Մարտի 21-ը, ըստ ՄԱԿ-ի, Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է։ Նրանց անվանում են նաև ԱՐևՆԵՐ։
Արևների միջազգային օրը պատահական չէ ընտրված, այլ մարտի 21-ը պայմանավորված է 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ հավելյալ կրկնօրինակումով։
Դաունի համախտանիշը 21-րդ քրոմոսոմի տրիսոմիա է կամ ,այլ կերպ ասած, 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ հավելյալ կրկնօրինակում։ Այն բնածին է և համատեղվում է համապատասխան սոմատիկ անոմալիաների և ֆիզիկական կառուցվածքի արատների հետ։ Կոչվում է համախտանիշ, քանզի բոլոր հիվանդներն բնութագրող դրսևորումներ կան։ Ե՛վ աղջիկների , և՛ տղաների մոտ հանդիպում է նույն հաճախականությամբ։ Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը դեռ 1866թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։ Բայց միայն 1867 թվին անգլիացի գիտնականների կողմից այն ստացավ իր ամբողջական նկարագիրը:
Հանդիպում է 1։800-ի հարաբերակցությամբ։
Մինչ 1983թ․-ը Դաունի համախտանիշով մարդն ապրում էր 25 տարի, այժմ մինչև 60 տարեկան։ Զարգացած երկրներում նրանք ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին, ներգրաված են անհատական կրթականխրագրերին։
Ինքնաշեն խաղալիքներ պատրաստելու նոր նախագիծ ենք սկսել։ Մասնակիցները սեբաստացիներն են։ Ավագ ու կրտսեր դպրոցների համագործակցային նախագծի մեկնարկն արդեն տրված է և խաղի օրինակ արդեն ունենք։Առավել մանրամասն ներկայացված է հղման տակ՝ Սովորողն ընկերոջ խաղի հեղինակ /առաջիկայում ներկայացված է մեկ խաղը և յուրաքանչյուր ամսում կլինեն էլի խաղեր/
Մասնակիցները ՝ ավագ-կրտսեր դպրոցականներ /ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ սովորողներ/
Նպատակը՝ հիմքում դնելով պատասխանատվության զգացումն ընկերների հանդեպ՝ զարգացնել հաղորդակցումը, իսկ կախված հորինված խաղի բնույթից զարգացնել նաև կենտրոնացումը, ուշադրությունը, երևակայությունը հիշողությունը։
Նախագծի ընթացքում սովորողները /ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ / ստեղծում են խաղեր, որոնք պետք է զարգացնեն այս կամ այն իմացական գործընթացը։
Խաղ առաջին
Առաջին խաղի հեղինակն է ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորող Լևոն Եղիազարյանը։ Նախ պլաստիրինից ստացավա հետաքրքիր գույներով գնդակներ, ապա մի տուփիկ, որի անցքից սովորողները պետք է գնդակները դուրս բերեն։ Սկզբում խաղը փորփարկեց ինքը՝ Լևոնն, ապա տվեց համաձայնությունը կիրառելու կրտսեր դպրոցում։ Նա որոշեց խաղի տևողությունն ու գնդակների քանակը՝ 20 րոպե խաղի ընդհանուր տևողությունը, 10 վայրկյան յուրաքանչյուր գնդիկը դուրս բերելու համար։ Լևոնը դեռ մտածում է իր ստեղծած խաղը զարգացնել, բարդացնել, հետաքրքրացնել։Գուցե մի օր ինքնուրույն որոշի ինքը ներկայացնել ինքնաշեն խաղը կրտսեր ընկերներին։
Հոգեբանի աշխատանքը նախակրթարանում, կրտսեր դպրոցում
Մեր օրերում շատ մեծ կարևորություն ունի հոգեբանի մասնագիտությունը։ Շատ ծնողներ գիտակցում են իրենց երեխայի անհանգստությունն ու շտապ դիմում մասնագետի, շատերը դիտարկում են որպես ժամանակի հրամայական և ամենաչնչին խնդրի համար կրկին դիմում հոգեբանի։ Այժմ հեշտ է էլեկտրոնային մեծ տիրույթում գտնել հոգեբանների և ստանալ աջակցություն։ Իսկ կրթական հաստատությունները՝ նախակրթարան, դպրոց, պետք է ունենան հոգեբան։ Դպրոցի հոգեբանի գործառույթներին տարիներ առաջ եմ անդրադարձել շատ փոքրիկ տեղեկատվական նյութով՝ Հոգեբանի գործառույթը կրթական հաստատություններում։ Մեր օրերում կրթական հաստատության հոգեբանը նաև ուղղորդող գործառույթ ունի, կարող է տալ խորհուրդ /հոգեբանական խորհրդատվություն/, ուղղորդել ծնողներին , օգնել դասավանդողներին։
