Սովորողն ընկերոջ խաղի հեղինակ /հոդված/

Մաս 2-րդ

Հոգեբանի աշխատանքը ավագ և կրտսեր դպրոցում, համագործակցության հիմունքներով։

Ավագ դպրոցում ՝ դեռահասի, պատանու հետ աշխատելիս, հոգեբանի համար կարևոր է ակտիվ լսող լինելը, քանզի դեռահասը, պատանին ունի մտքեր, որոնց մասին ուզում է կարծիք լսել, խոսել, քննարկել, լուծումներ գտնել։ Ավագ դպրոցականը սիրում է իր մասին խոսել, իր անձի մասին պատմել, պատմել լսածի, զգացածի մասին, սակայն միայն այն մարդկանց ում վստահում է, մոտ է համարում իրեն և վստահ է, ով կապրումակցի իրեն, ոչ թե կծաղրի, կամ կարժեզրկի վերջինիս ապրումները։ Դեռահասության տարիքում դիտարկումները, զրույցը բերեցին այն եզրահանգման, որ կածես ժամանակակից /թրենադային / է լինել դրամատիկ, խոսել հուզական թեմաների մասին, լացել, հոգսաշատ ու ծարացած զգալ իրեն, երբեմն ցույց տալ, որ անուժ է։ Դեռահասին այս տարիքում աջակցություն է պետք հասակակիցների կողմից, իրենք սպասում և ակնկալում են իրենց հասակակիցներից դրական կարծիքներ լսել։ Իսկ պատանու համար կարևոր է իրենից մեծերի և հեղինակություն վայելող մարդկանց՝ ծնողի, ուսուցչի, կարծիքն իր մասին։ Այս մասին առավել մանրամասն կարելի է կարդալ հետևյալ երկու հոդվածներում, որտեղ անդրադարձել եմ պատանիների ու դեռահասների հոգեբանական զարգացմանը, տարիքային առանձնահատկությունների վերաբերյալ գիտական մոտեցումներին, կրթության մեջ դրսևորվող առանձնահատկություններին՝ Միջին դպրոցական տարիք և Ավագ դպրոցական տարիք ։

Ավագ դպրոցականն ով չունի կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունի հասկացված լինելու, լսելի լինելու խնդիր։ Մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու տասնյակ ավագ դպրոցականի հետ ունեցանք հանդիպումներ անհատական հոգեբանական խնդիրներ լուծելու նպատակով։ Ծանրակշիռ մեծամասնության մոտ չլսված, չհասկացված լինելու խնդիր կա։ Իրենք այս արագընթաց կյանքում փնտրում են մարդկանց, ովքեր կլսեն, կապրեն իրենց խնդիրներով։

Ավագ դպրոցականի հետ աշխատանքում այդքան էլ հեշտ չէ արդյունքի հասնելը, քանզի ինքնավերահսկումը մեծ է, զրույցի ժամանակ շատ հաճախ ներկայացնում են իրենց այնպիսին ինչպիսին պատկերացնում կամ ցանկանում են լսել, խույս են տալիս իրականությունից։ Հոգեբանի գործառույթն է դեռահասին բերել այստեղ և հիմա ու աշխատել նրա իրական Ես-ի հետ։ Այս բազմազանության մեջ հոգեբանն ամեն բան պետք է անի, որպեսզի դեռահասը վստահի իրեն և ցանկություն հայտնի հանդիպելու։

Ավագ դպրոցականների հետ տարվա ընթացքում սկսեցինք աշխատել մի նախագծի շուրջ, որտեղ դուրս բերեցինք ԿԱՊԿՈՒ ավագ դպրոցականներից մի քանիսի ուժեղ կողմերն ու բացահայտեցինք ռեսուրսները։ Հենվելով նրանց ուժեղ կողմերի վրա՝ կազմեցինք և իրագործեցինք նախագիծը՝ Սովորողն ընկերոջ խաղի հեղինակ։

Նախագծի իրականացման ընթացքում ավագ դպրոցականները ևս ստացել են հոգեբանական աջակցություն և զուգահեռ կազմել խաղ կրտսեր ընկերների համար։ Նախագծի արդյունավետությունը կայանում է նրանում, որ որոշ ավագ դպրոցականներ ֆիզիկական միջավայրում կազմակերպեցին իրենց հեղինակային խաղերը, մինչդեր իրենք ցանկություն չունեին լինել հասարակության մի մասը։ Խաղերի կազման ընթացքում նյութերը տրամադրել ենք ըստ իրենց ցանկության, բայց խաղերի կազմելու, խաղի կանոնները մշակելու համար աջակցություն ստացել են։

Ողջ աշխատանքն ամփոփված է մեկ նյութում, որտեղ մեկնաբանվում են խաղերը և վիդոհոլովակներով ներկայացվում յուրաքանչյուր խաղից հատված։ Սովորողն ընկերոջ խաղի հեղինակ /ամփոփում/

Նախագծի ընթացքում խաղեր ներկայացրել են երկու ավագ դպրոցական՝ տասը և տասներկուերորդ դասարան։

Կարևորը դեռահասին /ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ/ հավատալն է, իրեն օգնել, որ հենվի իր սեփական ներուժի վրա։ Իսկ դեռահասին անհրաժեշտ է սեփական կարևոր որակների մասին բացահայտումներ անի։ Դրան օգնում են դասավանդողները, ծնողներն ու նաև հոգեբանները։

Մարտի 21-ը «Արևների» միջազգային օրն է

Նյութի հեղինակներ՝ Տաթև Ավետիսյան, Քոլեջի ուսանողներ՝ Թերեզա Դավթյան, Ջեմմա Զարգարյան, Անահիտ Ղազարյան

Մարտի 21-ը, ըստ ՄԱԿ-ի, Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է։ Նրանց անվանում են նաև ԱՐևՆԵՐ։

Արևների միջազգային օրը պատահական չէ ընտրված, այլ մարտի 21-ը պայմանավորված է 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ հավելյալ կրկնօրինակումով։

Դաունի համախտանիշը 21-րդ քրոմոսոմի տրիսոմիա է կամ ,այլ կերպ ասած, 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ հավելյալ կրկնօրինակում։ Այն բնածին է և համատեղվում է համապատասխան սոմատիկ անոմալիաների և ֆիզիկական կառուցվածքի արատների հետ։ Կոչվում է համախտանիշ, քանզի բոլոր հիվանդներն բնութագրող դրսևորումներ կան։ Ե՛վ աղջիկների , և՛ տղաների մոտ հանդիպում է նույն հաճախականությամբ։ Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը դեռ 1866թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։ Բայց միայն 1867 թվին անգլիացի գիտնականների կողմից այն ստացավ իր ամբողջական նկարագիրը:

Հանդիպում է 1։800-ի հարաբերակցությամբ։

Մինչ 1983թ․-ը Դաունի համախտանիշով մարդն ապրում էր 25 տարի, այժմ մինչև 60 տարեկան։ Զարգացած երկրներում նրանք ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին, ներգրաված են անհատական կրթականխրագրերին։

Շարունակել կարդալ

Հոգեբանի աշխատանքը նախագծերով

Մաս 1-ին

Հոգեբանի աշխատանքը նախակրթարանում, կրտսեր դպրոցում

Մեր օրերում շատ մեծ կարևորություն ունի հոգեբանի մասնագիտությունը։ Շատ ծնողներ գիտակցում են իրենց երեխայի անհանգստությունն ու շտապ դիմում մասնագետի, շատերը դիտարկում են որպես ժամանակի հրամայական և ամենաչնչին խնդրի համար կրկին դիմում հոգեբանի։ Այժմ հեշտ է էլեկտրոնային մեծ տիրույթում գտնել հոգեբանների և ստանալ աջակցություն։ Իսկ կրթական հաստատությունները՝ նախակրթարան, դպրոց, պետք է ունենան հոգեբան։ Դպրոցի հոգեբանի գործառույթներին տարիներ առաջ եմ անդրադարձել շատ փոքրիկ տեղեկատվական նյութով՝ Հոգեբանի գործառույթը կրթական հաստատություններում։ Մեր օրերում կրթական հաստատության հոգեբանը նաև ուղղորդող գործառույթ ունի, կարող է տալ խորհուրդ /հոգեբանական խորհրդատվություն/, ուղղորդել ծնողներին , օգնել դասավանդողներին։

Շարունակել կարդալ

Ընտանիքի և մանկապարտեզի համագործակցությունը

Ընտանիքի և նախակրթարանի համագործակցությունը կարևոր ասպեկտ է դաստիարակի աշխատանքում։ Ծնողը պետք է միշտ ներգրաված լինի երեխայի նախակրթարանի կյանքին։ Այս պարագայում երեխան շահեկան դիրքում է։ Ծնողի ու դաստիարակի համատեղ աշխատանքը, ճիշտ համագործակցությունը նպաստում է երեխայի ապահովության զգացողությանը։

Արդյունավետ համագործակցության հիմնական ուղղություններնը համառոտ․

  • ամսական, շաբաթական փոքրիկ տեսանյութեր երեխայի մասնակցությամբ,
  • ծնողական հավաքներ,
  • անհատական ծնողական հանդիպում-քննարկումներ երեխայի զարգացման, դժվարությունների մասին,
  • բաց դռների օր
  • կլոր սեղաններ, սեմինար, քննարկումներ, ծնողների համար կազմակերպված ինֆորմատիվ հավաքներ
  • ծնողներին պարապմունքների ու կազմակերպչական աշխատանքների մեջ ներգրավվածություն /ծնողների մասնակցությամբ սպորտային և ծիսական հանդիպումներ, դասընթացներ /խոհանոցային գործունեություն, հեքիաթի ընթերցում/
  • էլեկտրոնային տիրույթում հարթակի կիրառում ամենօրյա հարցերի քննարկման, արագ ինֆորմացիա փոխանցելու, մոտակա շաբաթական ծրագրերի մասին տեղեկացնելու համար

    Շատ հաճախ պետք է թույլ տալ, որ ընտանիքը ինքը որոշի ընդհանուր գործին իր մասնակցության լավագույն ձևը, անհրաժեշտ է լսել ծնողի ցանկությունը։ Կարևոր է նաև ընտանիքի ուժեղ կողմի վրա հենվել, որպեսզի երկուստեք հետքարքիր լինի համագործակցությունը։

Տարիքային հոգեբանություն

Տարիքային հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության կարևոր բաժիններից մեկն է, որը զբաղվում է աճող և զարգացող անհատի հոգեկան իմացական գործընթացների, հոգեկան հատկությունների ու հոգեվիճակների տարիքային զարգացման ու ձևավորման հիմնախնդիրներով: Յուրաքանչյուր տարիքային փուլ ունի իրեն բնորոշ հոգեկան զարգացման ոչ միայն տարիքային, այլև անհատական առանձնահատկությունները: Տարիքային հոգեբանությունը ձգտում է բացահայտել օնտոգենեզի հաջորդական փուլերի հոգեբանական բովանդակությունը, հոգեկան պրոցեսների տարիքային դինամիկան: Տարիքային հոգեբանության համար էական նշանակություն ունեն անհայտ սեռատարիքային և տիպոլոգիական հատկություններն ու տարիքային տարբերությունները: Առանց առաջատար գործունեության բովանդակության հոգեբանական վերլուծության հնարավոր չէ գաղափար կազմել տվյալ տարիքի հոգեկան զարգացման մասին:

Շարունակել կարդալ

Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Հաղորդակցման հմտություններն ամենակարևորն են դպրոցահասակի հետ փոխներգործության համար, քանի որ ուսուցման պրոցեսն ինքնին պահանջում է դրանք: Ուսուցչի դերում նա պատասխանատու է բարդ տեղեկատվությունը հասկանալու և բաժանելու, այդ տեղեկատվությունը հստակ փոխանցելու սովորողներին (ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ռեսուրսներով), ներկայացնելու այնպես, որ պահպանի նրանց ուշադրությունը և նյութը լսելու, և՛ լուծելու նրանց հարցերն ու խնդիրները:

Վարքագծի կառավարումը վերաբերում է կոնկրետ սովորողների բացասական վարքագծի կառավարմանը: Ուսուցիչը պետք է նախօրոք պատրաստի իր պատասխանի մի քանի հնարավոր մոդել։ Դասարանի արդյունավետ կառավարման վարքի դեպքում պահանջվում է ուսուցչից երկու տեսակի միջամտություն՝ ակտիվ և  ռեակտիվ:

Շարունակել կարդալ

Ուսումնառության ոճերը

Ուսումնական ոճերն ու ուսուցման ոճերը տարբեր եզրույթներ են։ Այսպես՝ ուսումնական ոճը սովորողի նախասիրություններով է պայմանավորված, ուսուցանելու ոճը դասավանդողի ընտրությամբ է։ Վերջինս ուսուցիչն է որոշում տվյալ թեման որ ոճով կամ ոճերով կազմակերպի, որ արդյունավետ ստացվի։

Ուսուցման ոճերը որոշվում են ուսուցման մեթոդների և տեխնիկայի ընդհանուր համակարգում մեթոդների որոշակի խմբի գերակայությամբ: Նրանք հանդես են գալիս որպես ուսուցչի ընթացիկ մանկավարժական գործունեությանը և հաղորդակցությանը նախընտրած միջոց:

Շարունակել կարդալ

Ավագ դպրոցական տարիք

Ավագ դպրցական  տարիքը համընկնում է պատանեկության առաջին փուլի հետ /15-17/։ Նա կարևորում է հասարակության անդամների կարծիքն իր մասին։ Հաշվի է առնում այլոց վերաբերմունքը , կարծիքն, այնուհետև համադրումներ կատարում։ Ձգտում են ինքնուրույնության։ Ավագ դպրոցական տարիքի ավարտին աշակերտները լիովին տիրապետում են իրենց ճանաչողական գործընթացներին (ընկալում, հիշողություն, երևակայություն, մտածողություն, ինչպես նաև ուշադրությունը):  Հիշողության զարգացման գործում նկատելիորեն մեծանում է վերացական բանավոր-տրամաբանական, իմաստային մտապահման դերը։ Դեռահասը մտապահում է այն ինֆորմացիան, որը  իմաստավորված է։ Թեև գերակշռում է կամավոր հիշողությունը, ակամա անգիր սովորելը ոչ մի կերպ չի վերանում ավագ դպրոցի սովորողների պրակտիկայից: Այն միայն ձեռք է բերում կոնկրետ բնույթ, ավելի հստակորեն կապվում է նրանց ճանաչողական և մասնագիտական ​​հետաքրքրությունների հետ։ Միևնույն ժամանակ, ակտիվ ճանաչողական կրթական և սոցիալական գործունեության առաջատար դերը դեռ պահպանվում է կամայական հիշողության մեջ: Մտավոր գործունեության առանձնահատկությունները ազդում են իմացական գործընթացների զարգացման ընթացքի վրա՝ ուշադրություն, հիշողություն, խոսք, երևակայություն, մտածողություն։ Ուշադրություն. Գերակշռում է կամածին ուշադրությունը, ավագ ուսանողը կարող է հեշտությամբ կենտրոնանալ գործունեության առարկայի վրա, գիտի ուշադրությունը տեղափոխելու հնարները և կարող է ինքնուրույն կազմակերպել այն: Դասին ավագ դպրոցի աշակերտը հետևում է առաջընթացին և պահում անհրաժեշտ գրառումները։ Մտածողության զարգացումը հանգեցնում է դիտողականության բարելավմանը, որը դառնում է նպատակասլաց ու կայուն։ Հիշողությունը դառնում է կամածին և կառավարելի։ Ավագ դպրոցականը գիտի անգիր սովորելու տարբեր մեթոդներ, կարող է նյութում ընդգծել էականը, համակարգել, ձևակերպել հիշվածը: Ավագ դպրոցականի բառապաշարը հարուստ է և ավելի ճկուն ինտոնացիայով։ Երբեմն գրավոր լեզուն ավելի լավ է զարգացած, քան խոսակցականը: Ավելի շատ աշակերտների մտածողությունը մոտենում է մեծահասակների մտածողությանը: Առարկայի մեջ արդեն առանձնացնում են էականն ու անհրաժեշտը, հասկանում են այս կամ այն ​​երեւույթի պատճառները։ Մտածողությունը տարբերվում է դեռահասի մտածողությունից ավելի համակարգված կերպով: Նրանք մտածում են տրամաբանորեն և կարողանում են զբաղվել տեսական դատողություններով և ներդաշնակությամբ: Ավելի հեշտ, քան դեռահասները, նրանք կարող են անդրադառնալ բարոյական, քաղաքական և այլ թեմաների: Ավագ աշակերտների երևակայությունը բնութագրվում է ինքնատիրապետման զգալի զարգացմամբ: Ֆանտազիան, որը նախկինում անվերահսկելիորեն հեռացնում էր երեխային իրականությունից, այժմ քննադատաբար է ընկալվում: Տղաներն ու աղջիկները երբեմն երազում և երևակայում են այնքան, որքան երեխաները, բայց նրանք արդեն կարողանում են քննադատաբար վերաբերվել իրենց ֆանտազիաներին: Երիտասարդական երևակայությունը հատկապես վառ է դրսևորվում ապագայի մասին երազներում։

Միջին դպրոցական տարիք

Միջին դպրոցական տարիքը ներառում է 11-15 տարեկան հասակը, որն էլ համընկնում է դեռահասության տարիքի հետ։ Օրգանիզմը սկսում է արմատական փոփոխություններ, սկսվում է կենսաբանական հասունացումը։   Դեռահասության տարիքը չափազանց բարդ  և բուռն հուզական տարիքային փուլ է։ Այս տարիքում զարգացումն իսկապես ընթանում է չափազանց արագ տեմպերով և նշանավորվում դեռահասության նշանավորվում ճգնաժամով, որը երեք հիմնական հերթագայություն է ունենում՝՝ բացասական , ճգնաժամի, հետճգնաժամային շրջան։Դեռահասի գլխավոր առանձնահատկությունն անձնական անկայունությունն է։ Դեռահասին հատուկ անձնային առանձնահատկությունների շարքում հատկապես առանձնացվում են «չափահասության, մեծի» զգացումը և «Ես» կոնցեպցիան։

 Դեռահասի արտաքին տեսքն անհանգստացնում է հենց իրեն և  դառնում կոնֆլիկտների աղբյուր ընտանիքի անդամների և իր անձի հետ։ Ծնողների դուր չի գալիս ոչ դեռահասի նորաձևությունը, ոչ գույներն ու համադրությունները։ Իսկ իրեն եզակի համարող դեռահասը միևնույն ժամանակ ձգտում է ոչնչով չտարբերվել հասակակիցներից։ Խմբի հետ ձուլվելու, ոչնչով չառանձնանալու ցանկությունը, որը պատասխանում է անվտանգության պահանջմունքին, հոգեբանները դիտարկում են որպես հոգեբանական պաշտպանական մեխանիզմ։
    Չափահասության զարգացումը իր ամենատարբեր դրսևորումներով կախված է նրանից, թե որ ոլորտում է դեռահասը փորձում հաստատվել, ինչ բնույթ է ձեռք բերում նրա ինքնուրույնությունը հասակակաիցների հետ հարաբերություններում, ազատ ժամանակի օգտագործման, տարբեր զբաղմունքների, տնային գործերի կատարման մեջ։
   Դեռահասության շրջանում իմացական գործընթացների և հատկապես ինտելեկտուալ զարգացումը երկկողմանի դրսևորում ունի՝ քանակական և որակական։ Քանակական փոփոխությունները դրսևորվում են նրանով, որ դեռահասը տրամաբանական խնդիրները լուծում է շատ ավելի հեշտ, արագ և արդյունավետ, քան կրտսեր դպրոցականը։ Որակական փոփոխություններն առաջին հերթին բնութագրում են մտավոր գործընթացների կառուցվածքի փոփոխությունները և այս պարաագայում կարևորն այն չէ, թե ինչ խնդիրներ է լուծում դեռահասը, այլ այն, թե ինչպե՞ս է նա դա անում: Չափահասության զգացումը դառնում է կրտսեր դեռահասության տարիքի առաջնային ու հիմնական նորագոյացությունը, իսկ տարիքի ավարտին՝ մոտավորապես 15 տարեկանում, դեռահասը ևս մեկ քայլ է կատարում իր անձնային զարգացման մեջ։ Անձնային անկայունությունից, անհավասարակշիռ վիճակից հետո նրա մոտ ձևավորվում է «Ես» կոնցեպցիան՝ Ես-կերպարների համակարգը։ Մոտ 11-12 տարեկանում/կրտսեր դեռահասություն/ հետաքրքրություն է առաջանում սեփական ներաշխարհի նկատմամբ, այնուհետև սկսում է զարգանալ, ապա ձևավորվել սեփական ներաշխարհը։ Դեռահասն իր համար բացահայտում է իր ներաշխարհը։ Նոր հարաբերությունների հետ կապված բարդ ապրումները, իր անձնային գծերը, արարքները վերլուծվում են դեռահասի կողմից շատ սուբյեկտիվ, կողմնակալ։ Դեռահասը ցանկանում է հասկանալ՝ ինչպիսի՞ն է ինքն իրականում, պատկերացնում, մտքերում կառուցում է այն կերպարը,  թե ինչպիսի՞ն է ցանկանում լինել։ Ինքնաճանաչման հարցում օգնում են ընկերները, մտերիմները։ Դեռահասության ռեֆլեքսիան, ինքն իրեն հասկանալու պահանջմունքը դրսևորվում են հասակակիցների հետ հարաբերություններում, անձնական օրագրերում, բանաստեղծություններում, ֆանտազիաներում։
    Դեռահասության տարիքին բնորոշ են միմյանց փոխարինող հետաքրքրությունները, որոնք բավականին ուժեղ ցանկությունով են դրսևորվում։    Հենց այս տարիքում է երեխաների մոտ առաջանում ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքը։
   Դեռահասության տարիքում ոչ միայն բուռն զբաղվում են տարբեր զբաղմունքներով, այլև նույնքան հուզականորեն շփվում են հասակակիցների հետ։ Դեռահասի համար կարևոր է  հասակակիցների կարծիքը։   Դեռահասների հարաբերությունների ևս մեկ նշանակալի ոլորտ է մեծահասկաների, մասնավորապես ծնողների հետ շփումը։ Ծնողների ազդեցությունն արդեն սահմանափակ է, այն չի ընդգրկում երեխայի կյանքի բոլոր ոլորտները։ Հասակակիցների կարծիքը սովորաբար ավելի կարևոր է ընկերական հարաբերություններում, ժամանակակից երաժշտության, զվարճանքների հետ կապված հարցերում։ Բայց դեռահասի արժեքային կողմնորոշումները, նրա կողմից սոցիալական խնդիրների հասկացումը, իրադարձությունների և արարքների բարոյական գնահատումը կախված են, առաջին հերթին, ծնողների դիրքից։ Հենց այս տարիքում է երեխաների մոտ առաջանում ակտիվ, ինքնուրույն, ստեղծագործական ճանաչողության պահանջմունքը։ Սկզբունքորեն, այն կարող է իրացվել և ուսումնական գործունեության մեջ։ Ըստ Դ. Էլկոնինի՝ կրտսեր դեռահասության տարիքը սենզիտիվային է ավելի բարձր մակարդակի ուսումնական գործունեության անցնելու համար։ Երեխայի համար ուսումը կարող է ձեռք բերել նոր անձնային իմաստ՝ դառնալու    ինքնակրթության և ինքնակատարելագործման գրավական։ Դժբախտաբար, դա հաճախ չի դրսևորվում։ Այս ուղղությամբ դեռահասի հետաքրքրությունները ղեկավարել կարող են ծնողները, սիրելի ուսուցիչները։  Դեռահասության տարիքում երեխան շարունակում է զարգացնել տրամաբանական մտածողությունը։ Տարրական դպրոցական տարիքում ձեռք բերված գործողությունները դառնում են ֆորմալ-տրամաբանական գործողություններ։ Դեռահասը կարողանում է բավականին հեշտությամբ վերացականից անցնել կոնկրետի, տեսական գիտելիքից դուրս բերել տրամաբանականը: Ընդհանուր ենթադրությունների հիման վրա նա արդեն կարող է հիպոթեզներ կառուցել, փորձարկել կամ հերքել դրանք, ինչը ցույց է տալիս նրա տրամաբանական մտածողության առաջատար  զարգացման մասին։ընկալման և հիշողության զարգացում: Հիշողությունը անցյալի փորձի հետքերը որսալու, պահպանելու, հետագայում ճանաչելու և վերարտադրելու գործընթացն է: Բացի այդ, դեռահասը ձեռք է բերում մեծահասակների մտածողության տրամաբանական ձևը, նա ունի այնպիսի ճանաչողական գործընթացների հետագա զարգացում, ինչպիսիք են ընկալումը և հիշողությունը: Այս գործընթացը նույնպես մեծապես կախված է ուսուցման գործընթացից, ավելի ճիշտ՝ երեխայի մեծանալուն զուգընթաց ուսումնական ծրագրի բարդանալու միտումից:   Դեռահաս տարիքում տրամաբանական հիշողությունը ակտիվորեն զարգանում է և արագ հասնում է այն մակարդակին, որով երեխան անցնում է հիմնականում այս տեսակի հիշողության օգտագործմանը: Միևնույն ժամանակ, դեռահասի մոտ տրամաբանական հիշողության գերիշխող կիրառման շնորհիվ դանդաղում է մեխանիկական հիշողության զարգացումը, ինչը կարող է հանգեցնել մի շարք բացասական երևույթների։ Այսպիսով, դպրոցում բազմաթիվ նոր առարկաների հայտնվելու պատճառով զգալիորեն ավելանում է այն տեղեկատվության քանակը, որը դեռահասը պետք է հիշի, այդ թվում՝ մեխանիկորեն: Այնուամենայնիվ, վերը նշված զարգացման միտումների պատճառով շատ դեռահասներ անգիր սովորելու հետ կապված խնդիրներ ունեն և դժգոհում են վատ հիշողությունից: Ավելին, դեռահասների մոտ նման գանգատներ կարող են առաջանալ նույնիսկ ավելի հաճախ, քան երիտասարդների մոտ: Հավանաբար, այս խնդիրն է պատճառներից մեկը, որ դեռահասներին հետաքրքրում են անգիրը բարելավելու ուղիները։   Դեռահասության տարիքում, բացի կամածին և միջնորդավորված հիշողության զարգացումից, երեխան սկսում է տրամաբանական հիշողության ակտիվ զարգացումը, որն աստիճանաբար գերիշխող տեղ է գրավում ուսումնական նյութի անգիր կատարելու գործընթացում։ Մեխանիկական հիշողության զարգացումը դանդաղում է։  Երևակայությունը իրականությունն արտացոլող գաղափարների փոխակերպման և այդ հիմքի վրա նոր գաղափարներ ստեղծելու գործընթաց է: Ֆանտազիան երևակայության արդյունք է, որի էությունը մտքում արտացոլված իրականության տեսքը փոխելն է: Որոշ դեպքերում «ֆանտազիա» տերմինը օգտագործվում է որպես երևակայության հոմանիշ:   Դեռահասության և վաղ պատանեկության շրջանում շարունակվում է ընթերցանության, ինչպես նաև մենախոսության և գրավոր խոսքի ակտիվ զարգացումը, որը մեծապես պայմանավորված է կրթական գործունեությունով։

Շարունակել կարդալ

Կրտսեր դպրոցական տարիք

Կրտսեր դպրոցական  տարիքը երեխայի համար խաղի և ուսուցման ուղիղ կապ ստեղծելու փուլն է։ Այս տարիքում երեխան առաջին անգամ սովորողի սոցիալական դերն է կրում, որն էլ ոչ բոլոր դեպքերում է անցնում սահուն։ Այս տարիքային փուլը համընկնում է տարրական դպրոցի չորսամյա (1-4-րդ դասարաններ) կրթական ծրագրի հետ։ Կրտսեր դպրոցականն այս փուլում մեծ ակտիվությամբ ուսումնասիրում է աշխարհը, կյանքը և ինքն իրեն։


Այս տարիքին բնորոշ հոգեկան նորագոյացությունը գործողությունների կամածին լինելն է։ Այս փուլում բարձրանում է ընկալման մակարդակը  կապված ուսուցանվող նյութերի, առաջադրանքների հետ, որոնք ստանում է ուսուցիչներից։ Ընկալվող օբյեկտները վերլուծելու , տարբերակելու հնարավորությունները կապված են դիտման հետ, որը իրենից ներկայացնում է բարդ գործընթաց: Վաղ կրտսեր դպրոցականի մոտ ոչ կամածին ուշադրությունը գերակայում է, նա դժվար է կենտրոնացնում ուշադրությունը, ցրված է։ Մինչդեռ երկրորդ, երրորդ դասարանից սկսած կամ ավելի վաղ ուշադրությունը դառնում է կամածին՝ սեփական կամքի թելադրանքով։ Սովորողի ուսումնական գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում ուշադրության կենտրոնացումը։ Կրտսեր դպրոցականի հիշողությունում առավելապես պահպանվում են ամենահուզականը, զգացմունքայինը, այն ամենը, ինչ տպավորություն է գործել իր վրա։ Կրտսեր դպրոցականները մեխանիկորեն, անգիր սովորում են նյութը մի քանի անգամ կրկնելով։ Կրտսեր դպրոցական տարիքային շրջափուլի ավարտին նրանք կարողանում  են տրամաբանելով, վերլուծելով մտապահել նոր նյութը։ Կրտսեր դպրոցում զարգանում է երևակայությունը, երբ ուսումնական նյութերը, հանձնարարությունները նկարներով, գույներով են մատուցվում։Երևակայությանն օգնության հասնում է հիշողությունը։ Կրտսեր դպրոցական տարիքում երևակայությունն արագ է զարգանում, քանզի նոր ուսումնական նյութերն ընթերցելիս մեծ ցանկություն է ունենում նաև պատկերացնելու որոշ դրվագներ։ Մտածողության ձևը կրտսեր դպրոցական տարիքում փուլ առ փուլ փոխվում է։ Առաջին փուլում մտածողության ակնառու գործնական ձևն է ակտուալ, որտեղ նյութի յուրացման համար գործողություններ են ենթադրվում, կամ նկարներ տվյալ նյութի վերաբերյալ, որպեսզի առավել տպավորիչ լինի։ Այնուհետև, կրտսեր դպրոցական տարիքի ավարտին, սովորողն ունի ակնառու պատկերավոր մտածողության ձևը, որի ժամանակ ուսուցանվող նյութի պատկերներն ու ֆիզիկապես առկա լինելն էական չէ։

Շարունակել կարդալ