Խմորից պատրաստված հեքիաթը

Խմորը որպես կավ կամ պլաստիլին կարող է ծառայել: Այն արդյունավետ գործիք է համարվում հոգեբանների կարծիքով: Մենք էլ որոշեցինք խմոր պատրաստել , բայց ոչ թե թխվածք պատրաստելու , այլ կերպարներ ստեղծելու համար: Նախ հունցեցինք խմորը, հետո պատրաստեցինք կերպարները , դրացինք չորացավ ու ներկոցինք: Մենք պատրաստեցինք Պույ-Պույ մկնիկին իր կիթառով, բազմաթիվ կոկոսներ:

This slideshow requires JavaScript.

Մի փոքրիկ կտոր հին հայերի տոնակատարությունից

url«Տարի հացը»  հին հայերի ամանորյա տոնի ազդարարողն է եղել: Այն բաղադրատոմս չունի կարող է լինել և՛ գաթա, և՛ բաղարջ, և՛ բլիթ: Տեսքն էլ է եղել տարբեր՝ կլոր, ձվաձև և այլն: Գլխավորն այն էր, որ նրա մեջ թխվելուց առաջ որևէ նշան էր դրվում կորիզ, լոբի, մետաղադրամ։ «Տարի հացը» կտրում էին ամանորի գիշերը կամ արշալույսին, տան անդամների թվին համապատասխան, Ում բաժնի միջից դուրս գար նշանը, այդ տարի նրան երջանկություն և բազում հաջողություններ էր սպասվում։

Ամանորին հաշված օրեր են մնացել: Դեռ ուշ չէ, պատրաստե՛ք «Տարի հացը» ձեր ուզած բաղադրատոմսով, բայց մեր նախնիների խորհրդով: Թող հաջողությունը մտնի ձեր ընտանիք:

Բարի ախորժակ …

Շնորհավոր Ամանոր…

Ջենտլմեն Կոկոսներն ու թիթիզ Մկնիկները

Ջենտլմեն Կոկոսներն ու թիթիզ Մկնիկները…

Իսկ որտե՞ղից եկան այս հերոսները: Այս հերոսները Դերենի  Դեմիրճյանի ստեղծած հերոսներն են:

This slideshow requires JavaScript.

Շնորհավո՜ր ծննդյանդ տոնը, Ալիսա ջան…

2014-12-24 10.52.23Այսօր դեկտեմբերի 24-ն է : Այսօր է ծնվել մեր լավ դասընկերը՝ Ալիսան:

Շնորհավորում ենք ծննդյանդ տոնը և մաղթում, որ միշտ ժպտաս, լինես ժիր ու աշխույժ:  Շարունակել կարդալ

Ծնունդդ շնորհավոր, Գագիկ ջան…

2014-12-18 12.49.10Դեկտեմբերի 18-ին է ծնվել մեր բարի ու հավատարիմ ընկերը՝ Գագիկը:

Շնորհավորում ենք ծննդյանդ տոնն ու մաղթում պայծառ մանկություն, անսահման ժպտներ ու քո ծննդյան տոնի պես զվարթ օրեր: Շարունակել կարդալ

Ծնունդդ շնորհավո՜ր, Արինա ջան…

2014-12-15 11.41.57Դեկտեմբերի 15-ին է ծնվել մեր լավ ընկերը՝ Արինան: Շնորհավորում ենք  ծննդյանդ տոնը և մաղթում անսահման ժպիտներ, փուչիկների նման գունավոր ու պայծառ տրամադրություն: Շարունակել կարդալ

Նամակ-ռադիոթողարկում Ձմեռ պապիկին…պը՜զզզ…

Կրկին ռադիոթողարկում:

Այս անգամ որոշել ենք Ձմեռ պապիկին ոչ թե նամակ գրել, այլ ռադիոնյութ ուղարկել: Ունենք նաև շնորհավորանք: Մի խոսքով , ճիշտ կլինի, որ լսեք…

Մենք ենք մեր տոնածառի զարդերը…

Պատրաստվում ենք Ամանորին:Մենք արդեն ունենք մեր տոնի ծառի այդքան սպասված խաղալիքները: Կարծում ենք , Ձմեռ պապիկը կզարմանա, երբ տեսնի մեր ձեռքի աշխատանքը: Առաջարկում ենք դուք էլ դիտեք ու ճանաչեք մեզ: