Ազգային խաղերը հոգեբանի աշխատանքում

Ազգային խաղերը հոգեբանի աշխատանքում-նախագիծն ու ամփոփումը մեկ նյութով

ԿԱՊԿՈՒ սովորողների հետ աշխատանքում անհրաժեշտ է լուծել բազում խնդիրներ՝ կախված սովորողի անհատական առանձնահատկությունների և միաժամանակ նաև ապահովել սովորողի հարմարումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ։ Ահա Ձմեռային ուսումնական ճամբարը , <<Ազգագրության փառատոնը >>եկել են այդ խնդիրը տարբեր ջոկատներում լուծելու։ Առիթից օգտվում ու մենք էլ խումբ-խումբ խաղեր ենք խաղում։ Նախագծի տևողությունը՝ երկու ամիս /հունվար, փետրվար/

Մասնակիցներ՝Հյուսիսային, Ավագ դպրոցի սովորողներ /երկու-չորս հոգանոց խմբեր/

Անհրաժեշտ նյութերը՝ մանր քար, ընկույզ, կաղին

Շարունակել կարդալ

Պարաթերապիա

Ժամանակահատված՝ նոյեմբերի 23

Ժամը՝ 14:00-15։00

Վայր՝Հյուսիսային դպրոցի, Արտասահման հարթակ

Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է, իսկ նոյեմբերի 22-ը՝ հոգեբանների։ Պարը մարդկանց կյանքի անբաժան մի մասն է, որն անեզր է, չունի սահմաններ, չի ճանաչում տարիք, կենսակերպ, հասակ․․․Հոգեբանությունը գիտություն է մարդու հոգեկան աշխարհի մասին․․․ Այս երկուսն այնքան ներդաշնակ են․․․ինչպե՞ս․․․ահա, այսպես․․․․

Պարն ընկալվում է որպես հույզերի արտահայտչամիջոցի, հոգեբանական լարվածության թոթափման, հուզական վիճակի բարելավման, ստեղծագործական ակտիվության խթանման միջոցի կիրառումը: Պարի` որպես խմբում հարաբերությունների դիագնոստիկայի և շտկման միջոցի, կիրառումը պահանջում է հիմնավորում: Պարը դիտելով որպես մարդկային ձեռքբերում, որպես յուրահատուկ սոցիոմշակութային ֆենոմեն, գերմանացի գիտնական Կ.  Բյուխերը, բազմաթիվ էթնոգրաֆիկ նյութերի հիման վրա ապացուցում է, որ նախնադարյան մարդու ռիթմիկ պարային շարժումների աղբյուրը աշխատանքային ռիթմիկ կառուցվածքն է: Պլեխանովը ևս ընդգծում է նախնադարյան պարերի և այն ժամանակվա տեխնոլոգիական գործընթաների կապը, համաձայնելով, որ սիրային պարերը չեն կարող բացատրվել այս տեսանկյունից, և, այնուամենայնիվ հանդիսանում են «էլեմենտար ֆիզիոլագիական դրսևորում և շատ ընդհանրություններ ունեն մարդանման կապիկների սիրային միմիկայի հետ»: Այս հայացքների հակակշիռն են Հեյզինգի հայացքները, ըստ որոնց, պարը խաղի ավելի կատարյալ և մաքուր ձևն է: Սրա հետ չի կարելի համաձայնել, քանի որ մարդկային զարգացման արդեն նախնական փուլերում պարը էական նշանակություն ուներ հասարակության կյանքում: Ինչպես ցույց են տալիս Կորոլյովայի հետազոտությունները, նախնադարյան պարը ոչ միայն ցեղի անդամների նախատրամադրված հոգեհուզական լիցքաթափումն է, այլ նաև կուտակված փորձի պահպանման և գալիք սերնդին փոխանցելու միջոց: Այն համարվում է նաև շրջակա իրականության և ինքնաճանաչման միջոց, սեռերի միջև հաղորդակցման միջոց: Բացի այս ամենից, պարը ձեռք է բերում նաև նշանային ֆունկցիա` դառնալով յուրահատուկ սոցիալական ցուցանիշ, այս կամ այն տոհմի ներկայացուցիչ:

Շարունակել կարդալ

Դաստիարակների ամենշաբաթյան սեմինար

Սեմինար պարապմունքի նպատակն է 2-4 տարեկանների հետ աշխատող դաստիարակներին ծանոթացնել հեքիաթաթերապիայի անցկացման սկզբունքներին։

