Երգում են մատները

Նախագծը նախատեսված է Նախադպրոցական կրթության երկրորդ կուրսի ուսանողների համար։

Առարկա՝ Ներառական կրթություն, Հատուկ մանկավարժություն

Ուսումնասիրվող հիմնական թեման ՝ Սուրդոմանկավարժություն

Նպատակը՝ Ծանոթացնել ուսանողներին Սուրդոմանկավարժության , որպես հատուկ մանկավարժության ճյուղ, տալ տեղեկատվություն մասնագիտության, հիմնական խնդիրների, նպատակներին և գործառույթների վերաբերյալ։

Նպատակն իրագործելու համար ուսանողների հետ կազմել ենք նաև իրենց նախագիծը, որը մեր այս նախագծի տրամաբանական շարունակությունն է համարվում։

Մասնակիցներն ու իրենց նախագծերը՝

Լենա Պողոսյան

Թամարա Մկրտչյան

Գայանե Սարգսյան

Նախագիծը համագործակցային է , ներգրավված են երգի դասավանդողներ։ Հատուկ մանկավարժությունը ներկայացվում է երաժշտության ասպարեզում, նպատակ հետապնդելով առավել տարածելու սուրդոմանկավարժությունը։

Մայրիկատոն

Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջ հինգ տարեկանների երկու խումբ

Նախագծի նպատակը՝ նախադպրոցականի հուզական ոլորտի բարելավումը հարազատ մարդկանց՝ մասնավորապես մայրիկի նկատմամբ։

Խնդիրներ՝

  • հուզական դրակական մթնոլորտի ստեղծում,
  • հույզերի ոլորտի զարգացում,
  • հաղորդակցման որակների ակտիվացում
  • ստեղծագործական մտքի զարգացում

Աշխատանքի ձևը՝ խմբային-թրեյնինգային

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, գուաշ, մատիտ

Աշխատանքի ընթացքը՝

Նախադպրոցականների հետ սկսում ենք զրույց տարբեր հարցադրումներով՝

-յուրաքանչյուրն ասում է իր մայրիկի անունը

-ինչ ծաղիկի է նմանեցնում իր մայրիկին

-ինչպես է սիրում անցկացնելօրը մայրիկի հետ

Այնուհետև յուրաքանչյուրը ստանում իր գունավոր թուղթն ու աշխատում։ Պատրաստում են բացիկ մայրիկի համար, նկարում են մայրիկի համար մի գեղեցիկ նկար, ապա ասում բարեմաղթանք մայրիկին։

Աշխատանքը ստեղծում է դրական հուզական մթնոլորտ։

Արդյունքները վիդեոնյութով․

Մարտ ամսվա աշխատակարգ

Աշխատանք Դիպլոմային նախագծեր-ի շուրջ

Աշխատանք հինգ տարեկան քոլեջիկների հետ- Մայրիկատոն

Ձոն նախագիծ-Նախադպրոցական կրթություներկրորդ , երրորդ կուրս։

Աշխատանքային թեմաները և հետազոտությունները՝

  • Հարցերի շարք նախակրթարանի սաներին մայրիկների վերաբերյալ-ստեղծագործական աշխատանք
  • Բազային վստահություն-տեսագործնական աշխատանք՝ ե՞րբ, ինչպե՞ս է ձևավորվում նախադպրոցականի վստահությունը մեծահասակի, մայրիկի նկատմամբ
  • հոգեբանական պրոյեկտիվ թեստեր հուզական կապերի, հույզերի արտահայտման վերաբերյալ

Թումանյանական ընթերցումներ մեծերի ու փոքրերի համար

Նախագծի անունը՝ Թումանյանական ընթերցումներ մեծերի ու փոքրերի համար

Ժամանակահատվածը՝ Փետրվար ամիս

Մասնակիցները ՝ Քոլեջի, Հյուսիսային դպրոցի մեծերն ու փոքրերը

Ընթացքը՝

Մեծով փոքրով , իրար շարունակելով ընթերցում, ձայնագրում, քննարկում ենք Թումանյանի հեքիաթները։ Նախակրթարաններում ընթերցում ենք՝ օգտագործելով հոգեբանական վարժանքներ, մեթոդներ։ Նաև ամենափոքրերի համար ընթերցում ենք Թումանյան քնից առաջ։ Քննարկում, վերլուծում ենք Թումանյանի հեքիաթները, պատմվածքները, կրտսեր դասարաններում վերլուծում, ծեփում, նկարում, խճանկարներ ենք պատրաստում հեքիաթների մոտիվներով։

