Կոնֆլիկտի տեսակները

Կոնֆլիկտի օբյեկտը այն սոցիալական երեւույթն է (վիճելի հարց, խնդիր), որի պատճառով առաջացել է տվյալ կոնֆլիտային իրավիճակը։ Կոնֆլիկտի մասնակիցները առանձին անձինք են, մարդկանց խմբեր, կազմակերպություններ, պետություններ, որնց շահերը չեն համընկնում կոնֆլիկտող մյուս կողմի հետ։ Կոնֆլիկտի մասնակիցները իրականացնում են միմյանց դեմ ակտիվ կամ պասիվ գործողություններ, կախված վիճահարույց թեմայից, կոնֆլիկտողների անձնային առանձնահատկություններից և մի շարք այլ պայմաններից։ Կոնֆլիկտի առաջացման համար հարկավոր է միջադեպեր, որոնք կողմերի համար անընդունելի են։ Կոնֆլիկտաբանությունը բազմաթիվ կոնֆլիկտի տեսակներ է քննարկում։ Դրանք հակիրճ ներկայացվախ են ստորև։

Կոնֆլիտկի տեսակներն ըստ ուղղվածության լինում են՝

Հորիզոնական և Ուղղաձիգ (ղեկավարի եւ ենթակայի)։

Այս տեսակի կոնֆլիկտները կազմում են կազմակերպչական կոնֆլիկտների 70-80%:

Կոնֆլիկտները լինում են նաեւ ներանձնային եւ միջաձնային։

Կա նաև ներխմբային, անձ-խումբ, միջխմբային, անտիգոնիստական /թշնամական/ կոնֆլիկտի տեսակներ։

Կոնֆլիկտն ըստ նշանակության լինում է կոնստրուկտիվ եւ դեստրուկտիվ։

Կոնստրուկտիվ-կառուցողական կոնֆլիկ, որը դրական հետևանք է ունենում ի տարբերություն դեստրուկտիվի։ Վերջինիս պարագայում մարդուն օգնում է հոգեթերապիան։

Կոնստրուկտիվ կոնֆլիկտերին բնորոշ են այնպիսի տարաձայնություններ, որոնք շոշափում են սկզբունքային կողմեր, կենսագործունեությանը վերաբերող խնդիրներ, որոնց լուծումը տեղափոխվում է տվյալ կազմակերպության կամ մարդկանց համար զարգացման առավել բարձր և արդյունավետ հարթություն:Այն ճկուն է, լուծվող:

Դեստրուկտիվ կոնֆլիկտները հանգեցնում են բացասական, հաճախ քայքայիչ գործողությունների, որոնք երբեմն վերածվում են խռովության և նման այլ բացասականերևույթների, որը հանգեցնում է խմբի կամ կազմակերպության աշխատանքի արդյունավետության կտրուկ անկմանը: Դեստրուկտիվ կոնֆլիկտի դեպքում շփումն ուղեկցվում է կոշտ սցենարով։ Ընդ որում, վերջինիս դեպքում կոնֆլիկտը չի լուծվում:

Կոնֆլիկտի տեսակներն ուսումնասիրվում են հոգեբանության, կոնֆլիկտաբանության, քաղաքագիտության շրջանակներում։

Թողնել մեկնաբանություն