն են դպրոցահասակի հետ փոխներգործության համար, քանի որ ուսուցման պրոցեսն ինքնին պահանջում է դրանք: Ուսուցչի դերում նա պատասխանատու է բարդ տեղեկատվությունը հասկանալու և բաժանելու, այդ տեղեկատվությունը հստակ փոխանցելու սովորողներին (ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ռեսուրսներով), ներկայացնելու այնպես, որ պահպանի նրանց ուշադրությունը և նյութը լսելու, և՛ լուծելու նրանց հարցերն ու խնդիրները:

Վարքագծի կառավարումը վերաբերում է կոնկրետ սովորողների բացասական վարքագծի կառավարմանը: Ուսուցիչը պետք է նախօրոք պատրաստի իր պատասխանի մի քանի հնարավոր մոդել։ Դասարանի արդյունավետ կառավարման վարքի դեպքում պահանջվում է ուսուցչից երկու տեսակի միջամտություն՝ ակտիվ և  ռեակտիվ:

Շարունակել կարդալ

Ուսումնառության ոճերը

Ուսումնական ոճերն ու ուսուցման ոճերը տարբեր եզրույթներ են։ Այսպես՝ ուսումնական ոճը սովորողի նախասիրություններով է պայմանավորված, ուսուցանելու ոճը դասավանդողի ընտրությամբ է։ Վերջինս ուսուցիչն է որոշում տվյալ թեման որ ոճով կամ ոճերով կազմակերպի, որ արդյունավետ ստացվի։

Ուսուցման ոճերը որոշվում են ուսուցման մեթոդների և տեխնիկայի ընդհանուր համակարգում մեթոդների որոշակի խմբի գերակայությամբ: Նրանք հանդես են գալիս որպես ուսուցչի ընթացիկ մանկավարժական գործունեությանը և հաղորդակցությանը նախընտրած միջոց:

Շարունակել կարդալ

Ուսումնական հետաքրքրություններ

Գիտության զարգացումը մեզ լավ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես է տեղի ունենում սովորելու գործընթացը։ Երբ արտաքին աշխարհից տեղեկատվություն ենք ստանում, այն սկզբում առնչվում է մեր կարճաժամկետ կամ աշխատանքային հիշողությանը։ Որպեսզի կարողանանք արտաքին աշխարհից տեղեկություն ստանալ, մեզ պետք է ուշադրության կենտրոնացում։ Ուշադրությունը կարևոր է ոչ միայն ուսուցման համար, այլև այսօր համարվում է մարդու կյանքի կարևորագույն ռեսուրսը։ Եթե կարողանաք մարդու ուշադրությունը գրավել, ապա կարող եք տիրանալ նրա ժամանակին, փողերին ու ազդել նրա վրա։ Նոր գիտելիքներ ձեռք բերելու սովորողի հնարավորությունը մեծապես կախված է այն բանից, թե գիտելիքների նախնական ինչ պաշար ունի աշակերտը։ Մեր գիտելիքների պաշարը պահեստավորվում է երկարատև հիշողության մեջ։ Այն աշակերտները, ովքեր ունեն գիտելիքների հարուստ պաշար, ավելիշատ բան կարող են վերցնել նոր ուսուցանվող նյութից։ Սրանից կարելի է կարևոր եզրահանգում կատարել ՝ որքան շատ գիտելիքներ ունեք, այնքան հեշտ ու շատ կարող եք նոր բաներ սովորել։ Որպեսզի աշակերտները ունենան մնայուն գիտելիքներ, պետք է ուսուցանվող նյութը.

Շարունակել կարդալ