Երգում են մատները

Նախագծը նախատեսված է Նախադպրոցական կրթության երկրորդ կուրսի ուսանողների համար։

Առարկա՝ Ներառական կրթություն, Հատուկ մանկավարժություն

Ուսումնասիրվող հիմնական թեման ՝ Սուրդոմանկավարժություն

Նպատակը՝ Ծանոթացնել ուսանողներին Սուրդոմանկավարժության , որպես հատուկ մանկավարժության ճյուղ, տալ տեղեկատվություն մասնագիտության, հիմնական խնդիրների, նպատակներին և գործառույթների վերաբերյալ։

Նպատակն իրագործելու համար ուսանողների հետ կազմել ենք նաև իրենց նախագիծը, որը մեր այս նախագծի տրամաբանական շարունակությունն է համարվում։

Մասնակիցներն ու իրենց նախագծերը՝

Լենա Պողոսյան

Թամարա Մկրտչյան

Գայանե Սարգսյան

Նախագիծը համագործակցային է , ներգրավված են երգի դասավանդողներ։ Հատուկ մանկավարժությունը ներկայացվում է երաժշտության ասպարեզում, նպատակ հետապնդելով առավել տարածելու սուրդոմանկավարժությունը։

Խոսքի տեսակները։ Խոսքի ձևավորումը, զարգացումը

Լեզուն բառերի նշանային համակարգն է։

Խոսքային գործունեության տեսակներից քննարկենք չորսը՝

-Մենախոսություն

-Տրամախոսություն /երկխոսություն/

-Ներքին խոսք

-Գրավոր խոսք

Մենախոսություն-խոսքի ծավալուն տեսակ է, որն ունի ակտիվ ժեստիկուլյացիա, դիմախաղ։ Մենախոսությունը կանխամտածված խոսք է։ Այստեղ ձայնարկությունները շատ են։ Խոսում է մեկը և նրան լսում են մարդիկ։ Սա խոսքի համակարգված ձև, միտքն ու շարադրանքը պարզ։ Մենախոսության մեջ կարող են հնչել նաև հռետորական հարցեր։

Շարունակել կարդալ

Տիֆլոմանկավարժություն

Կույրերին կարդալ ու գրել սովորեցնելու համար 1829 թ-ին ֆրանսիացի մանկավարժ Լուի Բրայլն ստեղծել է ուռուցիկ-կետավոր տպագիր գրատեսակը / համակցություն վեց կետի սահմաններում/: Բրայլյան գրատեսակը հարմարեցվել է նաև հայերենի այբուբենին: Բրայլի տպագրությունն առաջին անգամ Հայաստանում 1921 թ-ին կիրառել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը Գյումրիում` իր հիմնադրած դպրոցում:

Image_3303

Իսկ վեց կետերից բաղկացած տառերի հեղինակը՝ Լուի Բրայլը, ծնվել է 1809 թվականի հունվարի 4-ին ֆրանսիական փոքրիկ Կուվրե քաղաքում։3 տարեկան հասակում Բրայլը սկսեց կուրանալ աչքերի բորբոքման հետևանքով, որը սկսվեց, երբ հոր արհեստանոցում վնասվեց դանակով։ Վերջնականապես կուրացավ 5 տարեկանում։ 10 տարեկանում Լուիին հանձնեցին Կույր երեխաների ազգային դպրոց , որտեղ նա սովորեց նվագել դաշնամուր և երգեհոն։

1824 թվականին մշակեց մինչ այժմ ամբողջ աշխարհում գործածվող կույրերի կետառելիեֆային այբուբենը (Բրայլի գրեր)։ Ու քանի որ նաև տաղանդավոր երաժիշտ էր, Բրայլը բացի տառերից ու թվերից նույն սկզբունքներով մշակեց նոտագրություն և երաժշտություն էր դասավանդում կույրերին։

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:

Շարունակել կարդալ

Սուրդոմանկավարժություն /հատուկ մանկավարժություն/

Սուրդոմանկավարժությունը հատուկ մանկավարժության բնագավառներից մեկն է և խիստ կապված է մյուս բնագավառների հետ: Այն կապված է նաև ընդհանուր մանկավարժական , բժշկական, հոգեբանական, կենսաբանական, սուրդոտեխնիկական, լեզվաբանական գիտությունների հետ: Այն գիտություն է լսողության խանգարումով երեխաների, մարդկանց  կրթության ու դաստիարակության մասին: Սուրդոմանկավարժությունը մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:  

Սուրդոմանկավարժության հիմնական   խնդիրներն  են.

  1. Լսողության խանգարումով  երեխաների  բազմակողմանի ուսումնասիրությունը,
  2. Մայրենի լեզվի  բանավոր  խոսքի  ուսուցման  և  լսողության  ընկալման  զարգացման  համակարգի  հիմնավորումը,
  3. Ուսուցման  բովանդակության (ծրագրեր,  պլաններ,  դասագրքեր), ուսուցման  և  դաստիարակության  ձևերի, մեթոդների  գիտական  հիմնավորումը,
  4. Խնդրի շտկման  և  փոխհատուցման  տեխնիկական  միջոցերի  ստեղծումը,  կատարելագործումը,
  5. Ուսուցիչների, ընտանիքների  համագործակցման  ուժեղացումը,  երեխաների  դաստիարակման  արդյունավետությունը  բարձրացնելու  նպատակով,
  6. Սուրդոմանկավարժական գիտելիքների  և  նվաճումների  քարոզումը:

Մինչև  15-20 տարեկան  հասակը  մարդն  ընկալում  է  20-24000 Հց տատանումները:  Տարիքի  հետ  լսողության  սրությունը  վատանում  է.  մինչև  40 տարեկանը  ամենաբարձր  սրության  է  հասնում`  3000 Հց,  40-60 տարեկանում`  2000,  իսկ  60-ից  բարձր` 1000Հց:

Ըստ Լ. Վ. Նեյմանի կողմից մշակված ժամանակակից դասակարգման ` լսողության խանգարումով երեխաները բաժանվում են 3 խմբի.

