Փետրվար հաշվետվություն

Փետրվար ամիսն աշխատել ենք ըստ նախնական հրապարակված աշխատակարգի ՝ Փետրվար ամսվա աշխատակարգ

Սպասարկվել են Կրթահամալիրի Քոլեջը, Հյուսիսային դպրոցը

Հիմնական նախագծային աշխատանքը՝ Թումանյանական ընթերցումներ մեծերի ու փոքրերի համար, որին մասնակցել են Քոլեջի ուսանողները , Հյուսիսային դպրոցի ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ սովորողները։ Ամփոփումները նախագծում։

Ուսանողների աշխատանքները՝

Թումանյանի պատմվածքի վերլուծություն-Մերի Քերոբյան

Մայրը Հովհաննես ԹումանյանԱրմանուշ Ղազարյան

Թումանյանական նախագիծ-Հասմիկ Խաչատրյան

Գոհար Սիմոնյան — Լոռեցի Սաքոն

Լիա Ավետիսյան- Կոնֆլիկտները մեր հեքիաթներում, Մի կաթիլ մեղրը

Առավել մանրամասն ՝նախագծում։

Հյուսիսային դպրոցում ունեցել ենք հանդիպում երրորդ դասարանի սովորողների հետ , պայմանավորված դասարանական փոխհարաբերությունների կարգավորման հարցով։ Քննարկման գլխավոր թեման ընկերությունն է և բարությունը, աշխատանքի ընթացքը՝ թերապևտիկ թրեյնինգային։

Տեսանյութը՝

Հյուսիսային դպրոցում թումանյանական թեմայով խճանկարներ, ծեփում՝

Թումանյանը երաժշտաթերապիայում։ Երաժշտական նմանօրինակ աշխատանքներից երեքից մեկը կարողացանք ներկայացնել վիդեոնյութով:

Երգում, նվագում է Գոռ Ռոստոմյանը, Հյուսիսային դպրոց, 2.2 դասարան:

Դիպլոմային նախագծերի վրա աշխատանք՝ Դիպլոմային նախագծեր-2023-2024 թթ․

Թումանյանական ընթերցումներ մեծերի ու փոքրերի համար

Նախագծի անունը՝ Թումանյանական ընթերցումներ մեծերի ու փոքրերի համար

Ժամանակահատվածը՝ Փետրվար ամիս

Մասնակիցները ՝ Քոլեջի, Հյուսիսային դպրոցի մեծերն ու փոքրերը

Ընթացքը՝

Մեծով փոքրով , իրար շարունակելով ընթերցում, ձայնագրում, քննարկում ենք Թումանյանի հեքիաթները։ Նախակրթարաններում ընթերցում ենք՝ օգտագործելով հոգեբանական վարժանքներ, մեթոդներ։ Նաև ամենափոքրերի համար ընթերցում ենք Թումանյան քնից առաջ։ Քննարկում, վերլուծում ենք Թումանյանի հեքիաթները, պատմվածքները, կրտսեր դասարաններում վերլուծում, ծեփում, նկարում, խճանկարներ ենք պատրաստում հեքիաթների մոտիվներով։

Քոլեջ՝

Նախադպրոցական կրթություն երրորդ կուրս

  1. Ուսանողները միմյանց հրավիրելով զրույցի ընթերցում են Թումանյանի քառյակները, նկարահանում շուրջտարյա նախագծի շրջանակներում՝ SPEAK UP
  2. Քառյակների ընթերցում /նպատակը՝ ապագա դաստիարակների խոսքի ու խոսքի տեմպի, արտահայտման, հնչարտաբերության կառավարում/
  3. Ուսանողները իրենց բլոգի նախագծային բաժնում՝ Մասնագիտական գրականության ընթերցման նախագիծ , տեղադրում են Թումանյանի պատմվածքներից որևէ մեկը, որը խորհուրդ են տալիս ընթերցել՝տալով այլ վերլուծություններ, պատմվածքից դուրս են բերում հետաքրքիր հատվածներ։

Ամփոփում՝

  1. SPEAK UP-Թողարկում

2. Քառյակների ընթերցում /նպատակը՝ ապագա դաստիարակների խոսքի ու խոսքի տեմպի, արտահայտման, հնչարտաբերության կառավարում /Մերի Քերոբյան, Արմանուշ Ղազարյան, Լիանա Գրիգորյան /Խմբային աշխատանք/ —Թումանյանական քառյակներ

3. Թումանյանի պատմվածքի վերլուծություն-Մերի Քերոբյան

Մայրը Հովհաննես ԹումանյանԱրմանուշ Ղազարյան

Աղքատի պատիվը-Լիանա Գրիգորյան

Թումանյանական նախագիծ-Հասմիկ Խաչատրյան

Զբոսաշրջության բաժնի երրորդ կուրս

Ուսանողները Կոնֆլիկտներ, սթրեսներ , փոփոխությունների առարկայի շրջանակներում դուրս են բերում Թումանյանի բանաստեղծություններում, պատմվածքներում, հեքիաթներում առկա կոնֆլիկտներն ու վերլուծում մասնագիտական դիտանկյունից։

Ամփոփում՝

Գայանե Սաֆարյան

Մարիամ Սմբատյան -Տերն ու ծառան /Վերլուծություն/

Գոհար Սիմոնյան — Լոռեցի Սաքոն

Լիա Ավետիսյան- Կոնֆլիկտները մեր հեքիաթներում, Մի կաթիլ մեղրը

Հյուսիսային դպրոցի սովորողների հետ աշխատանքում նախատեսում ենք հեքիաթի ընթերցում և պլաստիլինից, կավից պատկերների ծեփում /Պայմանավորված նրանով, թե ինչ խնդիր ենք լուծում/, խճանկարների ստեղծում, երաժտաթերապիա, դասարանական քննարկումներ։

Ամփոփումը տեսանյութով՝

Հյուսիսային դպրոցում ունեցել ենք հանդիպում երրորդ դասարանի սովորողների հետ , պայմանավորված դասարանական փոխհարաբերությունների կարգավորման հարցով։ Քննարկման գլխավոր թեման ընկերությունն է և բարությունը, աշխատանքի ընթացքը՝ թերապևտիկ թրեյնինգային։

Տեսանյութը՝

Հյուսիսային դպրոցում թումանյանական թեմայով խճանկարներ, ծեփում՝

Թումանյանը երաժշտաթերապիայում։ Երաժշտական նմանօրինակ աշխատանքներից երեքից մեկը կարողացանք ներկայացնել վիդեոնյութով:

Երգում, նվագում է Գոռ Ռոստոմյանը, Հյուսիսային դպրոց, 2.2 դասարան:

Հույզերի ճանաչումը նախադպրոցական տարիքում

Նախագծի իրականացման ընթացքը-Հոկտեմբերի 2-31

Վայրը՝ Արևմտյան դպրոց 2-4 տարեկաններ, Հյուսիսային դպրոց, Քոլեջ 5 տարեկաններ/

Առաջարկում ենք երեք խաղ տարբեր խմբերում իրականացման համար

Խաղ -2-4 տարեկանների համար

Գտիր ճիշտ հույզը-Հոկտեմբեր 17

Սաներին տալիս ենք սպիտակ թուղթ և նկարում իրենց թաթիկները թղթի վրա։ Ապա փորձում կրկնել մատների անունները։ Մինչ այդ դնում ենք սեղանին տարբեր , հիմնական հույզեր պարունակող նկարներ և առաջարկում օրինակ` ճկույթի վրա դնել ժպիտը, կամ տխուր դեմքը։ Մինչ այս խաղին անցնելը սաների հետ փորձում ենք ներկայացնել մեզ ուրախ, բարկացած, լացակումաց վիճակներում։ Նաև նախատեսում ենք ազգային մի քանի խաղ-շարժախաղ, որոնք կլիցքաթափեն սաներին։ Աշխատանքները խմբային են։

