Անձի էքսպրես դիագնոստիկ թեստ

Հոգեմետրիկ թեստ՝ Անձի էքսպրես դիագնոստիկա

Նայեք վերը պատկերված 5 երկրաչափական պատկերներին

1.    քառակուսի

2.    եռանկյուն

3.    ուղղանկյուն

4.    շրջան

5.    զիգզագ

Շարունակել կարդալ

Սովորողն ընկերոջ խաղի հեղինակ /ամփոփում/

Նախագիծը՝ Սովորողն ընկերոջ խաղի հեղինակ

Խաղ առաջին

Առաջին խաղի հեղինակն է ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորող Լևոն Եղիազարյանը։ Նախ պլաստիրինից ստացավա հետաքրքիր գույներով գնդակներ, ապա մի տուփիկ, որի անցքից սովորողները պետք է գնդակները դուրս բերեն։ Սկզբում խաղը փորփարկեց ինքը՝ Լևոնն, ապա տվեց համաձայնությունը կիրառելու կրտսեր դպրոցում։ Նա որոշեց խաղի տևողությունն ու գնդակների քանակը՝ 20 րոպե խաղի ընդհանուր տևողությունը, 10 վայրկյան յուրաքանչյուր գնդիկը դուրս բերելու համար։ Լևոնը դեռ մտածում է իր ստեղծած խաղը զարգացնել, բարդացնել, հետաքրքրացնել։Գուցե մի օր ինքնուրույն որոշի ինքը ներկայացնել ինքնաշեն խաղը կրտսեր ընկերներին։

Շարունակել կարդալ

Սովորողն ընկերոջ խաղի հեղինակ /հոդված/

Մաս 2-րդ

Հոգեբանի աշխատանքը ավագ և կրտսեր դպրոցում, համագործակցության հիմունքներով։

Ավագ դպրոցում ՝ դեռահասի, պատանու հետ աշխատելիս, հոգեբանի համար կարևոր է ակտիվ լսող լինելը, քանզի դեռահասը, պատանին ունի մտքեր, որոնց մասին ուզում է կարծիք լսել, խոսել, քննարկել, լուծումներ գտնել։ Ավագ դպրոցականը սիրում է իր մասին խոսել, իր անձի մասին պատմել, պատմել լսածի, զգացածի մասին, սակայն միայն այն մարդկանց ում վստահում է, մոտ է համարում իրեն և վստահ է, ով կապրումակցի իրեն, ոչ թե կծաղրի, կամ կարժեզրկի վերջինիս ապրումները։ Դեռահասության տարիքում դիտարկումները, զրույցը բերեցին այն եզրահանգման, որ կածես ժամանակակից /թրենադային / է լինել դրամատիկ, խոսել հուզական թեմաների մասին, լացել, հոգսաշատ ու ծարացած զգալ իրեն, երբեմն ցույց տալ, որ անուժ է։ Դեռահասին այս տարիքում աջակցություն է պետք հասակակիցների կողմից, իրենք սպասում և ակնկալում են իրենց հասակակիցներից դրական կարծիքներ լսել։ Իսկ պատանու համար կարևոր է իրենից մեծերի և հեղինակություն վայելող մարդկանց՝ ծնողի, ուսուցչի, կարծիքն իր մասին։ Այս մասին առավել մանրամասն կարելի է կարդալ հետևյալ երկու հոդվածներում, որտեղ անդրադարձել եմ պատանիների ու դեռահասների հոգեբանական զարգացմանը, տարիքային առանձնահատկությունների վերաբերյալ գիտական մոտեցումներին, կրթության մեջ դրսևորվող առանձնահատկություններին՝ Միջին դպրոցական տարիք և Ավագ դպրոցական տարիք ։

Ավագ դպրոցականն ով չունի կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունի հասկացված լինելու, լսելի լինելու խնդիր։ Մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու տասնյակ ավագ դպրոցականի հետ ունեցանք հանդիպումներ անհատական հոգեբանական խնդիրներ լուծելու նպատակով։ Ծանրակշիռ մեծամասնության մոտ չլսված, չհասկացված լինելու խնդիր կա։ Իրենք այս արագընթաց կյանքում փնտրում են մարդկանց, ովքեր կլսեն, կապրեն իրենց խնդիրներով։

Ավագ դպրոցականի հետ աշխատանքում այդքան էլ հեշտ չէ արդյունքի հասնելը, քանզի ինքնավերահսկումը մեծ է, զրույցի ժամանակ շատ հաճախ ներկայացնում են իրենց այնպիսին ինչպիսին պատկերացնում կամ ցանկանում են լսել, խույս են տալիս իրականությունից։ Հոգեբանի գործառույթն է դեռահասին բերել այստեղ և հիմա ու աշխատել նրա իրական Ես-ի հետ։ Այս բազմազանության մեջ հոգեբանն ամեն բան պետք է անի, որպեսզի դեռահասը վստահի իրեն և ցանկություն հայտնի հանդիպելու։

Ավագ դպրոցականների հետ տարվա ընթացքում սկսեցինք աշխատել մի նախագծի շուրջ, որտեղ դուրս բերեցինք ԿԱՊԿՈՒ ավագ դպրոցականներից մի քանիսի ուժեղ կողմերն ու բացահայտեցինք ռեսուրսները։ Հենվելով նրանց ուժեղ կողմերի վրա՝ կազմեցինք և իրագործեցինք նախագիծը՝ Սովորողն ընկերոջ խաղի հեղինակ։

Նախագծի իրականացման ընթացքում ավագ դպրոցականները ևս ստացել են հոգեբանական աջակցություն և զուգահեռ կազմել խաղ կրտսեր ընկերների համար։ Նախագծի արդյունավետությունը կայանում է նրանում, որ որոշ ավագ դպրոցականներ ֆիզիկական միջավայրում կազմակերպեցին իրենց հեղինակային խաղերը, մինչդեր իրենք ցանկություն չունեին լինել հասարակության մի մասը։ Խաղերի կազման ընթացքում նյութերը տրամադրել ենք ըստ իրենց ցանկության, բայց խաղերի կազմելու, խաղի կանոնները մշակելու համար աջակցություն ստացել են։

Ողջ աշխատանքն ամփոփված է մեկ նյութում, որտեղ մեկնաբանվում են խաղերը և վիդոհոլովակներով ներկայացվում յուրաքանչյուր խաղից հատված։ Սովորողն ընկերոջ խաղի հեղինակ /ամփոփում/

Նախագծի ընթացքում խաղեր ներկայացրել են երկու ավագ դպրոցական՝ տասը և տասներկուերորդ դասարան։

Կարևորը դեռահասին /ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ/ հավատալն է, իրեն օգնել, որ հենվի իր սեփական ներուժի վրա։ Իսկ դեռահասին անհրաժեշտ է սեփական կարևոր որակների մասին բացահայտումներ անի։ Դրան օգնում են դասավանդողները, ծնողներն ու նաև հոգեբանները։

Մարտի 21-ը «Արևների» միջազգային օրն է

Նյութի հեղինակներ՝ Տաթև Ավետիսյան, Քոլեջի ուսանողներ՝ Թերեզա Դավթյան, Ջեմմա Զարգարյան, Անահիտ Ղազարյան

Մարտի 21-ը, ըստ ՄԱԿ-ի, Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է։ Նրանց անվանում են նաև ԱՐևՆԵՐ։

Արևների միջազգային օրը պատահական չէ ընտրված, այլ մարտի 21-ը պայմանավորված է 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ հավելյալ կրկնօրինակումով։

Դաունի համախտանիշը 21-րդ քրոմոսոմի տրիսոմիա է կամ ,այլ կերպ ասած, 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ հավելյալ կրկնօրինակում։ Այն բնածին է և համատեղվում է համապատասխան սոմատիկ անոմալիաների և ֆիզիկական կառուցվածքի արատների հետ։ Կոչվում է համախտանիշ, քանզի բոլոր հիվանդներն բնութագրող դրսևորումներ կան։ Ե՛վ աղջիկների , և՛ տղաների մոտ հանդիպում է նույն հաճախականությամբ։ Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը դեռ 1866թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։ Բայց միայն 1867 թվին անգլիացի գիտնականների կողմից այն ստացավ իր ամբողջական նկարագիրը:

Հանդիպում է 1։800-ի հարաբերակցությամբ։

Մինչ 1983թ․-ը Դաունի համախտանիշով մարդն ապրում էր 25 տարի, այժմ մինչև 60 տարեկան։ Զարգացած երկրներում նրանք ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին, ներգրաված են անհատական կրթականխրագրերին։

Շարունակել կարդալ

Ազգային խաղերը հոգեբանի աշխատանքում

Ազգային խաղերը հոգեբանի աշխատանքում-նախագիծն ու ամփոփումը մեկ նյութով

ԿԱՊԿՈՒ սովորողների հետ աշխատանքում անհրաժեշտ է լուծել բազում խնդիրներ՝ կախված սովորողի անհատական առանձնահատկությունների և միաժամանակ նաև ապահովել սովորողի հարմարումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ։ Ահա Ձմեռային ուսումնական ճամբարը , <<Ազգագրության փառատոնը >>եկել են այդ խնդիրը տարբեր ջոկատներում լուծելու։ Առիթից օգտվում ու մենք էլ խումբ-խումբ խաղեր ենք խաղում։ Նախագծի տևողությունը՝ երկու ամիս /հունվար, փետրվար/

Մասնակիցներ՝Հյուսիսային, Ավագ դպրոցի սովորողներ /երկու-չորս հոգանոց խմբեր/

Անհրաժեշտ նյութերը՝ մանր քար, ընկույզ, կաղին

Շարունակել կարդալ

Սթրեսակայունության թեստ

Բարկացնո՞ւմ է, արդյոք.

1. Թերթի ճմրթված էջը, որը ցանկանում եք կարդալ:

2. Տարիքով կանայք, ովքեր երիտասարդ աղջիկների նման են հագնվում:

3. Զրույցի ընթացքում զրուցակցի չափազանց մոտ լինելը:

4. Փողոցում կամ հասարակական վայրում ծխող կանայք:

5. Ձեր ուղղությամբ հազացող մարդը:

6. Երբ ինչ-որ մեկը ձեր աչքի առջեւ եղունգներն է կրծում:

7. Երբ անտեղի ծիծաղում են:

8. Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ սովորեցնել, թե ինչ եւ ինչպես անել:

9. Երբ սիրելի աղջիկը կամ տղան մշտապես ուշանում է:

10. Երբ կինոթատրոնում ձեր առջեւի շարքում նստողն անընդհատ շրջվում է ու քննարկում ֆիլմը:

11. Երբ ձեզ պատմում են հետաքրքիր վեպի սյուժեն, որը դուք պատրաստվում եք կարդալ:

12. Երբ ձեզ անպետք իրեր են նվիրում:

13. Հասարակական տրանսպորտում բարձր խոսելը:

14. Օծանելիքի ուժեղ հոտը:

15. Խոսակցության ընթացքում ժեստեր օգտագործող մարդը:

16. Հաճախ օտար լեզուներով բառեր օգտագործող գործընկերը:

Շարունակել կարդալ

Պարաթերապիա

Ժամանակահատված՝ նոյեմբերի 23

Ժամը՝ 14:00-15։00

Վայր՝Հյուսիսային դպրոցի, Արտասահման հարթակ

Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է, իսկ նոյեմբերի 22-ը՝ հոգեբանների։ Պարը մարդկանց կյանքի անբաժան մի մասն է, որն անեզր է, չունի սահմաններ, չի ճանաչում տարիք, կենսակերպ, հասակ․․․Հոգեբանությունը գիտություն է մարդու հոգեկան աշխարհի մասին․․․ Այս երկուսն այնքան ներդաշնակ են․․․ինչպե՞ս․․․ահա, այսպես․․․․

Պարն ընկալվում է որպես հույզերի արտահայտչամիջոցի, հոգեբանական լարվածության թոթափման, հուզական վիճակի բարելավման, ստեղծագործական ակտիվության խթանման միջոցի կիրառումը: Պարի` որպես խմբում հարաբերությունների դիագնոստիկայի և շտկման միջոցի, կիրառումը պահանջում է հիմնավորում: Պարը դիտելով որպես մարդկային ձեռքբերում, որպես յուրահատուկ սոցիոմշակութային ֆենոմեն, գերմանացի գիտնական Կ.  Բյուխերը, բազմաթիվ էթնոգրաֆիկ նյութերի հիման վրա ապացուցում է, որ նախնադարյան մարդու ռիթմիկ պարային շարժումների աղբյուրը աշխատանքային ռիթմիկ կառուցվածքն է: Պլեխանովը ևս ընդգծում է նախնադարյան պարերի և այն ժամանակվա տեխնոլոգիական գործընթաների կապը, համաձայնելով, որ սիրային պարերը չեն կարող բացատրվել այս տեսանկյունից, և, այնուամենայնիվ հանդիսանում են «էլեմենտար ֆիզիոլագիական դրսևորում և շատ ընդհանրություններ ունեն մարդանման կապիկների սիրային միմիկայի հետ»: Այս հայացքների հակակշիռն են Հեյզինգի հայացքները, ըստ որոնց, պարը խաղի ավելի կատարյալ և մաքուր ձևն է: Սրա հետ չի կարելի համաձայնել, քանի որ մարդկային զարգացման արդեն նախնական փուլերում պարը էական նշանակություն ուներ հասարակության կյանքում: Ինչպես ցույց են տալիս Կորոլյովայի հետազոտությունները, նախնադարյան պարը ոչ միայն ցեղի անդամների նախատրամադրված հոգեհուզական լիցքաթափումն է, այլ նաև կուտակված փորձի պահպանման և գալիք սերնդին փոխանցելու միջոց: Այն համարվում է նաև շրջակա իրականության և ինքնաճանաչման միջոց, սեռերի միջև հաղորդակցման միջոց: Բացի այս ամենից, պարը ձեռք է բերում նաև նշանային ֆունկցիա` դառնալով յուրահատուկ սոցիալական ցուցանիշ, այս կամ այն տոհմի ներկայացուցիչ:

Շարունակել կարդալ

Դաստիարակների ամենշաբաթյան սեմինար

Սեմինար պարապմունքի նպատակն է 2-4 տարեկանների հետ աշխատող դաստիարակներին ծանոթացնել հեքիաթաթերապիայի անցկացման սկզբունքներին։

Սեմինար -պարապմունքի օրն ու ժամը՝ 20.10.2022, 13: 30

Վայրը՝ Քոլեջ

Քննարկման հիմնական հարցերը՝

—Հեքիաթաթերապիայի տեսակները

—Հեքիաթերապիայի գործնական նշանակությունը

—Հեքիաթաթերապիա իրականացնելու սկզբունքները պայմանավորված տարիքային առանձնահատկություններով

Գործնական աշխատանք՝ Հեքիաթներ, որոնք կիրառելի են վախեր, ագրեսիա ունեցող երեխաների հետ աշխատանքում։ Անավարտ հեքիաթի վերջաբանի հորինում, քննարկում։

Աշխատանքի ընթացքը՝ Հանդիպման ընթացքում պլանավորել ենք հեքիաթների ճիշտ ընտրության և մատուցման հնարքների ուսումնասիրում։ Նախատեսում ենք կարճ քննարկել նաև հեքիաթաթերապիայի հեքիաթների տեսակները, կառուցվածքը, մատուցման նրբությունները։ Գործնականում կընթերցենք ու կքննարկենք <<Օգտակար Վախենումիկ>> , <<Ոզնին >> հեքիաթները։ Եվ ևս մի հեքիաթ խմբի անդամներով կհորինենք, ապա կփորձենք ավարտին հասցնել։ Ավարտ կհորինեն խմբի յուրաքանչյուր անդամ։

Դաստիարակների հետ միասին կկազմենք հետագայում իրենց խմբերում իրակակացվելիք հեքիաթների շարք։

Աշխատանքի ընթացքում նախատեսում ենք թեյախմություն։

Ամփոփում՝ Տեսանյութը տե՛ս այստեղ

Հաղորդակցման հմտություններ

Հաղորդակցական հմտությունները օգնում են միջանձնային հարաբերություններում հաջողության հասնելուն և, հետևաբար, անհրաժեշտ է ճիշտ , արդյունավետ հաղորդակցվել աշխատանքում, մեր ընկերների, ընտանիքի և ընդհանրապես մեզ շրջապատող բոլորի հետ: Հաղորդակցման հիմնական հմտություններին տիրապետելը և կիրառումը շատ առավելություններ ունի, ինչպիսիք են `օգնելու լուծել տարաձայնությունները կամ խթանել վստահությունն ու փոխադարձ հարգանքը: Հաղորդակցման հմտությունները ներառում են լսելը, խոսելը, դիտելը և կարեկցելը: Գոյություն ունեն հաղորդակցության չորս հիմնական տեսակ, որոնք կարող եք օգտագործել ամեն օր, այդ թվում՝

Շարունակել կարդալ

Թեստ։ Ծառ

Փորձարկվողին առաջարկում են նկարել ցանկացած ծառ, միայն ոչ եղևնի, և նախազգուշացնում են, որ հանձնարարությունը նպատակ չունի գնահատել նրա նկարչական ընդունակությունները:
Գրաֆիկական պատկերը նկարվում է A4 ֆորմատի սպիտակ թղթի վրա, հասարակ մատիտով:
Տրվում է նաև ռետին:
Թուղթը փորձարկվողին են մեկնում երկարությամբ:
Թղթի շրջելը մեկնաբանվում է որպես բողոքական ընղիմություն կամ դատողությունների անկախություն:

Աշխատանքի ժամանակը չի սահմանափակվում:
Աշխատանքն ավարտելուց հետո փորձարկվողին կարելի է հարցնել, կենդանի՞ է արդյոք ծառը, նրա մոտ կա՞ն արդյոք մահացած մասեր և որտե՞ղ են նրանք, ինչի՞ կարիք ունի այդ ծառը:

Նկարի վերևի մասն արտահայտում է հոգեկան — ինտելեկտուալ ոլորտը, զարգացվածությունը, նրա կապը շրջապատող աշխարհի հետ:

Միջին մասը ներկայացնում է գիտակցական կյանքը, զգացմունքները:

Նկարի ստորին մասը խորհրդանշում է անգիտակցականը, նյութական ոլորտը, սեռականությունը, բնազդները:

Թղթի ձախ կեսը ինքնադիտումն է, վերաբերմունքն ինքն իր նկատմամբ:

Աջ մասը արտացոլում է կապն ուրիշների հետ, էքստրավերսիան, հույսերը ապագայի նկատմամբ:

Որպես դեպրեսիայի նշան, կարելի է դիտել թելանման արմատները՝ նկարված թույլ սեղմված մատիտով, քայքայված, մեռած կամ ընկած ծառը, թոռոմած և թուլացած ճյուղերով, ծառի կամ սաղար թավոր մասերի փոքրությունը, բնի դեպի աջ թեքվածության բացտ կայությունը, հողի գծի բացակայությունը, բնի և ճյուղերի արտահայտումը մի պարզ գծով, նկարի դետալների ադքատությունը, ընկած տերևները:

Թույլ, ընդհատված գիծը ցույց է տալիս աստենիկությունը:
ՈւԺեղ, վառ արտահայտված, ընդհատված ստվերագիծը կարող է տագնապի նշան լինել: