Դիպլոմային նախագծեր

  1. Արուսյակ Գանապետյան
    • Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն
    • Թեմա՝ Նախադպրոցականի վախերի հաղթահարման միջոցները 

2. Գոհար Հայրյան

  • Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն
  • Թեմա՝ Խրախուսանքի կիրառումը նախադպրոցական տարիքում    

3. Անի Այվազյան

  • Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն
  • Թեմա՝ Նախադպրոցականի վախերի հաղթահարման միջոցները

4. Անի Կուրղինյան

  • Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն
  • Թեմա՝ Նախադպրոցականի ուշադրության ձևավորումն ու զարգացումը խաղերի միջոցով

5. Մարգարիտ Մանուկյան

  • Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն
  • Թեմա՝ Ծնողի և նախակրթարանի համագործակցությունը նախադպրոցականի զարգացման միջոց 

6. Հռիփսիմե Ղուկասյան

  • Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն
  • Թեմա՝ Նախադպրոցականի հուզական ինտելեկտի զարգացումը զգայական խաղերի միջոցով 

7. Լիլիթ Հովհաննիսյան

  • Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն
  • Թեմա ՝ Գրադարանավարը՝ հոգեբան։ Հաղորդակցվելու հմտությունները գրադարանավարի աշխատանքում 

Դիպլոմային նախագծեր-2022-2023

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Քոլեջ
Դիպլոմային նախագիծ
Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն
Կրթության հիմքը՝ հիմնական, միջնակարգ
Կրթությունը՝ միջին մասնագիտական
2023թ.

Կրթության հիմքը՝ հիմնական
Կրթության տևողությունը՝ 3 տարի
Դիպլոմային աշխատանք են ներկայացնում 38 ուսանող

Օրը՝ հունիսի 22-ին, ժամը՝ 10։00
Անցկացման վայրը՝ Քոլեջի վերնատուն

Հանձնաժողովի նախագահ՝ Արևիկ Խուգերյան (Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների» ամբիոնի դասախոս), ՀՀ ԿԳՄՍՆ հաստատումով

Տեղակալ`                                               Տաթևիկ Բլեյան

Քարտուղար`                                        Նարինե Պողոսյան

Անդամներ`                                           Նելի Արղության, Սոֆյա Այվազյան, Տաթև Ավետիսյան,

Մարինե Մկրտչյան, Նելլի Գեղամյան, Ելենա Օհանյան

1.Ուսանող՝ Հեղինե Բադալյան

Թեմա՝ Խաղը որպես նախադպրոցական տարիքի երեխաների իմացական գործընթացի զարգացման միջոց

2. Ուսանող՝ Սյուզաննա Հովհաննիսյան

Թեմա՝ Մանկական վախերը և դրանց հաղթահարման ուղիները

3.Ուսանող՝ Հերմինե Ասրյան

Թեմա՝ Նախադպրոցականի ես-ի գիտակցումը: երեք տարեկանի ճգնաժամ

4.Ուսանող՝ Աղավնի Գևորգյան

Թեմա՝ Նախադպրոցականի ուշադրության զարգացումը և դրա դերը երեխային դպրոցին նախապատրաստելու համար

5․ Ուսանող՝ Արուսյակ Հարությունյան

Թեմա՝ Ընտանիք — նախակրթարան համագործակցությունը որպես երեխայի համակողմանի զարգացման երաշխիք

6. Ուսանող՝ Սվետլանա Սահակյան

Թեմա՝ Անվտանգ վարքագծի դաստիարակումը նախադպրոցական տարիքում. («Անվտանգության այբուբեն»)։ Ճանապարհային երթևեկության կանոններ։ Երկրաշարժից պաշտպանվելու կանոնները

7. Ուսանող՝ Լիանա Զուրաբյան

Թեմա՝ Ուշադրությունը որպես իմացական գործընթաց և ձևավորումն ու զարգացումը նախադպրոցական տարիքում