Քոլեջ՝

Նախադպրոցական կրթություն երրորդ կուրս

  1. Ուսանողները միմյանց հրավիրելով զրույցի ընթերցում են Թումանյանի քառյակները, նկարահանում շուրջտարյա նախագծի շրջանակներում՝ SPEAK UP
  2. Քառյակների ընթերցում /նպատակը՝ ապագա դաստիարակների խոսքի ու խոսքի տեմպի, արտահայտման, հնչարտաբերության կառավարում/
  3. Ուսանողները իրենց բլոգի նախագծային բաժնում՝ Մասնագիտական գրականության ընթերցման նախագիծ , տեղադրում են Թումանյանի պատմվածքներից որևէ մեկը, որը խորհուրդ են տալիս ընթերցել՝տալով այլ վերլուծություններ, պատմվածքից դուրս են բերում հետաքրքիր հատվածներ։

Ամփոփում՝

  1. SPEAK UP-Թողարկում

2. Քառյակների ընթերցում /նպատակը՝ ապագա դաստիարակների խոսքի ու խոսքի տեմպի, արտահայտման, հնչարտաբերության կառավարում /Մերի Քերոբյան, Արմանուշ Ղազարյան, Լիանա Գրիգորյան /Խմբային աշխատանք/ —Թումանյանական քառյակներ

3. Թումանյանի պատմվածքի վերլուծություն-Մերի Քերոբյան

Մայրը Հովհաննես ԹումանյանԱրմանուշ Ղազարյան

Աղքատի պատիվը-Լիանա Գրիգորյան

Թումանյանական նախագիծ-Հասմիկ Խաչատրյան

Զբոսաշրջության բաժնի երրորդ կուրս

Ուսանողները Կոնֆլիկտներ, սթրեսներ , փոփոխությունների առարկայի շրջանակներում դուրս են բերում Թումանյանի բանաստեղծություններում, պատմվածքներում, հեքիաթներում առկա կոնֆլիկտներն ու վերլուծում մասնագիտական դիտանկյունից։

Ամփոփում՝

Գայանե Սաֆարյան

Մարիամ Սմբատյան -Տերն ու ծառան /Վերլուծություն/

Գոհար Սիմոնյան — Լոռեցի Սաքոն

Լիա Ավետիսյան- Կոնֆլիկտները մեր հեքիաթներում, Մի կաթիլ մեղրը

Հյուսիսային դպրոցի սովորողների հետ աշխատանքում նախատեսում ենք հեքիաթի ընթերցում և պլաստիլինից, կավից պատկերների ծեփում /Պայմանավորված նրանով, թե ինչ խնդիր ենք լուծում/, խճանկարների ստեղծում, երաժտաթերապիա, դասարանական քննարկումներ։

Ամփոփումը տեսանյութով՝

Հյուսիսային դպրոցում ունեցել ենք հանդիպում երրորդ դասարանի սովորողների հետ , պայմանավորված դասարանական փոխհարաբերությունների կարգավորման հարցով։ Քննարկման գլխավոր թեման ընկերությունն է և բարությունը, աշխատանքի ընթացքը՝ թերապևտիկ թրեյնինգային։

Տեսանյութը՝

Հյուսիսային դպրոցում թումանյանական թեմայով խճանկարներ, ծեփում՝

Թումանյանը երաժշտաթերապիայում։ Երաժշտական նմանօրինակ աշխատանքներից երեքից մեկը կարողացանք ներկայացնել վիդեոնյութով:

Երգում, նվագում է Գոռ Ռոստոմյանը, Հյուսիսային դպրոց, 2.2 դասարան:

Մասնագիտական գրականության ընթերցման նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջ, ն/դ կրթության երրորդ կուրս

Նպատակը ՝ Մասնագիտական գրականության ուսումնասիրություն

Նախագծի տևողությունը՝ Փետրվար, Մարտ, Ապրիլ

Շարունակել կարդալ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Նախագծի նպատակ՝ համակարգել ն/դ կրթության պետական չափորոշիչը, դարձնել առավել մատչելի, հեշտ կիրառելի գործիք