Նախագծի անունը՝ «Կարդում ենք Թումանյան». ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատեսի շրջանակներում
Մասնակիցները՝ Քոլեջի Նախադպրոցական կրթության բաժին /երկրորդ , երրորդ կուրսեր/
Նախագծի նպատակը՝ Ուսանողների հետ ուսումնասիրել հոգեբանական և թումանյանական հեքիաթները /նաև հեքիաթաթերապիա/ ու գտնել տարբերությունը
Նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել՝ հեքիաթաթերապիա, հեքիաթը հոգեբանի աշխատանքում, թումանյանական հեքիաթներ։
Նախագծի ընթացքը՝
Սովորողներից յուրաքանչյուրը ընտրում է Թումանյանի որևէ հեքիաթ, ձայնագրում։ Ապա բլոգում ներկայացնում վերլուծություն, թե տվյալ հեքիաթը հոգեբանական ի՞նչ խնդիր է լուծում, ի՞նչ որակ է զարգացնում, կամ որ տարիքային խմբերի համար կարելի է ընթերցել։ Պետք է նաև քննարկել տվյալ հեքիաթի հերոսներից յուրաքանչյուրին։ Առանձնացնել հեքիաթի դրական ու բացասական հատվածները։
Ներկայացնողները՝ Զբոսաշրջություն մասնագիտություն, երրորդ կուրսի սովորողներ
Նախագծի նպատակը՝ ուսումնասիրել, հետազոտել համաշխարհային մեծ բրենդային կազմակերպությունների բիզնես պլաններն ու հաջողությունների, անհաջողությունների պատճառները։
Նախագծի ընթացք՝ Սովորողներն ինքնուրույն ընտրում են իրենց համար հետաքրքիր կազմակերպությունների մասին նյութեր, թարգմանում են, վերլուծում, համադրում ստացած նյութերը, ապա տեսասահիկով ներկայացնում իրենց աշխատանքը։
Նախագծին և ֆիլմի դիտմանը մասնակիցները՝ Նախադպրոցական կրթության երկրորդ և երրորդ կուրսի սովորողները։
Իրականացման օրը՝ 08.02 և 13.02
Ողջ ֆիլմի ընթացքում չեն դադարել քննարկումները, քանզի սովորողներն արդեն Հատուկ մանկավարժության և Հոգեբանության դասաժամերին կարդացել, ուսումնասիրել էին աուտիկների վարքը, դրսևորումներն ու առանձնահատկությունները։
Ֆիլմի քննարկումը նախատեսում ենք ունենալ նաև Ֆիլմադարանի շրջանակներում Լուսանկարչության բաժնի սովորողների հետ։
Թեմփլ Գրանդին ծնվել է օգոստոսի 29, 1947թ, ԱՄՆ)՝ կենդանիների վարքագծի փորձագետ է, Կոլորադո նահանգի Համալսարանի անասնաբուծության պրոֆեսոր, մի քանի հանրահայտ գրքերի հեղինակ։ Թեմփլ Գրանդինը աուտիկ է և ներկայանալիս միշտ նշում է այդ մասին։ Նրան է նվիրված Օլիվեր Սաքսի «Մարդաբանը Մարսի վրա» գրքի մի գլուխը, ուր նկարագրվում է նրա մտածողության առանձնահատկությունները և բացառիկ հնարավորությունները։ Նա մասնակցել է մի շարք հեռուստահաղորդումների և նկարահանվել է վավերագրական ֆիլմերում։ 2010 թվականին ռեժիսոր Միկ Ջեքսոնի կողմից նկարահանվել է «Թեմփլ Գրենդին» կենսագրական ֆիլմը, ուր գլխավոր դերը խաղացել է Կլեր Դեյնսը։ Ֆիլմը մեծ հեղինակություն է վայելում։
Նա համարվում է կենդանիների պաշտպանների և աուտիստների ազատության գաղափարախոսության կողմնակիցների փիլիսոփայական լիդերը։
Ֆիլմը ամբողջությամբ ցուցադրում է աուտիկների վարքագիծն ու առանձնահատկությունները, բացի դա այն հեղափոխական է այս սֆերայում, քանզչ ոչ բոլոր աուտիկնեորն են բարձր ինտելեկտ ունենում։
3-րդ դասարանի ուսուցման խումբ 2020-2021 ուստարի Հասցե` Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1 Հեռ` +374 (10) 74 21 72 Էլ. փոստ` dproc-partez@mskh.am