8. Ուսանող՝ Նարե Գևորգյան-մասնագիտությունը գրադարանային գործ

Թեմա՝  Հաղորդակցվելու հմտությունները գրադարանավարի աշխատանքում։ Գրադարանավարը՝ հոգեբան /Նախագծի ներկայացման օրը՝ հունիս 14/

Խոսքի տեսակները։ Խոսքի ձևավորումը, զարգացումը

Լեզուն բառերի նշանային համակարգն է։

Խոսքային գործունեության տեսակներից քննարկենք չորսը՝

-Մենախոսություն

-Տրամախոսություն /երկխոսություն/

-Ներքին խոսք

-Գրավոր խոսք

Մենախոսություն-խոսքի ծավալուն տեսակ է, որն ունի ակտիվ ժեստիկուլյացիա, դիմախաղ։ Մենախոսությունը կանխամտածված խոսք է։ Այստեղ ձայնարկությունները շատ են։ Խոսում է մեկը և նրան լսում են մարդիկ։ Սա խոսքի համակարգված ձև, միտքն ու շարադրանքը պարզ։ Մենախոսության մեջ կարող են հնչել նաև հռետորական հարցեր։

Շարունակել կարդալ

Դիպլոմային նախագծեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Քոլեջ
Դիպլոմային նախագիծ
Մասնագիտությունը՝ Նախադպրոցական կրթություն
Կրթության հիմքը՝ հիմնական, միջնակարգ
Կրթությունը՝ միջին մասնագիտական
Ուսման տևողությունը՝ 3, 2 տարի
2022թ.

Դիպլոմային նախագծի պաշտպանության օրը՝  28-ին, ժամը՝ 10:00
Անցկացման վայրը՝ Քոլեջ, Վերնատուն

Հանձնաժողովի նախագահ՝ Արևիկ Խուգերյան (Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների» ամբիոնի դասախոս), ՀՀ ԿԳՆ հաստատումով
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Տաթևիկ Բլեյան
Հանձնաժողովի քարտուղար՝ Նարինե Պողոսյան
Հանձնաժողովի անդամներ՝ Սոֆյա Այվազյան, Գայանե Թերզյան, Տաթև Ավետիսյան, Նելի Արղության, Անահիտ Գրիգորյան, Էլյա Գրիգորյան

1.Սիրարփի Լևոնյան
Դիպոմային աշխատանքի թեման՝ «Տիկնիկաթերապիան որպես վաղ մանկական
աուտիզմ ունեցող երեխայի հուզական ոլորտի զարգացման միջոց»

2. Սոնյա Արզումանյան
Դիպոմային աշխատանքի թեման՝ «Իմացական գործնթացների դրսևորումներն ու զարգացումը նախադպրոցական տարիքում»

3. Վարսիկ Մկրտչյան
Դիպոմային աշխատանք. թեման՝ «Մանկական վախերը և դրանց հաղթահարման ուղիները:Հեքիաթաթերապիա»

4. Քրիստինե Թովմասյան
Դիպլոմային աշխատանքի թեման՝ «Մանկական վախերը և դրանց հաղթահարման ուղիները: Խաղային թերապիա»

5. Անուշ Ստեփանյան

Դիպոմային աշխատանք, թեման՝ «Նախադպրոցական տարիքի երեխայի Ես-ի գիտակցումը. 3 տարեկանի ճգնաժամի հաղթահարում»

6. Նելլի Քոչարյան
Դիպոմային աշխատանք. թեման՝ «Աուտիզմով երեխաների կրթության կազմակերպումը նկարչաթերապիայի միջոցով և ներառումը կրթական հաստատություններ»

7. Սիրուն Սարգսյան
Դիպոմային աշխատանք, թեման՝ «Անվտանգ վարքագծի դաստիարակումը նախադպրոցական տարիքում. («Անվտանգության այբուբեն») ծանոթացում ճանապարհային
երթևեկության կանոններին» հակահրդեհային կանոններ