  1. Խուլեր
  2. Ուշ խլացածներ
  3. Թույլ լսողներ
Շարունակել կարդալ

Էրգոթերապիա

«Էրգոթերապիա» կամ «օկուպացիոն թերապիա» մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը նպատակ ունի օգնելու մարդկանց ինքնուրույն լինել, և իքնավստահություն ձեռք բերելու միջոցով հնարավորություն է ընձեռում նրանց ներգրավվել տարբեր ոլորտներում իրականացվող զբաղվածության գործընթացներում, ինչպես նաև առօրյա գործողություններում: «Էրգոս» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է աշխատանք, զբաղվածություն, անգլերենում ավելի շատ օգտագործվում է «օկուպացիոն թերապիա» եզրը։

Էրգոթերապիան  կամ Օկուպացիոն թերապիան օգնում է անձին լինել առավել ինքնուրույն և անկախ կյանքի տարբեր ոլորտներում (հանգիստ, ժամանց, ինքնախնամք)։

Էրգոթերապիստն աշխատում է հիմնականում վերին վերջույթների ֆունկցիայի լավացման համար, սովորեցնում է կատարել սեփական խնամքի և առօրյա ակտիվությունները։

Շարունակել կարդալ

Կոմիտասը մեր կյանքում

Նախագիծ՝ Կոմիտասը մեր կյանքում, երգերում

Մանակիցները՝ Նախադպրոցական կրթություն /երրորդ կուրս/

Առարկա՝ Հատուկ մանկավարժություն, սուրդոմանկավարժություն

Շարունակել կարդալ

Հատուկ մանկավարժություն

Նախադպրոցական կրթության 2-րդ և 3-րդ կուրս

Բաժին՝ Լոգոպեդիա

Թեմաներ՝

  1. Ինչ է լոգոպեդիան

2. Լոգոպեդիայի առարկան , խնդիրները, ուսումնասիրության օբյեկտ, սուբյեկտ

3. Լոգոպեդական վարժանքներ

4. PECS

5. Խոսքի հետազոտման քարտ: Կիրառությունը

Գործնական պարապմունքների արդյունքում ուսանողների կատարած աշխատանքները.

1.Ազգանուշ Ղազարյան

Լոգոպեդիա

PECS

Խոսքի հետազոտման քարտ

2. Անգելինա Ղազարյան

Խոսքի հետազոտման քարտ1

Խոսքի հետազոտման Քարտ 2

3.Հասմիկ Քերոբյան

Լոգոպեդիա (դիսֆոնիա, դիսլալիա,դիզարտրիա)

PECS

4. Անի Հարությունյան

Լոգոպեդիա առարկան

5. Ֆլորա Աճեմյան

Լոգոպեդիա

PECS

6. Ռոզա Փուրթոյան

Լոգոպեդիա

PECS

7.Անահիտ Ղազարյան

PECS

Լոգոպեդիա: Հատուկ Մանկավարժություն

Լոգոպեդիան  գիտություն  է  խոսքային  խանգարումների  ախտորոշման,  ուսումնասիրման,  շտկման և  կանխարգելման  մասին:  Այն  հատուկ  մանկավարժության  մի  բնագավառ  է:  Լոգոպեդիան  որպես  մանկավարժական  գիտություն , ուղիղ  կապված  է  մի  շարք  այլ  գիտությունների  հետ`  սուրդոմանկավարժություն,  տիֆլոմանկավարժություն,  օլիգոֆրենոմանկավարժություն:

Լոգոպեդիայի  առարկան  խոսքային  խանգարումներն  են  և  դրանց  շտկման  գործընթացը:  Հետազոտման  օբյեկտը`  մարդն  է,  որն  ունի  այս  կամ  այն  խոսքային  խանգարումը:  Լոգոպեդիայի  նպատակն  է  խոսքային  խանգարումների  կանխարգելումը  և  խոսքային  խանգարումներով  անձանց  համար  կրթության  և  դաստիարակության  տեսական  հիմնավորված  համակարգի  մշակումը: 

Շարունակել կարդալ

Օլիգոֆրենիա։ Մտավոր հետամնացություն

Օլիգոֆրենոմանկավարժություն արատաբանության բնագավառ է, որն ուսումնասիրում է մտավոր թերզարգացած երեխաների դաստիարակության և ուսուցման խնդիրները, զարգացման թերությունների շտկման ուղիները, ինչպես նաև նրանց սոցիալական ռեաբիլիտացիայի հարցերը։

«Օլիգոֆրենիա» հասկացությունը առաջարկել է Էմիլ Կրեպելինը։

Դեպքերի մեծամասնության մտավոր հետամնացության պատճառը հայտնի չէ։ Դեպքերի մոտ 5% ժառան հիմք ունի։ Գենետիկական արատները, որոնք առաջացնում են մտավոր հետամնացության, բայց չեն ժառանգվում կարող են ի հայտ գալ դժբախտ պատահարների կամ գենետիկական զարգացման մուտացիաների արդյունքում։ Այդպիսի դեպքի օրինակ է լրացուցիչ 18-րդ քրոմոսոմի զարգացումը և Դաունի համախտանիշը, որն առավել տարածված գենետիկական պատճառ է։ Առավել մեծ տարածում ունեն հետևյալ պատճառները․

Շարունակել կարդալ