Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամիսը ընթերցանությունների ամիս էր 2.1 դասարանի սովորողների համար։ Այս ամսում նշեցինք նաև Համբարձման ծեսը,  Մայիսյան 13-րդ հավաքի շրջանակներում ունեցանք հաշվետու համերգ, բացօթյա ցուցահանդես։ Այս ամենի հետ միասին կրկին տնկեցինք, ցանեցինք ու մաքրեցինք մեր բակերը, լողացինք ու հեծանիվ վարեցինք։ Շարունակել կարդալ

Բարձունքի հաղթահարում-Արայի լեռ-Ծաղկեվանք

Ճամփորդության օրը՝  հունիսի 9-ին, ժամը՝ 09:30-17:00

Մեկնարկը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի Հեծանվային-արշավախմբային ակումբից

Ճամփորդության մասնակիցները -2.1 դասարանի 24 ճամբարական /նաև ծնողներ/

Ճամփորդության ուղղությունը-Կոտայքի մարզ, Արա լեռ, Ծաղկեվանք

Ճամփորդության պատասխանատուներ՝  Տաթև Ավետիսյան, Սաթեն Օրդյան

Ճամփորդության․

Նպատակն է ճանաչել մեր երկիրն ու տեսարժան վայրերը, նաև մեր անմիջական ներգործությամբ  նպաստել բնության պահպանմանը:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ համացանցից,
  •  համացանցից օգտվել և տեղեկություն հավաքել առաջիկա սպասվող եղանակի մասին
  • դասավորել սեփական ճամփորդական պայուսակը,
  • էկոլոգիական  աշխատանքի իրականացում,
  • պաատմել տեսածի, լսածի մասին ըստ հերթականության

Շարունակել կարդալ

Իմ հորինած մոլորակը

Յուրաքանչյուրս մեր պատկերացրած ու հորինած մոլորակն ունենք։ Դրանք տարբեր ենք, կախարդական, զգացմունքային , լեցուն կամ դատարկ, սպիտակ կամ սև, երբեմն անգույն ու բազմագույն։ Ահա այս թերապևտիկ-պրոյեկտիվ աշխատանքը կատարեցինք 2.1 դասարանի ովորողների հետ։ Մոլորակները տարբեր էին ու հրաշալի։ Առաջարկում ենք դիտեք․

This slideshow requires JavaScript.

Տեխնոլոգիական աշխատանքը ուղեկցվեց Մոցարտի մանկական ստեղծագործություններով։

Ճամփորդություն դեպի Կոմիտասի անվան թանգարան-ինսիտուտ

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ

Ճամփորդության օրը՝ 24.05.2018

Մեկնարկն ու վերադարձը՝  10:30-12:30

Նպատակը՝  <<Անտիվիրուս Կոմիտաս>> նախագծին ընդառաջ սովորողներն այցելում են Կոմիտասի թանգարան-ինսիտուտ, վարդապետի կյանքի և ստեղծագործական գործունեությանն առավել մանրամասն ծանոթանալու համար:

Քաղաքային ճամփորդության նկարագրություն

Սովորողները նախապես Google Map-ով գտնում են Կոմիտասի անվան թանգարան-ինսիտուտի հասցեն, քարտեզն են  կազմում, իրականացնում ենք կայքի ուսումնասիրում, գտնում թանգարան հասնելու ճանապարհները: Նաև վարորդի հետ համատեղ ճանապարհին քննարկում ենք երթևեկության կանոններն ու նշանները: Թանգարանում հարց ու պատասխանով  քննարկում, սովորում ու միմյանց սովորեցնում ենք Կոմիտասի երգերը, ծանոթանում կյանքին, ստեղծագործական գործունեությանը:

Նախատեսում ենք նաև պտույտ Կոմիտասի անվան այգում, փոքրիկ ֆլեշմոբ <<Անտիվիրուս Կոմիտաս>> նախագծին ընդառաջ: Երգում ենք Արև-արևը, ե՛կ, ե՛կ, Կաքավիկ  ևայլն: Հարցազրույց ենք  վերցնում մեր համաքաղաքացիներից Կոմիտասի մասին, կիսվում մեր գիտելիքներով, հրավիրում կրրթահամալիրի ամառային ուսումնական ճամբար: Նախատեսում ենք նաև տեղեկատվական թերթիկների բաժանում այգում:

Հետաքրքի թաղարներ ու բույսեր

Մայիսյան 13-րդ հավաքին նախատեսել էինք համատեղ աշխատանք ընկեր Զառայի հետ: Պլանավորեցինք ու կատարեցինք: Բերեցինք արդեն անպետք թիթեղյա տարրաներ, ապա վերապատրաստվող խմբի հետ ներկեցինք ու տնկեցինք բույսեր: Անչափ շնորհակալ ենք ընկեր Զառային, մեզ այսքան օգնելու և համբերատար աշխատելու համար: Շնորհակալ ենք նաև սիրելի ընկեր Շուշանին, հետաքրքիր բույսեր տրամադրելու համար: Ահա համատեղ աշխատանքով բացօթյա ընթերցասրահում ծաղկի թաղարներ ու գեղեցիկ բույսեր ունեցանք:

Վազք + հեծանիվ

Մայիսյան 13-րդ հավաք

2.1 դասարան-15.05.2018

Մայիսյան հավաքի երկրորդ օրվա ուշագրավ գործունեությունն իրականացրինք Յ. Բախշյանի անվան այգում: Առաջարկում ենք դիտել.

Պատրաստում ենք Ծաղկամայր

Համբարձման Ծեսին պատրաստում են Ծաղկամայր:

Մարդիկ պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամայրը, որը դրվում էր պուլիկի մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են: Նյութի աղբյուրը.

Հյուր ենք նախակրթարանում

Մայիսյան 13-րդ հավաք

2.1 դասարան-14.05.2018

Մայիսյան հավաքի առաջին օրը <<Սովորող-սովորեցնող>>  և <<Ընթերցում ենք Ռոդարի>> նախագծի շրջանակներում հյուր գնացինք նախակրթարան: Ընկեր Մարգարիտայի և ընկեր Բուրիկի  հետ նախնական պայմանավորվածությամբ պետք է ընթերցեինք Ջ.Ռոդարիի <<Շղթան>>:

Մեր համագործակցությունը լավ ստացվեց, քանզի երգեցինք միասին ու լսեցինք Դալարի Դաշնամուրային կատարումը:

Առաջարկում ենք դիտել.

Հինգի արկածները:Ջանի Ռոդարի

Օգնեցե՜ք, օգնեցե՜ք,- գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:

— Ի՞նչ է պատահել:

Մի՞թե չեք տեսել: Հանումն ընկել է ետևիցս: Թե որ հասավ՝ կորած եմ: Շարունակել կարդալ