8. Արուսյակ Շահբազյան
Դիպոմային աշխատանքի թեման՝ Մանկական վախերը և դրանց հաղթահարման ուղիները: Խաղաթերապիա:

9. Լիլիթ Մազմանյան

Դիպոմային աշխատանքի թեման՝ Մանկական ագրեսիայի  ձևերը  դրսևորումները  նախադպրոցական  տարիքում   եվ   հաղթահարման ուղիները

Հույզեր, զգացմունքներ , կամք

Հույզերը այն հոգեկան գործընթացներն են, որոնք արտահայտում են մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը երևույթների նկատմամբ,դրանց տրվող գնահատականի ազդեցությունը:

  • հաճելի, տհաճ, երկարժեք՝ (ամբիվալենտ), ստենիկ՝  (ակտիվացնող հույզեր), աստենիկ (թուլացնող , ծուլացնող, անգործունյա դարձնող հույզեր)
  • Հույզերը լինում են առաջնային կամ հիմնական և երկրորդային:

Հիմնական և երկրորդային հուզական վիճակներն են.(ըստ Ռ.Պլուչիկի)

  1. Հիմնական՝
  • ուրախություն
  • զայրույթ
  • կանխազգացում
  • զզվանք
  • տխրություն
  • զարմանք
  • վախ
  • համակրանք

2. Երկրորդային՝

  • սեր
  • ենթակայություն
  • սարսափ
  • հուսախաբություն
  • խղճի խայթ
  • արհամարանք
  • ագրեսիվություն
  • լավատեսություն

Հուզական վիճակներ են՝ տրամադրությունը, սթրեսը, ֆրուստրացիան, աֆֆեկտը։

Զգացմունքներ

Զգացմունքը իր պահանջմունքների օբյեկտների նկատմամբ մարդու վերաբերմունքի սուբյեկտիվ արտացոլումն ու ապրումն է  որպես ներհոգեկան գործընթաց։ Հոգեբանության մեջ առանձնացնում ենք զգացմունքների երկու տեսակ՝

  1. ստորին
  2. բարձր

Այն զգացմունքները, որոնք կապված են անձի միայն ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման հետ, անվանվում են ստորին զգացմունք , օրինակ՝ սովը, կշտանալը, ծարավը, սրտխառնոցը: Բարձր զգացմունքները ներառում են մարդու հոգևոր կյանքի բարդ և կարևոր կողմերը՝ բարոյականությունը, վարքի մշակույթը, գեղագիտական զգացմունքները։ Դրանք իրենց տեսակով համեմատաբար բարդ են և ունեն հարուստ բովանդակություն։ .

Զգացմունքները լինում են նաև՝

  • Բանական
  • Բարձրագույն
  • Բարոյական
  • Գեղագիտական
  • Գործնական

Կամք

Կամքը մարդու կողմից սեփական վարքի ու գործունեության գիտակցական կարգավորումն է՝ կապված ներքին և արտաքին դժվարությունների հաղթահարման հետ:

Կամային գործողությունները լինում են պարզ և բարդ: Պարզի դեպքում մարդը շուտ հասնում է իր նպատակին, այս պարագայում պարզ է իր համար , թե ինչ է ուզում: Բարդ կամային գործողությունը իրականացվում է փուլերով: Այն ձևավորվում և ձևավորում է ՝ ինքնուրույնություն, վճռականություն, հաստատունություն, հետևողականություն, համառություն, համարձակություն:

Բարձր կամային որակներ են՝ վճռականությունը, համարձակությունը, հետևողականությունը, ինքնակառավարումը, ինքնուրույնությունը,ինքնատիրապետումը, համառությունը և այլն։

