Կոնֆլիկտի դրական ու բացասական կողմերը

Ցանկացած կոնֆլիկտ ունի իր դրական և բացասական կողմերը` կախված տարբեր հանգամանք-ներից: Այնինչ, կարծիքն է ձևավորվում, որ կոնֆլիկտը վատ, անախորժություններով լի, տհաճ երևույթ է, բայց եթե հաշվի առնենք, որ կոնֆլիկտը (թե միջանձնային, թե ներանձնային) նպաստում է ներքին պոռթկումների, լարվածության, ֆրուստրացիոն վիճակների արտա-մըղմանը, բացասական ապրումների դուրս թափմանը, ապա հասկանալի է նաև կոնֆլիկտի դրական կողմը, որը նպաստում է հոգեկան կոմֆորտ վիճակի առաջացմանը և ներքին հանգստությանը:Մտածողների մի մասը, օրինակ՝ Խիլոն, Պիտտակը, դեմ էր կոնֆլիկտ բառի գործածությունը, քանի որ բառն ասես քննադատում էր մարդկանց մեջ ծագող հակամարտությունները և վեճերը` խորհուրդ տալով խուսափել դրանցից: Իսկ մյուսները, ինչպես օրինակ՝Ֆրենցիս Բեկոնը, Ռենե Դեկարտը , Հեգելը, Պլատոնը պնդում էին հակառակը, որ ճշմարտությունը ծնվում է վեճերի, պայքարի արդյունքում, և աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների շարժիչ ուժը առճակատումներն ու հակասություններն են, այլապես կլինի լճացում: Իրականում կոնֆլիկտներն ունեն իրենց դրական ու բացասական կողմերը:

Կոնֆլիկտի բացասական կողմերը
— Սոցիալական մթնոլորտի վատթարացում. աշխատանքի արտադրողականության անկում, խմբի պառակտում, հեռացում
— Կողմերի միջև փոխըմբռնման բացակայություն և իրավիճակի ոչ համարժեք ընկալում
— Համագործակցության նվազում կոնֆլիկտի ընթացքում( հաճախ նաև հետո)
— Հակամարտելու ոգին գերազանցում է տարաձայնությունները հաղթահարելու ցանկությունը
— Կոնֆլիկտի ընթացքում տեղի են ունենում նյութական, բարոյական, հոգեկան ծախսեր
Կոնֆլիկտի դրական կողմերը
+ Կոնֆլիկտը թույլ չի տալիս, որ ձևավորված հարաբերությունները լճանան ու քարանան, այն փոփոխությունների ու զարգացման է մղում` միաժամա-նակ ուղի հարթելով նորամուծությունների համար
+կոնֆլիկտի ընթացքում մարդիկ ավելի լավ են ճանաչում միմյանց
+Կոնֆլիկտը կարգավորում է սոցիալական խմբի կառուցվածքը, միավո-րում է համախոհ խմբերին, առաջացնում է նոր կազմակերպություններ և խթանում է մարդկանց ակտիվությունը, վերանում է ՙհնազանդության սինդրոմը՚
+ Նպաստում է անհատի զարգացմանը, պատասխանատվության զգացմանն ու ինքնագնահատմանը
+ Պրոբլեմային իրավիճակում դուրս է բերում մարդու թաքնված հատ-կությունները, արժանիքները(քանի որ նման պահերին են պարզվում մարդու բնավորության հիմնական գծերը
+ Երբեմն կոնֆլիկտը կարող է բարելավել նախկին վատ, լարված հարա-բերությունները և դրանց նոր ընթացք տալ:

Հաճախ կոնֆլիկտը սխալմամբ նույնացնում են բռնության հետ: Սակայն, կոնֆլիկտի առկայությունը անպայմանորեն չի ենթադրում նաև բռնության առկայություն: Այլ կերպ ասած՝ այն, որ պետությունների, հասարակության կամ ուղղակի մարդկանց միջև առկա է կոնֆլիկտ դեռ չի նշանակում, որ կծագի բռնություն՝ խախտելով խաղաղությունը: Հետևաբար, ճիշտ չէ այն մոտեցումը, իբր խաղաղությունը կոնֆլիկտի բացակայությունն է. խաղաղությունը ոչ թե կոնֆլիկտի, այլ բռնության բացակայությունն է:

Իսկ առկա կոնֆլիկտը, շատ հնարավոր է, ունենա դրական ազդեցություն՝ խթանելով անձնական, սոցիալական կամ տնտեսական զարգացումը: Ավելին, այսպես կոչված առողջ կոնֆլիկտները, երբ կողմերը պատրաստ են ողջամտորեն քննարկելու միմյանց տեսակետները, ոչ թե կարող են, այլ միանշանակ հանգուցալուծվում են երկու կողմերին ձեռնտու լուծման այսպես կոչված «win-win» տարբերակով:

Օրինակ՝ գիտության բնագավառում գիտնականների միջև առաջ եկած կոնֆլիկտները անպայմանորեն կհանգեցնեն գիտական առաջխաղացման, քանի դեռ դրանք մասնագիտական տիրույթում են. երբ դրանք անձնավորվում են, արդեն կորցնում են իրենց «դրականության» էֆեկտը: Աշխատանքային փոխհարաբերություններում, երբ պետք է թիմային որոշման հանգել, կոնֆլիկտները նպաստում են առավել գրագետ, կառուցողական և բազմակողմանի մշակված ռազմավարական որոշումների կայացմանը:

Մասնագետների շրջանում առկա է Եվրոպական Միության ձևավորման հետևյալ տեսակետը. պատմականորեն, երկար ժամանակ եվրոպական երկրների միջև եղել են պատերազմներ և անըմբռնողականություն, և մարդիկ որոշել են ազատվել այդ ամենից՝ ստեղծելով միություն՝ հիմնված ընդհանուր տնտեսությունների վրա: Այս օրինակը ապացուցում է, որ կոնֆլիկտները հաճախ հանգեցնում են ստեղծարար լուծումների:

Թողնել մեկնաբանություն