Առավել մանրամասն սովորողների բլոգում՝

Լենա Պողոսյան- Նախագիծ

Թամարա ՄկրտչյանՃանաչում ենք հույզերը

Գայանե ՍարգսյանՆախագծերի ամփոփում,

Խաղ-5 տարեկանների համար նախատեսված խաղ

Իմ հույզը

Անհրաժեշտ նյութեր-թուղթ, բժշկական փայտիկներ,թելեր, կոճակներ

Սովորողների հետ նախ քննարկում, միմյանց ներկայացնում ենք տարբեր հույզեր, դերային խաղեր ենք խաղում, ապա կատարում տեխնոլոգիական աշխատանք, պատրաստում տարբեր հույզեր և ցուցադրում ըստ նշանակության։ Խաղարկում ենք հույզերը տարբեր խաղերով։ Օրինակ՝ որևէ մեկը դեմքով հույզ է ցուցադրում,մյուսը պատրաստված թղթե օրիանկներից գտնում ճիշտ տարբերակը։

Նախադպրոցականների իմացական գործընթացները զարգացնող խաղերի հորինման ու խմբերում կիրառման փորձերն արդեն անում են Քոլեջի Նախադպրոցական կրթության բաժնի երկրորդ կուրսի ուսանողները։ Իրականում, այս վիդեոնյութերը մեզ հնարավորություն են տալիս կողքի աչքով դիտարկել մեր աշխատանքը, վրիպումները, սխալները գտնել ու շտկել։

Մնացեք ու հետևեք մեր հետագա աշխատանքներին, դրանցից հերթականն էլ ավելի կատարելագործված ու շտկված կլինեն։

Շարունակելի․․․․

Ես ճանաչում եմ քեզ։ Հաղորդակցման բարելավման դասընթաց

Նախագծի անվանումը՝ Ես ճանաչում եմ քեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց, 4-րդ, 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ընթացքը՝ Մայիս ամիս, Մայիսյան հավաքի շրջանակներում

Նպատակը՝ չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողների հաղորդակցման, փոխհարաբերությունների որակի բարձրացում

Խնդիրներ՝

—ուսումնասիրել դասարանների հոգեբանական մթնոլորտը միմյանց հետ փոխհարաբերությունների դիտանկյունից,

—կազմակերպել այնպիսի զրույց, որից հասկանալի լինի դասարանում միմյանց նկատմամբ էմպատիայի /ապրումակցում/, հուզական կապվածության առկայությունը

—նպասնել հասկացված լինելուն և դիմացինին հասկանալու որակների զարգացմանը

Շարունակել կարդալ

Ազգային խաղերը հոգեբանի աշխատանքում

Ազգային խաղերը հոգեբանի աշխատանքում-նախագիծն ու ամփոփումը մեկ նյութով

ԿԱՊԿՈՒ սովորողների հետ աշխատանքում անհրաժեշտ է լուծել բազում խնդիրներ՝ կախված սովորողի անհատական առանձնահատկությունների և միաժամանակ նաև ապահովել սովորողի հարմարումն ու հաղորդակցումը հասակակիցների հետ։ Ահա Ձմեռային ուսումնական ճամբարը , <<Ազգագրության փառատոնը >>եկել են այդ խնդիրը տարբեր ջոկատներում լուծելու։ Առիթից օգտվում ու մենք էլ խումբ-խումբ խաղեր ենք խաղում։ Նախագծի տևողությունը՝ երկու ամիս /հունվար, փետրվար/

Մասնակիցներ՝Հյուսիսային, Ավագ դպրոցի սովորողներ /երկու-չորս հոգանոց խմբեր/

Անհրաժեշտ նյութերը՝ մանր քար, ընկույզ, կաղին

Շարունակել կարդալ

Նախատոնական դեկտեմբեր

Նախագծի անունը՝ Նախատոնական դեկտեմբեր

Ժամկետը՝ Դեկտեմբեր ամիսը

Անհրաժեշտ պարագաներ՝ գունավոր թղթեր, պլաստիլիններ, մկրատ, սոսինձ, այլ տեխնոլագիական նյութեր

