Դաստիարակների ամենշաբաթյա սեմինար

Սեմինար պարապմունքի նպատակն է 2-4 տարեկանների հետ աշխատող դաստիարակներին ծանոթացնել արտ-թերապիայի սկզբունքներին, գործնական նշանակությանը։

Սեմինար -պարապմունքի օրն ու ժամը՝ 13.10.2022, 13: 30

Վայրը՝ Քոլեջ

Քննարկման հիմնական հարցերը՝

Արտ-թերապիա

Արտ-թերապիայի գործնական նշանակությունը

Գործնական աշխատանք՝արտ-թերապիայի վարժություն մասնակիցների հետ

Անհրաժեշտ պարագաներ՝ սպիտակ թուղթ, մատիտներ/նաև յուղամատիտներ/,գուաշ

Սեմինար-պարապմունքի ընթացքում կհնչի /ֆլեյտա երաժշտական գործիքով /երաժշտություն

Աշխատանքի ընթացքը՝ Մասնակից դաստիարակների հետ կիրականացնենք վարժություն արտթերապևտիկ տեխնիկայով, որտեղ իրենք կլինեն մասնակիցը այդ թերապևտիկ գործընթացի։ Այս աշխատանքի ընթացքում մասնակիցները կսովորեն գծել, սահմանել, ընկալել սեփական սահմանները՝ դաստիարակ-սան, դաստիարակ-ծնող փոխհարաբերություններում։ Կլիցքաթափվեն, նոր հայացք կնետեն սեփական դիրքի, մասնագիտական կոչման, սոցիալական իրենց դերի վրա։ Կգծեն հոգեբանական սահմաններ, որը կնպաստի սաների հետ դրական փոխհարաբերություն ստեղծելուն։

Դաստիարակների հետ միասին կկազմենք, ապա կադապտացնենք և կքննարկենք նաև օրվա մեր աշխատանքից բխող արտթերապևտիկ որոշ վարժանքներ, որոնք կիրականացնեն մասնակիցները իրենց խմբերում։ Այս աշխատանքի արդյունքում ակնկալում ենք, որ նախակրթարանի սաները կսկսեն լավ համագործակցել միմյանց հետ, ընկալել ու լավ փոխհարաբերություններ ունենալ իրենց հասակակիցների հետ։

Ամփոփում՝ Դաստիարակների սեմինար-պարապմունք. Արտթերապիա

Թողնել մեկնաբանություն