Կամքի հիմնական ֆունկցիաներն են՝

—մարդուն նպատակասլաց դարձնելը,

—զսպել սխալ , անբարո գործողությունները։

Կամքը առավել զգալի է , երբ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտներ են հանդիպում։ Այն կապված է ինքնագիտակցության հետ

Գրականություն պարտադիր ընթերցման համար՝

Հույզերի կառավարում

Հուզական ոլորտ

Հանճարեղ ուղեցույց, ավելի արդյունավետ հաղորդակցման համար։ Հույզերի անիվ

Դաստիարակություն: Ընտանեկան դաստիարակություն

Դաստիարակության տեսությունը սերնդից սերունդ կուտակված փորձի փոխանցումն է:

Դաստիարակությունը հասարակական կյանքի համընդհանուր անհրաժեշտ կատեգորիա է։ Սերտորեն կապված է ուսուցման հետ։ Դաստիարակության հիմնական եղանակներն են՝ ընտանեկան (տես ընտանեկան դաստիարակություն) և հասարակական։

Դաստիարակությունը տեխնոլոգիաների, մեթոդների, միջոցների համակարգ է, որն ուղղված է երեխայի անձի նպատակաուղղված ձևավորմանը։

Դաստիարակությունը ինստիտուցիոնալ տեսնակյունից լինում է․

  • ընտանեկան
  • կրոնական
  • հասարակական ( դպրոց, բուհ)
  • հակասոցիալական
  • շտկողական
Շարունակել կարդալ

Մնեմոնիկ տեխնիկա։ Հիշողության զարգացման մեթոդ

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան հիշողությունն ակտիվացնող, զարգացնող,ամրապնդող արվեստ է: Տեխնիկայի անվանումը հիշողության աստվածուհու և ինը մուսաների’ Մնեմոսինեի հետ է կապված:  Սակայն կա նաև մեկ այլ մեկնաբանություն, ըստ որի <<Մնեմոնիկա>> – հունարեն մնեմե բառից է ծագել, որ նշանակում է հիշողություն: Այն հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ է, որը սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:

Մնեմոնիկան սովորական, մեխանիկական հիշողությունից տարբերվում է նրանով, որ ինֆորմացիան հիշելու համար կիրառվում են հնարքներ, որոնք իրենցից ներկայացնում են համեմատություններ, պատկերացումներ, կարող են օգտագործվել զգացմունքները, մինչդեռ մեխանիկորեն հիշելը զուրկ է դրանցից: Վերջինը տեղի է ունենում կրկնողության միջոցով կամ առանց դրա :

Որքան էլ զարմանալի է ,բայց գոյություն ունի հիշողության ամենամյա մրցույթ, որտեղ մարդիկ ցուցադրում են իրենց հիշելու զարմանալի կարողությունը։ Այսպես օրինակ’ Ալեքս Մալենը, ԱՄՆ-ից , կարողացել է 5 րոպեում մտապահել 568 թիվ, իսկ Մոնղոլիայից Մունխշուռ Նարմանդախը 1 ժամում հիշել է 1924 խաղաքարտ։

Ըստ այս տեխնիկայի հեշտ է հիշել ծիածանի գույները.

Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն— հայրերեն հիշելու մնեմոտեխնիկան՝ 

Կատուն նստած դռան կողքին, երազում է կերի մասին։

Գոյություն ունեն բազմաթիվ մնեմոտեխնիկաներ, սակայն բոլորն ենթարկվում են երեք սկզբունքներին՝