Մասնակիցները՝ ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ կրտսեր դպրոցականներ, Ավագ դպրոցականներ

Աշխատանքի ընթացքը՝ Հոգեբանի աշխատանքը կրթահամալիրում ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ սովորողների հետ ենթադրում է անհատական և խմբային աշխատանք։ Իսկ նախատոնական տրամադրությունը մեր աշխատանքում չի խանգարում, այլ օգնում է, քանզի մենք յուրաքանչյուր սովորողի համար նպատակ ենք դնում, իսկ նպատակին կարող ենք հասնել նաև տոնական խաղալիքներ, եղևնիներ պատրաստելով։ Մեր հանդիպումների ընթացքում նախատեսում ենք պատրաստել տոնական խաղալիքներ, որոնք յուրաքանչյուր սովորողի համար յուրովի խնդիր կլուծի։ Օրինակ՝ մանր մոտորիկայի զարգացում, ուշադրութան կենտրոնացում, առհասարակ իմացական գործընթացների վրա ներգործություն։ Աշխատանքների ամփոփումը կներկացնենք ֆոտոպատումով։

Պարաթերապիա

Ժամանակահատված՝ նոյեմբերի 23

Ժամը՝ 14:00-15։00

Վայր՝Հյուսիսային դպրոցի, Արտասահման հարթակ

Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է, իսկ նոյեմբերի 22-ը՝ հոգեբանների։ Պարը մարդկանց կյանքի անբաժան մի մասն է, որն անեզր է, չունի սահմաններ, չի ճանաչում տարիք, կենսակերպ, հասակ․․․Հոգեբանությունը գիտություն է մարդու հոգեկան աշխարհի մասին․․․ Այս երկուսն այնքան ներդաշնակ են․․․ինչպե՞ս․․․ահա, այսպես․․․․

Պարն ընկալվում է որպես հույզերի արտահայտչամիջոցի, հոգեբանական լարվածության թոթափման, հուզական վիճակի բարելավման, ստեղծագործական ակտիվության խթանման միջոցի կիրառումը: Պարի` որպես խմբում հարաբերությունների դիագնոստիկայի և շտկման միջոցի, կիրառումը պահանջում է հիմնավորում: Պարը դիտելով որպես մարդկային ձեռքբերում, որպես յուրահատուկ սոցիոմշակութային ֆենոմեն, գերմանացի գիտնական Կ.  Բյուխերը, բազմաթիվ էթնոգրաֆիկ նյութերի հիման վրա ապացուցում է, որ նախնադարյան մարդու ռիթմիկ պարային շարժումների աղբյուրը աշխատանքային ռիթմիկ կառուցվածքն է: Պլեխանովը ևս ընդգծում է նախնադարյան պարերի և այն ժամանակվա տեխնոլոգիական գործընթաների կապը, համաձայնելով, որ սիրային պարերը չեն կարող բացատրվել այս տեսանկյունից, և, այնուամենայնիվ հանդիսանում են «էլեմենտար ֆիզիոլագիական դրսևորում և շատ ընդհանրություններ ունեն մարդանման կապիկների սիրային միմիկայի հետ»: Այս հայացքների հակակշիռն են Հեյզինգի հայացքները, ըստ որոնց, պարը խաղի ավելի կատարյալ և մաքուր ձևն է: Սրա հետ չի կարելի համաձայնել, քանի որ մարդկային զարգացման արդեն նախնական փուլերում պարը էական նշանակություն ուներ հասարակության կյանքում: Ինչպես ցույց են տալիս Կորոլյովայի հետազոտությունները, նախնադարյան պարը ոչ միայն ցեղի անդամների նախատրամադրված հոգեհուզական լիցքաթափումն է, այլ նաև կուտակված փորձի պահպանման և գալիք սերնդին փոխանցելու միջոց: Այն համարվում է նաև շրջակա իրականության և ինքնաճանաչման միջոց, սեռերի միջև հաղորդակցման միջոց: Բացի այս ամենից, պարը ձեռք է բերում նաև նշանային ֆունկցիա` դառնալով յուրահատուկ սոցիալական ցուցանիշ, այս կամ այն տոհմի ներկայացուցիչ:

Շարունակել կարդալ

Հանդիպում 2-4 տարեկանների հետ

Գաղտնիք բացահայտած կամ գյուտ արած չենք լինի, եթե ասենք, որ փոքրիկ նախադպրոցականներին շատ հետաքրքրում են բազմազան խաղերն ու հեքիաթները: Դրանց միջոցով նրանք ճանաչում են աշխարհը, զարգանում, ընկալում են բազմաթիվ երևույթներ, սովորում նորը: Ահա մի նման գարնանայի օր ունեցանք հանդիպում նախակրթարանի սաների հետ: Նախադպրոցականների համար մի թերապևտիկ հեքիաթ պատմեցինք ու սկսվեց ամենահետաքրքիրը, մեր խմբասենյակում սկսվեցին լսվել անտառային ձայներ: Մեծ բավականություն է տեսնել փոքրերի հրճվանքն ու ինքնամոռաց խաղը: Հեքիաթը լսեցին, ընթացքում անթիվ <<ինչո՞ւ>>-ներ հնչեցրին: Հետո սկսեցին պատմել հեքիաթը: Մեկը մյուսին լրացնելով պատմեցին ամենակարևոր հատվածները: Վերջում լիցքաթափման համար խաղ-գնացք կազմեցինք: Սաները միմյանց բռնած գնացքով շրջում էին ամենուր, ընթացքում մենք իրենց կենդանիների անուններն էինք տալիս, իրենք ձայներն էին արձակում:

Մենք մեր առաջ դրել էինք խնդիրներ՝ շատ հարցեր տալ, որպեսզի բանավոր խոսքը զարգանա, օգնել, որպեսզի համակարգված պատմեն հեքիաթն ըստ հերթականության ու դրվագների /համապատասխան տարիքային առանձնահատկության/, նաև լիցքաթափվել ագրեսիայից:

Նախագիծ՝ Հյուր 2-4 տարեկաններին

Երբ հատիկեղենն օգնում է…

Մանր մոտորիկայի զարգացման համար բազմաթիվ նյութեր կան՝ ավազ, պլաստիլին, կինետիկ ավազ, հատիկեղեն /հացահատկի տեսակներ/: Այս աշխատանքային նյութերը նրբորեն մերսում են երեխայի ապն ու մատների փափուկ բարձիկները, որոնք էլ դրական են ազդում երեխայի նյարդերի, գլխուղեղի նեյրոնների, լեզվի զարգացման համար: Ահա մի փոքրիկ դրվագ հերթական աշխատանքային օրվանից.

Նախագիծ՝ Հատ-հատ, հատիկ-հատիկ

Մանր մոտորիկա: Վարժանք

03.05.2022-04.05.2022

Աշխատանքային օրը Հյուսիսային դպրոց-պարետեզում

Նախագիծ՝ Հատ-հատ, հատիկ-հատիկ

Այս նախագծի տարբեր վարժանքներով աշխատեցինք առաջին օրը հինգ և երկրորդ օրը երեք կրտսեր դպրոցականի հետ: Աշխատանքը հանգստացնող, դրական արդյունք ունեցավ:

Սովորողները նկարեցին, գրեցին իրենց անվան տառերը, այնուհետև խառնված հատիկեղենն առանձնացրին էստաֆետի տեսքով: Սահմանված էր ժամանակ, որի ընթացքում պետք է հասցնեին առանձնացնել ոլոռը, լոբին և բրինձը:

Այս նախագիծը դեռ ընթացքի մեջ է :

Տեսաֆիլմը շուտով՝