Խնդիրներ՝ Նախադպրոցական կրթության բաժնի երրորդկուրսի ուսանողների հետ քննարկել ն/դ կրթության պետական չափորոշիչը, դրանց հոգեբանական դրսևորումները, ուսումնասիրել յուրաաքանչյուր բաժինն ու աղյուսակի տեսքի բերել ։

Նպատակ ունենք այս փաստաթուղթը փոխանցելու դաստիարակներին՝ առավել արդյունավետ աշխատանքի համար։

Անհրաժեշտ հղումներ՝

Հղում 1. Նախադպրոցական համընդհանուր ներառական կրթություն-ՀՄԿ

Հղում 2. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Աշխատանքի բնույթը՝ խմբային

Աշխատանքի ընթացքը՝ Ուսանողներից յուրաքնչյուրն իրեն թիմակից է ընտրում և օգտվելով Հղում 2-ից կազմում են նույն չափորոշչի առավել հարմար, կիրառման մեջ մատչելի փաթեթ։ Իսկ այս մատչելի փաթեթը կազմելու համար ուսանողները ծանոթանում են նաև Հղում 1-ին, որտղ Ձև 2-ը վերաբերվում է դաստիարակներին և իրենք ըստ չափորոշչի պետք է դիտարկեն ու լրացեն։

Աշխատանքի ամփոփում

Ուսանողների խմբերն իրենց առաջարկներն ու փոփոխված փաթեթներն ամբողջացրին մեկ նյութով /տե՛ս Հղում 3/, որից առավել հեշտ և արագ կարող են օգտվել։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ -հարմարեցված տարբերակ

Նախագիծը՝ SPEAK UP

Մասնակիցներ՝ Նախադպրոցական կրթության երրորդ կուրսի ուսանողներ

Ժամկետներ՝ շուրջտարյա

Ֆորմատը՝ ազատ զրույց, փոդքաստ, քննարկումներ

Նպատակ 1-ին` զարգացնել ուսանողների մասնագիտական խոսքը, զարգացնել կիրթ, լսելի խոսքի մշակույթը։

Նպատակ 2-րդ` քննարկմամբ բարձրաձայնել բազմաթիվ հետաքրքրաշարժ, մասնագիտական հարցեր, ուսումնասիրել, ինֆորմացվել։

Նախագիծն իրականացվում է ներառելով՝ Մանկան հոգեբանություն, Ընտանիքի և համայնքի համագործակցություն, Ներառական կրթություն առարկաները։ Քննարկումներին կներառվեն քոլեջի այլ մասնագիտություններն ընտրած ուսանողները ևս։

Աշխատանքի բնույթը՝ խմբային

Աշխատանքում մեր առջև դրված խնդիրներն են՝

  • Բարելավել ուսանողների բանավոր խոսքը
  • Նպաստել կրեատիվ թեմաների ընտրությանն ու ուսումնասիրությանը
  • իրականացնել գրագետ ուսումնասիրություն-հետազոտություններ էլեկտրոնային տիրույթում
  • Լինել առավել պարտաճանաչ, նախաձեռնող

Թողարկում 1

SPEAK UP-ի առաջին պիլոտային թողարկումը ներկայացնում են Մերի Քերոբյանը, Լիանա Գրիգորյանը, Արմանուշ Ղազարյանը Աշնանային 18-րդ հավաքի շրջանակներում։ Նյութը ներկայացված է Մերի Քերոբյանի բլոգում։

Տեսանյութ՝

Թողարկում 2

Հերթական թողարկումը ՝ SPEAK UP -Ի՞նչ է ընտանիքը 

Թողարկում 3

Երրորդ թողարկմանը քննարկվում են անուններն ու անունների պատմությունը։

SPEAK UP – Անունների նշանակությունը (նախագիծ)

Թողարկում 4

Հույզերի ճանաչումը նախադպրոցական տարիքում

Նախագծի իրականացման ընթացքը-Հոկտեմբերի 2-31

Վայրը՝ Արևմտյան դպրոց 2-4 տարեկաններ, Հյուսիսային դպրոց, Քոլեջ 5 տարեկաններ/

Առաջարկում ենք երեք խաղ տարբեր խմբերում իրականացման համար

Խաղ -2-4 տարեկանների համար

Գտիր ճիշտ հույզը-Հոկտեմբեր 17

Սաներին տալիս ենք սպիտակ թուղթ և նկարում իրենց թաթիկները թղթի վրա։ Ապա փորձում կրկնել մատների անունները։ Մինչ այդ դնում ենք սեղանին տարբեր , հիմնական հույզեր պարունակող նկարներ և առաջարկում օրինակ` ճկույթի վրա դնել ժպիտը, կամ տխուր դեմքը։ Մինչ այս խաղին անցնելը սաների հետ փորձում ենք ներկայացնել մեզ ուրախ, բարկացած, լացակումաց վիճակներում։ Նաև նախատեսում ենք ազգային մի քանի խաղ-շարժախաղ, որոնք կլիցքաթափեն սաներին։ Աշխատանքները խմբային են։

Առավել մանրամասն սովորողների բլոգում՝

Լենա Պողոսյան- Նախագիծ

Թամարա ՄկրտչյանՃանաչում ենք հույզերը

Գայանե ՍարգսյանՆախագծերի ամփոփում,

Խաղ-5 տարեկանների համար նախատեսված խաղ

Իմ հույզը

Անհրաժեշտ նյութեր-թուղթ, բժշկական փայտիկներ,թելեր, կոճակներ

Սովորողների հետ նախ քննարկում, միմյանց ներկայացնում ենք տարբեր հույզեր, դերային խաղեր ենք խաղում, ապա կատարում տեխնոլոգիական աշխատանք, պատրաստում տարբեր հույզեր և ցուցադրում ըստ նշանակության։ Խաղարկում ենք հույզերը տարբեր խաղերով։ Օրինակ՝ որևէ մեկը դեմքով հույզ է ցուցադրում,մյուսը պատրաստված թղթե օրիանկներից գտնում ճիշտ տարբերակը։

Նախադպրոցականների իմացական գործընթացները զարգացնող խաղերի հորինման ու խմբերում կիրառման փորձերն արդեն անում են Քոլեջի Նախադպրոցական կրթության բաժնի երկրորդ կուրսի ուսանողները։ Իրականում, այս վիդեոնյութերը մեզ հնարավորություն են տալիս կողքի աչքով դիտարկել մեր աշխատանքը, վրիպումները, սխալները գտնել ու շտկել։

Մնացեք ու հետևեք մեր հետագա աշխատանքներին, դրանցից հերթականն էլ ավելի կատարելագործված ու շտկված կլինեն։

Շարունակելի․․․․

Օգոստոս ամսվա աշխատակարգ

Օգոստոսի 21-25

Հյուսիսային դպրոց-Առաջին դասարանի սովորողների գնահատման փաստաթղթերի նախապատրաստում, գնահատման կազմակերպում, երրորդ դասարանի սովորողների մուտքի ճամբար’ դիտարկումներ։

Քոլեջ-նոր ուսումնական տարվա մոդուլների համակարգում, դասավանդվող առարկաների թեմաների վերամշակում, միջավայրի խնամք։

Օգոստոս 28-31

Սեպտեմբերի նախագծերի մշակում

ԿԱՊԿՈւ սովորողների փաստաթղթերի համակարգում, կրտսեր դպրոցի դասավանդողների հետ ամփոփ քննարկումներ յուրաքանչյուր դասարանի ԿԱՊԿՈւ սովորողի համար։

2023-2024 ուսումնական տարվա հուլիս-օգոստոս ամիսների աշխատակարգ

Ինքնակրթություն-մասնագիտական գրականություն, հոդվածներ, սեմինար-պարապմունքների մասնակցություն

Մասնագիտական հոդվածների մշակում /որպես հոգեբան, հոգեբանը դպրոցում, մասնագիտական առարիաների դասավանդման մեթոդներ/

2023-2024 ուսումնական տարվա մասնագիտական առարկաների դասավանդման մոդուլների , ծրագրերի մշակում և լրամշակում

Հերթապահություն Քոլեջում -20․07․2023,

Օգոստոս 21-ից աշխատանք ֆիզիկական միջավայրում

Բլոգային աշխատանք-համակարգում, փոփոխություններ, բաժինների թարմացում