Ասոցիացիաների օգտագործում: Հոգեկանի ֆունդամենտալ հատկությունը ասոցատիվությունն է: Ուղեղը հեշտությամբ կարողանում է կապեր կառուցել տարբեր պատկերների ու հասկացությունների միջև: Հիշողության մեջ առկա պարունակությունն իրենից ներկայացնում է ասոցիացիաների երկար, բարդ կազմաբանական շղթաներ: Բավական է հիշել ամանորը և մեր աչքի առջև է գալիս ամանորյա եղևնին, նարնջի բույրը, շնորհավորանքները և այլն: Մտապահվածը ճիշտ է պահպանվում, եթե կապված լինի հայտնի տեղեկատվության հետ: Ասոցացիայի շղթայի միջոցով այն կարելի անհրաժեշտ պահին հիշել: Այստեղից բխում է մնեմոտեխնիկայի առաջին սկզբունքը՝ որպեսզի մտապահես ինչ-որ բան, այն կապեք այն ամենի հետ, որը ձեզ արդեն լավ հայտնի է, որը հեշտությամբ կարող եք հիշել:

Ասոցիացիաներ

Ասոցիացիաները, որոնք մենք օգտագործում ենք հիշելու համար, կարող են լինել տարբեր:

1. Նման արտաքին տեսքով, գործառույթով ու հնչելիությամբ: Նմանության համար հիմքեր կարող են լինել՝

• 8 թիվը կարող է նման լինել գեր կնոջ, ակնոցների կամ անվերջության նշանի

• Ինքնաթիռը թռչում է ու այդ գործառույթով նման է թռչյունին, պարաշուտին

• Ինչ-որ երաժշտության հատված նման է ձիու վազքից առաջացած ձայնի

2. Հակադրում ենք ըստ ինչ-որ մի նշանի՝ լուսավոր և մութ, աղի և քաղցր, կանացի և տղամադրու:

3. Ըստ պատճառահետևանքի: Ամպերը անձրև են բերում, կրակի մոտ տաք է լինում, բանանի կեղևի վրա հնարավոր է սայթաքել:

4. Կից ժամանակի և տարածության մեջ: Օրինակ՝ Լեոնարդո դա Վինչի վերածննդի դարաշրջանում, Կրեմլը Մոսկվայում:

Տեղեկատվության կոդավորումը պատկերի

Պատկերները ընկալելու ու մտապահելու ընդունակությունը էվոլուցիայով ավելի մեծ է ու զարգացած, քան խոսքը հասկանալու ու մտապահելու ընդունակությունը: Միայն այն պատճառով, որ մեր նախնիների համար հարձակվող գիշատիչն ավելի վտանգավոր էր քան հանդիմանող ցեղակիցը: Դա նշանակում է, որ պատկերն ավելի արագ ու լավ կընկալվի, քան տեքստը: Ինչպես կարելի է օգտագործել դա հիշողության զարգացման համար: Փորձեք վիզուալ պատկերացնել այն, ինչը ցանկանում եք մտապահել: Ուղեղի համար երևակայականը քիչ է տարբերվում իրական տեսածից: Պատկերն ավելի լավ է մտապահվում տեքստից ու թվերից, հատկապես, եթե այդ պատկերը մանրամասն է, վառ է ու կենդանի: Այստեղից մնեմոտեխնիկայի երկրորդ սկզբունքը՝ պատկերների վերածեք այն, ինչը պետք է մտապահեք: Մնեմոտեխնիկայի առաջին և երկրորդ սկզբունքները կիրառվում են իրար հետ: Ենթադրենք դուք պետք է հստակությամբ հիշեք թվերով ինչ-որ կոդ, օրինակ՝ 855411, որը կարող է ձեզ պետք գալ մի քանի տարի հետո: Թվերը վիզուալ կերպով կարող եք կապել այնպիսի պատկերների հետ, որոնք իրար նման են, օրինակ՝ ութ թիվը գեր կնոջ հետ, հինգ թիվը կրկեսային հեծանիվի հետ, չորս թիվը աթոռի հետ և այդպես շարունակ: Դրանից հետո պետք է այդ պատկերները կապեք իրար ու ստեղծեք մի պատմություն: Օրինակ՝ գեր կինը նստել է կրկեսային երկու հեծանիվի վրա, քանի որ ծանր է կշռում, բացի այդ նա հեծանիվի հետևից աթոռ է կապել և այլն: Հստակությամբ ամեն թվի համար պետք է մի պատկեր ունենաք, որոնք իրար հետ հեշտ է կապել: Այդպիսով ստեղծեք մի պատություն, որը դժվար է մոռանալ: Բացի այդ, թվերը կարելի է տեսնել, օրինակ՝ հեռախոսի ստեղնաշարի վրա գտնվող թվերի տեսքով, որոնց հերթականությունը հեշտ է կապել միմյանց: Եթե մենք թվերը վեր ենք ածում պատկերների, ապա առվաել էֆեկտիվ կլինի, եթե ամեն մի պատկերը մեզ մոտ հույզ առաջացնի, հեշտությամբ տպավորվի և լավ մտապահվի: Կարելի է նաև այնպիսի պատկերներ ստեղծել, որոնք կարող են ձայներ ու բույր արձակել կամ ունենալ: Հիշենք Շերեշեվսկիի սինեստետիկ ընկալումը: Եթե դուք պատկերացնում եք ծառ, ապա այն պատկերացրեք դետալներով, այն խորդուբորդ մեկերես ունի, երիտասարդ ու նուրբ տերևներով է, կանաչ ու թարմ բույրով է բուրում, տաք կեղեվով է և այլն:

Հուզական վերաբերմունք

Մարդը սիրում է խնայել իր ուժերն ու չկատարել ավելորդ աշխատանք: Ուղեղը ընտրում է իրականացնելու իր համար առաջնային առաջադրանքները կախված դրա հետ կապված հույզերի ուժից: Գիշատիչը, որը ներկայացնում է ուղիղ վտանգ, առաջացնում է վախ, որի հետ պետք է պայքարել կամ դրանից փախչել: Ուժգին ծարավն առաջացնում է անհանգստություն ու ստիպում է ջուր փնտրել: Փտած մթերքի բույրը զզվանք է առաջացնում, որը մեզ ապահովում է հնարավոր թունավորումից: Իրադարձությունները, որոնք կապված են ուժգին հույզերի հետ, մեզ ստիպում են սովորել՝ փախչել գիշատչից, մտապահել ջրի աղբյուրին տանող ճանապարհը, անհանգստանալ փչացած մթերքներից: Հույզերը ակտիվացնում են հիշողությունը: Մենք ավելի լավ հիշում ենք մեզ համար ամենակարևոր իրադարձություններն անցյալից ու ինչպես կանոն կարևոր գրեթե բոլոր իրադարձությունները կապված են ուժգին հույզի հետ: Այլ բառերով ասած մենք հիշում ենք այն, ինչը մեզ պետք է ու այն ինչը մեզ իսկապես անհանգստացնում է: Մնեմոտեխնիկայի երրորդ սկզբունքը՝ մտապահվող տեղեկատվության հանդեպ հուզական վերաբերմունք ձևավորեք, կարծես այն <<փաթաթելով հույզի>> մեջ: Հենց այդ պատճառով էր, որ մենք թվերը վերածելով պատկերների, դրանք նաև պետք է դարձնենք հուզական, որպեսզի լավ տպավորվի:

Քոլեջի 2-րդ, 3-րդ կուրսի Նախադպրոցական կրթության բաժնում սովորող ուսանողների աշխատանքները Հիշողության մնեմոտեխնիկայի մասին․

Հռիփսիմե Պուչինյան

Ջեմմա Զարգարյան

Անահիտ Ղազարյան

Անուշիկ Ղազարյան

Ռոզի Փուրթոյան

Ֆլորա Աճեմյան

Թերեզա Դավթյան

Լիլիա Ռոստոմյան

Հասմիկ Քերոբյան

Սաթեն Գևորգյան

Անի Հարությունյան

Անգելինա Ղազարյան

Խոսք, խոսքի զարգացումը: Խոսքային գործունեության տեսակները

Լեզու- դա բառային նշանների համակարգ է:

Խոսքային գործունեությունը մարդու կողմից լեզվի օգտագործման պրոցեսն է, որի նպատակը հաղորդակցումն է: Այս հարցերը քննարկում է նաև լինգվիստիկան:

Հոգեբաններ  Լ. Ս. Վիգոտսկին,  Ա. Լ.Լեոնտևը  և  ուրիշներ  ապացուցել  են,  որ  երեխայի  հոգեկան  բոլոր  գործընթացները  ( հիշողություն, ուշադրություն,  մտածողություն,  ըմբռնում) ձևավորվում  են     խոսքի  միջոցով:  Խոսքը հոգեկան  բարդ  գործընթաց  է,  որի   զարգացումը  կախված  է  մի  շարք  պայմաններից: Կարևորվում  է  շրջապատի  միջավայրի  ներգործությունը.  երեխան սովորում  է խոսել,  ընդօրինակել   մեծահասակներին,  որոք  պետք  է  նպաստեն  երեխայի  ճիշտ,  հստակ  խոսքի  ձևավորմանը:  Բանն  այն  է,  որ  երեխան  վաղ  տարիքից  լսելով մաքուր,  գեղեցիկ,  ճիշտ  խոսք՝  արդյունքում  ձևավորում  է սեփական խոսքը:

Շարունակել կարդալ

Դիպլոմային նախագծեր

Քոլեջ -«Նախադպրոցական կրթություն» մասնագիտություն

  1. Հասմիկ Դավթան-Խաղը որպես նախադպրոցականի գործունեության առաջատար ձև։ Խաղաթերապիա
  2. Աիդա Բարսեղյան-Անվտանգ վարքագծի ձևավորումը նախադպրոցական տարիքում
  3. Սաթենիկ Խաչատրյան Մանկական վախերը և դրանց հաղթահարման ուղիները հեքիաթաթերապիայի մեջոցով
  4. Նարինե Նհոյան-Մանկական վախերի ուսումնասիրումը և դրանց շտկման եղանակները: Հեքիաթաթերապիա
  5. Մարիամ Զաքարան-Մանկական վախերը և  դրանց հաղթահարման ուղիները
  6. Լիլիթ Մարտիրոսյան-Հեքիաթաթերապիան որպես նախադպրոցականների ագրեսիայի հաղթահարման միջոց 
  7. Գոհար Դաբաղյան-Տեղեկատվական աղբյուրների հոգեբանական ներգործության արդյունքում ագրեսիվության դրսևորումը ավագ նախադպրոցական տարիքում

Խաղ-ալիք նախակրթարանի համար

Նախագծի անունը՝ Խաղ-ալիք

Աշխատանքային խումբը-Քոլեջ, Նախադպրոցական կրթության բաժին

Նախագծի տևեղությունը՝  Մոդուլի սկզբից մինչ ավարտը

Առարկա՝ Մանկան հոգեբանություն

Նպատակը-Ուսանողներին կենտրոնացնել մանկան տարիքի հոգեբանության, նախադպրացական տարիքի երեխայի հոգեկանի զարգացման վրա:

Աշխատանքի ընթացք-Ստեղծել մի ձեռնարկ, էլ. տիրույթում, որտեղ հավաքված կլինեն զարգացնող խաղեր, մանկական վախերն ու ագրեսիաները հաղթահարող խաղի օրինակներ, տարիքային ճգնաժամերը մեղմացնող, հույզերի ճանաչման խաղեր: Ուսանողները յուրաքանչյուր թեման ուսումնասիրելուց հետո կունենան գործնական պարապմունքներ և առաջադրանք՝ ստեղծելու, հորինելու իրենց խաղը: Լավագույն աշխատանքները կներկայացվեն էլ. գրքում:

Արդյունք-Ունենալ էլ. գիրք, որը կօգնի դաստիարակին կազմակերպել զարգանող խաղեր: