Անձի էքսպրես դիագնոստիկ թեստ

Հոգեմետրիկ թեստ՝ Անձի էքսպրես դիագնոստիկա

Նայեք վերը պատկերված 5 երկրաչափական պատկերներին

1.    քառակուսի

2.    եռանկյուն

3.    ուղղանկյուն

4.    շրջան

5.    զիգզագ

Շարունակել կարդալ

Սթրեսակայունության թեստ

Բարկացնո՞ւմ է, արդյոք.

1. Թերթի ճմրթված էջը, որը ցանկանում եք կարդալ:

2. Տարիքով կանայք, ովքեր երիտասարդ աղջիկների նման են հագնվում:

3. Զրույցի ընթացքում զրուցակցի չափազանց մոտ լինելը:

4. Փողոցում կամ հասարակական վայրում ծխող կանայք:

5. Ձեր ուղղությամբ հազացող մարդը:

6. Երբ ինչ-որ մեկը ձեր աչքի առջեւ եղունգներն է կրծում:

7. Երբ անտեղի ծիծաղում են:

8. Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ սովորեցնել, թե ինչ եւ ինչպես անել:

9. Երբ սիրելի աղջիկը կամ տղան մշտապես ուշանում է:

10. Երբ կինոթատրոնում ձեր առջեւի շարքում նստողն անընդհատ շրջվում է ու քննարկում ֆիլմը:

11. Երբ ձեզ պատմում են հետաքրքիր վեպի սյուժեն, որը դուք պատրաստվում եք կարդալ:

12. Երբ ձեզ անպետք իրեր են նվիրում:

13. Հասարակական տրանսպորտում բարձր խոսելը:

14. Օծանելիքի ուժեղ հոտը:

15. Խոսակցության ընթացքում ժեստեր օգտագործող մարդը:

16. Հաճախ օտար լեզուներով բառեր օգտագործող գործընկերը:

Շարունակել կարդալ

Թեստ։ Ծառ

Փորձարկվողին առաջարկում են նկարել ցանկացած ծառ, միայն ոչ եղևնի, և նախազգուշացնում են, որ հանձնարարությունը նպատակ չունի գնահատել նրա նկարչական ընդունակությունները:
Գրաֆիկական պատկերը նկարվում է A4 ֆորմատի սպիտակ թղթի վրա, հասարակ մատիտով:
Տրվում է նաև ռետին:
Թուղթը փորձարկվողին են մեկնում երկարությամբ:
Թղթի շրջելը մեկնաբանվում է որպես բողոքական ընղիմություն կամ դատողությունների անկախություն:

Աշխատանքի ժամանակը չի սահմանափակվում:
Աշխատանքն ավարտելուց հետո փորձարկվողին կարելի է հարցնել, կենդանի՞ է արդյոք ծառը, նրա մոտ կա՞ն արդյոք մահացած մասեր և որտե՞ղ են նրանք, ինչի՞ կարիք ունի այդ ծառը:

Նկարի վերևի մասն արտահայտում է հոգեկան — ինտելեկտուալ ոլորտը, զարգացվածությունը, նրա կապը շրջապատող աշխարհի հետ:

Միջին մասը ներկայացնում է գիտակցական կյանքը, զգացմունքները:

Նկարի ստորին մասը խորհրդանշում է անգիտակցականը, նյութական ոլորտը, սեռականությունը, բնազդները:

Թղթի ձախ կեսը ինքնադիտումն է, վերաբերմունքն ինքն իր նկատմամբ:

Աջ մասը արտացոլում է կապն ուրիշների հետ, էքստրավերսիան, հույսերը ապագայի նկատմամբ:

Որպես դեպրեսիայի նշան, կարելի է դիտել թելանման արմատները՝ նկարված թույլ սեղմված մատիտով, քայքայված, մեռած կամ ընկած ծառը, թոռոմած և թուլացած ճյուղերով, ծառի կամ սաղար թավոր մասերի փոքրությունը, բնի դեպի աջ թեքվածության բացտ կայությունը, հողի գծի բացակայությունը, բնի և ճյուղերի արտահայտումը մի պարզ գծով, նկարի դետալների ադքատությունը, ընկած տերևները:

Թույլ, ընդհատված գիծը ցույց է տալիս աստենիկությունը:
ՈւԺեղ, վառ արտահայտված, ընդհատված ստվերագիծը կարող է տագնապի նշան լինել:

Կենդանի տուն: Պրոյեկտիվ թեստ

Թեստի նպատակն է  միջանձնային  հարաբերությունների ախտորոշում:

Հրահանգ թեստավորվողին-  Անհրաժեշտ է նկարել, որը պարտադիր պետք է ունենա 

  • հիմք,
  • պատեր,
  • պատուհաններ,
  • կտուր,
  • խորդանոց,
  • դուռ,
  • ծխնելույզ,
  • շեմ։ Այնուհետև թղթի վրա պետք է գրել 8 մարդու անուն, որոնք որոշակի ազդեցություն ունեն ձեր կյանքում։ Գրեք այդ մարդկանց անունները  ձեր նկարած տան տարբեր հատվածներում։

Արդյունքների վերլուծություն

 Հիմքը խորհրդանշում է տան հոգևոր  նյութական հիմքն է, դա այն մարդն է, ում շնորհիվ ընտանիքը կայուն է։

 Պատերը- այն մարդն է, ով պատասխանատու է ընտանիքի  և կոնկրետ հեղինակի հուզական վիճակի համար։

Պատուհաններ- այն մարդիկ են, որոնց հետ հեղինակը հույսեր է կապում, սովորաբար այս հատվածում նկարում են երեխաներին։ 

Կտուր- ընտանիքի այն անդամը, ով <<խղճում>> և պաշտպանում է  նկարի հեղինակին։

Խորդանոց— գաղտնի հարաբերություններ, հեղինակը ցանկություն ունի այս մարդու հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ։

Ծխնելույզ— Այն մարդն է, ում կողմից հեղինակը կցանկանար առանձնահատուկ վերաբերմունքի, խնամքի արժանանալ։

Դռներ— Տեղեկատվական ոլորտ, այն մարդն է, ով շատ բան է սովորեցրել նկարի հեղինակին։ 

Շեմ— այն մարդն է, ում հետ  հեղինակը կցանկանար շփվել ապագայում

Աղբյուրը՝ Тарарина Елена — Практикум по арт-терапии. Шкатулка мастера

8 գույնի թերթիկով ծաղիկը

Այս գործնական աշխատանքի նպատակն է ախտորոշել երեխայի հարաբերությունները ընտանիքի անդամների հետ։

Անհրաժեշտ պարագաներ- կարմիր, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն, շագանակագույն, մոխրագույն և սև թերթիկներ ունեցող ծաղիկ, որի մեջտեղում սպիտակ շրջան է

Մեթոդիկան կիրառվում է զրույցի ձևով

Այսպես’

  • Ընտրիր այն թեթիկը, որը քեզ ամենաշատն է դուր գալիս
  • Ընտրիր այն թերթիկը, որը նման է մայրիկին
  • Հայրիկին նման թերթիկ ընտրիր
  • Եղբորդ/ քույրիկիդ
  • Պապիկիդ
  • Տատիկիդ….

Արդյունքների վերլուծություն

Դեղին՝ <միասին, իրար մոտ>>- Երեխայի համար չափազանց կարևոր անձնավորություն, ով բավարարում է երեխայի սիրված և ընդունված լինելու պահանջմունքը։ Երեխան հուզական կախվածություն ունի տվյալ անձից, նա իր համար հեղինակություն է։

Կարմիր՝ <<ակտիվ փոխներգործություն>>- ուրախ, ակտիվ մարդ է, ով երեխայի հետ ոչ այդքան կայուն հարաբերությունների մեջ է։

Կապույտ՝ <<մոտ, բայց ոչ միշտ միասին>>- երեխան ձգտում է ամեն կերպ խուսափել այս մարդու հետ կոնֆլիկտներից, կան համատեղ հետաքրքրություններ, խաղեր:

Կանաչ՝ <<հույս>>- այս մարդը բավարարում է երեխայի պաշտպանված լինելու պահանջմունքը

Մանուշակագույն— երեխան կարծես անտեսում է այս մարդուն, սա ընտանիքի այն անդամն է, որը կարծես չի խառնվում ընտանիքի գործերին և երեխայի համար հեղինակություն չի։

Շագանակագույն— խիստ և պահանջկոտ անձնավորություն, ով հաճախ անարդարացիորեն պատժում է երեխային։

Մոխրագույն— չկա հուզական կապ, այս մարդը երեխային հաճախ քննադատում է, ավելի շատ մտածում է իր մասին

Սև— ագրեսիվ է երեխայի հանդեպ, հնարավոր է , որ անգամ ֆիզիկական բռնություն է ցուցաբերում երեխայի հանեպ: Երեխան կոնֆլիկտ ունի տվյալ անձի հետ։

Կարելի է կազմել լրացման թերթիկ և երեխայից ստացած ինֆորմացիան լրացնել այնտեղ։

«Диагностика психических состояний детей дошк возр: Учебно-метод пособие. Сост.: Велиева. СПб: Речь, 2005. 128-129с.