Սեմինար -պարապմունքի օրն ու ժամը՝ 20.10.2022, 13: 30

Վայրը՝ Քոլեջ

Քննարկման հիմնական հարցերը՝

—Հեքիաթաթերապիայի տեսակները

—Հեքիաթերապիայի գործնական նշանակությունը

—Հեքիաթաթերապիա իրականացնելու սկզբունքները պայմանավորված տարիքային առանձնահատկություններով

Գործնական աշխատանք՝ Հեքիաթներ, որոնք կիրառելի են վախեր, ագրեսիա ունեցող երեխաների հետ աշխատանքում։ Անավարտ հեքիաթի վերջաբանի հորինում, քննարկում։

Աշխատանքի ընթացքը՝ Հանդիպման ընթացքում պլանավորել ենք հեքիաթների ճիշտ ընտրության և մատուցման հնարքների ուսումնասիրում։ Նախատեսում ենք կարճ քննարկել նաև հեքիաթաթերապիայի հեքիաթների տեսակները, կառուցվածքը, մատուցման նրբությունները։ Գործնականում կընթերցենք ու կքննարկենք <<Օգտակար Վախենումիկ>> , <<Ոզնին >> հեքիաթները։ Եվ ևս մի հեքիաթ խմբի անդամներով կհորինենք, ապա կփորձենք ավարտին հասցնել։ Ավարտ կհորինեն խմբի յուրաքանչյուր անդամ։

Դաստիարակների հետ միասին կկազմենք հետագայում իրենց խմբերում իրակակացվելիք հեքիաթների շարք։

Աշխատանքի ընթացքում նախատեսում ենք թեյախմություն։

Ամփոփում՝ Տեսանյութը տե՛ս այստեղ

Հաղորդակցման հմտություններ

Հաղորդակցական հմտությունները օգնում են միջանձնային հարաբերություններում հաջողության հասնելուն և, հետևաբար, անհրաժեշտ է ճիշտ , արդյունավետ հաղորդակցվել աշխատանքում, մեր ընկերների, ընտանիքի և ընդհանրապես մեզ շրջապատող բոլորի հետ: Հաղորդակցման հիմնական հմտություններին տիրապետելը և կիրառումը շատ առավելություններ ունի, ինչպիսիք են `օգնելու լուծել տարաձայնությունները կամ խթանել վստահությունն ու փոխադարձ հարգանքը: Հաղորդակցման հմտությունները ներառում են լսելը, խոսելը, դիտելը և կարեկցելը: Գոյություն ունեն հաղորդակցության չորս հիմնական տեսակ, որոնք կարող եք օգտագործել ամեն օր, այդ թվում՝

Շարունակել կարդալ

Թեստ։ Ծառ

Փորձարկվողին առաջարկում են նկարել ցանկացած ծառ, միայն ոչ եղևնի, և նախազգուշացնում են, որ հանձնարարությունը նպատակ չունի գնահատել նրա նկարչական ընդունակությունները:
Գրաֆիկական պատկերը նկարվում է A4 ֆորմատի սպիտակ թղթի վրա, հասարակ մատիտով:
Տրվում է նաև ռետին:
Թուղթը փորձարկվողին են մեկնում երկարությամբ:
Թղթի շրջելը մեկնաբանվում է որպես բողոքական ընղիմություն կամ դատողությունների անկախություն:

Աշխատանքի ժամանակը չի սահմանափակվում:
Աշխատանքն ավարտելուց հետո փորձարկվողին կարելի է հարցնել, կենդանի՞ է արդյոք ծառը, նրա մոտ կա՞ն արդյոք մահացած մասեր և որտե՞ղ են նրանք, ինչի՞ կարիք ունի այդ ծառը:

Նկարի վերևի մասն արտահայտում է հոգեկան — ինտելեկտուալ ոլորտը, զարգացվածությունը, նրա կապը շրջապատող աշխարհի հետ:

Միջին մասը ներկայացնում է գիտակցական կյանքը, զգացմունքները:

Նկարի ստորին մասը խորհրդանշում է անգիտակցականը, նյութական ոլորտը, սեռականությունը, բնազդները:

Թղթի ձախ կեսը ինքնադիտումն է, վերաբերմունքն ինքն իր նկատմամբ:

Աջ մասը արտացոլում է կապն ուրիշների հետ, էքստրավերսիան, հույսերը ապագայի նկատմամբ:

Որպես դեպրեսիայի նշան, կարելի է դիտել թելանման արմատները՝ նկարված թույլ սեղմված մատիտով, քայքայված, մեռած կամ ընկած ծառը, թոռոմած և թուլացած ճյուղերով, ծառի կամ սաղար թավոր մասերի փոքրությունը, բնի դեպի աջ թեքվածության բացտ կայությունը, հողի գծի բացակայությունը, բնի և ճյուղերի արտահայտումը մի պարզ գծով, նկարի դետալների ադքատությունը, ընկած տերևները:

Թույլ, ընդհատված գիծը ցույց է տալիս աստենիկությունը:
ՈւԺեղ, վառ արտահայտված, ընդհատված ստվերագիծը կարող է տագնապի նշան լինել:

Նկարում են հինգ տարեկանները

Հոկտեմբերյան հավաքի շրջանակներում նախատեսում ենք այց հինգ տարեկանների խմբեր։ Աշխատելու ենք արտ-թերապիայի մասը կազմող նկարչաթերապիայի տեխնիկաներից մեկով, իրականացնելու ենք խմբային աշխատանք։

Նախագծի նպատակը՝ զարգացնել հինգ տարեկանների երևակայական մտածողությունը, մանր մոտորիկան։

Մասնակիցները՝ Քոլեջի, Հյուսիսային դպրոցի հինգ տարեկանների խմբեր

Շարունակել կարդալ

Նեյրոգրաֆիկա և Էկոլոգիա: Ամփոփում-Օր 1-ին

Ամառային շոգ օրերից մեկը՝ հունիսի 22-ը, Քոլեջում մի մեծ խումբ սիրուն ու ջերմ հանդիպում ունեցավ: Թեման նեյրոգրաֆիկան ու էկոլոգիան էր: Նախագծի համակարգողներն են՝ Նելլի Գեղամյանն ու Տաթև Ավետիսյանը:

Նախագծերը՝

Նեյրոգրաֆիկա և Էկոլոգիա

Նեյրոգրաֆիկան անընդմեջ փոփոխվող կյանքում

Առաջին հանդիպումն իրականացավ…այն ջերմ էր, խաղաղ ու արդյունավետ….

Կար խաղաղ երաժշտություն, հետաքրքիր մտքեր, բովանդակությամբ հարուստ նեյրոգրաֆիկաներ: Մասնակցում էին ուսանողներ, դաստիարակներ, դասավանդողներ:

Արդյունքների ամփոփումը տեսաֆիլմով և նկարները Նելլի Գեղամյանի էջից՝

Նեյրոգրաֆիկա և Էկոլոգիա նախագծի տպավորությունների մասին

Նեյրոգրաֆիկան անընդմեջ փոփոխվող կյանքում

Նեյրոգրաֆիկան նոր գիտություն է: Բացահայտվել և կիրառության մեջ է դրվել 2014 թվականին: Այժմ բազմաթիվ նոր գրականություն, հոդվածներ կան այս նոր մեթոդի մասին, որն արտթերապիայի մի մասնիկն է կազմում: Այս նոր հետաքրքիր գրաֆիկական աշխատանքի վերաբերյալ կազմվեց նախագիծ, որը կոչեցինք՝ Նեյրոգրաֆիկան անընդմեջ փոփոխվող կյանքում:

Նպատակ՝ Նախագծի նպատակն է մասնակիցներին սովորեցնել նեյրոգրաֆիկայի տեխնիկան և ինքնավերահսկման, լիցքաթափման, ագրեսիայի, սթրեսի դուրս բերման, ինքնաիրացման համար կիրառել այն:

Մասնակիցներ՝ Քոլեջի դասավանդողներ, ուսանողներ, այլ մասնակիցներ

Հանդիպման վայրը, օրը, ժամը՝ ՄՍԿՀ, Քոլեջ,Հունիս22,14:00

Նախագծի պատասխանատուներ՝ Նելլի Գեղամյան, Տաթև Ավետիսյան

Անհրաժեշ նյութեր՝ թուղթ, մարկեր /ֆլոմաստեր/

Աշխատանքի ընթացքը՝

1-ին հանդիպում

Աշխատանքը կսկսենք նեյրոգրաֆիկայի մասին քննարկմամբ և ծանոթությամբ: Ապա կքննարկենք բոլոր այն անհանգստացնող երևույթների մասին, որոնք հայտնվում են մեր շուրջ և փոխում կյանքի որակը: Ապա ամբողջացնելով ողջ ինֆորմացիան՝ կսկսենք գործնական պարապմունքը:

Գործնական աշխատանք-Նկարել նեյրոգրաֆիկան, որևէ դեպքի համար ՝ հիասթափություն, սթրես, ագրեսիա, լրավածություն: Ապա աշխատել թղթի վրա, ըստ նեյրոգրաֆիայի սկզբունքների:

Աշխատանքի ավարտին յուրաքանչյուր մասնակից, ըստ ցանկության կարող է կարճ խոսք ասել աշխատանքի մասին, կամ մեկնաբանել իր աշխատանքը:

2-րդ հանդիպում

Մասնակիցներն իրենց նեյրոգրաֆիկ նկարին շրջանակ են պատրաստում։Ավելի մանրամասն տե’ս նախագծի համակարգող Նելլի Գեղամյանի բլոգում։

Նեյրոգրաֆիկա

Նեյրոգրաֆիկան բացահայտել է հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Պավել Միխայլովիչ Պիսկարևը, 2014 թվականի ապրիլի 29-ին, օդում, թռիչքի ժամանակ։  Նեյրոգրաֆիկան անգիտակցականի լեզուն է, երիտասարդ, հզոր և բավականին տարածված մեթոդ հոգեբանության, արթ-թերապիայի մեջ: Այն թույլ է տալիս արտահայտել մարդկանց հուզական վիճակը, ձևավորել նոր, ցանկալի իրականություն, զարգացնում է ստեղծագործական մտածողութունը: 5 տարիների ընթացքում (2014-2019) աշխարհի 32 երկրներում անցկացվել է ավելի քան 600 վարպետության դասեր։ Ավելի քան 450 հրահանգիչներ վերապատրաստվել են Նեյրոգրաֆիկ մեթոդով, սկսել է կիրառվել ավելի քան 50 երկրներում:

Շարունակել կարդալ

Երեք տարեկանն ու նոր կյանքի էտապը։Խորհուրդ ծնողներին

Նախադպրոցական տարիքն ընդգրկում է 3-6 տարեկան հասակը։ Այն բաժանվում է 3 փուլի՝
• վաղ (3-4տարեկան)
• միջին (4-5 տարեկան)
• ավագ նախադպրոցական տարիք (5-6 տարեկան)։

Երեք տարեկանի ճգնաժամը շատ յուրահատուկ տարիքային շրջան է, որովհետև այս փուլում ծնվում է երեխայի կամքը և նա սկսում է այն փորձել: Նա հասկանում է, որ որոշ բաներում կարող է չենթարկվել, ըմբոստանալ, բողոքել, հակառակվել, կարող է մեծահասակին ճիշտ հակառակը գործել: Նա կարող է չանել այն, ինչն իրենից պահանջում, ակնկալում են և երեխայի մոտ այդ, իր համար նոր, վիճակն ու որակը փորձարկամն է դնում: Հաջորդ կարևոր որակը, որ դրսևորվում է երեք տարեկանում, «ես»-ի տարանջատումն է շրջակա միջավայրից: Մինչև երեք տարեկանը երեխան ինքն իրեն սովորաբար դիմում է երրորդ դեմքով, իր անունով, իսկ այժմ նա ինքն իրեն սկսում է դիմել առաջին դեմքով: Ի հայտ է գալիս երեխայի «ես»-ը: Երեխան, ինքն իրեն առանձնացնելով շրջակա միջավայրից’ սկսում է իր ուժն ու ազդեցությունը զգալ այդ միջավայրի վրա: Այս տարիքում ձևավորվում են ինքնագիտակցության առաջին տարրերը: Երեք տարեկանի ճգնաժամը դժվար հաղթահարելի է նաև ծնողների համար, քանի որ երեխան դառնում է դժվար <<կառավարելի, չենթարկվող>>/այսպես ասում են ծնողների մեծամասնությունը: Նա հրահանգները մերժում ու չի կատարաում, բողոքում է։ Այս փուլում նկատվում է նեգատիվիզմ, բողոք, բունտ, երբեմն մեծերի նկատմամբ բռնակալություն, համառություն, արժեզրկում: Եթե Ձեր երեխան ունի վերջին թվարկված դրսևորումներն, ապա դուք հենց այս տարիքային փուլի հաղթահարման ընթացքի մեջ եք: Եթե երեք տարեկանի ճգնաժամն անուշադրության մատնեք և չօգնեք ձեր երեխային, ապա ճգնաժամը կարող է ձգձգվել, իսկ երեխան կդառնա չլսող:

Շարունակել կարդալ